Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/691

Այս էջը սրբագրված չէ

ՍՍՀՄ տեքստիլ արդյունաբերության արտադրանքի թողար– կումը 1940–83-ին (մլն մ2) 1940 1950 1960 1970 1983 Բամբակյա գործվածք 2715 2745 4838 6152 7286 Բրդյա գործվածք 155 193 439 643 707 Մետաքսյա գործվածք 67 106 675 1146 1884 Վուշե գործվածք 272 257 516 707 729 Սպիտակեղենի և վերնահագուստի տրիկոտաժ մլն հատ 186 197 583 1230 1645 ՀՍՍՀ տեքստիլ արդյունաբերության հիմնական արտադրա– տեսակների թողարկ ու մը 1928–82-ին 1928 1940 1950 1960 1970 1984 բամբակյա 1,8 20,7 25,2 49,3 74,0 104,85 բրդյա – – 0,8 5,5 7,4 6,42 մետաքսյա – 0,2 1․4 6,4 11,6 18,46 Գորգեր և գորգյա իրեր, հզ․ it2 7– 0,02 0,2 1․2 1,3 1,86 Վերնահագուստի տրիկոտաժ, մլն հատ 0,01 1․0 1․1 1․9 15,4 27,29 Սպիտակեղենի տրիկոտաժ, մլն հատ 0,02 2,0 5,7 21,4 44,6 62,88 Գուլպաներ, մլն զույգ 0,6 9,8 14,8 32,1 42,0 86,46 բամբակագործությունն ու անասնաբու– ծությունը՝ որպես Տ․ ա–յան զարգացման բազա։ 1921–25-ին ծավալվեց բամբակա– զտիչ նոր ձեռնարկությունների կառու– ցումը, բամբակի զաումը կենտրոնացվեց Երևանում ու Հոկտեմբերյանում։ Արհես–, տագործական կոոպերացիայի համակար– գում ստեղծվեցին բամբակ մանող, բրդի նախնական մշակման ու թելի մանման տնայնագործական–արհեստագործական արտելներ և ջուլհականոցներ։ ՀՍՍՀ–ում խոշոր Տ․ ա–յան ստեղծումն սկսվեց բամ– բակե գործվածքների արդյունաբերու– թյան կազմակերպմամբ։ 1922-ին Ալեք– սանդրապոլում (այժմ՝ Լենինական) հիմ– նը վեց բամբակեղենի առաջին ֆաբրիկան, 1939-ին՝ Մայիսյան ապստամբության անվ․ տեքստիլ կոմբինատը։ Հետագա– յում կոմբինատից անջատվեց և ինքնու– րույն արտադր․ միավոր դարձավ տեղի մանածագործական ֆաբրիկան։ 1924-ին Լենինականի գուլպա–տրիկոտաժի ֆաբ– րիկայի գործարկմամբ դրվեց ւռրիկուոա– ժի արդյունաբերության, իսկ 1928-ին Երևանի մարտի 8-ի անվ․ մետաքսաթե– լի ֆաբրիկայի ստեղծմամբ՝ մետաքսյա գործվածքների արդյունաբերության սկիզբը։ Հանրապետության Տ․ ա–յան կենտրոններ դարձան Երևանը, Լե հինա– կանը, Կիրովականը։ Հետագայում ձեռ– նարկություններ կառուցվեցին Կամոյում, Ստեփանավանում, Գորիսում ևն։ Համե– մատաբար խոշոր ձեռնարկություններ ստեղծվեցին արհեստագործական կոոպե– րացիայի համակարգում։ Հայրենական մեծ պատերազմի ասորիներին Տ․ ա․ սկսեց աշխատել հիմնականում ռազմաճակատի կարիքների համար։ Ետպատերազմյան շրջանում կառուցվեցին Տ․ ա–յան մի շարք խոշոր ձեռնարկություններ, կատարվեցին ընդլայնման ու վերակառուցման մեծ մասշ– տաբի աշխատանքներ, ստեղծվեց ու զար– գացավ բրդե գործվածքների արդյունա– բերությունը։ Շարք մտան Երևանի մահու– դի, Կիրովականի ու Գորիսի տրիկոտաժի ֆաբրիկաները, Երևանի բրդյա գործվածք– ների կոմբինատը և մետաքսի կոմբինա– տի առաջին հերթը, գորգագործական մի քանի ոչ մեծ ձեռնարկություններ՝ Մար– տունիում, Ծաղկաձորում, Թալինում, Ապարանում ևն։ Թողարկվող արտադրանքի ավելի քան 75%-ն առաքվում է երկրի գրեթե բոլոր տնտ․ շրջանները։ Տ․ ա–յան զարգացմանը, աճման բարձր տեմպերի հետ, բնորոշ են նաև որակական էական Փոփոխություն– ները, որոնք ձեռնարկությունների տեխ․ վերազինման, հումքի նոր տեսակների օգտագործման, նորագույն տեխնիկայի ու տեխնոլոգիայի ներդրման արտադրու– թյան մեքենայացման ու ավտոմատացման արդյունք են։ Գրկ, Սովետական Հայաստանի տնտեսա– կան զարգացումը, 1920–1960, Ե․, 1960։ Корнеев А․ М․, Текстильная промыш– ленность СССР и пути ее развития, М․, 1957․ Մ, Լեպ յան

ՏԵՔՍՏԻԼԱՑԻՆ ԳՈՐԾՎԱԾՔ, արսաւդը– րանք, որ ստացվում է ջուլհակային ար– տադրության պրոցեսում Փոխադարձ ուղ– ղահայաց թելերի (հենքաթելերի և միջ– նաթելերի) հյուսմամբ։ Որոշ դեպքերում, խավ և նախշեր ստեղծելու նպատակով, օգտագործում են լրացուցիչ թելեր։ Տ․ գ–նե– րը լինում են պաստառների կամ հատային արտադրանքների (սփռոց, գլխաշոր ևն) տեսքով։ Ունեն փոքր հաստություն (0,1 – 0,5 մմ), զգալի լայնություն (որպես կա– նոն մինչև 1,5 մ, երբեմն նույնիսկ մինչև 12 մ), տարբեր երկարություն։ Նեղ գործ– վածքները (0,4 մ լայնությամբ) կոչվում են ժապավեններ։ Տ․ գ–ները դասակարգվում են ըստ մանրաթելի կազմի, նշանակման, ինչ– պես նաև ըստ մշակման, վերջնամշակման և նախշազարդման եղանակների։ Մշակ– վում են համարյա բոլոր տեսակների տեքստիլային մանրաթելերից, թելերից ու մանվածքներից։ Տ․ գ–ները լինում են բամբակե, վուշե, բրդե և մետաքսե։ Տար– բերում են համասեռ (միևնույն տիպի ման– րաթելերից կամ առնվազն 10% թելերի խառնուրդով), անհամասեռ (իրար հա– ջորդում են տարբեր թելեր), խառը (տար– բեր տեսակ մանրաթելերից կազմված թե– լերից) Տ․ գ․։ Ըստ նշանակման դասակար– գում են կենցաղային և տեխնիկական գործվածքներ։ Տ․ գ–ների ընդհանուր քա– նակի մոտ 2/3-ը կենցաղային գործվածք– ներ են, որոնք բաժանվում են հագուստի (սպիտակեղենի, շրջազգեստի, կոստյու– մի ևն), դեկորատիվ (կահույքի, վարա– գույրի ևն), խոնավաներծծիչ (սրբիչի և անձեռոցիկի) տեսակների։ Բացի այդ առևտրում բաժանվում են առանձին խմբե– րի, ենթախմբերի, տեսակների, տարատե– սակների, արտիկուլների (պայմանական համար)։ Կենցաղային Տ․ գ–ների տեսակա– նու մեջ առավել մեծ բաժին ունեն բամ– բակե գործվածքները։ Արտադրության ծա– վալով հաջորդ տեղերում են մետաքսե գործվածքները, վուշե գործվածքները և բրդե գործվածքները։ Ջուլհակահաստո– ցից հանված գործվածքները կոչվում են անմշակ, դրանք սահմանափակ կիրա– ռություն ունեն (կոպիտ են, վատ են թըրջ– վում ևն)։ Արտաքին տեսքի և սպառողա– կան այլ հատկությունների լավացման հա– մար գործվածքները ենթարկվում են դըր– վազման, տարբեր գույնի թելերից մշակ– վում են խայտաբղետ, իսկ տարբեր գույ– նի մանրաթելերից ստացված մանվածքից՝ մեչանծի գործվածքներ։ Տ․ գ–ները լինում են նաև խավածածկ։ Մահուդը աչքի է ընկնում թելերի հյուսվածքը ծածկող թա– ղիքային ծածկոցով։ Մահուդի մակերևույ– թին կարող են առաջանալ ակոսիկներ (հաստ թելերի հաշվին), ռելիեֆային զար– դանախշեր (տես ժակքարդի մեքենա)։ Բազմաշերտ գործվածքները մշակվում են ընդհանուր միջնաթելերով ամրացվող մի քանի հենքաթելեր իրար վրա դնելով։ Մինչև սպառողին հասնելը գործվածքները ենթարկվում են սպիտակեցման, ներկման կամ նախշատպման, ինչպես նաև վերջնա– մշակման՝ տարբեր եղանակներով։ Հարթ ներկված են կոչվում միագույն ներկված, իսկ նախշազարդված՝ երեսի կողմից նախ– շեր ունեցող գործվածքները։ Տ․ գ–ն երի հիմնական բն ա․- թագրերը և հատկություն– ն և ր ը։ Տ․ գ–ի կառուցվածքը բնութագըր– վում է թելերի հաստությամբ (գնահատ– վում է գծային խտությամբ, այսինքն, 1 կմ թելի զանգվածը գ–ով), ոլորքով, հյուս– վածքի տեսակով, գործվածքի խտությամբ, հենքաթելի և միջնաթելի կորացվածու– թյան հարաբերությամբ (այսպես կոչված, կառուցվածքի ֆազ), մակերևույթի կա– ռուցվածքով (հարթ, խավոտ) ևն։ Հատկու– թյունները և արտաքին տեսքը պայմա– նավորված են կառուցվածքով (հենքաթե– լերի և միջնաթելերի Փոխադարձ դասա– վորվածությունը և կապը դրանց միջև); թելերի կամ մանվածքների հատկություն– ներով և վերջնամշակմամբ։ ՍՍՀՄ–ում Տ․ գ–ները ատեստավորում են ըստ որա– կի 3 կարգերի, բարձր (շնորհվում է պետ․ որականիշ), առաջին և երկրորդ (ենթակա է արտադրությունից հանման)։ Որակը բնութագրվում է նաև մակերևութային խտությամբ (1 մ2 զանգվածը), կծկվելու հատկությամբ, ներկի կայունությամբ, սպիտակության աստիճանով, մաշակայու– նությամբ, գնդիկայնությամբ (պիլինգայ– նություն), ճմրթվելակայունությամբ, մե–