Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/672

Այս էջը հաստատված է

ու գրաֆիկական թերթերի շարք։ 1983-ին Տ–Հ․ Հայաստան է բերել և նվիրել իր 200-ից ավելի քանդակագործական և նկարչական ստեղծագործությունները։ Արվեստագետի գործերը կանգնեցված են Ֆիլադելֆիայում («Գյուտարարը», 1950, Ֆերմաունթ զբոսայգի, «Մհերը», բրոնզ, 1976, Գեղարվեստի ակադեմիայի զբոսայգի, «Սահակ Պարթև», «Մեսրոպ Մաշ– տոց» արձանները հայկ․ եկեղեցու առշև, երկուսն էլ՝ բրոնզ, 1973), Նյու Յորքում (Հայկական եկեղեցու առաջնորդարանի շենքի ճակատի բարձրաքանդակը, 1958) և այլուր։ Ունեցել է 23 անհատական ցուցահանդես՝ ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայում, Աովետական Հայաստանում (վերջինը՝ 1983-ին)։ Նրա գործերը տեղ են գտել ԱՄՆ–ի, ճամայկա– յի, Հայաստանի և այլ երկրների թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։ Շահել է ամերիկյան և եվրոպական մի շարք մրցանակներ և մեդալներ, որոնց թվում արծաթե մեդալ Բրյոաելի համաշխարհային (ԷՔՍՊՈ 1958) ցուցահանդեսում՝ «Արարատի արծիվները» քանդակի համար։ 1982–85 թվականներին Տեր-Հարությանը Երևանում տուֆ քարից կերտել է Հայաստանի վերածնունդը խորհրդանշող քանդակը։ ԳՀկ․ Հ ա ր ու թյ ու նյ ա ն Վ․, Քարը հա– յերեն է խոսում, «ՍԱ», 1965, Իձ 3։ Խորեն Տեր–Հարության, կատալոգ, Ե․, 1983։ A v ё- dissian О․, Peintres et sculpteurs arme- niens, Le Gaire, 1959․

Վ․ Հարությունյան

ՏԵՐ–ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՑ Միքայել Կարապետի (3․2․1894, Ելիզավետպոլ, այժմ՝ Կիրովաբադ – 25․8․1961, Մոսկվա), Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխության և քաղաքացիական կռիվների մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1917 թվականի մարտից։ Տեր–Հարությունյանց Ավարտել է Պետրոգրադի զինվորական ուսումնարանը (1917)։ Հեղափոխական աշխատանք է տարել բանակում։ 1917 թվականին ընտրվելվել է ՌԱԴԲ(բ)Կ Պետրոգրադի կոմիտեին առընթեր զինվորական կազմակերպության կոմիտեի անդամ։ Հոկտեմբերյան ապստամբության օրերին Տեր-Հարությանը Պետրոգրադի ՌՀԿ–ի կոմիսար էր Պետրոպավլովյան ամրոցի Կրոնվերյան զինանոցում, այնուհետև Կերենսկի–Կրասնովի խռովության ճնշման ժամանակ Պուլկովյան ջոկատում։ Եղել է Հեղկոմի ռազմակայանի անդամ և գլխ․ հրամանատար, Ն․ Վ․ Կռիլենկոյի ռազմակայանին առընթեր հեղափոխական դաշտային շտաբի պետ։ 1918 թվականից հրամանատարական պաշտոններ է վարել կարմիր բանակում։ 1922 թվականին ավարտել է Կարմիր բանակի գլխավոր շտաբի ակադեմիան։ 1924 թվականից աշխատել է ՍՍՀՄ բանգյուղտեսչության ժողկոմատի ապարատում։ Ավարտելով Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը՝ Տեր-Հարությանը 1934 թվականից անցել է դասախոսական աշխատանքի։ 1951 թվականից անհատական թոշակառու էր։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

ՏԵՐ–ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արամ Ավետիսի (ծնված 14․2․1906, Վերին Ագուլիս), հայ սովետական մանկավարժ, մարզիկ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1972)։ ԱԱՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1946), համամիութենական կարգի մրցավար (1947)։ ԱՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի կենտր․ ինստ–ը (1931), գործուղվել Երևան և աշխատանքի անցել ՀԱՄԽ–ում։ 1932 թվականին մեկնել է Ուկրաինա, անցել մանկավարժ, աշխատանքի։ 1941–1945 թվականներին ծառայել է կարմիր բանակում։ 1945–48 թվականներին եղել է ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտի թեթև աթլետիկայի ամբիոնի վարիչ, 1948–51 թվականներին՝ Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի կենտրոնական ինստիտուտի թեթև աթլետիկայի ամբիոնի դոցենտ, 1951–60 թվակաաններին՝ Լվովի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի դիրեկտորի տեղակալ, 1961–77 թվականներին՝ տեսության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ, 1977 թվականից՝ թեթև աթլետիկայի ամբիոնի պրոֆեսոր։ Եղել է համամիութենական առաջին Սպարտակիադայի (1928) մրցանակակիր բարձրացատկից և սկավառակի նետումից, սկավառակի նետման ՍՍՀՄ ռեկորդակիր (1933)։ Երկ․ Спорт․ Обучение, тренировка, воспи– тание, М․, 1967․

Հ․ Թոփաչյան

ՏԵՐ–ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արամ Արտեմի [13(25)․1․1886, Թիֆլիս – 20․12․1970, Երևան], հայ սովետական դիրիժոր և խմբավար։ ՀԱԱՀ ժողովրդական արտիստ (1956)։ Ընդհանուր կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, յուրացրել ազգային երաժշտության այնտեղ կայունացած ավանդույթները։ Երաժշտական սկզբնական պատրաստությունը ձեռք է բերել նաև Ք․ Կարա-Մուրզայից ու Ազատ Մանուկյանից, որոնց խմբերում երգել է պատանի հասակում։ 1905–07 թվականներին սովորել է Թիֆլիսի երաժշտ․ ուսումնարանում, աշակերտել Ն․ Նիկոլաևին (ստեղծագործություն), Զ․ Փալիաշվիլուն (երաժշտության տեսության և երգչախմբային դասարան), Հ․ Տեր–Դավթյանին (դաշնամուր), նաև՝ մշակել ձայնը։ 1913–18 թվականներին սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի տեսության բաժնում (ուսուցիչներ՝ Վ․ Կալաֆատի, Ն․ Չերեպնին, Յա․ Վիտոլ, Մ․ Շտեյնբերգ), հեղինակել է դաշնամուրային սոնատ և այլ գործեր (արժանացել են Ա․ Գլազունովի ջերմ հավանությանը), կատարելագործվել դիրիժորական արվեստում։ 1910 թվականից երգել է տեղի հայկական եկեղեցու երգչախմբում, 1914-1918-ին ղեկավարել այն (փոխարինելով Ռ․ Մելիքյանին), հանդես եկել հայկական խմբերգային համերգներով։ 1918–37 թվականներին աշխատել է Լենինգրադի Փոքր թատրոնում որպես ստուդիայի ղեկավար (մինչև 1928 թվականը) և դիրիժոր, վարել Պ․ Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Մազեպա», Ա․ Բորոդինի «Իշխան Իգոր», Ն․ Ռիմսկի–Կորսա– կովի «Մոցարտ և Աալիերի», Ջ․ Վերդիի «Աիդա» և այլ օպերաներ։ 1929 թվականին Գ․ Տեր-Հովհանիսյանը մասնակցել է Զանգեզուրում Ք․ Քուշնարյանի երգ հավաքող գիտական արշավախմբին։ 1931 թվականին, 1936 թվականին և 1937 թվականին Հայարտան հրավերով և նրա երգչախմբով Թիֆլի– սում տվել է կոմիտասյան ծրագրով համերգներ։ 1940–41 թվականներին՝ Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար։ Հայկական դասական և ժամանակակից խմբերգային երաժշտության ծրագրերից բացի, իրականացրել է Մոցարտի «Ռեքվիեմ»-ի, Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիա»-ի և այլ գլուխգործոցների առաջին կատարումը Հայաստանում, Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում պատրաստել ու ղեկավարել է արևմտաեվրոպական ու հայկական դասական օպերետների ներկայացումներ (դրանց թվում՝ Տ․ Չուխաճյանի «Կարինե»-ն)։ Որոշ ընդմիջումից հետո, 1954–61 թվականներին նորից ստանձնել է Հայաստանի պետ․ երգչախմբի գեղարվեստական ղեկավարությունը, 1956 թվականին մեծ հաջողությամբ հանդես եկել Մոսկվայում՝ Հայ արվեստի երկրորդ տասնօրյակին։ 1969 թվականից Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախմբի (ներկայումս՝ Տեր-Հովհաննիսյանի անվան) գեղարվեստական խորհրդատու, իրականացրել է հայ հնագույն շարականների պատրաստումը (ցուցադրվել են Արևելյան Եվրոպայի հնագույն երաժշտության փառատոնին, Լեհաստան, 1969) և Կոմիտասի «Հայր մեր» ստեղծագործության (Կոմիտասի 100-ամյա հոբելյանին) առաջին կատարումը։ Վարել է նաև մանկավարժ, աշխատանք (Լենինգրադում և Երևանի Ռ․ Մելիքյանի անվան ուսումնարանում)։ 1945–47 թվականներին եղել է Ֆրունզեի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, նպաստել կիրգիզիական սովետական օպերայի զարգացմանը։ Տեր-Հովհաննիսյանը բազմահմուտ երաժիշտ էր, ցայտուն տաղանդի տեր խմբավար։ Սովետահայ երգչախմբային արվեստում սկզբնավորել է կատարողական-ոճական նոր ուղղություն, որի էությունն էր՝ երգի առավել երգային, խոսքի առավել խոսքային և, ընդհանրապես, երաժշտության առավելապես կենդանի, արտահայտիչ, բարձր արվեստի չափանիշներով գնահատվող ու խիստ տրամաբանված մեկնաբանումը։ Նրան հատուկ էին գեղարվեստական նուրբ ճաշակն ու պահանջկոտությունը, կատարման դասական ավանդույթների պահպանումն ու, միաժամանակ, համարձակ նորարարությունը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Գր կ․ Բ ր ու տ յ ա ն Ց․, Արամ Տեր–Հով– հաննիսյան, Ե․, 1962։

Ռ․ Աթայան