Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/662

Այս էջը հաստատված է

«ժամանակագրութիւն»-ը (1972), Պետրոս դի Սարգիս Գիլանենցի «ժամանակագրութիւն Նադիր Շահի»-ն (1974) են։ Կ․ Պոլսի 1924–78-ի հայ մամուլում տպագրվել են նրա հոդվածներն ու ելույթները՝ հայ գրական–մշակութային հարցերի մասին։ Կատարել է ֆրանսերենից ու անգլերենից հայերեն թարգմանություններ, թարգմանել է նաև Ի․ Տուրգենեի և Ա․ Չեխովի գործերից։

Գ.Անդրեասյան

ՏԷՐ–ԱՌԱՔԵԼՅԱՆ Վահան Խաչատուրի [24․8(5․9)․1883, գ․ Մսղիշկա (այժմ՝ ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանում)–2․5․1941, Ուխտա (Կոմի ԻՍՍՀ–ում)], հայ երգիչ (տենոր), թարգմանիչ։ 1901–05-ին սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում, աչքի է ընկել գեղեցիկ ձայնով ու երաժշտական, փայլուն ընդունակություններով, եղել Կոմիտասի գնահատած մեներգիչը, 1905 թվականից մասնակցել նրա երգչախմբերի համերգներին Թիֆլիսում, Երեանում, Բաքվում։ 1908 թվականին աշխատել է Գևորգյան ճեմարանում որպես դասատու։ 1909 թվականին տեղափոխվել է Պետերբուրգ, սովորել կոնսերվատորիայում և համալսարանում, երգել Մարիինյան թատրոնի խմբում և տեղի հայկ․ եկեղեցու երգչախմբում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից զորակոչվել է ռազմաճակատ, պարգևատրվել ռազմական շքանշաններով ու պատվո զենքերով։ 1917 թվականի դեկտեմբերից փոխադրվել է Թիֆլիս՝ 2-րդ հայկական հրաձիգ բրիգադ, 1918 թվականի մայիսից ծառայել է Հայաստանում, մասնակցել Սարդարապատի ճակատամարտին, եղել Կարսի ամրոցի շտաբի պետ մինչև 1920-ի նոյեմբերը, երբ, Կարսի անկումից հետո, որպես բանագնաց թուրք, շտաբ ուղարկված՝ գերվել է և հետագայում ազատվել։ 1921-ից բնակվել է Թիֆլիսում, դասավանդել, աշխատել խմբագրություններում, եռանդուն մասնակցել Հայարտան աշխատանքներին, Թիֆլիսում, Երևանում և Լենինականում հանդես եկել համերգներով, հատկապես՝ Կոմիտասի, Ռ․ Մելիքյանի, ինչպես և Սայաթ–Նովայի երգերի անզուգական կատարումներով։ 1927-ին Երևանի կոնսերվատորիայի երգչախմբի հետ (ղեկ․ Մ․ Մե– լիքյան) մեծ հաջողությամբ մեներգել է Մոսկվայում կայացած համերգներին, 1928 թվականին սովետական արտիստների խմբում Մ․ Օգանեզաշվիլու հետ հանդես եկել Մայնի Ֆրանկֆուրտում կայացած միջազգային երաժշտական ցուցահանդեսին։ Ունենալով պրոֆեսիոնալ սկզբունքներով մշակված ձայն, Տ․ երգելիս միաժամանակ լիովին պահպանում էր ժողովրդական կատարման ազգային ոճի առանձնահատկությունները։ Թարգմանել է Լ․ Տոլստոյի «Աննա Կարենինա», Ցա․ Հաշեկի «Քաջ զինվոր Շվեյկի արկածները», Դ․ Ֆուրմանովի «Խռովություն» և այլ ստեղծագործություններ։ Մի շարք պատմվածքների, առակների ու բանաստեղծությունների հեղինակ է, թողել է արժեքավոր հուշեր Կոմիտասի մասին («Անհիշաչար մարդը», «Կոմիսաւս», ժող․, 1931)։ Ռ․ Աթայան


ՏԵՐ–ԱՍԱՏՐՏԱՆ (Տ և ր–Ա ս ա տ ու ր ո վ) Պոոոս Հովհաննեսի (Պոլ Ասատուր, 1866–1916), հայ նկարիչ։ Հանդես է եկել Վ« Խ․ Տնր–Աոաքել– Հ․ Ա․ Տեր–Ասավածա– յան արյան XIX դ․ 90-ական թթ․ սկզբներին, պարբերական մամուլի էջերում, մասնավորապես՝ «Տարազ», «Արձագանք» և «Աղբյուր» ամսագրերում։ Նկարել է ժամանակակից անձանց՝ գլխավորապես մտավորականների և հայ ժողովրդի անցյալի նշանավոր գործիչների դիմանկարներ, կենցաղային թեմաներով և փոխաբերական իմաստ պարունակող գծանկարներ (մատիտանկար, գրչանկար), կատարել պատկերազարդումներ։ Գործերից են՝ կոմպոզիտոր Գ․ Ղորղանյանի դիմանկարը, «Կովկասյան հայ զինվորը» (4 գրչանկար), հայուհու ընդհանրացված կերպարը ներկայացնող «Գարուն» գրչանկարը («Տա րազ», 1890), Րաֆֆու «Մինն այսպես, մյուսն այնպես» անավարտ վեպի 6 նկարազարդումը (գրչանկար, ջրաներկ, գրական տեքստի հետ առաջին անգամ հրատարակվել են 1890-ին, «Տարազ»-ում, 1900-ին՝ առանձին գրքով)։ 1891-ին հրատարակել է «Գեղարվեստական ալբոմ հայազգի գործիչների», որտեղ զետեղել է ավելի քան 20 դիմանկար՝ տպագրված վիմագրական տեխնիկայով։ Հայաստանի պետ․ պատկերասրահում է Տ–Ա–ի «Բրհ– տոնուհի» երփնագիրը։ Մ․ Սարգսյան


ՏԵՐ–ԱԱՏՎԱԾԱՏՐՅԱՆ Հովսեփ Անդրեյի [19․4(1․5)․ 1886, Շուշի –19․7․1938, Երե– վան], հայ սովետական հիդրոէներգետիկ։ Ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստիտուտը (1912)։ 1913–21 թվականներին աշխատել է Միջին Կովկասյան, Ուրալ–Մոլ–Իլեցկ, Ռյազան–Ուրալ երկաթուղիների, մի շարք կամուրջների ու օբյեկտների շինարարությունում։ 1922–25 թվականներին եղել է Շիրակի ոռոգման ջրանցքի և Լենինականի հէկի շինարարության պետը և գլխավոր ինժեները, 1925–27-ին՝ ՀՍՍՀ ջրային տնտեսության վարչության գլխավոր ինժեները։ 1927-ից եղել է Զորագետի և Քանաքեռի հէկերի շինարարության գլխավոր ինժեները, այնուհետև՝ պետը։ Տ–Ա–ի ղեկավարությամբ, ՍՍՀՄ–ում առաջինը, Զորագետի հէկի շինարարությունում իրականացվել են բարդ հիդրոտեխնիկական կառույցների (ճնշումային թունել, ավտոմատ գլանային փակաղակ են) շինարարությունն ու գործարկումը։ Ղեկավարել է Սևան–Հրազդան կասկադի հէկերի նախագծերի կազմման, Սևանի և Գյումուշի հէկերի շինարարության նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև Սևանա լճի ջրերի օգտագործման նախագիծը (1931)։ Տ–Ա․ կազմակերպել է և առաջինը գլխավորել Կառուցվածքների ԳՀԻ–ն (այժմ՝ Շինարարության և ճարտարապետության ինստ․) ու «Հիդրոէլեկտրանախագիծ» (այժմ՝ «Հիդրոնախագիծ») բաժանմունքը։ Տ–Ա․ ՀՍՍՀ–ում հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի դպրոցի հիմնադիրներից է։ Եղել է ՍՍՀՄ Կենտգործկոմի անդամ։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։ Տ–Ա–ի անունն է կրում Քանաքեռի հէկը։ Գրկ․ Գրիգորյան Հ․, Լենինյան էլեկ– արիֆիկացման պիոները Հայաստանում, «ԲՀԱ», 1970, M 1։ Վ․ Մարւոինով

ՏԵՐ–ԱՎԱՆԵՍՅԱՆ Դավիթ Վարդանի (27․12․1909, Աշխաբադ –21․5․1979, Լե նինգրադ)։ Սովետական բուսաբույծ։ Կենսբ․ գիտ․ դ–ր (1951), պրոֆեսոր (1953)։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Ավարտել է Ադրբեջանի գյուղատնտեսական ինստիտուտը (1933)։ 1933–36 թվականներին աշխատել է Հայկական բամբակագործական գիտահետազոտական կայանում (այժմ՝ Երկրագործության ԳՀԻ)։ 1940–1955-ին, 1959–65-ին և 1966-70-ին՝ Բուսաբուծության համամիութենական ինստիտուտում՝ ավագ գիտական աշխատող, բաժնի վարիչ, գիտության գծով դիրեկտորի տեղակալ և դիրեկտորի պաշտոնակատար։ 1956–59-ին աշխատել է Հնդկաստանում, ՍՍՀՄ դեսպանության գյուղատնտեսկան հարցերի գծով խորհրդատու։ Այդ ընթացքում հավաքել է ավելի քան 5000 կուլտուրական բույսերի նմուշներ, որն զգալիորեն հարստացրեց Բուսաբուծության համամիութենական ինստիտուտի համաշխարհային հավաքածուն։ 1965–66-ին Տ․ եղել ԷՄԱԿ–ի աշխատանքի միջազգային կազմակերպման կոմիտեի գյուղատնտեսկան դեպարտամենտի դիրեկտոր։ Այդ ընթացքում Արևելյան Ասիայի մի շարք երկրներում ուսումնասիրել է բուսական աշխարհը և սոցիալ–տնտեսական պրոբլեմները։ 1970–79-ին ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի գրադարանի դիրեկտորն էր։ 1961–79-ին եղել է Մովետա–հնդկական ընկերության մշակութային կապի Լենինգրադի բաժանմունքի նախագահ, համամիութենական մշակութային կապի փոխ–պրեզիդենտ։ Գիտական աշխատանքները վերաբերում են բամբակենու սելեկցիային, ժառանգականության, փոփոխականության հարցերին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Երկ․ Новые методы в селекции хлопчатника, М․–Л․, 1954; Опыление и наследственная изменчивость․ Роль количества пыльцы в опылении и наследств, изменчивости, М․, 1957; Сельское хозяйство Индии, М․, 1961; По дорогам Индии и Непала, М․, 1962; Такой я видел Японию, М․, 1968; Хлопчатник, Л․, 1973; Земледелие Индии, Л-, 1978

ՏԵՐ–ԱՎԵՏԻՍ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Սյունիքի հայ ազատագր․ շարժման գործիչ 1720-ական թվականներին։ Սկզբում ընդդիմացել է Դավիթ Բեկի իշխանությանը, որի համար ձերբակալվել է (աներոջ՝ Հալիձորի մելիք Փարսադանի հետ և նետվել բանտ)։ Սակայն շուտով ազատվել է Ավան Յուզբաշու միջնորդությամբ, դարձել Դավիթ Բեկի մերձավոր զինակիցը, ղեկավարել Հալիձորի մի զորամաս (468 մարդ)։ Աչքի է ընկել Զեա բերդի գրավման (1723), 1725 թվականին Կազանկուլի լեռներում