Սպենդիարովա Մ.. Սպենդիարով, Ե., 1966: Նույնի, Летопись жизни и творчества А., Спендариова, Е., 1975: Шавери А., А. А. Спендиаров, М,-Л., 1939; Асафьев Б., Встречи со Спендиаровым, в кн.: Очерки об Армении, М., 1958; Барсамян А., «Алмаст» А. Спендиарова, М., 1958: Тигранов Г., Александр Афанацьевич Спендариов, 2 изд., исп. и доп., М., 1971: Слово о Спендиарове, Сб. сост. и ред. В. Балзян, Е., 1971; Александр Спендиаров, Статьи и исследованиз. [Сб.] Е., 1973.
ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԱՐԱՅԻՆ ԿՎԱՐՏԵՏ, կազմվել է 1932-ին, Մոսկվայի կոնսերվատորիայում, պրոֆ. Ե. Մ. Գուզիկովի կվարտետի դասարանի հայ ուսանողներից՝ Հ. Բոգդանյան (1-ին ջութակ), Ա. Ազատյան (ալտ), Գ. Ադամյան (թավաջութակ), Ա. Գրիգորյան (2-րդ ջութակ) Ա. Ազատյան (ալտ), Գ. Ադամյան (թավաջութակ): 1934-ից կոչվել է Ա. Սպենդիարյանի անունով, 1935-ից՝ ՀՍՍՀ պետ. կվարտետ: Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Մոսկվայում, Լենինգրադում և այլուր, երկարատև համերգային ուղևորություն կատարել Արկտիկայում: 1942-45-ին նրա կազմում ընդգրկվել է Հ. Աբաջյանը (2-չդ ջութակ), 1947-ից՝ Բ. Քեչեջյանը (2-րդ ջութակ) և Ս. Խաչատրյանը (ալտ): Գործել է մինրև 1956-ը: Կվարտետը շնորհակալ աշխատանք է կատարել հատկապես Հայաստանում կամերային երաժշտությունը պրոպանգանեդելու ուղղությամբ: Նրա հետ ելույթներ են ունեցել Հ. Դանիելյանը, Գ. Գասպարյանը, Ս. Ռիխտերը:
ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ և ԲԱԼԵՏԻ ԹԱՏՐՈՆ (Հայկական ՍՍՀ Ա. Սպենդիարյանի անվան Լենինի շքանշանակիր օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն), հիմնադրվել է Երևանում, Հայկ. ՍՍՀ Ժողկոմխորհի 1932-ի մայիսի 13-ի որոշման համաձայկն, գործունեությունը սկսել 1933-ի հունվարի 20-ին՝ Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայով:
Թատրոնն իր աշխատանքները սկսել է Մ. Գորկու անվ. բանվորական թատրոնի շենքում (այժմ՝ Ստանիսլավսկու անվ. ռուս. պետ. դրամատիկ թատրոնի շենքը), 1940-ի հունվարից՝ ներկայիս՝ Ա. Թամանյանի նախագծով կառուցված շենքում (1978-81-ի վերակառուցումից հետո՝ 1200 տեղ):
Առաջին թատերաշրջանում թատրոնն իր սկզբնական կազմով (օպերային արտիստները՝ 20, նվագախումբը՝ 40, երգչախումբը՝ 30, բալետը՝ 20 հոգի) իրականացրել է Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», «Չայկովսկու«Եվգենի Օևգին», Գունոյի «Ֆաուստ» օպերանների բեմադրությունը: Թատրոնի առաջին ստեղծագործական հաջողությունները կապված էին դիրիժորներ Գ. Բուդադյանի, Ս. Չարեքյանի, Կ. Սարաջևի (Սարաջյան), Մ. Թավրիզյանի, Ս. Շաթիրյանի, ռեժիսորներ Ա. Բուրջալյանի, Լ. Քարանթարի, Ա. Գուլակյանի, Վ. Վարդանյանի, խմբավար՝ Վ. Նիկոլսկու, բալետմայստեր՝ Ի. Արբատովի (Յաղուբյան), նկաիչներ՝ Մ. Սարյանի, Մ. Արուտչյանի, Պ. Անանյանի, Ս. Ալաջալովի, Ա. Դանդուրյանի, մեներգիչներ՝ Հ. Դանիելյանի, Շ. Տալյանի, Լ. Իսեցկու (Տեր-Հովանիսսյան), Ա. Կարատովի (Կարապետյան), Թ. Շահնազարյանի, Թ. Խաչտրյանի, Ա. Ավագյանի, Մ. Սեդմարի, Տ. Սազանդարյանի, Պ. Բուռնազյանի, Ջ. Մուրադյանի գործունեության հետ: Առաջին իսկ տարիներից թատրոնը շարունակ համալրվել է Երևանի կոնսերվատորիայի և պարարվեստի ուսումնարանի շրջանավարտներով:
Օպերային թատրոնի ստեղծագործական նվաճումներից էր 1935-ին Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությունը, որն իր ստեղծումից 23 տարի անց առաջին անգամ պրոֆեսիոնալ թատրոնի բեմում ստացավ գեղարվեստական բարձր մեկնաբանում: Հայկ. ազգ. առաջին օպերային թատրոնի առկայությանըը հայ կոմպոզիտորներին մղել է օպերային նոր գործեր ստեղծելուն: Բեմադրվել են Հ. Ստեփանյանի երգիծական «Քաջ Նազար» (1935), Ա. Այվազյանի կատակերգական «Թափառնիկոս» (1937) օպերանները, 1938-ին՝ ժամանակակից թեմայով հայկ. առաջին օպերան՝ Հ. Ստեփանյանի «Լուսաբացին»-ը: Թատրոնի առաջընթացի համար առանձնապես մեծ էր Հայկանուշ Դանիելյանի գործունեության նշանակությունը, որի երաժշ. և բեմական բարձր արվեստը խոր ազդեցություն է ունեցել թատրոնի ստեղծագործական կյանքի վրա: Ազգ. օպերաներում մեծ հաջողության հանդես է եկել Շարա Տալյանը՝ Սարոյի դերերգի (Տիգրանյանի «Անուշ») առաջին և անզուգական կատարողը: Վառ, անկրկնելի էր Տաթևիկ Սազանդարյանի անհատականությունը:
1935-ին, Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի բեմադրությունից հետո, օպերային թատրոնը վերանվանվել է օպերայի և բալետի թատրոն (1939-ի մարտից՝ Ա. Սպենդարիանի անվ., նոյեմբերից՝ Լենինի շքանշանակիր, 1956-ի դեկտ. 18-ից՝ ակադեմիական):
1939-ին թատրոնը իրականցրեց հայկ. առաջին՝ Ա. Խաչատրյանի «Երջանկություն» բալետի բեմադրությունը, 1940-ին բեմադրվեց ազգ. երկրորդ բալետը՝ Ա. Տեր-Ղևոնդյանի «Անահիտ»-ը: Թատրոնի ստեղծագործական ակնառու հաջողության յուրատեսակ ընդհանրացումն էր մասնակցությունը 1939-ի հոկտեմբերին Մոսկվայում կայացած հայ արվեստի և գրականության տասնօրյակին (ցուցադրվեցին «Ալմաստ», «Անուշ», «Լուսաբացին» օպերանները և «Երջանկություն» բալետը): 1940-իական թթ. թատրոնը հասավ ստեղծագործական նոր նվաճումների: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին թատերախումբը համալրվեց Սովետական Միության մի շարք մշակութային կետրոններից Երևան տեղափոխված երաժիշտ-կատարողներով (երգիչներ Մ. Դենիսով, Ն. Սերդոբով, Վ. Սավելև-Դամուրին և ուրիշներ): 1942-43-ին բալետային խումբը ղեկավարել է Լ. Մ. Լավրովսկին: Թատրոնի գեղարվեստական աճին մեծապես նպաստել է նրա գլխ. դիրիժոր (1938-ից) և գեղարվեստական ղեկավար (1946-57) Մ. Թավրիզյանի գործունեությունը: Հաղթահարելով պատերազմական տարիների հետ կապված դժվարությունները՝ նրա ղեկավարությամբ թատրոնը իրականացրեց մեծ թվով հիշարժան բեմադրություններ [Գլինկայի «Իվան Սուսանին» (1942), Ու. Հաջիբեկովի «Քյոռ Օղլի» (1942), Մեյերբերի «Հուգենոտները» (1943), Ջ. Փալիաշվիլու «Դաիսի» օպերանները]:
Շարունակվում էր աշխատանքը ազգ. խաղացանկի ընդլայման ուղղությամբ: Բեմադրվեցին. 1941-ին՝ Կ Զաքարյանի «Մարջան», 1945-ին՝ Լ. Խոջա-Էյնաթյանի «Նամուս», 1949-ին՝ Ա. Տեր-Ղևոնդյանի «Արեգակի ցոլքերում» օպերանները, 1945-ին՝ Ա. Սպենդիարյանի եևաժշտությամբ «Խանդութ» բալետը (Գ. Բուդաղյանի կոմպոզիցիա):
Խոշոր իրադարձություններ էր 1945-ին Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնում հայկ. առաջին՝ Տ. Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի նորովի խմբագրված և ամբողջական բեմադրությունը (ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1946): 1947-ին բեմադրվեց Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը: Այս բեմադրությունները խորհրդանշեցին ետպատերազմյան շրջանի գեղարվեստական զգալի առաջընթացը: Օպերային թատրոնն իրականացրեր արևմտաեվրոպ. և ռուս. դասական ու ժամանակակից մեծ թվով օպերանների բեմադրություններ: Զգալիորեն ընդլյանվեց և հարստացավ ազգ. օպերային և., հատկապես, բալետային խաղացանկը: Թատրոնում առաջատար տեղ գրավեցին մեկաերգիչներ Գ. Գասպարյաննը, Մ. Երկաթը, ԱԱ. Թութունջյանը, Դ. Պողոսյանը, Ա. Պետրոսյանը, Լ. Լազարևան, Ն. Հովհանիսյանը, Ա. Կարապետյանը, Կ. Մարկոսյանը Ֆ. Ելանյանը, Ս. Մինասյանը Լ. Սեմանովան, Վ. Խանամիրյանը, Բ. Հովհանիսյանը և ուիրշներ: Ռեժիսորական հետաքրքիր մեկնաբանումներով հանդես եկան Ա. Գուլակյանը, Վ. Աճեմյանը, Ի. Վոլչեկը, Գ. Մելքումյանը, Պ. Աֆեյանը, ավելի ուշ՝ Հ. Ղափլանյանը,