Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/677

Այս էջը հաստատված է

կամ բառակապակցություն) սկզբունքի համաձայն, ըսա հնարավորին վերացվում են տերմինային զուգահեռությունները։ Տ–յան կանոնավորումով զբաղվում են հատուկ հանձնaխմբեր, կոմիտեներ, որոնցից են ՍՍՀՄ ԳԱ գիտատեխ․ Տ–յան կոմիտեն, ՍՍՀՄ պետստանդարտը, ՑՈԻՆԵՍԿՕ–ի Ինֆոտերմը են։ Հայերենի Տ–յան կանոնավորումով զբաղվում է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեն։ Գիտության միջազգային ասպարեզում ձգտում կա ստեղծելու առանձին բնագավառների միջազգային Տ., և այդ նպատակով հրատարակվում են հատուկ կարգացանկեր։

Գրկ․ Տես «Տերմին» հոդվածի գրականությունը։
Ռ․ Իշխանյան

Տեր–Մինասյանը Երվանդ Գալուստի [7(19)․11․1879, գ․ Հառիճ (այժմ՝ ՀՍՍՀ Արթիկի շրջանում)–12․7․1974, Երևան], բանասեր, պատմաբան, բառարանագիր։ Փիլ․ (1904) և բան․ (1943, առանց դիսերտացիայի պաշտպանության) գիտ․ դ–ր, Ե․ Գ․ Տեր–Մինասյան պրոֆ․ (1945), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1959)։ էջմիածնի վանքի վարդապետ (1905)։ Նախնական կրթությունն ստացել է Հառիճի վանքի դպրոցում (1892), ապա ավարտել Գևորգյան ճեմա– րանը (1900)։ 1900–04-ին սովորել է Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում։ Ուսումնասիրել է փիլ․, պատմ․, բանասիրական գիտություններ, եբր․, ասոր․, հուն․, եվրոպ․ լեզուներ ու գրականություն։ Վերադառնալով էջմիածին, դասավանդել է Գևորգյան ճեմարանում, եղել էջմիածնի տպարանի տնօրեն։ 1910-ին հրաժարվել է հոգևոր կոչումից, նվիրվել գիտ․–մանկավարժ, գործունեության, դասավանդել էջմիածնի, Երևանի, Թիֆլիսի, Ալեքսանդրապոլի դպրոցնե– րում։ 1921-ին նշանակվել է էջմիածնի Կուլտուր–պատմական ինստ–ի (հետագայում՝ Հայաստանի պատմ․ ինստ–ի) գիտ․ քարտուղար, «Բանբեր Հայաստանի գի– տական ինստիտուտի» տարեգրքի խմբագիր, վարել է մի շարք պաշտոններ։ 1943–49-ին եղել է Երևանի համալսարանի օտար լեզուների ամբիոնի վարիչը։ «Հայոց եկեղեցու հարաբերությունները ասորվոց եկեղեցիների հետ» (1908) աշխատության մեջ և մի շարք հոդվածներում հետազոտել է հայկ․ և ասոր․ եկեղեցիների փոխազդեցությունները։ Քննել է հայ գրավոր մշակույթի, լեզվի պատմության հարցեր, ճշգրտել հայոց այբուբենի ստեղծման թվականը, անդրադարձել Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հասարակական, լուսավոր․, թարգման, գործունեությանը («Ոսկեդարի հայ գրականությունը», 1946, «Հայոց գրերի գյուտի թվականի և այլ հարակից խնդիրների մասին», «ԲՄ», 1964, N» 7)։ «Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից» (1968) ուսումնասիրության մեջ քննության է ենթարկել սինկրետիզմը, միթրայականությունը, գնոստիկականությունն ու գնոստիկյան դպրոցները, բորբորիտների աղանդն ու մծղնեությունը, մազդակյան կրոնը, մանիքեությունը, պավլիկյան ու թոնդրակյան աղանդները։

Տ–Մ․ հրատարակել է աղբյուրագիտ․-բնագրագիտ․ մի շարք գործեր, որոնցից են 1904-ին Երևանի Ս․ Աստվածածնի մայր եկեղեցում նրա հայտնաբերած Իրենիոսի (Երանոս) «Ցոյցք առաքելական քարոզութեանն» (հրտ․ 1907, Կ․ Տեր–Մկրտչյանի հետ) երկը, որի հուն, բնագիրը կորել է, Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն» (1908, Կ․ Տեր-Մկրւոչյանի հետ) և «Ընդդեմ հերձուածոց»-ը (Գ և և գրքեր, 1910, Կ․ Տեր– Մկրտչյանի հետ)։ 1957-ին պատրաստել է Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկի քննական բնագիրը և հրատարակել աշխարհաբար զուգահեռ թարգմանությամբ։ Տ–Մ․ շոշափելի ավանդ ունի երկլեզվյան թարգմանական բառարանների ստեղծման գործում։ Նրա հեղինակակցությամբ լույս են տեսել «Ռուս–հայերեն նոր բառարան» (հ․ 1–2, 1933–35), «Հայ–ռուսերեն բառարան» (1947), իսկ իր հեղինակությամբ՝ «Օտարազգի դարձվածքների գրպանի բառգրքույկ» (1935) ևն։ Մեծ ավանդ ունի մարքսիզմ–լենինիզմի երկերի թարգմանությունների գործում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Երկ․ Պատմա–բանասիրական հետազոտություններ, Ե․, 1971։ Ընդհանուր եկեղեցական պատմություն, հ․ 1, Հին եկեղեցին, Վաղ–պատ, 1908։ Կրոնների պատմություն, Վաղ–պատ, 1909։

Խ․ Կարադելյան

Տեր-Մինասյան Խաչատուր Դավթի (1870, գ․ Թմբուլ, Նախիջևանի գավառ՝ 1906, Տվեր), հայ նկարիչ։ 1890-ին մեկնել է Պետերբուրգ, ընդունվել Գեղարվեստը խրախուսող ընկերության նկարչության դպրոցը, 1894–97-ին սովորել այդ դպրոցին կից Ի․ Ե․ Ռեպինի արվեստանոցում, 1898–1904-ին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում, Օ․ Կովալևսկու մարտանկարչության դասարանում։ Դեռևս ուսումնառության տարիներին մասնակցել է ռուս նկարիչների ցուցահանդեսներին։ 1905–06-ին աշխատել է Պենզայի նկարչության դպրոցում։ 1907-ին նկարիչ Դ․ Օքրոյանցի նախաձեռնությամբ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում կազմակերպվել է Տ–Մ–ի ետմահու ցուցահանդեսը (ավելի քան 100 գործ)։ Գործերից են՝ «Վերադարձ որսից» (1901, Հայաստանի պատմության պետ․ թանգարան), «Նախիր» (1904), «Նատյուրմորտ արձանիկով» (երկուսն էլ՝ Հայաստանի պետ․ պատկերասրահ)։ Մ․ Սարգսյան ՏԵՐ–ՄԻՆԱՍՅԱՆ Մարգարիտ Երվանդի (ծն․ 16․5․1910, Լայպցիգ), հայ սովետական կենդանաբան–միջատաբան, կենսբ․ գիտ․ դ–ր (1944), պրոֆեսոր (1949)։ Ե․ Տեր–Մինասյանի դուստրը։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ 1930-ին ավարտել է Երևանի համալսարանի բնագիտ․ ֆակուլտետը։ 1935–38-ին աշխատել է ՍՍՀՄ ԳԱ կենդանաբանության ինստ–ում (Լենինգրադ)։ 1938–50-ին՝ ՍՍՀՄ ԳԱ հայկ․ մասնաճյուղի (1943-ից ՀՍՍՀ ԳԱ) կենսաբանության ինստ–ում։ 1943–48-ին եղել է ՀՍՍՀ ԳԱ կենդանաբանության ինստ–ի դիրեկտոր, 1948-ից դասավանդել է Երևանի համալսարանում։ 1950-ից աշխատում է ՍՍՀՄ ԳԱ կենդանաբանության ինստ–ում (Լենինգրադ)։ Հիմնական գիտ․ աշխատանքները վերաբերում են վնասատու երկարակնճիթ և ընդակեր բզեզների, ՍՍՀՄ ֆաունայի ուսումնասիրությանը, տվել է ՀՍՍՀ տափաստանների և կիսաանապատների կենդանաաշխարհագրական բնութագիրը ըստ բզեզների տարածման։ «Հայաստանի կենսաբանական հանդես»-ի խմբագրական խորհրդի և Համամիութենական միջատաբանական ընկերության նախագահության անդամ է։

Երկ․ Հայկական ՍՍՌ գյուղատնտեսական բույսերի վնասատու երկարակնճիթ բզեզները, Ե․, 1953։ Определитель жуков-долгоно- сиков (Curculionidae) Армении, Зоологи–ческий сборник 4, Е․, 1946; Фауна СССР, Жестокрылые, т․ 27, в․ 2․ Долгоносики и трубковерты, М․–Л․, 1950; Жуки долгоно– сики подсемейства Cioninae․ Цветожилы и стеблееды, Л․, 1967-

Լ․ Կիրակոսյան

Տերմինուս (լատ․ terminus – սահման), հողաբաժան սահմանանշանների (սրբագործված քարեր, սյուներ) աստվածություն հին հռոմ․ դիցաբանության մեջ։ Տերմինուսի պաշտամունքը, որի սահմանումը վերագրվում է Հռոմի թագավոր Նումա Պոմպիլիոսին (մ․ թ․ ա․ 715–673/672), կապված է եղել մասնավոր հողատիրույթի սրբազանության և անխախտելիության մասին պատկերացումներին։ Տ–ին նվիրված տոնին հարևանները համատեղ զոհեր են մատուցել (հաց, մեղր, գինի, երբեմն՝ գառ) սահմանանշանների մոտ, կազմակերպել խրախճանքներ։ Սահմանանշանների խախտումը, դրանց փչացումը, պղծումը դիտվել է ծանր հանցագործություն։ Բազմաթիվ Տերմինուսերից բացի գոյություն է ունեցել միակ Տերմինուսի պաշտամունք․ նրան պատկերող քարը դրվել է Կապիտոլիումի տաճարում և խորհրդանշել Հռոմի սահմանների անխախտելիությունն ու մշտական ընդլայնումը։ Ավանդության համաձայն, երբ Տարկվինոս թագավորը որոշել է Կապիւոոլիումում կառուցել Ցուպիտերի տաճարը, Տ․ և պատանության դիցուհի Ցուվենտասը մնացել են այնտեղ, իսկ մնացած աստվածները հեռացել։

Տերմինուսից է առաջացել լեզվաբան, տերմինը (բառ, որը ճշտիվ արտահայտում է որոշակի հասկացություն, պայման)։

Տերմիտներ (Isoptera), միջատների կարգ։ Մոտ են խավարասերներին և աղոթարարներին։ Տերմիտներին բնորոշ է հասարակական կենսաձևը, միևնույն տեսակի սահմաններում տարբեր անհատների բազմակերպությունը (սեռական և «կաստայական» բազմաձևություն)։ Ապրում են մի քանի հարյուրից մինչև մի քանի միլիոն անհատից բաղկացած համայնքներով,