Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/7

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

տնտեսությունները մտնում են ագրոարդ. համալիրների մեջ: Լեհաստանում և հարավսլարայում շատ պետ. տնտեսություններ գյուղատնտ. արտադրանք վերամշակող արդ. ձեռնարկությունների հետ մտնում են ագրոարդ խոշոր կոմբինատների մեջ:

Գրկ. ՄՄԿԿ 26-րդ համագումարի նյութերը, Ե., 1981;

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՓՈՔՐ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ(ՍՓՀ), միջին ծավալի հանրամատչելի համապափակ հանրագիտարան, «Սովետական էնցիկլոպեդիայի»-ի հրատարակություն: 1-ին հրատարակությունը (հ. 1-10) լույս է տեսել 1928-31-ին տպաքանակը՝ մոտ 100հզ: Առաջին 6 հատորները լույս են տեսել կրկնակի հրատարակությամբ ուղղումներով և լրացումներով: 3-րդ հրատարակությունը՝ 1958-60-ին (հ. 1-10, տպաքանակը՝ մոտ 290հզ. 50հզ. հոդված, գլխ. խմբագիր՝ Բ. Ա. Վվդենսկկի): Հոդվածների մոտ 50%-ը նվիրված է բնագիտության և տեխնիկայի, 34%-ը՝ հասարակական-քաղ. և պատմ. գիտությունների հարցերին, մոտ 16%-ը՝ գրականությանն ու արվեստին: Կա ավելի քան 12հզ. պատկեր, 170 գունավոր քարտեզ: ՍՓՀ-ի ստեղծմանը մասնակցել է ավելի քան 3 հզ. հեղինակ:

ՍՈՎԵՏԱ-ԿԱՆԱԴԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ. հարաբերությունները հաստատվել են 1942-ի հյունիսին (հյուպատոստական հաևաբերությունների հաստատման համաձայնագիիր՝ 1942-ի փետրվարին): 1944-ին կնքվել է ՍՍՀՄ -ին ռազմ. մատակարարումների սկզբունքների վերաբերյալ համաձայնագիր: Ետպատերազմյան տարիներին Կանադան մասնակցել է «սառը պատերազմի» սանձազերծմանը: 1950-ական թթ. կեսին հարաբերությունները բարելավել են: Ստորագրվել են առևտր. (1956, երկարաձգվել է մինչև 1976-ը), ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման (1964), օդային հաղորդակցություն (1966) գիտության և տեխնիկայի նվաճումները արդյունաբերության մեջ ներդրելու (1971), տարբեր բնագավառերում փոխանակման և համագործակցության (1971), մարզական համագործակցության (1978), և այլ համաձայնագրեր, 1980-81-ի գիտ., կրթ. և մշտակրթ. համագործակցության ր փոխանակումների ծրագրեր(1979):

ՍՈՎԵՏԱԿԵՐՏ, գյուղ ՀՍՍՀ Վարդենիսի շրջանում, Սևանա լճի հվ- արմ.: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղում է նաև ծխախոտի, հացահատիկի, կերային կուլտուրանների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցասպասրկման տաղավար, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Գյուղում և շրջակայքում կայքում պահպանվել են ամրոցի ավերակներ (մ.թ.ա. 1 հազարամյակ), եկեղեցի (13դ.), խաչքարեր (9-14 դդ.), գերեզմանոց՝ խաչքարերով (10-12 դդ.):

ՍՈՎԵՏԱ-ԿՈՆԳՈՅԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ. հարաբերությունները հաստատվել են 1964-ի մարտին: Ստորագրվել են համաձայնագրեր մշակութ. և գիտ. համագործակցություն, առևտր., օդային հաղորդակցության, տնտ. և տեխ. համագործակցության (1964) վերաբերյալ, Կոնգոյին տպագրական, կինո- ռադիսարքավորումների անհատույց հանձման, Բրազիլիայում որպես նվիրատվություն ծննդատուն կառուցելու (1966), Կոնգոյին ավտոտրանսպորտային միջոցների և սարքավորուման մատակարարման (1972), երկրաբանական-հետախուզական աշխատանքներում, լեռնաարդյունաբերության ասպարեզում, առողջապահության և ազգ. կադրերի պատրաստման գործում Կոնգոյին աջակցություն ցույց տալու (1975) վերաբերյալ համաձայնագրեր ու արձանագրություններ: Կնքվել են նաև 1978-79-ի մշակութ. և գիտ. համագործակցության պայմանագիր (1981):

ՍՈՎԵՏԱ-ԿՈՐԵԱԿԱՆ (ԿԺԴՀ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ, հարաբերությունները հաստատվել են 1948-ի հոկտեմբերին: ՍՍՀՄ և ԿԺԴՀ հարաբերությունները կառուցված են սոցիալիստ. ինտերնացիոնալիզմի սկզբունքի վրա: 1949-ի տնտ. և մշակութ. համագործակցության համաձայնագիրը մեծ տերության հետ ԿԺԴՀ-ի առաջին իրավահավասար համաձայնագիրն էր: ՍՍՀՄ մեծ օգնություն ցույց տվեց ԿԺԴՀ-ին վերականգնելու պատերազմից տուժած ժող. տնտեսությունը, 1956-ի կոմյունիկեում նախատեսվում էր նյութերի և սարքավորան, սննդամթերքի և ժող. սպառման ապրանքների մատակարարացման ավելացում: Ստորագրվել են համաձայնագրեր գիտատեխ. համագործակցության (1955), ռադիոհաղորդումների ասպարեզում համագործակցության (1957), սահմանային հարցերի կարգավորման կարգի (1957) մասին: Կնքվել են առևտր. և ծովային նավագնացության (1960), բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության (1961) պայմանագրեր, ձկնորսության ասպարեզում համագործակցության համաձայնագրեր (1974), 1980-81-ի մշակութ. համագործակցության պլան (1980), 1981-1985-ի փոխադարձ ապրանքամատակարարումների տ վճարումների համաձայնագրեր (1981):

ՍՈՎԵՏԱ-ԿՈՒԲԱՑԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիբանագիտ. հարաբերությունները հաստատվել են 1942-ի հոկտեմբերին, ընդհատվել 1952-ին և վերականգնվել 1959-ին՝ Կուբայական հեղափոխական հաղթանակից հետո (պաշտոնապես՝ 1960-ին): Սովետա-Կուբայական հարաբերությունները սկսեցին զարգանալ սոցիալիստ. ինտերնացիոնալիզմի սկզբունքի հիման վրա: Ստորագրվել են համաձայնագրեր ապրանքափոխանակման և վճարումների, Կուբային վարկ տրամադրելու (ՍՍՀՄ սկսեց Կուբային տրամադրել նավթ, այդ. սարքավորում, սննդամթերք են, նրանից գլել շաքար, աջակցել տնտեսության զարգացման ասպարեզում), տեխ. օժանդակության և ազգ. կադրերի պատրաստման, մշակութ. համագործակցության (1966) վերաբերյալ: 1961-ի կոմյունիկեյում կողմերը մշեցին կապերի ընդլայման միջոցառումներ, կնքեցին օդային հաղորդակցություն, ձկնորսության ասպարեզում սովետական անհատույց օգնությոուն (1962) են համաձայնագրեր: 1963-ի համատեղ հայտարարության մեջ կուբ. կողմն ընդգծեց, որ ՍՍՀՄ և սոցիալիստ. մյուս երկրների հաստատակամ դիրքորոշումը 1962-ի կաբիրյան տնտ. առևտր. և վճարային, շաքարի ձեռնարկությունների վերակառուցման, գիտատեխ. և մշակութ. համագործակցության մի շարք համաձայնագրեր: 1972-ից Կուբան տնտեսական փոխօգնության անդամ է: 1980-ին ստորագրվեցին նոր համաձայնագրեր մշակույթի, գիտությունների և կրթության ասպարեզում համագործակցության, 1981-ին՝ մի շարք համաձայնագրեր և արձանագրություններ 1981-85-ի տնտ., գիտատեխ. համագործակցության վերաբերյալ:

ՍՈՎԵՏԱ-ՀԱՐԱՎՍԼԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ. հարաբերությունները հաստատվել են 1940-ի հունիսին: Ֆաշիստ. Գերմանիայի և Իտալիայի կողմից ռազմ. սպառնալիքի պայմաններում 1941-ի ապրիլին կնքվել է բարեկամության և չհարձակման պայմանագիր: Հարավսլավիայի ազատագրության ազգ. կոմիտե, որին բազմակողմանի օգնություն և առաջարկություն ցույց տվեց Սովետական Միությւնը : Ժամանակավոր կառավարության ստեղծվելուց հետո կնքվեց բարեկամության, փոխօգնության և եռապատերազմյան համագործակցության պայմանագիր (1945-ի ապրիլ): Ստորագրվեցին տնտ. համագործակցության, փոխադարձ ապրանքամատակարակրման (1946) են համաձայնագրեր: Սովետահարավսլավական հարաբերությունների խափանման (1949-ի սեպտեմբեր) հետևանքով 1945-ի պայմանագիրը կորցրեց