Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/657

Այս էջը սրբագրված չէ

ՏԵՍՏ (անգլ․ test – փորձ, փորձարկում, ուսումնասիրություն), հոգեբան ու– թ յ ա ն և մանկավարժ ու թյան մ և շ, ստանդարտացված առաջադրանք, որի կատարման արդյունքները հնարավո– րություն են տալիս չափելու Փորձարկվողի հոգեֆիզիկական ու անհատական բնու– թագրերը, ստուգել նրա գիտելիքները, ունակություններն ու հմտությունները։ Առաջին Տ․ կիրառել է Ջ․ Ֆիշերը 1864-ին, Մեծ Բրիտանիայում, ուսանողների գիտե– լիքներն ստուգելու նպատակով։ «Տ․» տեր– մինն առաջինը գործածել է ամերիկյան հոգեբան Զ․ Քետելը (1890)։ Նրա առաջա– դրած սերիան (50 Տ․) ուներ տվյալ ժա– մանակաշրջանում քիչ թե շատ ուսումնա– սիրված հոգեբանական փորձերի վրա հիմնված ծրագիր (օրինակ, աջ և ձախ ձեռքերի ուժի չափում դինամոմետրի մի– ջոցով, ձայնի նկատմամբ ռեակցիայի արագության չափում են)։ Ներկայումս Տ․ հոգեբանական հետազոտության կարե– վորագույն մեթոդներից է և լայն տարա– ծում ունի։ Առավելապես տարածված են անձնավորության, բանականության, ձեռքբերումների և պրոյեկտիվ Տ–երը։ Անձնավորության Տ–երի միջոցով բացա– հայտում և չափում են փորձարկվողի հո– գեկան գործունեության հուզական–կա– մային դրսևորումները (դրդապատճառ– ներ, հույզեր, հետաքրքրություններ, հա– վակնություններ, վերաբերմունք, փոխ– հարաբերություններ ևն)։ Բանականու– թյան Տ–ով ուսումնասիրում և որակապես գնահատում, չափում են փորձարկվողի բանականության, հաճախ խոսքային– տրամաբանական մտածողության, ավելի հազվադեպ՝ ակնառու–գործնական և ակ– նառու–պատկերավոր մտածողության զար– գացման աստիճանը։ Ձեռքբերումների Տ–երը կազմվում են որոշակի ուսումնական նյութի հիման վրա և բացահայտում փոր– ձարկվողի՝ այդ գիտելիքներին տիրապե– ւոելու մակարդակը։ Պրոյեկտիվ Տ–երը անձնավորության Տ–երի տարատեսակնե– րից են, որոնցով ուսումնասիրում և չա– փում են անձնավորության հոգեբանական այն հատկանիշները, որոնք փորձարկ– վողը ենթագիտակցորեն վերագրում է Տ–ում առաջարկված անորոշ, բազմանշա– նակ իրավիճակներին։ Ֆիզիոլոգիայի և բժշկու– թ յ ա ն բնագավառում Տ․ օգտագործվում է օրգանիզմի ֆիզիոլոգիական տարբեր պրոցեսների ուսումնասիրման, ինչպես նաև առանձին օրգանների, հյուսվածք– ների և ամբողջ օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի որոշման նպատակով։ Տ–երը նաև համահարաբերակցություններ են հաս– տատում տարբեր հիվանդությունների ախ– տանշանների առաջացման և զարգացման պատճառների միջև։ Տեխնիկայում․ 1․ հաշվող ա– կան տեխնիկայում Տ․ ստեղծ– վում է հատուկ խնդրի ձևով՝ հաշվողական մեքենաների աշխատանքի, նրա համար կազմված ծրագրի ճշտության ստուգման, ծրագրում թույլ տված սխալների տեղն ու բնույթը պարզելու ամբողջ ծրագրի կամ դրա առանձին մասերի կատարման նը– կատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով։ 2․ Պատկերների ճանաչման բնագավառ ու մ Տ․ կազմվում է որ– պես որոշակի պատկերի կամ դասի փոխ– կապակցված հատկանիշների ամբողջու– թյուն և օգտագործվում է երկրաչափական պատկերների տարբերակման, էլեկտրա– կան սխեմաներում անճշտության կամ խաՓանումների բացահայտման, բժշկա– կան ախտորոշման և այլ նպատակներով։ Գրկ․ Саймон Б․, Английская школа и интеллектуальные тесты [пер․ с англ․], М․, 1958; Цатурова И․ А-, Из истории раз– вития тестов в СССР и за рубежом, Таганрог, 1969; Диагностика психического развития, Прага, 1978; Экспериментальная психология, сост․ П․ Фресс и Ж- Пиаже, пер․ с франц-, М․, 1966; Anastasi A․, Psychological Testing, 3 ed․, Լ․, 1969; Cronbach Լ․ J․, Essentials of Psychological Testing, 2 ed-, N- Y․, 1960․ Ե․ Գրիգորյան

ՏԵՍՏՈՍՏԵՐՈՆ (< լատ․ testiculus–ա– մորձի, տղամարդկային ուժ և հուն, ате- peoco– ամրացնել, պնդացնել), մարդու և բարձրակարգ ողնաշարավորների արական սեռական հորմոն (տես Անդրոգեններ)։ Արտադրվում է հիմնականում սերմնարան– ներում։ Քիմ․ կառուցվածքով ստերոիդ է։ Անգույն բյուրեղներ են, հալ․ ջերմաստի– ճանը՝ 155°С, ջրում վատ է լուծվում, օրգ․ լուծիչներում՝ լավ (առաջին անգամ բյու– րեղային վիճակում ստացվել է 1935-ին, ցուլի ամորձիներից)։ Տղամարդու արյան մեջ Տ–ի բնականոն քանակությունը 0,5– 0,6 մկգյ 100 մչ է, կանանցը՝ 0,12 մկգ/ 100 մչ։ Հասուն տղամարդու օրգանիզմում օրական արտադրվում է 15 մգ S․։ Տ․ խթա– նում է արական սեռական օրգանների և երկրորդային սեռական հատկանիշների զարգացումը։ Բժշկության մեջ Տ․ օգտա– գործվում է տղամարդկանց սեռական գեղ– ձերի ֆունկցիայի անբավարարության, կանանց դաշտանադադարի (կլիմաքս) խանգարումների դեպքում և որոշ ուռուցք– ների բուժման նպատակով։

ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, 1․ գիտ․ գիտելիքի բարձ– րագույն ձևը, որի մեջ նվազագույն թվով հիմնական հասկացություններից ու դը– րանք պարունակող ընդհանուր դրույթնե– րից (հիմնադրույթներից, սկզբունքներից) բխեցվում են Փորձից հայտնի երևույթնե– րը և դրանք կապակցող էմպիրիկական օրինաչափությունները (կանոնավորու– թյունները)։ Ցուրաքանչյուր Տ–յան հետ առնչվում է մի որոշակի մոդելային պատ– կերացում դիտարկելի երևույթների ներ– քին կառուցվածքի և գործողության մե– խանիզմի վերաբերյալ։ Գիտ․ Տ․ ի մի է բերում փորձի մեջ անջատ երևույթների բազմազանությունը, տալիս է դրանց բա– ցատրությունը և հնարավորություն է ըն– ձեռում կանխատեսելու նոր (մինչ այդ չդիտված) երևույթներ, իսկ իմացաբանա– կան առումով՝ եզակին, պատահականն ու անցողիկը հանգեցնում է ընդհանուրին, անհրաժեշտին, հաստատունին, օրինա– չափին։ Տ–յան գիտ․ արժեքը որոշվում է իր այս հիմնական ֆունկցիաները հաջող կատարելու աստիճանով։ Բնագիտության յուրաքանչյուր ճյուղում գոյություն ունի միասնականացման ֆունկ– ցիա կատարող ընդհանրական հիմնարար Տ․, որից ելնում են երևույթների առանձին բնագավառներին վերաբերող մասնավոր Տ–ները։ Այդպիսին է դասական ֆիզիկա– յում Ի․ Նյուտոնի «Բնափիլիսոփայության մաթ․ հիմունքներ»-ում շարադրված Տ․, որի վրա հիմնված էին ձայնային, լուսա– յին, մագնիսական, էլեկտրական և մյուս ֆիզիկա–քիմիական երևույթների վերա– բերյալ XYIII–XIX դդ․ ստեղծված բոլոր մասնավոր գիտ․ Տ–ները։ Ավելին, այն ընկած էր առհասարակ աշխարհի մեխանի– կական պատկերի հիմքում։ Նորագույն ֆիզիկայում նույն դերը ստանձնել են հարաբերականության հատուկ տեսու– թյունը և քվանտային մեխանիկայի Տ․, կենսաբանության մեջ՝ Դարվինի, Պավ– լովի, Մորգանի–Վասմանի Տ–ները ևկ Հասարակական գիտություններում սա վորաբար զուգահեռաբար գործում են մի քանի անկախ ընդհանրական Տ–ներ։ Հա– տուկ դաս են կազմում մաթ․ և մաթեմա– տիկատրամաբանական Տ–ները, որոնցում նախապես ընդունված որոշակի դրույթ– ներից (կանխադրույթներից, աքսիոմնե– րից) զուտ տրամաբանական ձևափոխու– թյունների միջոցով արտածվում են ուրիշ դրույթներ։ Դիտելիքի բովանդակային բնագավառներում կառուցվածքային առու– մով առավել խիստ են այն Տ–ները, որոն– ցում էականորեն օգտագործվում է մաթե– մատիկայի լեզուն։ Տ–յան ուսումնասիրու– թյամբ զբաղվում են փիլ–յունը, հատկա– պես իմացաբանությունը, գիտության մե– թոդաբանությունը և տրամաբանությունը։ 2․ Լայն իմաստով, առանձնապես XIX դ․ Փիլ․ գրականության մեջ, Տ․ կամ տեսա– կան մտածողություն ասելով նկատի ունեն հասարակական մարդու կողմից աշխար– հի հոգևոր յուրացումը՝ նրա ճանաչողա– կան գործունեությունը հատկապես իբրև երևույթների բացատրություն, ըմբռնում, իմաստավորում, ի տարբերություն աշ– խարհի գործնական–առարկայական յու– րացման՝ պրակտիկայի։ Ըստ դիալեկտի– կական մատերիալիզմի, աշխարհի յու– րացման մեկ–միասնական գործունեու– թյան մեջ այս երկու կողմերի առանձնա– ցումը և, այնուհետև, հակադրումը պատմ․ երևույթ է։ Հասարակական կյանքում տե– սական մտածողության դերն առանձնա– պես մեծանում է հասարակության հեղա– փոխական սոցիաիստ․ վերափոխման ժա– մանակաշրջանում։ Ինչպես նշել է Վ․ Ի․ Լենինը․ «Առանց հեղափոխական տեսու– թյան չի կարող լինել նաև հեղափոխական շարժում» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 6, էջ 30), իսկ «․․․առաջավոր մարտիկի դերը կարող է կատարել միայն այն կուսակ– ցությունը, որ ղեկավարվում է առաջավոր տեսությամբ» (նույն տեղում, էջ 31)։ Հ․ Գևորգյան

ՏԵՎԴՈՐԵ (Թ և դ n ր ե) (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XI դ․ վերջի –XII դ․ սկզբի վրացի նկարիչ։ Որմնանկարել է Վերին Ավանեթիի մի շարք եկեղեցիներ [Իփրա– րի, 1096, Կվիրիկե և Իվլիտե, 1112 (նոր տվյալներով՝ 1111), Նակիփարի, 1130]։ Տ–ի ստեղծագործություններին հատուկ են դեմքերի ընդգծված զգացմունքային ար– տահայտչականությունը, գծի մանևրայ– նությունը և մոխրակապտավունի և կար– մրադարչնագույնի տարբեր երանգների համադրությամբ գունաշարի զսպվածու– թյունը։