գեանափոր կամ վերգետնյա, մինչե 15 մ բարձրությամբ (որոշ արեադարձա– յին տեսակներ) տերմիտաբներում։ Հա– մայնքը կազմված է էգից, արուից («թա– գավորական զույգ»), ապաճած սեռական գեղձերով երկսեռ խոշոր ու մանր «զին– վորներից» և «աշխատավորներից» (որոշ տեսակներ չունեն «զինվորներ»)։ Աշխա– տավոր անհատները համայնքին ապահո– վում են սննդով, բույն են պատրաստում։ «Զինվորները» կատարում են պաշտպա– նական ֆունկցիա։ Աշխատավոր Տ–ի մարմնի երկարությունը 2–15 մմ է, «զին– վորներինը»՝ մինչե 20 մմ, գերզարգացած ձվարաններով էգինը՝ մինչե 140 մմ։ Հա– սուն սեռական անհատներն ունեն 2 զույգ երկար թեեր, որոնց դեն են նետում ամուսնական թռիչքից հետո։ «Աշխատա– վոր» և «զինվոր» Տ․ թեեր չունեն, նման են թրթուրների։ «Զինվորներին» բնորոշ է հզոր ծնոտներով մեծ գլուխը։ Տ–ի բե–
Տերմիտի կաստաները․ 1․ մայր («թագու– հի»), 2․ արու («թագավոր»), 3․ մեծ «զինվոր», 4․ Փոքր «զինվոր», 5․ մեծ «աշխատա– վոր», 6․ Փոքր «աշխատավոր»
րանը կրծող տիպի է։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ։ Ցուրաց– նում են բնափայտի բջջանյութը (Տ–ի մե– ծամասնության սննդի հիմնական աղբ– յուրը)։ Որոշ Տ․ սնվում են միայն սնկե– րով (հիմնականում բորբոսասնկեր)։ «Թագավորական զույգի» կյանքի տևողու– թյունը մինչե մի քանի տասնամյակ է․ համայնքը կարող է շարունակել իր գո– յությունը շատ տասնամյակներ։ էգը կյան– քի ընթացքում դնում է շուրջ 150 մլն ձու։ Տ․ քայքայում են բնաՓայտը, փչացնում թուղթը, կաշվե իրերը, գյուղատնտ․ մը– թերքները։ Հողում ապրող Տ․ նպաստում են հողառաջացմանը։ Հայտնի է Տ–ի ավե– լի քան 2600 (ԱԱՀՄ–ում՝ 7, Անդրկովկա– սում՝ 2) տեսակ՝ տարածված հիմնակա– նում արեադարձային երկրներում։ ՀԱԱՀ–ում Տ․ գրանցված չեն։ Սփ Միրզոյան
ՏԵՐ–Ս՚ԻՐԱՔՅԱՆ Հովհաննես Հարությու– նի [6․1․1856, Ալեքսանդրապոլ –25․9․ 1938, Լենինական], հայ մանկավարժ– մեթոդիսա։ ՀԱԱՀ աշխատանքի հերոս (1935)։ Միջն․ կրթ․ ստացել է Թիֆլիսում, բարձրագույնը՝ Լայպցիգում և Վիեննա– յում (1883–88)։ Եղել է Զմյուռնիայի (Իզմիր) հայկ․ դպրոցների ուսուցիչ և տեսուչ։ Կազմակերպել է կիրակնօրյա դպրոց հայ բանվորների համար։ 1894-ին հրավիրվել է էջմիածնի Դևորգյան ճեմա– Հ․ Հ․ Տեր–Միրաքյան Ա․ Լ․ Տեր–Միքայելյան Մ․ Լ․ Տեր–Միքայելյան Գ․ Մ․ Տեր–Միքնլյան րան, դասավանդել մանկավարժություն և հոգեբանություն։ 1895-ին նշանակվել է Ալեքսանդրապոլի դպրոցների տեսուչ։ 1896-ին աքսորվել է Տամբովի նահանգ։ 1905-ին մանկավարժ, գործունեությունը վերսկսել է Թիֆլիսում։ Եղել է Ներսիսյան դպրոցի ուսուցիչ և տեսուչ, հայկ․ դպրոց– ների թեմական տեսուչ (1911 – 14), Հով– նանյան դպրոցի տեսուչ (1914–21)։ 1921-ին հրավիրվել է Երեան, աշխատել լուսժողկոմատում եtմանկավարժ, ինստ–ում։ 1923-ից պաշտոնավարել է Ալեքսանդրապոլում։ Հեղինակ է մանկա– վարժ․ բազմաթիվ հոդվածների, դասա– գրքերի, թարգմանությունների։ Երկ․ ժողովրդի ընթերցանությունը, Թ․, 1896։ Դեռահասների ազատ ընթերցանությու– նը^․, 1898։ Մեթոդական գործնական ցուց– մունքներ, Թ․, 1912։ Մ․ Նար յան
ՏԵՐ–ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, Մ ի ք ա յ և լ յ ա ն Անդրեյ Լեոնի (ծն․ 14․6․1925, Թիֆլիս), հայ սովետական ռադիոֆիզիկոս։ Տեխ․ գիտ․ դ–ր (1956), պրոֆեսոր (1957)։ ԱՍՀՄ ԴԱ թղթակից անդամ (1984)։ ԱՄԿԿ ան– դամ 1956-ից։ Ավարտել էtՄոսկվայի կապի էլեկտրատեխ․ ինստ–ը (1949)։ 1958-ից՝ Մոսկվայի ֆիզիկատեխ․ ինսա–ի ռադիոօպտիկայի ամբիոնի վարիչ։ Աշ– խատանքները վերաբերում են էլեկտրա– մագնիսական ալիքների ֆիզիկային, ին– ֆորմացիայի հաղորդման խնդիրներին, քվանտային էլեկտրոնիկային։ 1951-ին ցույց է տվել, որ անհամասեռ միջավայ– րերում, որոշակի պայմաններում, էլեկ– տրամագնիսական ալիքների տարածումն ուղեկցվում է դրանց բազմակի կի– զակետման երևույթով, այ– սինքն՝ էլեկտրամագնիսական դաշտի կա– ռուցվածքը տարածման ընթացքում պար– բերաբար վերականգնվում է։ Այս երևույ– թը դրվել է ուղղորդիչ համակարգերում ազդանշանների հաղորդման նոր սկըզ– բունքի հիմքում, ինչպես նաև օգտագործ– վել ալիքատարների նոր դասի ստեղծման համար, որոնք լայնորեն կիրառվում են որպես կապի օպտիկական գծեր։ Այդպիսի «ինքնակիզակետող» ալիքատարները՝ «սելֆոկները» (< անգլ․ selffocusing – ինքնակիզակետող), ոչ միայն ավելի պարզ ու էժան են կաբելային համակարգերից, այլև թույլ են տալիս հաղորդել զգալիո– րեն ավելի մեծ ծավալի ինֆորմացիա։ Բազմակի կիզակետման երևույթի հիման վրա ստեղծվել են անտենային տեխնիկա– յում և օպտիկայում կիրառվող նոր տեսակի ոսպնյակներ, որոնք կրում են հեղինա– կի անունը (Միքայելյանի ոսպ– նյակ)։ Օգտվելով վերոհիշյալ երևույթից՝ պատկերն առանց աղավաղման կարելի է հաղորդել մեկ ճկուն մանրաթելով՝ հնա– րավորություն, որը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ։ Բազմակի կիզակետ– ման երևույթը, որպես գիտական հայտնա– գործություն, մտցվել է ԱԱՀՄ պետ․ գրանց– ման մատյանը (1982, JSC 257, 1951-ի առաջնությամբ)։ Տ–Մ․ հիմնել է արդի ռադիոէլեկտրոնի– կայի նոր ուղղություն, որը կապված է գերբարձր հաճախականությունների տի– րույթում ֆեռիտների հետազոտման և օգ– տագործման հետ։ Կատարել է գիրոտրոպ միջավայրերի էլեկտրադինամիկային, հոլոգրաֆիային վերաբերող հիմնարար հետազոտություններ, մշակել ֆեռիտնե– րում ոչ գծային երևույթների տեսությու– նը։ Եղբոր՝ Մ․ Լ․ Տեր–Միքայեւյանի հեա կատարած մի շարք աշխատանքներ նվիր– ված են օպտիկական գեներատորներին և ուժեղացուցիչներին։ Տ–Մ․ «Ռադիոտեխնի– կա» ամսագրի գլխ․ խմբագիրն է (1976-ից), Ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և կապի՝ Ա․ Մ․ Պոպովի անվ․ գիտատեխ․ ըն– կերության ռադիոօպտիկայի մասնաճյու– ղի նախագահը (1964-ից)։ Լենինյան մըր– ցանակ (1961), ՀՄԱՀ պեւո․ մրցանակ (1981)։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ Երկ․ Теория и применение ферритов на сверхвысоких частотах, М․–Л․, 1963; Оп– тические генераторы на твёрдом теле (համա– հեղինակներ՝ Тер-Микаелян М․ Л․ և Тур– ков Ю․ Г․), М․, 1967․
ՏԵՐ–ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Միքայել Լեռնի (ծն․ 10․11․1923, Թիֆլիս), հայ սովետական ֆիզիկոս։ ՀԱԱՀ ԴԱ ակադեմիկոս (1982), պրոֆեսոր (1963)։ ԱՄԿԿ անդամ 1978-ից։ Աովորել է Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստ–ում, Թբիլիսիի համալսարանում, ավարտել Երևանի համալսարանը (1948)։ 1952– 1963-ին աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստ–ում (1958–63-ին՝ դիրեկտորի տե– ղակալ), 1963–67-ին՝ ՀԱԱՀ ԴԱ ռադիոֆի– զիկայի և էլեկտրոնիկայի ինստ–ում որ– պես քվանտային օպտիկայի տեսական բաժնի վարիչ։ Միաժամանակ եղել է Երե– վանի համալսարանի միջուկային ֆիզի– կայի ամբիոնի վարիչ (1961–70) և ճա– ռագայթային ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի գիտ․ ղեկավար (1961 – 1972), ֆիզիկայի ֆակ–ի դեկան (1963– 1967)։ 1967-ից ՀԱԱՀ ԴԱ ֆիզիկ, հետա– զոտությունների ինստ–ի դիրեկտորն է և նույն ինստ–ի տեսական բաժնի վարիչը։ Աշխատանքները վերաբերում են բարձր