խանիկական հատկություններով։ Մակե– րևութային խտությունը բնութագրվում է Տ․ գ–ների նյութատարությամբ, անուղղա– կի կերպով՝ հաստությամբ։ Այն տատան– վում է 30 գ/մ2 (մետաքսե կրեպ–շիֆոն)– 1000 գւ/մ2 (բրեզենտ ևն) սահմաններում։ Առավել տարածված շրջազգեստի գործ– վածքների (չիթ, սատին ևն) մակերևութա– յին խտությունը կազմում է 90–150 գ/ւէ2, իսկ բրդե կոստյումներինը՝ 250–340 գ/ւէ2։ Կծկվելու հատկությունը չափսերի փո– փոխությունն է լվանալուց, չորացնելուց, քիմ․ մաքրումից, պահելուց հետո։ Ներկի կայունությունը ստուգվում է լույսի, լու– սամթնոլորտի (լույսի և մթնոլորտային պայմանների համատեղ ազդեցություն), լվանալու՝ տրորելու և այլ գործոնների ազդեցությանը ենթարկված գործվածքը ստուգանմուշի հետ համեմատելով։ Տ․ գ–ների սպիտակության աստիճանը արտահայտվում է պայծառության (անդ– րադարձման) գործակցով և չափվում հատուկ սարքով։ Տրորման, լվանալու, քիմ․ մաքրման ևնի նկատմամբ մաշակա– յունությունը որոշում են այդ գործվածքնե– րից պատրաստված հագուստի փորձնա– կան շահագործումից կամ նմուշները սար– քերով լաբորատոր մաշման ենթարկե– լուց հետո, երկու դեպքում էլ գործվածքը հասցվում է քայքայման՝ անցքերի առա– ջացման։ Տրորման նկատմամբ կայունու– թյունը բնութագրվում է քայքայում առա– ջացնող ցիկլերի թվով։ Գործվածքի մակե– րեսի տրորման դեպքում առանձին ման– րաթելերի կծկումից կարող են առաջանալ գնդիկներ։ Գնդիկայնությունը հատկա– նշական է սինթետիկ մանրաթելային կազ– մով գործվածքներին։ ՃԼմրթվելու գործա– կիցը որոշվում է սարքով կամ ձեռքով ճմրթված գործվածքի դարսի վերականգ– նման անկյունով։ Տ․ գ–ների մեխանի– կական հատկությունների գնահատման Ժամանակ սովորաբար չավւում են ամ– րությունը, երկարացումը (արտահայտ– վում է վերջնական և սկզբնական երկա– րության տարբերության տոկոսներով) ևն։ Տ․ գ–ների հիգիենիկության գնահատման ժամանակ որոշում են հիգրոսկոպիկու– թյունը, մազականությունը, օդա–, ջրա– և գոլորշաթափանցելիությունը, ջերմահա– ղորդականությունը, հազվադեպ նաև՝ էլեկտրականացումը։ Գեղագիտական գնահատման ցուցանիշներն են․ գունային ձևավորումը, կոմպոզիցիան, փայլը, փայ– լատությունը, մակատեսքը, ծալազարդ– վելը։ Հայաստանում տարբեր մանրաթելային կազմով գործվածքներ հայտնաբերվել են հնագույն բնակավայրերի պեղումներից։ Պղնձի և քարի դարաշրջաններում Հայաս– տանի տարածքում բուրդն օգտագործել են թաղիքի և գործվածքի համար։ Դրանց դրոշմները պահպանվել են կավե աման– ների ներքին և արտաքին մակերևույթնե– րի վրա։ Դրոշմների բազմազանությունից երևում է, որ, օրինակ, Թեղուտի բնակա– վայրում բրդից և բուսական (վուշ, կանեփ) թելերից պատրաստել են տարբեր տեսա– կի և որակի գործվածքներ։ Գրկ․ Кирюхин С․ М․, Соловьев А․ Н․, Контроль и управление качеством текстильных материалов, М․, 1977; Д о- донкин Ю․ В․, Кирюхин С․ М․, Ассортимент, свойства и оценка качества тканей, М․, 1979․ Ս․ Լաչայան
ՏԵՖԼՈՆ, ֆ տ ո ր ո լ ո ն–4, ֆ տ ո ր ա– պ լ ա ս տ–4, սորեֆլոն, խոստա– ֆլոն, ֆլյուոն ևն, [–CF2–CF2–]ո պոլիքառաֆտորէթիլեն, ջերմապլաստ է, մոլ․ զանգվածը՝ 2000–10 մլն, խտությու– նը՝ 2150–2240 կգ/tl3, հալ․ ջերմաստի– ճանը՝ 327°C։ 415°Շ–ից բարձր տաքացնե– լիս քայքայվում է։ Կայուն է օդի և քիմ․ ազդակների նկատմամբ, չի լուծվում ջրում և օրգ․ լուծիչներում։ էլեկտրամեկուսիչ է (1013–1018 օհմ՛ս)։ Ստանում են քառա– ֆտորէթիլենի ռադիկալային պոլիմեր– մամբ։ Օգտագործվում է էլեկտրամեկու– սիչ թաղանթներ, խողովակներ, գնդա– ռանցքակալներ, խծուծներ, մխոցային օղակներ, պրոթեզներ, ժապավեններ ևն պատրաստելու համար։ Տ–ի սուսպենզիա– ներն օգտագործվում են մետաղները հա– կակոռոզիոն, հակաշփումային և էլեկ– տրամեկուսիչ շերտով պատելու համար։ ՏձԵՐ (Acarina), խելիցերավորների են– թատիպի, սարդակերպերի դասի մանր (0,1-ից՝ 30 մմ) հոդվածոտանիների խումբ։ Որոշ կենդանաբաններ Տ․ դասակարգում են երեք ենթակարգ ունեցող մեկ կար– գում, մյուսները՝ ընդունում են երեք տար– բեր կարգերի գոյությունը։ Տ․ ունեն կարծր մաշկից կազմված արտաքին կմախք։ Տ–ին բնորոշ են վեցոտանի թրթուրները (հա– սուններն ունեն 8 ոտ) և մարմնի առջևի հատուկ մասը՝ «գլխիկը», որը շարժական ձևով միացած է մարմնի հետ և կրում է առջևի 2 զույգ վերջավորությունները՝ խելիցերներ^ և պեդիպալպները։ Մի քա– նի խմբերի մարմնի ծածկույթը փափուկ է, մյուսներինը պատված է ամուր վահան– ներով, առանձին տեսակների մարմինն ամփոփված է պինդ զրահի մեջ։ Ոտքերը 5–6 հատվածանի են, վերջանում են ծծիչ– ներով ու ճանկերով։ Բազմանում են ձվա– դրությամբ, կան նաև կենդանածիններ։ Կյանքի ցիկլն ընդգրկում է ձվի, թրթուրի, մեկ կամ մի քանի աստիճանի հավերժա– հարսի և հասուն անհատների փուլերը։ Հայտնի է Տ–ի շուրջ 10 հզ․ (ՍՍՀՄ–ում՝ 3–4 հզ․) և ավելի տեսակ՝ տարածված ամենուրեք։ Կան ցամաքային, քաղցրա– համ ջրերի և ծովային ձևեր։ Ցամաքային, ազատ ապրող, գիշատիչ կամ բուսակեր Տ․ բնակվում են հողում, նեխող օրգ․ նյու– թերում, ողնաշարավորների բներում ևն, շատ տեսակներ բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են։ Որոշ Տ․ օգ– տակար են, մասնակցում են հողագոյաց– մանը, վերամշակում բուս, մնացորդները, ոչնչացնում բույսերի վնասատուներին։ Տ–ի մեծ մասը վնասակար է․ վնասում է մշակովի բույսերին և փչացնում շտեմա– րանային մթերքները։ Բազմաթիվ Տ․ մար– դու և կենդանիների վարակիչ հիվանդու– թյունների (էնցեֆալիտներ, տարբեր տեն– դեր, տիֆեր ,․տուլարեմիա, ժանտախտ ևն) հարուցիչների փոխանցողներ են, որոշ որդերի միջանկյալ տերեր։ Տ–ի դեմ պայ– քարում են քիմ․ և կենսբ․ մեթոդներով։ Տ․ ուսումնասիրող գիտությունը կոչվում է ակարոլոգիա։ Ա․ Չուբկովւս
ՏԶԿԱՆԵՓ (Ricinus), գերչակ, իշա– կաթնուկազգիների ընտանիքի բազմամ– յա, ծառանման բույսերի ցեղ։ Մշակու– թյան մեջ հայտնի է սովորական S․ (R․ com– munis), որն ստորաբաժանվում է մի քանի ենթատեսակների։ Հայրենիքում՝ Հս–Արլ․ Աֆրիկայում, Տ․ թուփ է կամ ծառ՝ մին*և 10 մ բարձրությամբ։ Այստեղ, ինչպես նաև արևադարձային կամ մերձարևադարձա– յին այլ շրջաններում, մշակվում է որպես երկամյա, եռամյա կամ միամյա, իսկ բա– րեխառն կլիմա ունեցող շրջաններում (Իտալիա, Չինաստան, Աֆղանստան, Հս․ Ամերիկա, ՍՍՀՄ)՝ միայն միամյա կուլ– տուրա։ ՍՍՀՄ–ում մշակվում է Հվ․ Ուկրաի– նայում, Հս․ Կովկասում, Կիրգիզիայում (շուրջ 250 հզ․ հա)։ Սովորական Տ․ ունի առանցքային արմատ։ Ցողունը սնամեջ է՝ ուժեղ ճյուղավորված, տերևները բլթա– կավոր են, ծաղկաբույլը՝ ողկույզ, ծա– ղիկները՝ բաժանասեռ։ Արական ծաղիկ– ները դասավորված են ողկույզի առանցքի ներքևի, իգականները՝ վերևի մասում։ Պտուղը երկբուն տուփիկ է, յուրաքան– չյուր բնում՝ 1 սերմ։ Սերմերը ձվաձև են։ 1000 սերմի զանգվածը 70–1000 գ է։ Բույ– սի բոլոր մասերը պարունակում են ռի– ցին սպիտակուց և ռիցինին ալկալոիդ, որոնք թունավոր են մարդկանց և կենդա– նիների համար։ Տ․ ջերմասեր, լուսասեր, խոնավասեր բույս է։ ՍՍՀՄ–ում մշակվող սորտերի վե– գետացիայի տևողությունը 115–135 օր է։ Սերմերը ծլում են 15°C ջերմաստիճանի պայմաններում։ Ծիլերը ցրտահարվում են – 1°C սառնամանիքից։ Հողերի նկատ– մամբ պահանջկոտ է։ Խաչաձև փոշոտվող է։ Փոշոտումը՝ քամու միջոցով։ Տ–ի սեր– մերից ստանում են գերչակաձեթ (48– 55%), որն օգտագործվում է բժշկության, ավիացիայի, մանուֆակտուրային, կաշ– վի, օճառի, ներկերի արտադրության մեջ։ Տ–ի քուսպը լավ պարարտանյութ է և վնասազերծումից հետո պիտանի է որ– պես կեր։ ՍՍՀՄ–ում մշակվում են ՎՆԻԻՄԿ 165, Դոնսկայա 33/44, Չերվոննայա, Կրուգլիկ–5 սորտերը։ Տ–ի լավագույն նախորդներն են աշնա– նացան ցորենը, գարին, հատիկաընդեղեն բույսերը։ Դաշտը պարարտացվում է գո– մաղբով (15–20 in/հա), ֆոսֆորով (60 կգ/հա), ազոտով (45 կգ/հա)։ Ցանքի նոր– ման խոշորասերմի համար՝ 50–60, ման– րասերմի համար՝ 20–30 կգ/հա։ Ցանքը կատարվում է 70x70 սմ սնման մակերե– սով։ Բնում թողնում են 2–3 բույս, 8–10 սմ խորությամբ։ Բերքը հավաքում են ԿԿԱ–6 կոմբայնով։ Ա․ Մաթևոսյան ՏձՐՈՒԿՆԵՐ (Hirudinea), օղակավոր որ– դերի դաս։ Մարմինը մուգ դարչնագույն է, կանաչավուն կամ այլ գույնի, 0,2-ից մինչև 15 սմ երկարությամբ, տափակած, կազմված է գլխային բլթակից և 33 հատ– վածներից։ Ունեն երկու՝ առջևի և ետին ծծան, սովորաբար 1–5 զույգ աչք։ Ծծան– ներն առաջացել են մի քանի հատվածնե– րի ձուլումից, որին զուգակցել է նաև փորի նյարդային շղթայի համապատասխան հանգույցների ձուլումը (դրա հետևանքով առաջացել են ենթակլանային և ետին նյարդային զանգվածները)։ Մկանային համակարգը զարգացած է։ Մարմնի երկ– րորդային խոռոչը՝ ցելոմը, ետաճած է․ նրա մնացորդների հաշվին առաջացել են մկա–