րոցում։ 1884-ին ավարտել է Փարիզի Քաղաքական գիտությունների ազատ դպրոցի հասարակագիտական բաժան– մունքը։ Դասախոսություններ է ունկնդրել նաե Մյունխենի համալսարանում։ Դեռես ուսանողական տարիներին «Մեղու Հա– յաստանի» լրագրում «Տ․ Ս․» ծածկանու– նով տպագրել է Փարիզի գրական–հասա– րակական կյանքին, հայ ուսանողների առօրյային, արեելահայ դպրոցի վիճա– կին, աշխատանքի, աշխատավարձի, հա– վելյալ արժեքի և դասակարգային պայ– քարի խնդիրներին, դարվինիզմի հիմունք– ների քննությանը նվիրված հոդվածներ։ 1885-ին վերադառնալով հայրենիք՝ պաշ– տոնավարել է Ախալցխայի երկսեռ դըպ– րոցում, այնուհետե, հայկ․ դպրոցների նկատմամբ ցարական կառավարության հալածանքների պայմաններում, հրաժար– վել է աշխարհիկ կյանքից, 1887-ին դար– ձել էջմիածնի միաբանության անդամ (դպրի աստիճանով), նվիրվել գիտ․ գոր– ծունեության։ 1888-ին, հիվանդության հե– տևանքով, ընդմիշտ զրկվել է քայլելու ունակությունից։ 1892–94-ին և 1902-ին խմբագրել է *Արարաւո> ամսագիրը, որ– տեղ «Միաբան» ստորագրությամբ տպա– գրել է բազմաթիվ հայագիտ․ ուսումնա– սիրություններ՝ արժանանալով լայն ճա– նաչման։ Երկար տարիներ գործակցել է Մոսկվայի կայսերական հնագիտ․ ըն– կերությանը ե, ուրարտագիտության ու հայ հնագիտության ասպարեզում ունե– ցած վաստակի համար, 1894-ին ընտրվել է այդ ընկերության թղթակից, իսկ 1900-ից՝ իսկական անդամ։ Եղել է հայ գրերի 1500 և հայ տպագրության 400-ամյակի տոնա– կատարության կենտրոնական հոբելյանա– կան հանձնախմբի նախագահը, «Շողա– կաթ» գիտ․ ժողովածուի (1913) խմբագիրը։ Տ–Մ–ի հայագիտ․ հետազոտությունները բազմաբնույթ են՝ հայ հին մատենագրու– թյուն, վիմագրություն, հնագրություն, դրամագիտություն, պատմ․ աշխարհա– գրություն, միջնադարյան հայ առակա– գրություն, ուրարտագիտություն, ազգա– գրություն և բանահյուսություն, Հայաս– տանի ճշգրիտ գիտությունների պատմու– թյուն և տեսություն, վարքագրություն և վկ ա յա բ անութ յ ուն, աղանդավորական շարժումների արձագանքներ Արմ․ Եվրո– պայում են։ Մեծ է նրա ներդրումը բնա– գրագիտության և աղբյուրագիտության մեշ։ Ատ․ Մալխասյանի աշխատակցու– թյամբ կազմել և հրատարակել է Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնեան» (1904), Ատ․ Կա– նայանի հետ՝ Ագաթանգեղոսի «Պատմու– թիւն Հայոց» (1909) երկերի քննահամե– մատական բնագրերը։ Հայտնաբերել, ուսումնասիրել և հրատարակել է հայ մատենագրությանն անծանոթ կամ կորած համարված բնագրեր՝ Անանիա Նարե– կացու «Դիր խոստովանութեանը» (1892), Անանիա Շիրակացու տիեզերագիտական աշխատությունները և խնդրագիրքը («Անանիա Շիրակացի», 1896), «Պետրոս Այունյաց եպիսկոպոս» (1902), «Ատեվւա– նոս Իմաստասեր» (1902), «Դիրք հերձւա– ծոց» (1902), «Դավիթ Հարքացի» (1903) երկերը։ Տ–Մ․ զբաղվել է հայ մատենա– գրության պատմության ուսումնասիրու– թյամբ․ «Իարենացու Պատմության ուսում– նասիրություն» (1896) աշխատությամբ ժխտել է Թովմա Արծրունու վկայության վրա հիմնված այն տեսակետը, ըստ որի, Մովսես Խորենացու «Պատմություն Հա– յոց»^ ունեցել է հետագայում կորսված 4-րդ գիրք, պատմահոր և Մար Աբաս Կատինայի առնչությունների հարցը են։ Հայագիտությանը լուրջ նպաստ են նաև «Ղազար Փարպեցու ձեռագը– րերը» (1902), «Փավստոսի ձեռագրերը» («Ցայտշրիֆտ ֆյուր արմենիշե ֆի– լոլոգի», «Zeitschrift ftir armenishe Philo- logie», 1904), «Տիմոթեոս Կուզի Հակաճա– ռության հայ թարգմանության ժամա– նակը․․․» (1908), «Հայ մատենագրության հնագույն թվականները» («Շողակաթ», 1913) աշխատությունները, «Հայկականք» հոդվածաշարը։ Հնագիտությանը և հայ վիմագրությանն են վերաբերում «Ուրար– տյան բեեռագրերի լեզուն» (1893), «Աջից ձախ հայ գրություն» («Շողակաթ», 1913) և մի շարք այլ հոդվածներ։ Պահպանված պատառիկների համադրման միջոցով վե– րականգնել է V դ․ Աբրահամ Խոստովա– նողի թարգմանած «Վկայք Արեելից» ժո– ղովածուն («Աբրահամ Խոստովանողի վկայք Արեելից», 1921), որի ազդեցությու– նը նկատվում է Փարպեցու, Եղիշեի և այ– լոց երկերի վրա։ Զբաղվել է նաև հին Հա– յաստանի ճշգրիտ գիտությունների առեղծ– վածների (կոտորակային թվեր) լուծմամբ, վերականգնել հայ դավանաբանական գրականության պատմության ճշգրիտ ժա– մանակագրությունը։ Թարգմանել է է․ Ռեկլյուի բազմահատոր աշխարհա– գրության հայերին ու Հայաստանին վե– րաբերող հատվածներ, Լերմոնտովի, Հայ– նեի, Հաֆի զի, Պետեֆիի շատ ստեղծա– գործություններ, փոխադրել Պետերսոնի «Բնագիտական և կրոնական աշխարհա– յացք» աշխատությունը։ Դրել է բանաս– տեղծություններ և վեպ (անտիպ)։ Հայա– գիտությանը կարեոր նպաստ են եվրոպ․, ռուս և հայ շատ գիտնականների (Ա․ Մեյե, Ֆ․ Մակլեր, Ֆ․ Կոնիբեր, Ն․ Մառ, Ն․ Ադոնց, Ղ․ Ալիշան, Հ․ Տաշյան, Լեո, Դ․ Ւոսլաթյանց և ուրիշներ) հասցեագըր– ված Տ–Մ–ի հաղորդումներն ու նամակնե– րը, որոնցից շատերը չիրականացված հե– տազոտությունների համառոտ ամփո– փումներ են («Գալուստ Տեր–Մկրտչյանի նամակները Նիկողայոս Մառին», Մառը և հայագիտության հարցերը, Ե․, 1968, «Մնա– ցորդք թղթոց Միաբանի», «ԲԵՀ», 1970, JSP 3)։ Կյանքի վերշին տարիներին հայտ– նաբերել է միջնադարյան զրույցների մի շարք, պատրաստել բնագիրը, սակայն չի հասցրել գրել ուսումնասիրությունը։ Ան– հայտ հանգամանքներում կորել են նաե նրա աշխատասիրությամբ պատրաստված Կորյունի «Վարք Մաշտոցի» և Շիրակացու տիեզերագիտական մեծ աշխատության բնագրերը։ Ատորագրել է նաև «Միաբան», «ԳՏՄ», «Տ․ Ա․» ծածկանուններով։ Նրա արխիվը պահպանվում է Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում։ Երկ․ Հայագիտական ուսումնասիրություն– ներ, աւսսջաբան և ծանոթագրություններ Պ․ Հակոբյանի, հ․ 1, Ե․, 1979։ Գրկ․ Մեսրոպ եպիսկոպոս (Տեր– Մովսիսյան Մ․), Գալուստ Տեր–Մկրտչյան (Միաբան), «Բանբեր էջմիածնի գիտական ինստիտուտի», գիրք 1–2, Վաղ–պատ, 1921 – 1922։ Պ․Հակոբյան ՏԵՐ–ՄԿՐՏՁՅԱՆ Դրաաոամատ Հակոբի [15(27)․5․1877, գ․ Փարպի (ՀԱԱՀ Աշ– տարակի շրշանում) –24․2․1964, Երե– վան], հայ սովետական մանկավարժ, բժիշկ, հոգեբան։ Ավարտել է Երեանի արական գիմնազիան (1897), Պետեր– բուրգի համալսարանի ֆիզիկամաթ․ ֆակ–ի բնագիտական բաժինը։ 1904– 1910-ին դասավանդել է Բաքվի և Մայկո– պի հայկ․ դպրոցներում։ 1910–14-ին Լայպցիգի, Բեռնի և Բազելի համալսա– րաններում կաւոարելագործել է բժշկ․ գիտելիքները։ Այնուհետե բժշկությամբ է զբաղվել Թիֆլիսում, Վաղարշապատում (էջմիածին), 1916–18-ին՝ Կովկասյան ռազմաճակատում (Մուշ, էրզրում), հե– տագայում՝ Կարմիր խաչի Թիֆլիսի հայկ․ հիվանդանոցում, Ղարաքիլիսայում (Կի– րովական)։ 1925-ին տեղաւիոխվեւ է Երե– վան, աշխատել լուսժողկոմատում որպես գիտխորհրդի քարտուղար, միաժամանակ՝ մանկավարժ, տեխնիկումի դիրեկտոր։ Դասախոսել է Երեանի համալսարանում, մանկավարժ, և բժշկ․ ինստ–ներում։ Հե– ղինակ է մարդու անատոմիային, ֆիզիո– լոգիային, դպրոցական առողջապահու– թյանը և սանիտարական հիգիենային վե– րաբերող քսանից ավելի աշխատություն– ների, որոնցից արժեքավոր է «Դպրոցա– կան առողշապահության հիմունքներ»-ը (1960)։ Ա․Իգնաայսա ՏԵՐ–ՄԿՐՏՁՅԱՆ Լեոն Մկրտչի (22․8- 1908, Բաքու), առաձգականության տե– սության և շինարարական մեխանիկայի բնագավառի հայ սովետական գիտնա– կան։ Տեխ․ գիտ․ դ–ր (1947), պրոֆեսոր (1950)։ Ավարտել է Լենինգրադի պոլի– տեխնիկական ինստ–ը (1930)։ 1932–46-ին աշխատել է Լենինգրադի էլեկտրաֆիզի– կայի, 1946–50-ին՝ պոլիտեխնիկական ինստ–ներում։ 1950–82-ին գլխավորել է Լենինգրադի անտառատեխնիկական ակադեմիայի շինարարական մեխանիկա– յի ամբիոնը։ Աշխատությունները վերաբե– րում են առաձգականության տեսության ընդհանուր խնդիրներին, սեղմած ձողերի ընդհանուր կայունության վրա եռակցու– մային լարումների ազդեցության, էլեկ– տրահաղորդման օդային գծերի թրթռումը մարող դեմպֆերների ստեղծման հարցե– րին։ ՏեՐ–ՄԿՐՏՅՅԱՆ Կարապեա [1866, գ․ Ցըղ– նա (այժմ4 Նախիջեանի ԻԱԱՀ Օրդուբադի շրջանում)–19․11(2․12)․1915, Բաքու], հայ պատմաբան, բանասեր, եկեղեցական գործիչ։ Ավարտել է էջմիածնի Գեորգյան ճեմարանը (1883)։ 1889-ից ուսանել է Լայպցիգի, Բեռլինի և Տյուբինգենի բարձ– րագույն ուս․ հաստատություններում։ 1893-ին Լայպցիգում հրատարակած «Պավ– լիկյանք Բյուգանդական կայսրության մեջ և նրանց ցեղակից աղանդավորական երե– վույթները Հայաստանում» (գերմ․) աշ– խատության համար 1894-ին արժանացել է փիլ–յան լիցենցիատի գիտ․ աստիճանի և վերադարձել էջմիածին։ 1899-ին նշանակ– վել է Գեորգյան ճեմարանի տեսուչ, 1902– 1906-ին եղել <Արւսրաւո> ամսագրի խըմ– բագիրը։ 1907-ին, կարգվելով Ատրպա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/680
Այս էջը սրբագրված չէ