Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/696

Այս էջը սրբագրված չէ

մենաացման և խարամի շերտի տակ ըն– թացող հալման շնորհիվ։ Տ․ հ․ կիրառվում է նաև մեր ժամանակներում՝ որպես գու– նավոր յմեաաղների ու դրանց համաձուլ– վածքների հալման և ձուլուկների պատ– րաստման պարզ եղանակ։ Լ․ Գաացարյան

ՏԻԳՆԻԱ, բերդ Մեծ Հայքի Այրարատ նա– հանգի Շիրակ գավառում, Տիգնիս գե– տակի ափին, հետագա Թիքնիզ (Տիգնիս) գյուղի մոտ։ Հիմնադրվել է նախաքրիստո– նեական ժամանակներում։ Բագրատունի– ները IX դ․ հիմնովին վերակառուցել և ամրացրել են Տ․, որը պաշտպանել է մո– Տիգնիս ամրոցը (IX դ․) ւոակա Շիրակավան քաղաքի մատույցնե– րը։ Բարձր բլրի գագաթին կառուցված բեր– դից դիտվում են Շիրակի դաշտը, Շիրակա– վան, Արգինա և այլ բնակավայրեր։ Քա– ռակուսաձև բերդի բարձր պարիսպները (շարված են սրբատաշ քարերով) ամրաց– ված են ութ հզոր աշտարակներով (չորսը՝ անկյուններում, չորսը՝ միջանկյալ)։ Պա– րիսպները բարձրանում են կիկլոպյան հսկա քարերով շարված հիմքի վրա։ Բերդի ներսի երեք կառույցներից (զանազան սեն– յակներ, սրահներ են) յուրաքանչյուրն ունեցել է կրկնահարկ կամարաշարեր, որոնցից վերիններն ընկած են, ներքևին– ները՝ կիսակործան։ Գրավոր աղբյուր– ներում Տ–ի մասին տեղեկություններ չեն հանդիպում։ Բերդի արձանագիր քարերը, Ն․ Սարգսյանի վկայությամբ, շինարար, նպատակներով օգտագործել են մոտակա գյուղերի բնակիչները։

ՏԻԳՆԻՍ, գյուղ Կարսի մարզի Շորագյա– լի տեղամասում, Ախուրյանի աջակողմ– յան վտակ Տիգնիսի աջ ափին, Անիի ավե– րակներից ոչ հեռու՝ Ալեքսանդրապոլ– Կարս ճանապարհին։ Կարսի մարզի Կաղզվանի օկրուգի Տիգնիս թրքաբնակ գյուղից տարբերելու համար հաճախ կո– չել են նաև Հայի S․։ Տ․ ժամանակին եղել է բազմամարդ գյուղ, սակայն Ադրիանու– պոլսի հաշտության պայմանագրի (1829) կնքումից հետո՝ 1829–30-ին, մեծ թվով հայեր վերաբնակվել են Բանդիվան գյու– ղում (այժմ՝ ՀԱՍՀ Ամասիայի շրջանում)։ 1891-ին ուներ 522 (73 տուն), 1907-ին՝ 366 հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահա– տիկի մշակությամբ, մասամբ՝ անասնա– պահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և նախակրթարան։ Տ–ից ոչ հեռու պահպան– վել էին Տիգնիս բերդի և նախաքրիստո– նեական շինության (հավանաբար՝ տա– ճարի) ավերակները։ 1807-ին ռուս, բա– նակի հրամանատար, գեն․ Գուդովիչը Տ–ի մոտ պարտության է մատնել Կարսի Ցուսուֆ փաշայի զորքերին։ Գյուղն ավեր– վել և հայերը բռնագաղթի են ենթարկվել առաշին համաշխարհային պատերազմի տարիներին։ Թ․ Հակոբյան,

ՏԻԳՐԱՅԻ, ժողովուրդ Հս․ Եթովպիայում։ Մեծ մասը համախումբ բնակվում է Տիգրե և էրիտրեա նահանգներում։ Թիվը՝ 2,5 մլն (1978)։ Լեզուն տիգրային է (տիգրինյա), պատկանում է սեմական լեզուներին։ Դա– վանում են քրիստոնեություն (միաբնակ– ներ)։ Զբաղվում են առավելապես հողա– գործությամբ (ցորեն, գարի, լոբազգիներ են) և անասնապահությամբ (խոշոր նւ մանր եղջերավորներ, ուղտ, էշ), մասամբ՝ ար– հեստներով ու առետրով։

ՏԻԳՐԱՆ և ր վ ա ն դ յ ա ն (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Հայոց թագավոր մ․ թ․ ա․ մոտ 560–535-ին։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազա– տագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձեավորվող Աքեմենյան Պարսկաստանը։ Այդ մասին են վկայում Տ․ Ե–ի և Աքեմեն– յան տերության հիմնադիր Կյուրոսի (տես Կյուրոս II Մեծ) անձնական բարեկամու– թյան վերաբերյալ պահպանված ավան– դախառն տեղեկությունները։ Տ․ Ե․ մաս– նակցել է Մարաստանի թագավոր Աստիա– գեսի (հայկ․ աղբյուրներում՝ Աժդահակ) դեմ Կյուրոսի պատկրազմին, որն ավարտ– վել է Մարաստանի պարտությամբ և Աքե– մենյան պետության հիմնադրմամբ։ Ըստ հայկ․ ավանդության, Տ․ Ե․ այդ հաղթա– կան մարտում սպանել է Աժդահակին (տես <Տիգրան և Աժդւսհակ>)։ Տ․ Ե–ի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին ան– կախությունը, տուրք է վճարել Աքեմեն– յան Պարսկաստանին և իր զորքերով մաս– նակցեւ նրա մղած պատերազմներին։ Տ․ Ե․ կարողացել է հպատակեցնել Հա– յաստանի հս–արմ․ սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տ․ Ե–ի տերության տարածքը մոտավորա– պես համապատասխանել է Հայկ․ լեռ– նաշխարհի սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմեն– յան պետությանը ենթակա մարզի՝ սատ– րապության, իր որդուն՝ Թանաոքսարե– սին նշանակելով Հայաստանի, Մարաս– տանի և կադուսիացիների (կատիշներ) սատրապ։ Տ․ Ե–ի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպան– վել։ Ենթադրվում է, որ նրա ղեկավարու– թյամբ են հայերը Դարեհ I-ի օրոք ապըս– տամբել Աքեմենյան Պարսկաստանի դեմ։ Տ․ Ե․ Քսենոփոնի «Կյուրոպեդիա» բարո– յախոսական վեպի հերոսներից է։ Գրկ․ Մովսես Խորենացի, Պատ– մություն Հայոց, Ե․, 1968։ Քսենովւոն, Կիւրոսի խրատք, Վնն․, 1843։ Մ ա ն ա ն դ– յան Հ․, Երկ․, հ․ 1, Ե․, 1977։ Տ ի ր ա ց– յ ա ն Գ․, Երվանդունիները Հայաստանում, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս․ գիտ>, 1958, № 6։ Ксенофонт, Киропедия, М․, 1976․ Գ․ Տիբացյան

ՏԻԳՐԱՆ Կ ր տ ս և ր (ծն․ թ․ անհտ․– մ․ թ․ ա․ մոտ 58, Հռոմ), Արտաշեսյան ար– քայազն, Ծոփքի Հայոց փոխարքա մ․ թ․ ա․ մոտ 69–66-ին։ Տիգրան Բ Մեծի կրտսեր որդին։ Դաստիարակվել է մոր՝ Կլեոպատ– րայի խնամատարությամբ, ստանալով հելլենիստ․ կրթություն։ Մ․ թ․ ա․ 69– 67*փն մասնակցել է հայ–հռոմ․ պատերազ– մին (Տիգրանակերտի և Արածանիի ճա– կատամարտերին)։ Սակայն մ․ թ․ ա․ 67-ին, երբ Տիգրան ԲՄեծը հռոմ․ զորքերից ազա– տագրել է Հայաստանի հվ․ և հվ–արմ․ շրջանները և մտել Կապադովկիա, դժգոհ և անջատողական նկրտումներ ունեցող հայ ստրկատիր․ ավագանու որոշ ներկա– յացուցիչների սատարմամբ Տ․ ապստամ– բել է հոր դեմ։ Հավանաբար նրան խրա– խուսել են մայրը և պապը՝ Պոնտոսի թա– գավոր Միհրդաւո VI Եվպատորը, որը հույս ուներ թոռան գահակալմամբ Հա– յաստանը ծառայեցնել իր քաղ․ շահա– խնդրություններին։ Տիգրան Բ Մեծը հար– կադրված է եղել շուտափույթ վերադառ– նալ Կապադովկիայից և ճնշել Տ–ի ապըս– տամբությունը։ Վերջինս, դավադրության մասնակից մի խումբ հայ մեծամեծների ուղեկցությամբ, փախել է Պարթեաստան։ Պարթեաց Հրահատ III թագավորը ըն– դունել է Տ–ին, տվել իր դստերը նրան կնու– թյան՝ նպատակ ունենալով ապստամբ արքայազնին գործիք դարձնել հայկ․ գեր– իշխանության դեմ պայքարում։ Դաշինք կնքելով Հռոմի հետ, մ․ թ․ ա․ 66-ի գար– նանը Հրահատ III արշավել է Հայաստան՝ Տ–ին գահ բարձրացնելու նպատակով, և պաշարել Արտաշատը։ Սակայն պարտու– թյուն կրելով հայկ․ զորքերից, նահանջել է Պարթեաստան, իսկ Տ․ մոր հետ փախել է Պոնտոս։ Տեղեկանալով, որ Միհրդատ VI Եվպատորը ծանր պարտություն է կրել հռոմ․ զորավար Պոմպեոսից, Տ․ ժամանել է հռոմ․ ռազմաճամբարը։ Պոմպեոսը նույն– պես ցանկացել է Տ–ին օգտագործել Տիգ– րան Բ Մեծի դեմ պայքարում։ Բայց հայոց թագավորը, երբ հաշտության առաջարկով անձամբ ներկայացել է Պոմպեոսին, վեր– ջինս հրաժարվել է բախտախնդիր արքա– յազնի ծառայությունից։ Տիգրան Բ Մեծի և Պոմպեոսի միջե կնքված պայմանագրով (տես Արւուսշաւոի պայմանագիր մ․ թ․ ա․ 66) Տ․ ճանաչվել է Ծուիքի և Կորդուքի թագավոր, ինչպես նաև Հայոց գահի ժա– ռանգորդ՝ հոր մահից հետո։ Հայաստա– նից գանձվելիք 6 հզ․ տաղանդ ռազմա– տուգանքը վճարվել է Տ–ի տիրույթներից (Ծոփքից)։ Պլուտարքոսի վկայությամբ, Արտաշատի պայմանագրից դժգոհ Տ․ ընդ– վըզել է Պոմպեոսի դեմ, որի համար կա– լանքի է ենթարկվել, ընտանիքի հետ գե– րեվարվել Հռոմ, իբրե ռազմագերի՝ ցու– ցադրվել հաղթահանդեսում (մ․ թ․ ա․ 61-ի սեպտեմբերին), ապա արգելափակվել բանտում (մ․ թ․ ա․ 61–58)։ Ասկոնիոսի, Կիկերոնի, Ապիանոսի և Դիոն Կասսիո– սի ակնարկություններից ենթադրվում է, որ Պոմպեոսին ընդդիմադիր քաղ․ գոր– ծիչները (Հռոմի ժող․ տրիբուն Պուբլիոս Կլոդիոսը և նրա համակիրները) փորձել են Տիգրան Բ Մեծի փոխարեն Հայոց գա– հին նստեցնել Տ–ին։ Այդ նպատակով Կլոդիոսը Տ–ին ինքնագլուխ ազատել է բանտից և գաղտնի նախապատրաստել նրա վերադարձը Հայաստան։ Սակայն մ․ թ․ ա․ 58-ի մայիսին Տ․ ենթարկվել է նավաբեկության և Անցիումի մոտ շպրտվել ափ։ Կլոդիոսի ջոկատները Տ–ին վերա– դարձրել են Հռոմ, որտեղ Պոմպեոսը ձերբակալել և մահապատժի է ենթարկել նրան։