Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/663

Այս էջը հաստատված է

վաչկատուն ցեղերի դեմ կռվում (ազաւոել է գերված Մխիթար Մպարապետին), թուրք, զորքերի դեմ Հալիձորի ճակաատամարտում 1727 թվականին։ Նույն թվականին Տ–Ա․ (Մխիթար Սպարապետի հետ) թուրք նվաճողներից ազատագրել է Մեղրին, Օրդուբադը և Ագուլիսը։ Այնուհետև, ճնշելով Չավնդուրի դավաճան տերերի ապստամբությունը, նշանակվել է այդ գավառի կառավարիչ։ Չավնդուրում Տ–Ա․ գիշերային հարձակումով պարտության է մատնել և դուրս քշել կողոպուտի նպատակով գավառ ներխուժած Բարգուշատի Ֆաթալի խանին։ 1728 թվականին, երբ թուրք, մեծաքանակ ուժերն անցել են ընդհանուր հարձակման, Տ–Ա․ շարժման մյուս ղեկավարների հետ ամրացել է Հալիձոր բերդում։ Դժվար կացությունը տարաձայնություն և գժտություն է առաջ բերել Տ–Ա–ի և Մխիթար Սպարապետի միջև։ Վերջինս գիշերով հեռացել է բերդից, իսկ Տ–Ա․ ներկայացել թուրք փաշային, որն ուխտադրժորեն ավերել է բերդը, գերել պաշտպաններին և բնակիչներին։ Գրկ․ Ընտիր պատմութիւն Դավիթ Բէգին․․․, Վաղպատ, 1871։ Լ և ո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք 2, Ե․, 1973։

Վ. Գրիգորյան

ՏԵՐ–ԱՎԵՏԻՍՅԱՆ Մմբատ Վարդանի [8․10․1875, գ․ Բարանա (այժմ՝ Նոյեմբերյան)–27․2․1943, Երևան], հայ սովետական պատմաբան, հնագետ, մանկավարժ։ Պատմական գիտությունների դոկտոր (1936)։ 1894–1898 թվականներին սովորել է Գևորգյան ճեմարանում, 1901–04 թվականներին՝ Պետերբուրգի համալսարանում։ 1902-ին, դեռևս ուսանող, գործուղվել է Պարսկաստան՝ Նոր Ջուղայի հայկական ձեռագրերն ուսումնասիրելու, նկարագրել է մոտ 600 գրչագիր և կազմել Նոր Ջուղայի հայկական ձեռագրերի («Ցուցակ հայերեն ձեռագրաց Նոր–Ջուղայի Ամենափրկիչ վանքի» (հ․ 1, հրտ․ 1970), հետագայում՝ նաև Նախավկայի վանքի 300 ձեռագրերի ցուցակները։ Հավաքել է Հայաստանի ու հայկական գաղթավայրերի արձանագրությունները և կազմել հայկական վիմագիր արձանագրությունների ժողովածու։ 1904-ին մասնակցել է Ն․ Մառի ղեկավարությամբ Անիում կատարված հնագիտական աշխատանքներին։ Հետագայում պեղումներ է կատարել Ղազախի շրջանում, Ղարաբաղում, Դիլանում, Նախիջևանում, Արմավիրում, Կարսում, Դվինում և այ լուր։ 1915–17 թվականներին, Կայսերական գիտությունների ակադեմիայի գործուղմամբ, Վանի, Բիթլիսի ու էրզրումի վիլայեթներում հավաքել է ավելի քան հազար ձեռագիր, պատմական վավերագիր և ազգագրական նյութեր։ 1925–31 թվականներին Թիֆլիսում եղել է Կովկասի հնագիտական ինստիտուտի դիրեկտորի տեղակալը, 1931–34 թվականներին՝ ՍՍՀՄ ԴԱ Անդրկովկասյան բաժանմունքի գիտական քարտուղարը։ 1937 թվականին, տեղափոխվելով Երևան, գլխավորել է ՍՍՀՄ ԴԱ հայկական բաժանմունքի հնագիտության սեկտորը, միաժամանակ դասախոսել է Երևանի համալսարանում, եղել այդ հաստատության հնագիտության ամբիոնի վարիչը։ Տ–Ա–ի աշխատությունները վերաբերում են հիմնականում Նոր Ջուղայի վաճառականների առևտրական հարաբերություններին, պարսից Նադիր շահի՝ Հայաստան կատարած արշավանքներին, աղբյուրագիտական նշանակության այլ խնդիրների։ Հնագիտական ուսումնասիրություններն ամփոփվում են գլխավորապես իր պեղումների արդյունքները։ Երկրի Նադիր շահի արշավանքները (ըստ Հակոբ Շամախեցու), Ե․, 1940։ Памятники древности Карабаха и скифская проблема, Тифлис, 1934․

ՏԵՐ–ԱՎԵՏԻՍՅԱՆ Աննա Տիգրանի [ծն․ 10(23)․4․1908, Երևան], հայ սովետական ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։ 1930 թվականին ավարտել է Երևանի պոլետեխնիկական ինստիտուտի ճարտարագիտական բաժինը։ Աշխատել սկսել է 1926 թվականից, ճարտարապետ Ն․ Բունիաթյանի արվեստանոցում։ Տ–Ա–ի նախագծերով Երևանում կառուցվել են բազմաթիվ բնակելի և հասարակական շենքեր, որոնցից ուշագրավ են՝ դպրոցի շենք Աբովյան և Սայաթ–Նովա փողոցների անկյունում (1941, 1943-ից՝ Հայաստանի ԴԱ մասնաշենքերից), «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը (1940), Լենինի պողոտայի և Կիրովի փողոցների անկյունները շեշտող բնակելի տները (1947, 1948), Նալբանդյան, Չարենցի և Մխիթար Հերացու փողոցների հատման հանգույցը կազմակերպող վարչական շենքը (1953, ճարտարապետ Կ․ Հովհաննիսյանի հետ)։

Ա․ Կանայան

ՏԵՐ–ԱՎԵՏԻՔՅԱՆ Մտեփան Քրիստափորի, Ավետիքյան ց–Բ ա ն ա ն ց ե– ց ի [13․7․1868, գ․ Բանանց (այժմ՝ Ադրբ․ ՍՍՀ Դաշքեսանի շրջանում) –1937], հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ․ XIX դ․ վերջի և XX դ․ սկզբի գյուղագիր–դեմոկրատ։ Ավարտել է Թիֆլիսի Ալեքսանդրյան ուսուցչական ինստիտուտը (1889), ուսուցչություն և տեսչություն արել Պյատիգորսկում, Ղարաբաղում, Գանձակում, Թիֆլիսի նահանգում։ իր գեղարվեստա–վավերագրական արձակ գործերում («Սամիտարնի», 1897, «Նահատակը», 1898, «Պատմվածքներ», 1912, «Չարաբաստիկ թուղթը», 1913, «Բուտոնը», 1914, «Օրհնվի նրա եկած ճամփան», 1921 ևն) Տ–Ա․ արտահայտել է ազատասիրական մտքեր, պաշտպանել գյուղացիական դեմոկրատիայի շահերը, հանգել է շահագործողների վերացման անխուսափելիության գաղափարին։ Ուշագրավ են Տ–Ա–ի հակակրոնական, աթեիստական բնույթի («Մեր տերը», «Կապ բռնողը» ևն) և ժողովուրդների բարեկամության վերաբերյալ («Անտառի գյուտը») գործերը, ինչպես նաև գյուղի սոցիալական կյանքն իր զավեշտական ու ողբերգական կողմերով, իր սովորույթներով ներկայացնող պատմվածքները («Ասիստենտը», «Ուղերձը», «ճակատին էն էր գրած» ևն)։ Որոշակի արժեք ունեն նրա «Իռլանդիայի դատը» (1898) և «Հոմրուլի պաշտպանը» (1899) քաղաքացիական–հրապարակախոսական բնույթի գործերը։ Տ–Ա․, տարվելով դաշնակցություն կուսակցության դեմոկրատական ֆրազներով, մտել է նրա մեջ։ 1907-ին ընտրվել է II Պետ․ դումայի դեպուտատ՝ Ելիզավետպոլի նահանգից։ Դումայում ունեցած իր ելույթներում սուր քննադատության է ենթարկել ցարիզմը, որի համար բանտարկվել է։ Վ․ Ի․ Լենինը «Սոցիալ–դեմոկրատիայի ագրարային ծրագիրը 1905–07 թվականների ռուսական առաջին հեղափոխության ժամանակ» աշխատության «Նացիոնալները» ենթագլխում անդրադարձել է Տ–Ա–ի՝ դումայում ունեցած ելույթին՝ մեջբերելով նրա հետևյալ խոսքերը․ «Հողը համայնական սեփականության սկզբունքներով պետք է պատկանի աշխատավորներին, այսինքն՝ աշխատավոր ժողովրդին և ուրիշ ոչ ոքի․․․ Ամբողջ Կովկասյան գյուղացիության անունից ես հայտարարում եմ․․․ վճռական մոմենտին ամբողջ կովկասյան գյուղացիությունը ձեռք ձեռքի տված կգնա իր ավագ եղբոր՝ ռուս գյուղացիության հետ և ձեռք կբերի իր համար հող և ազատություն» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 16, էջ 482)։ Տ–Ա․ ողջունել է սովետական կարգերի հաղթանակը Անդրկովկասում, հեռացել է դաշնակցությունից և զբաղվել ուսուցչությամբ։

Ա․ Գալուստյան

ՏԵՐԱՏՈՄԱ (< հուն, тёрас;, սեռ․ հոլով՝ тёрахос – հրեշ և сода – ուռուցքների անվանման վերջածանց), հրե շու–ռուցք, էմբրիոմա, դիզէմբ ր ի ո մ ա, մարդու և կենդանիների ուռուցք, որն առաջանում է հյուսվածքների սաղմնային զարգացման խանգարումներից։ Հանդիպում է հիմնականում մանկական և երիտասարդ տարիքում, տեղադրվում է սեռական գեղձերում, հազվադեպ այլ օրգաններում ու մարմնի մասերում։ Որպես կանոն Տերատոման կազմված է լինում տարբեր հյուսվածքներից (շարակցական, էպիթելային, մկանային, նյարդային ևն)՝ ներառյալ այդ հյուսվածքների տարբերակված հավելումները (օրինակ. ատամներ, մազեր)։ Առավել բարդ կառուցվածք ու կազմություն ունեն վաղ բլաստոմերներից կամ առաջնային սեռական բջիջներից առաջացած Տերատոմաները, որոնցից կարող են առաջանալ օրգանիզմի ցանկացած հյուսվածքները։ Սաղմնային զարգացման ավելի ուշ շրջանում (գաստրուլացիայից հետո) առաջացած Տերատոմայի կազմությունը սահմանափակվում է այն օրգանի սաղմի կամ սաղմնային թերթիկների ձևառաջացման հնարավորություններով, որոնցից գոյանում է տվյալ Տերատոմա։ Տերատոմայից պետք է տարբերել սաղմնային հյուսվածքների չարորակ ուռուցքները՝ տերատոբլաստոմաները, որոնք հակված չեն տարբերակման, ինչպես նաև տերատոիդները՝ զարգացման արատները, որոնք կարող են ուռուցքի առաջացման հիմք դառնալ։ Տերատոման կարող է կազմափոխվել քաղցկեղի կամ սարկոմայի։

ՏԵՐԱՐԻՈՒՍ* (< լատ․ terra – ցամաք, հող), ցամաքային ոչ մեծ կենդանիների, հիմնականում սողունների և երկկենցաղների, պահպանության տեղ։ Տերարիուսի պատրաստման համար օգտագործում են արկղեր, որոնց պատերը մասամբ ապակեպատ են կամ ցանցապատ։ Հատակին փռում են ավազ, հող, մանր քարեր, մամուռ, ճիմ և բույսեր աճեցնում։ Տերարիուսի հատակին ամրացված է ոչ խորը անոթ՝ ջրի համար։ Տերարիուսը լուսավորվում և տաքացվում է էլեկտրական լամպով, անհրաժեշտ է նաև բնական ցերեկային (ցանկալի է արևի) լույսը։ Տերարիուսում ջերմաստիճանը և խոնավությունը պետք է կայուն լինեն և այն պետք է ապահովվի մաքուր օդի հոսքով։ Երբեմն