ների ներկայությամբ), պոլի մերվում, հիդրվում, հիդրատացվում և հալոգենաց– վում։ Ացիկլիկ Տ․ հանքային թթուների ներկայությամբ հեշտորեն փոխարկվում են ցիկլային Տ–ի (400–500°Շ–ի պայման– ներում)։ Հակադարձ փոխարկումը կա– տարվում է ավելի խիստ պայմաններում։ Տ․, բացի բույսերից, պարունակվում են նաե որոշ մանրէների ու սնկերի կենսա– գործունեության արգասիքներում, մի– ջատների արտազատուկներում են։ Առանձին կամ եթերայուղերի, բևեկնա– յուղի, խեժերի ձեով Տ․ և տերպենոիդներն օգտագործվում են որպես օծանելիքի բա– ղադրամասեր, սննդային էսենցիաներ, դեղեր (մենթոչ, տերւցինհիդրատ են), ինչպես նաև պլաստիֆիկատորներ, լու– ծիչներ են։ Տ–ից ստանում են նաև հուուս– վեա նյութեր, թունաքիմիկատներ, ֆլո– տացիոն ազդանյութեր, իմերսիոն հեղուկ– ներ են։ ՏԵՐ–ՊԵՏՐՈՍՅԱՆ (Ցինցաձե) Արուսյակ Արշակի (1896, Դորի –1925, Թիֆլիս), Անդրկովկասում հեղափոխական շարժում– ների մասնակից։ Կամոյի (Տեր–Պետրոս– յան Ա․ Ա․) քույրն ու զինակիցը։ Հեղափո– խական գործունեության մեջ ներգրավվել է 1910-ից՝ կատարելով Կամոյի հանձնա– րարությունները։ Մետեխի բանտից Կա– մոյի փախուստի կազմակերպմանը մաս– նակցելու համար ձերբակալվել և երկու տարի ներկալվել է Թիֆլիսի բանտում։ Այնուհետե շարունակել է հեղափոխական ակտիվ աշխատանքը՝ կապ պահպանելով քաղ․ բանտարկյալների հետ։ 1919-ի սկըզ– բին դենիկինյան զորքերի՝ Վլադիկավ– կազ (Օրջոնիկիձե) մտնելուց հետո, մի խումբ բոլշեիկների հետ, Ինգուշեթիայի լեռները հաղթահարելով, Թիֆլիսից ան– ցել է Հս․ Կովկաս՝ օգնություն ցուցաբերել ընդհատակ անցած ընկերներին։ «Կամո– յի աշ թե և ընկեր»,–այսպես է բնութա– գրել նրան պրոլետարական գրող Հակոբ Հակոբյանը։ Լ․ Առաքեչյան ՏԵՐ–ՊԵՏՐՈՍՅԱՆ (Խուտուլաշվիլի) Ջա– վահիր Արշակի (1888, Դորի –1961, Թիֆ– լիս), պրոֆեսիոնալ հեղափոխական, Ան– ԴԸՐկովկասում հեղափոխ․ շարժումների մասնակից։ Կոմունիստական կուսակցու– թյան անդամ 1904-ից։ Կամոյի քույրը և զինակիցը։ Հեղափոխական գործունեու– թյան մեջ ներգրավվել է 1902-ից, որպես Կամոյի կապավոր, որի համար էլ հեռաց– վել է Թիֆլիսի կանանց ճեմարանից։ Աշ– խատել է ընդհատակյա տպարանում, թաքցրել անլեգալ գրականություն, տա– րածել թռուցիկներ։ Բազմիցս բանտարկ– վել է։ Կամոյի փախուստին աջակցելու համար 1913-ին դատապարտվել է աքսո– րաբնակության։ 1915-ին մեկնել է Բաքու՝ Ատ․ Շահումյանի օգնությամբ Խարկովի տաժանակիր բանտից Կամոյին ազատելու գործը կազմակերպելու համար։ 1918-ից ընդհատակյա հեղափոխ․ աշխատանք է կատարել Երեանում և Ալեքսանդրապո– լում (Լենինական)։ 1920-ից՝ Ադրբ․ ԱԱՀ արտաքին գործերի ժողկոմի անձնական քարտուղար։ Նույն թվականի վերշին մեկ– նել է Մոսկվա՝ հանդիպել Վ․ ի․ Լենինին, Ն․ Կ․ Կրուպսկայային, Ե․ Դ․ Ատասովա– յին և Ա․ Մ․ Դորկուն։ 1921-ից աշխատել է Վրաց․ ԱԱՀ առժողկոմի տեղակալ՝ սոց․ Ջ․ Տեր–Պետրոսյան ապահովագրության գծով։ 1927-ից Տ–Պ․ Վրաց․ ԱԱՀ սոց․ ապահովագրության նա– խագահն էր, առողշապահության ժողկո– մը, 1934–36-ին՝ առժողկոմատի մայրու– թյան և երեխաների պահպանության վար– չության պետը։ Տ–Պ․ եղել է Անդրֆեդերացիայի կենտ– գործկոմի անդամ։ 1929-ին արժանացել է «Աշխատանքի հերոս»-ի կոչման։ Պար– գևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1931)։ Գրկ․ Շ ա հ ու մ յ ա ն Լ․ Ս․, Կամո, Ե․, 1962։ Լ․ Առաքեսան
ՏԵՐՊԻԳՈՐԵՎ Ալեքսանդր Միտրոֆանո– վիչ (1873–1959), լեռնային գործի բնա– գավառի սովետական գիտնական։ ԱԱՀՄ ԴԱ ակադեմիկոս (1935)։ Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստ–ը (1897)։ 1906-ից՝ Եկատերինոսլավի բարձրագույն լեռնային ուսումնարանի և լեռնային ինստ–ի պրոֆեսոր, 1922–59-ին՝ Մոսկվա– յի լեռնային ինստ–ի պրոֆեսոր (1933– 1936-ին՝ դիրեկտոր), 1938–59-ին՝ ԱԱՀՄ ԴԱ լեռնային գործի ինստ–ի բաժնի վա– րիչ։ Հիմնական աշխատությունները վե– րաբերում են օգտակար հանածոների հան– քավայրերի ստորգետնյա մշակմանը, լեռ– նային աշխատանքների մեքենայացմանն ու ավտոմատացմանը, լեռնային արդյու– նաբերության մեջ աշխատանքի ռացիո– նալացմանը, հիդրոմեքենայացմանը և ստորգետնյա գազիֆիկացմանը, լեռնա– յին գործի զարգացմանը, լեռնատեխնիկա– կան կրթության կազմակերպմանը։ Եղել է «Լեռնային գործ» 11-հատորանոց հան– րագիտական տեղեկատուի գլխավոր խըմ– բագիրը (1957–60)։ ԱԱՀՄ պետ․ մրցա– նակ (1943)։ Պարգևատրվել է Լենինի 3, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքա– նշաններով։ Գրկ․ Александр Митрофанович Терпиго- рев, М․–Л․, 1950 (АН СССР․ Материалы биобиблиографии ученых СССР․ Серия тех– нических наук․ Горное дело, в․ 3)․
ՏԵՐՊԻՆՀԻԴՐԱՏ, պ–մենթանդիոլ 1,8-ի միահիդրատը։ Անգույն, անհոտ, դառնա– համ բյուրեղներ են, հալ․ ջերմաստիճա– նը՝ 115°С։ Քիչ է լուծվում շրում, լուծվում է սպիրտում։ Ստանում են a-պինենի և նոսր ծծմբական թթվի փոխազդեցությամբ։ Օգտագործվում է տերպինեոլի (եղրևա– նու հոտով նյութ, օգտագործվում է օծանե– լիքի արդյունաբերության մեշ, նաև որ– պես պլաստիֆիկատոր, ֆլոտացնող նյութ, հոտավետ նյութերի ելանյութ) արտա– դրության և բժշկության (որպես խորխա– բեր միջոց) մեշ։ Մեծ քանակներն առաջացնում են փըս– խում։ Թողարկվում է փոշու և հաբերի ձևով։ ՏԵՐ–ՊՈՂՈԱՅԱՆ Ավետիք Գրիգորի [3(15)․1․1880, գ․ Վարդաբլուր (այժմ4 ՀԱԱՀ Ատեփանավանի շրջանում)–12․5․ 1954, Երևան], հայ սովետական կենսա– բան, կենդանաբան։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ, կենսբ․ գիտ․ դ–ր, պրոֆեսոր։ 1908-ին ավարտել է Լայպցիգի համալսա– րանի փիլ․ ֆակ–ի բնագիտական բաժինը, վերադարձել հայրենիք և աշխատել որ– պես մանկավարժ Շուշիի, Ալեքսանդրա– պոլի դպրոցներում, էջմիածնի Դևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դըպ– րոցում, Երևանի ուսուցչական սեմինա– րիայում։ 1920–21-ին աշխատանքի է ան– ցել Երևանի նորաստեղծ համալսարանում, ստանձնել իր նախաձեռնությամբ ստեղծ– ված կենդանաբանության ամբիոնի վա– րիչի պաշտոնը, որը վարել է մինչև կյան– քի վերջը։ 1936–39-ին եղել է բնագիտա– կան ֆակ–ի դեկան։ Միաժամանակ դա– սախոսություններ է կարդացել Երևանի բժշկ․ և գյուղատնտ․ ինստ–ներում, Բաք– վի մանկավարժ, ինստ–ում։ Երկար տա– րիներ աշխատել է ԱԱՀՄ ԴԱ հայկ․ մաս– նաճյուղի կենսբ․, ՀԱԱՀ ԴԱ կենդանաբա– նության ինստ–ներում, Երևանի բնա– պատմ․ թանգարանում։ Դիտ․ աշխատանք– ները հիմնականում վերաբերում են Հա– յաստանի կենդան, աշխարհի առանձին խմբերի ուսումնասիրությանը, ինչպես նաև հայ կենսբ․ մտքի զարգացման պատ– մությանը։ Ուսումնասիրել է նաև Հայաս– տանի քաղցրահամ շրերի ստորին խեցե– մորթների ֆաունան, մի շարք հիվանդու– թյուններ փոխանցող մակաբույծ տզերը, գյուղատնտ․ բույսերի վնասատու նեմա– տոդները։ Երկ․ Բիոլոգիական մտքի զարգացումը Հա– յաստանում (հնագույն ժամանակներից մինչե XVIII դարը), Ե․, 1960։ Մ․ Տեր–Մինասյան ՏԵՐ–ՊՈՂՈՍՅԱՆ Աամսոն Պողոսի, խենթ [1846, գ․ Ղարաջորան (այժմ՝ ՀԱԱՀ Նաիրիի շրջանի Արագյուղ)–1911], 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմի հե– րոս։ Ծնվել է հոգևորականի ընտանիքում, սովորել Դևորգյան ճեմարանում։ 1877– 1878-ի ռուս–թուրք․ պատերազմի ժամա– նակ կամավոր մտել է ռուս, բանակ, մաս– նակցել գեն․ Ա․ Տեր–Ղուկասովի ղեկավա– րած Երեանյան ջոկատի ռազմ, գործողու– թյուններին։ 1877-ի հունիսին, երբ թուրք, զորքեբը պաշարել են Բայազետի բերդը, քրդ․ տարազով ծպտված Տ–Պ․ (լավ տիրա– պեւոել է քրդերենին), «խենթ» ձևանալով, գիշերով կարողացել է դուրս գալ թշնամու օղակից և բերդի վիճակի մասին տեղեկաց– նել Ա․ Տեր–Ղուկասովին։ Օգնության ուղարկված ուժերը հունիսի 28-ին ազա– տագրել են Բայազետը և փրկել բերդի կայազորը։ Կատարած սխրագործության համար Տ–Պ–ին շնորհվել է սպայական կո–