Տ–յան հիմնական խնդիրն է համակող– մանի քննության միջոցով տարանջատել միմյանցից երկի տարբերակներն ու խըմ– բագրությունները, որոշել նրանց հերթա– կանությունն ու ստեղծման ժամանակը, բնագրային տարբերությունների բնույթն ու նպատակը, հեղինակային բնագրի մեշ սպրդած սխալների աղբյուրն ու պատ– ճառները, անթվակիր ու անանուն երկե– րի գրության ժամանակն ու հեղինակը, միմյանցից անշատել գրողի ինքնուրույն և թարգմանական ստեղծագործություն– ներն ու հորինվածքները, վերագրվող ու կեղծ երկերը (գրական կեղծիքները), երե– վան հանել գրաքննության և ինքնագրա– քննության հետևանքով բնագրերի մեշ կատարված՝ աղավաղված ու անհարկի կրճատված մասերը, մշակել կայուն սկզբունքներ գրողի առանձին ստեղծա– գործությունների կամ գրական ողշ ժա– ռանգության հրատարակման համար։ Բնագրագիտական հետազոտություննե– րի բարձրագույն արտահայտությունը խնամքով նախապատրաստված, ճշգըրտ– ված, հանգամանորեն մեկնաբանված ու ծանոթագրված գիտ․ կամ ակադեմիական հրատարակություններն են, որոնք պա– րունակում են գրողի կամ մեկ երկը, կամ լավագույն ստեղծագործությունները, կամ երկերի ու նամակների լիակատար ժողո– վածուն ։Հայ իրականության մեջ հիշյալ սկըզ– բունքներով պատրաստվել ու հրատարակ– վել են Խ․ Աբովյանի, Մ․ Նալբանդյանի, Ռ․ Պատկանյանի, Հ․ Պարոնյանի, Դ․ Սուն– դուկյանի, Հ․ Հովհաննիսյանի․ Հ․ Թու– մանյանի, Ե․ Չարենցի, Ա․ Բակունցի և այլոց երկերի բազմահատոր ժողովածու– ները։ Բնագրագիտական մի շարք հետազոտու– թյուններ կատարվել են հին ու միջնադար– յան Հայաստանում ևս, բայց հիմնականում եկեղեց․ գրականության բնագավառում (Կոմիտաս կաթողիկոս, Հովհաննես Սար– կավագ և ուրիշներ)։ Իբրե բանասիրության տարորոշված բնագավառ՝ հայ բնագրա– գիտությունը ձևավորվել է XVIII դ․ վերջե– րին՝ հին ու միջնադարյան պատմ․ ու դա– վանաբանական բնույթի երկերի բնագրե– րի ուսումնասիրմամբ, և լայն թափ ստա– ցել XIX դ․։ Այդ ընթացքում, գլխավորա– պես Մխիթարյան բանասերների (Հ․ Զոհ– րաբյան, Մ․ Ավգերյան, Ա․ Բագրատունի, Ն․ Սարգիսյան, Ղ․ Ալիշան, Հ․ Տաշյան) շանքերով, հրատարակվել են «Մաւոենա– գրությունք նախնյաց» և «Սոփերք հայկա– կանք» մատենաշարները, հայերեն ձեռա– գրերի վերլուծական ցուցակներ։ Նոր շըր– ջանի գրկ–յան և ժող․ բանահյուսության հուշարձանների բնագրերի ուսումնասիրու– թյան գործում առաջնությունը պատկա– նում է արևելահայ բանասերներին։ Նրանք մշակել են նաև հայ պատմագրության հուշարձանների գիտ․ հրատարակության նոր ու կատարյալ սկզբունքներ (Գ․ Ախ– վերդյան, Մ․ Աբեղյան, Գ․ Տեր–Մկըրտ– չյան, Ստ․ Մալխասյանց, Ե․ Շահազիզ և ուրիշներ)՝ սկիզբ դնելով «Պատմագիրք հայոց» մատենաշարին։ ՀՍՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվան գրկ–յան ինստ–ում և Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մա– տենադարանում ստեղծված են բնագրա– գիտական աշխատանքները կենտրոնաց– նող հատուկ բաժիններ։ Գրկ․ Հակոբյան Պ․, Սովետահայ բնա– գրագիտության անցած ճանապարհը, տես Գրականությունը և ժամանակը լՀոդվածների ժողովածու], Ե․, 1980։ Պ․ Հակոբյան
ՏԵՔՍՏԱԼԻԹՆԵՐ (լատ․ te^tus – գործ– վածք և ․․․ ւիթ), շերտավոր պլաստիկներ, բաղկացած են գործվածքի շերտերից և կապակցող պոլիմերից։ Բուն Տ․ պատ– րաստում են բնական մանրաթելի գործ– վածքից, ջերմակայուն է (ըստ Մարտենսի՝ 80– 140°C), խտությունը՝ 1300–1450 կգ/մ3, էլեկրամեկուսիչ է (p=108–1010 օհմ՚սմ)։ Օգտագործվում է ատամնանիվ– ներ, գնդառանցքակալներ, օդում և յու– ղում աշխատող էլեկտրականության փո– խարկիչների մասեր, պրոթեզներ պատ– րաստելու համար։ Ապակետեքս– տ ա լ ի թ պատրաստում են ապակե– մանրաթելային գործվածքով՝ խտությունը՝ 1600–1800 կգ/մ3 (p=1013–1014 օհմ–սմ), օգտագործվում է որպես մեկուսիչ էլեկ– տրա– և ռադիոտեխնիկայում, որպես կա– ռուցվածքային նյութ ավտոմեքենաների, վագոնների և այլ խոշոր ու բարդ սարքե– րի արդյունաբերության մեջ։ Օրգտեքս– տ ա լ ի թ ը պատրաստում են սինթե– տիկ մանրաթելի գործվածքով։ Խտությու– նը՝ 1150–1350 կգ/մ3։ Օգտագործվում է որպես կառուցվածքային և մեկուսիչ նյութ ինքնաթիռաշինության և մեքենաշինու– թյան մեջ։ Ասբատեքստալիթը պատրաստում են ասբեստաթելի գործ– վածքով և ջերմառեակտիվ խեժերով (եր– բեմն ավելացնում են լցանյութեր՝ Տ10շ ևն)։ Խտությունը՝ 1300–1850 կգ/մ3։ Օգ– տագործվում է էլեկտրագեներատորների մասեր, պոմպերի թիակներ պատրաստե– լու համար և որպես հրթիռների ու տիե– զերական սարքերի ջերմամեկուսիչ տարր։ Վ․ Թովմասյան
ՏԵՔՍՏԻԼ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹ՛ՅՈՒՆ (լատ․ textile – գործվածք, կտոր), թեթև արդ– յունաբերության հնագույն ու առավել խոշոր ճյուղերից, որը բուս․, կենդան, ու քիմ․ (արհեստական և սինթետիկ) ման– րաթելերի տարբեր տեսակներից պատ– րաստում է տեքստիլ գործվածք, տրիկո– տաժ և այլ իրեր։ Ներառնում է տեքստիլ հումքի նախնական մշակման, բամբակի, վուշի, բրդի, մետաքսի, ոչ–գործվածքային, կանեփաթելի–ջուտի, ցանցահյուսության, տեքստիլ–գալանտերեայի, տրիկոտաժի, թաղեգործության ճյուղերը։ Տ․ ա–յան ար– տադրանքն օգտագործվում է հագուստի, կոշիկի, կահույքի արտադրության, մե– քենաշինության մեջ ևն։ Տեքստիլ իրերի արտադրությունն ըս– կըսվել է շատ վաղուց։ Բամբակենու մշա– կությունը և մանվածքաթելի ու գործված– քի պատրաստումը մեր թվականությունից դեռ շատ դարեր առաջ հայտնի էր Հնդկաս– տանում, Չինաստանում ու Եգիպտոսում։ Ռուսաստանում Տ․ ա․ մշակող արդյունա– բերության հիմնական ճյուղերից էր։ 1913-ին այն թողարկում էր արդյունաբե– րության ամբողջ արտադրանքի 20,5 և սպառման առարկաների մոտ 32%–ը։ Սա– կայն առաջին համաշխարհային և քաղա– քացիական պատերազմների տարինե– րին արտադրության ծավալը մեծապես կրճատվեց։ Հին ձեռնարկությունների գոր– ծարկումը և նորերի կառուցումն սկսվեց սովետական կարգերի հաստատումից հետո։ 1926–27-ին շարք մտան Լուկա– շինի անվ․, «Պիոներ» (Վլադիմիրի մարզ), Ֆ․ է․ Ձերժինսկու անվ․ գործվածքային ֆաբրիկաները Լենինգրադում, «Կրասնա– յա տալկա» մանածագործականը՝ Իվանո– վոյում։ 1-ին հնգամյակի տարիներին շա– հագործման հանձնվեցին բամբակագոր– ծական 13, վուշի 3, բրդի 4 և մի քանի այլ ձեռնարկություններ, 2-րդ հնգամյակում՝ Տաշքենդի ու Բառնաուլի բամբակագոր– ծական, Դուշանբեի տեքստիլ, Սմոլենսկի, Օրշայի վուշի կոմբինատների առաջին հերթերը ևն։ Նախապատերազմյան հըն– գամյակների տարիներին Տ․ ա․ ստեղծ– վեց Միջին Ասիայի և Անդրկովկասի հան– րապետություններում, առաջացավ նոր ենթաճյուղ՝ գործվածքի տիպի ոչ–գործ– վածքային կտորեղենի արտադրություն։ Հայրենական մեծ պատերազմի տարինե– րին ՍՍՀՄ ժամանակավոր օկուպացված տարածքում Տ․ ա․ մեծ վնասներ կրեց, շատ ձեռնարկություններ ավերվեցին։ Ար– դեն 4-րդ հնգամյակի տարիներին Տ․ ա․ լրիվ վերականգնվեց և արտադրանքի թո– ղարկմամբ գերազանցեց մինչպատերազմ– յան մակարդակը, բոլոր ճյուղերը զարգա– ցան բարձր տեմպերով։ Կառուցվել են բամբակյա (Կամիշինում, էնգելսում, Խերսոնում ևն), բրդյա (Մինս– կում, Բրյանսկոլմ, Իվանովոյում ևն), մե– տաքսյա (Կրասնոյարսկում, Նարո–Ֆո– մինսկում, Կալինինում ևն), վուշե գործ– վածքների (ժիտոմիրում, Ռովնոյում, Բրեժնևում, Պանևեժիսում), տրիկոտաժի (Չեբոկսարիում, Ուֆայում, Պինսկում ևն) արդյունաբերության նոր ձեռնարկություն– ներ։ ճյուղում ներդրվում են մանող– կծկող, բարձրարտադրողական գզող ու պնեմատիկ, մեխանիկական մանող մե– քենաներ, գործող անմաքոք հաստոցներ։ Տ․ ա․ արագ է զարգանում նաև սոցիա– լիստ․ մյուս երկրներում։ 1981-ին ԳԴՀ–ում արտադրվել է բամբակյա գործվածք՝ 0,5 մլրդ մ2, բրդյա՝ 10,7 մլն մ2, մետաքսյա՝ 120 մլն մ2, Լեհաստանում՝ համապատաս– խանաբար 0,8, 160 և 161, Ռումինիայում՝ 0,7, 95 և 112, Չեխոսլովակիայում՝ 0,693 և 101։ Կապիտ․ երկրներից Տ․ ա․ առավել բարձր մակարդակ ունի ԱՄՆ–ում, ճա– պոնի այ ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրան– սիայում, ԳՖՀ–ում և Իտալիայում։ Նախահեղափոխական Հայաստանում հագուստի արտադրությունը կրում էր տնայնագործական բնույթ։ Հատուկ տեղ էր գրավում գորգագործությունը։ Հա– յաստանը հայտնի էր ձեռագործ բարձրո– րակ գորգերով, որոնք մեծ պահանջարկ ունեին տեղական ու միջազգային շուկա– ներում։ 1912-ին Երևանի նահանգի 574 գյուղերում տնային գորգագործությամբ զբաղվում էին մոտ 7 հզ․ մարդ։ Կար նաև մետաքսաթելի տնայնագործական մոտ 25, թաղեգործական 17 ձեռնարկություն, բամբակազտիչ 330 մանր «գործարան», 35 ներկատուն։ 1917–20-ին Տ․ ա–յան ձեռնարկությունները գրեթե լրիվ քայ– քայվեցին։ Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո մաս– նավորապես խնդիր դրվեց վերականգնել