Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/660

Այս էջը սրբագրված չէ

երկւոե տրագոնա–երկբուրգային –– mm, m տեւռրագոնա–տրապեցոէդրային –422,․ աեարագոնա–տեարաէդրային –4, տետ– րագոնա–սկալենոէդրային –42m)։ Տ․ հ–ի բյուրեղներին հատուկ է ուղղանկյուն կոորդինատային համակարգը, որտեղ չորրորդ կարգի առանցքը երրորդ (ուղ– ղաձիգ) առանցքն է, մյուս երկուսը գտնը– վում են հորիզոնական հարթության վրա, իրար հետ կազմելով 90°-ի անկյուն։ Բյու– րեղացանցի պարամետրերն են՝ a=b=f=c, a=3=7=90°։

ՏԵՏՐԱԷԴՐ (ւոեւորւս ․․․ և ебра – հիմք, նիստ), տես Քառանիստ։

ՏԵՏՐԱԷԴՐԻՏ, տես Խունացած հանքա– նյութեր ։ՏԵՏՐԱԷԹԻԼ ԿԱՊԱՐ, տես Քառաէթիէ կապար։

ՏԵՏՐԱԼԻՆ , 1, 2, 3, 4-ք առահիդրա– նավթալին, արոմատիկ ածխաջրա– ծին։ Անգույն հեղուկ է, հալ․ ջերմաս– տիճանը՝ –35,79°С, եռմանը՝ 207,57°С, խտությունը՝ 970,2 կգ/ւէ3 (20°С)։ Ջրում չի լուծվում։ Պարունակվում է քարածխի խեժում և նավթա– մշակման արդյունքներում։ Ստացվում է նավթալինի կա– տալիտիկ հիդրմամբ։ Օգտա– գործվում է որպես լաքաներկերի լուծիչ, ներկանյութերի սինթեզի հումք, յուղա– զերծող հեղուկների և շարժիչային վառե– լանյութերի հավելանյութ։

ՏԵՏՐԱԽՈՐԴ, ճիշտը՝ տետրաքորդ {տետրա․․․ և х°рбт1 – լար), քառա– լար, երաժշտության տեսության մեջ չորս հաջորդական աստիճաններով կազմված հնչյունաշարը։ Հին հույները տարբերում էին մաքուր կվարտայի սահ– մաններում հնչող և ներքին կազմությամբ զանազանվող դիատոնիկ, քրոմատիկ և էնհարմոնիկ Տ–ներ, դիատոնիկը երեք տեսակի՝ դորիական (վերեից ներքե՝ 1,1 1/2 տոն), Փռյուգիական (1, 1/2, 1) և լիդիական (1/2, 1, 1)։ Այս Տ–ները ընկալ– վում էին որպես որոշակի արտահայտչա– կան բնույթով օժտված լադային պարզա– գույն «օրգանիզմներ», դրանց համակցու– թյուններից կառուցվում էին օկտավային լադերը (տես Լադ)։ Հին հուն, տեսության վրա հիմնվեց արեմտաեվրոպ․ երաժշտու– թյան լադակազմությունը (տես Միջնա– դարյան ւադեր)։ ժամանակակից երաժշտագիտության մեջ գործածական են Տ–ների հետեյալ անվանումները․ Ըստ Կոմիտասի՝ հայկ․ բոլոր եղանակ– ների համար բնորոշ Տ–ների կառուցվածքն ■V 1․1․ 4-1․ 4~’ь_г ’ I՝1 ՝ ~г • 1 ւtւ լ Լtil J ձ շ ’ շ * շ * շ * շtշ " շ * շ ’ (տես նաե Դիատոնիկա)։ Ռ․ԱթայաԱ

ՏԵՏՐԱԿ, ՈՐ ԿՈՉԻ ՆՇԱՒԱ4», «Տ և տ– րակ, որ կոչի Ն շ ա ւ ա կ վասն կառավարելոյ ինչս ո ր р ո ց և առանց կտակ ննջեցելոց», Հնդկաստանի Մադրաս քաղաքի հայ գա– ղութի ինքնավարության կանոնադրությու– նը, Մադրասի խմբակի երկերից։ Հրատա– րակվել է Մադրասում, 1783-ին (հեղինակ՝ Շ․ Շահամիրյան)։ <Ռրոգայթ փառացի> գաղափարների ոգով գրված «Նշաւակի» առաջաբանում («Նախերգանք առ ընթեր– ցօղքն») նշվում է, որ ինքնավարության խնդիրն է՝ կանխել Մադրասի հայ գաղու– թի անկամը, փրկել հայ կապիտալը, որը փոշիանում էր անգլ․ գաղութային քաղա– քականության հետևանքով։ Կանոնադրու– թյան համաձայն, Մադրասի հայ համայն– քը ղեկավարելու էին ընդհանուր ժողո– վում ունևորներից ընտրված երեք կառա– վարիչներ։ Մահմանվում էր հավասար ընտրական իրավունք։ Նախատեսվում էր հիմնել բարեգործական դրամարկղ՝ «Սըն– դուկ որբոց Մադրասի հայոց», որտեղ հավաքված միջոցներից օգնություն էր տրվելու որբերին, աղքատներին, ազգա– յին դպրոցին։ Եկեղեցին բաժանվելու էր աշխարհիկ մարմիններից։ Համայնքը պահպանվելու էր մինչև հայկ․ անկախ պե– տության վերականգնումը, երբ հայրե– նիք ներգաղթելու հնարավորություն կըս– տեղծվեր։ Հնդկաստանից հարկադրաբար հեռացած հայերը նախ պետք է հաստատ– վեին Հս․ Կովկասի Ղզլար քաղաքում։ Հայաստանի ազատագրությունն ակըն– կալվում էր Ռուսաստանից, որի հետ կնքվելիք պայմանագրով (17 կետ) մադ– րասցի հայերն իրավունք էին ստանալու Ռուսաստանում ազատորեն զբաղվել ար– հեստներով և առևտրով, գնել և վաճառել կալվածքներ, ունենալ իրենց դատարանը և եկեղեցին։ Նրանք պետք է ազատվեին զինվ․ հարկերից և ծառայությունից, ան– ժառանգ մահացածների գույքը մնալու էր համայնքին։ Ուշագրավ է, որ ճորտա– տիր․ կարգերը հայերի վրա չէին տարած– վելու։ Գրկ․ Գրիգոր յան Գ․, Հայ առաջավոր հասարակակաԵ–քաղաքական մտքի պատմու– թյունից, Ե․, 1957։ Ավդալբեգյան Թ․, Շահամիր Շահամիրյանն ու հնդկահայոց հա– մայնական ինքնավարությունը XVIII դարում, տես նրա Հայագիտական հետազոտություն– ներ գրքում, Ե․, 1969։ Գ․Գրիգորյան

ՏԵՏՐԱՀԻԴՐԱՖՈՒՐԱՆ, քառահիդ– րաֆուրան, ֆարանիդին, ք ա– ռ ա մ և թ ի լ և ն օ ք ս ի դ, օքսո– լան, ցիկլային եթեր, յուրահատուկ հո– տով, անգույն հեղուկ է, պնդանում է – 108,5°Շ–ում, եռում՝ 65,7°Շ–ում։ Իոոու– թյունը՝ 889,2 կգ/մ3 (20°C)։ Լուծվում է ջրում և օրգ․tH շ С- լուծիչներում։ Մտանում են н Լ ֆուրանի կատալիտիկ 2t2 հիդրմամբ։ Օգտագործ– վում է որպես լուծիչ և ուրետանային կաուչուկների ստացման հումք։ Է․ Մարգարյան

ՏԵՏՐԱՑԻԿԼԻՆՆԵՐ, քիմ․ կառուցվածքով և կենսբ․ ակտիվությամբ իրար շատ մոտ բնական և կիսասինթետիկ անտիբիոտիկ– ների խումբ։ Բնական Տ․ են՝ օքսիտետրացիկլինը (տերամիցին), քլորտետրացիկլինը (աու– րեոմիցին) և տետրացիկլինը, n-f հայտ– նաբերվել ու անջատվել են XX դ․ 40– 50-ական թթ․՝ ճառագայթասնկերի (Acti– nomyces rimosus ևն) կենսագործունեու– թյան նյութերից։ Բժշկ․ պրակտիկայում օգտագործում են նաև բնական Տ–ի մո– դիֆիկացումից ստացված պատրաստուկ– ներ (ռեվերին, մորֆոցիկլին, գլիկոցիկ– լին) և Տ–ի կիսասինթետիկ ածանցյալները՝ մետացիկլին (ռոնդոմիցին), դոկսիցիկլին (վիբրամիցին), մոնոցիկլին են։ Տ․ ունեն ուժեղ հակամանրէային ազդեցություն, ընկճում են գրամդրական և գրամբացա– սական բակտերիաների, սպիրոխետնե– րի, լեպտոսպիրների, որոշ նախակենդա– նիների (ամեոբա, տրիխոմոնադ) և խոշոր վիրուսների (լիմֆոգրանուլոմայի և տրա– խոմայի խմբի) աճը։ Տ–ի բակտերիաս տա– տիկ ազդեցությունը պայմանավորված է բակտերային բջջում սպիտակուցների կենսասինթեզի ընկճմամբ։ Տ–ից որեէ մեկի նկատմամբ մանրէների ձեռք բերած կայունությունն ուղեկցվում է մյուս բոլոր Տ–ի հանդեպ ռեզիստենտությամբ (բացա– ռությամբ՝ մոնոցիկլինի)։ Տ․ գործածվում են նաև հակամանրէային ազդեցության այլ մեխանիզմի անտիբիոտիկների (օրի– նակ, օլեանդոմիցինի) հետ։ Տ․ օգտագոր– ծում են շնչառական, ստամոքս՜աղիքա– յին համակարգերի, միզուղիների և լե– ղուղիների հիվանդությունների, բծավոր տիֆի և այլ հիվանդությունների բուժման նպատակով։

ՏԵՏՐԻ Լ, 2, 4, 6-եռնիտրաֆենիլմեթիլ– նիտրամին, պայթուցիկ նյութ։ Սպիտակ բյուրեղներ են, լույսի տակ դեղնում են, դետոնացման արագությունը՝ 1630 կգ/ւէ3, խտության դեպքում՝ 7500 ւէ/վրկ, պայթ– ման ջերմությունը՝ 4609 կջ/կգ, հալ․ ջեր– մաստիճանը՝ 129,5°С, խտությունը՝ 1730 կգ/էէ3։ Ջրում չի լուծվում, լուծվում է օրգ․ լու– ծիչներում ։ Ստանում են N-մեթիլ կամ HN-երկմեթիլանիլի– նի նիտրմամբ։ Օգ– տագործվում է որ– պես միջանկյալ դե– տոնատոր պայթունահարուց պատիճնե– րում։

ՏԵՏՐՈԴ [< տետրա․․․ և (Էչեկտրիդ], քառէլեկարռդ էչեկտրոնային չամպ․ էլեկ– տրոդներն են ուղղակի կամ անուղղակի շիկացման կաթոդը, երկու ցանց (կառա– վարող և էկրանավորող) և անոդը։ Ծա– ռայում է որպես փոքր, միջին կամ բարձր հզորության ընդունիչ–ուժեղացուցիչ լամպ կամ գեներատորային լամպ՝ մինչե մի քանի հարյուր Մհց հաճախականություն– ների դեպքում։ Ընդունիչ–ուժեղացուցիչ Տ–ի կաթոդը սովորաբար օքսիդային է, իսկ գեներատորային Տ–ինը՝ վոլֆրամայինդ Առաջինի անոդը Ni-ից է, երկրորդինը4 Ta-ից կամ Mo-ից։ Ցանցերը պատրաս– տում են մետաղալարից (Ni, Mo կամ W)։ Տ․ տրիոդ}ւ կատարելագործված տեսակն է։

ՏԵՏՈՒԱՆ, Թ և թ ու ա ն, քաղաք Մարոկ– կոյի հս–արմ–ում, Միջերկրականի ծովա– փից 10 կւէ հեռու, Մարտին գետի ափին, Թեթուան պրովինցիայի վարչական կենտ– րոնը։ 137 հզ․ բն․ (1973)։ Հս․ Մարոկկոյի առետրաարդ․ կենտրոնն է։ Կան սննդի, Փայտամշակման, քիմ․, մետաղամշակ– ման, տեքստիլ արդյունաբերություն, տնայնագործություն։ 1912–56-ին եղել է