Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/679

Այս էջը սրբագրված չէ

էներգիաների ֆիզիկային, ճառագայթման տեսությանը, քվանտային էլեկտրոնիկա– յին և ոչ գծային օպտիկային։ Տ–Մ–ի անվան հետ է կապված հետազոտությունների մի ուրույն բնագավառ, որն ուսումնասիրում է նյութական միջավայրի ազդեցությունն էլեկտրամագնիսական փոխազդեցության վրա՝ բարձր էներգիայի պայմաններում։ Նա ցույց է տվել (1953), որ միջավայրի բյուրեղային կառուցվածքն էական ազդե– ցություն է ունենում գերարագ էլեկտրոն– ների արգելակման ճառագայթման վրա։ Այս աշխատանքը հիմք է ծառայել բարձր էներգիաների ֆիզիկայի զարգացման մի նոր ուղղության, որտեղ օգտագործվում է մասնիկների հետագծի երկայնական չափերի (կոհերենտ երկարության) մե– ծացման երևույթը, որը կարևոր դեր է կատարում բարձր էներգիայի պայմաննե– րում ճառագայթային պրոցեսների ձևա– վորման համար։ Նշված աշխատանքի արդյունքն է կոշտ մեներանգ Y-ճառա– գայթների ստացման՝ Տ–Մփ առաջարկած նոր մեթոդը, որն այժմ կիրառվում է աշ– խարհի բոլոր արագացուցիչներում։ Ուսումնասիրել է նաև միջավայրի դիէլեկ– տրիկ թավւանցելիութրսն ազդեցությունը գերարագ էլեկտրոններով կոշտ գա մ մա– քվանտների արգելակման ճառագայթման վրա։ Մշակել է անհամասեռ միջավայրում հավասարաչափ շարժվող մասնիկների ճառագայթման տեսությունը։ Նրա կան– խատեսած և փորձով հայտնաբերված ռե– զոնանսային անցումային ճառագայթումը կարևոր նշանակություն ունի գերարագ մասնիկների գրանցման և դրանց էներ– գիաների չափման համար։ Վերոնշյալ հե– տազոտություններն ամփոփվել են «Մի– ջավայրի ազդեցությունն էլեկտրամագ– նիսական պրոցեսների վրա՝ բարձր էներ– գիայի պայմաններում» մենագրության մեջ (1969, ռուս․)» որն ընդգրկվել է ժամանա– կի խոշոր մասնագետների մենագրություն– ների և դասագրքերի հրատարակվող շար– քի մեջ, թարգմանվել անգլ․ և լույս ընծայ– վել (1972) ԱՄՆ–ում։ 1962-ից Տ–Մ–ի գիտ․ հետազոտությունների հիմնական ուղղու– թյուններն են դարձել քվանտային էլեկ– տրոնիկան և ոչ գծային օպտիկան։ Եղ– բոր՝ Ա․ Լ․ Տեր–ՄիքայեԱանի հետ ձևա– կերպել է օպտիկական գեներատորների և ուժեղացուցիչների հաշվարկման, այս– պես կոչված, հաշվեկշռային հավասարում– ները, դիտարկել անընդհատ և իմպուլսա– յին պինդ մարմնային գեներատորների և ուժեղացուցիչների աշխատանքի հիմնա– կան ռեժիմները։ Վերջին տարիներին Տ– Մ–ի կատարած աշխատանքները վերաբե– րում են պարզագույն ատոմական համա– կարգերի և ատոմային անցումների հա– ճախականությանը մոտիկ հաճախակա– նությամբ կոհերենտ լազերային ճառա– գայթման փոխազդեցության հարցերին, քվանտային էլեկտրոնիկայում կիրառվող բյուրեղների հետազոտմանը։ Նա իր աշ– խատակիցների հետ առաջարկել է օպտի– կական գեներատորների նոր տարբերակ– ներ, մշակել ատոմների գրգռման և հա– ճախականությունների փոփոխման տար– բեր եղանակներ։ Պարգևատրվել է ժողո– վուրդների բարեկամության շքանշանով։ ՀՍՍՀ պետ․ մրցանակ (1981)։ Երկ․ Оптические генераторы на твёрдом теле (համահեղինակներ՝ Мгасаелян А․ Л․ և Турков Ю․ Г․), М․, 1967․ ՏԵՐ–ՄԻՔԵԼՅԱՆ (Տ և ր–Մ ի ք և լ ո վ) Գաբրիել Միքայելի [ 16(28) ․4․1874, Ստավ– րոպոլ – 14․1․1949, Թբիլիսի], հայ սո– վետական ճարտարապետ։ ՍՍՀՄ ճարտ․ ակադեմիայի թղթակից անդամ (1947), Վրաց․ ՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1947), Թբիլիսիի Գեղարվեստի ակա– դեմիայի պրոֆեսոր (1922-ից)։ Պետեր– բուրգի քաղաքացիական ինժեներների ինստ–ի ճարտ․ բաժինը ավարտելուց (1899) հետո աշխատել է Բաքվում, 1912-ից՝ Թիֆ– լիսում։ Տ–Մ–ի նախագծերում և կառույց– ներում առկա են կլասիցիզմի, մոդեռնի և անդրկովկասյան ժողովուրդների ազգ․ ճարտ․ ձևերը, որոնք արտահայտված են ստեղծագործական խոր վերարտադրու– թյամբ։ Նախագծել և կառուցել է բազմա– թիվ բնակելի, հասարակական և արդ․ շենքեր․ Բաքվում՝ Ցուզբաշյանի (1900– 1901), Ադամյանների (1908–09), Թաղիև– ների (1909–11), Մադիխովների (1909–12) բնակելի տները, Հասարակական հավա– քույթի ամառային ակումբը (այժմ՝ ֆիլ– հարմոնիայի համերգային դահլիճ, 1910–12), Առևտրի ուսումնարանը (այժմ՝ Ադրբ՛․ մանկավարժ, ինստ․, 1905–10), ֆիզիոթերապևտիկ ինստ․ (1928–35, նա– խագիծը 1937-ին Փարիզի համաշխար– հային ցուցահանդեսում արժանացել է «Մեծ մրցանակի» և ոսկե մեդալի), 6ալ– Գ․ Տ և ր–Մ ի ք և լ յ ա ն․ Հասարակական հավաքույթի ամառային ակումբը (1910 – 12, այժմ՝ ֆիլհարմոնիայի համերգային դահլիճ) Բաքվում Գ․ Տ և ր–Մ ի ք հ լ J ա ն․ Մ․ Արամյանցի «Մաժեստիկ» հյուրանոցը (1912–15, այժմ՝ «Թբիլիսի» հյուրանոց) Թբիլիսիում թայում՝ հայկ․ եկեղեցի (1905–09), Թբի– լիսիում՝ «Մաժեստիկ» (այժմ՝ «Թբիլիսի», 1912-15) հյուրանոցը, Ա․ Միլյանի (1912- Ա․ Մ․ Տեր–Մկրաչյան Գ․ Մ․ Տեր–Մկրաչյան 1914), Հ․ Մելիք–Դադայանի (1912–15, այժմ՝ Երկաթուղային տեխնիկում), Պետ– բանկի աշխատակիցների (1927–29) բնա– կելի տները, Երկաթուղային կայարանը (1938–52), Պատանի հանդիսատեսի թատ– րոնը (այժմ՝ Երկաթուղայինների տուն, 1938–49) ևն։ Տ–Մ–ի բարձրարվեստ կա– ռույցները մեծ դեր են ունեցել Բաքվի և Թբիլիսիի ճարտ․ պատմության, հատ– կապես տեղի ազգ․ ճարտ․ զարգացման գործում։ Գրկ․ Տիգրանյան է․, Գաբրիել Տեր– Միքելյան, Ե․, 1981։ է․ Տիգրանյան ՏԷՐ–ՍԿՐՏՁՅԱՆ Աշոտ Մովսեսի (25․1․ 1891, Շուշի –13․3․1959, Երևան), հայ սովետական մաթեմատիկոս, ինժեներ– մեխանիկ։ Պրոֆեսոր (1930), ՀՍՍՀ գիտ․ և տեխ․ վաստ․ գործիչ (1940)։ Ավարտել է Խարկովի համալսարանը (1912), Դոնի (այժմ՝ Նովոչերկասկի) պոլիտեխ․ ինստ–ը (1915)։ 1918–20-ին դասախոսել է Թիֆ– լիսի պոլիտեխ․ ինստ–ում։ 1920–26-ին աշխատել է Բաքվում (Ադրբեջանի ժող– տնտխորհի նախագահի՝ մեքենաշինու– թյան գծով խորհրդատու, դասախոսել Բաքվի նավթի ինստ–ում, Ադրբեջանի պետ․ համալսարանում)։ 1926-ից դասա– խոսել է Երևանի պետ․ համալսարանում․ 1930–59-ին՝ տեսական մեխանիկայի ամ– բիոնի վարիչ։ 1930–56-ին դասախոսել է նաև Երևանի պոլիտեխ․ և մանկավարժ, ինստ–ներում։ Միաժամանակ գլխավորել է Դոնեցկի (1928–30) և Սվերդլովսկի (1934–36) լեռնային ինստ–ների մեխա– նիկայի ամբիոնները։ Տ–Մփ անմիջական մասնակցությամբ են հիմնադրվել Երե– վանի պոլիտեխ․ ինստ–ի նյութերի դիմա– դրության և Հայկ․ գյուղատնտեսական ինստ–ի կիրառական մեխանիկայի ամ– բիոնները։ Ղեկավարել է Զորագետի և Քանաքեռի հէկերի կառուցման ու շահա– գործման աշխատանքները։ Ա․ Գաչոյան ՏԵՐ–ՄԿՐՏՉՅԱՆ (Տեր–Մարգսյան) Գա– լուստ Մկրտչի [9(21)․4․1860, գ․ Ծուղրութ (այժմ՝ Վրաց․ ՍՍՀ Ախալցխայի շրջա– նում)–3․7․1918, էջմիածին], հայագետ, պատմաբան, բնագրագետ–աղբյուրագետ, թարգմանիչ, խմբագիր։ Տաղասաց, գրիչ և մանկավարժ Հովհաննես Կարնեցու ծոռը։ Սկզբնական կրթությունն ստացել է Ախալցխայի Կարապետյան դպրոցում, 1874–78-ին սովորել էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1878–81-ին դասավանդել է Շամախու և Ախալցխայի դպրոցներում, հրապուրվել նարոդնիկական գաղափար– ներով, մասնակցել նրանց հավաքույթ– ներին։ 1881-ին ավարտական քննություն– ներ է հանձնել Թիֆլիսի Ներսիսյան դըպ–