Տ–ի գրաբար չափածո թարգմանությամբ և «Ինչ ինչ զեղերերգութենէ» խորագիրը կրող ծավալուն աոաշաբանով 1834-ին Մոսկվայում լույս է աեսել ժ․ Ռասինի «Գոթողիա» ողբերգությունը։ Այս առա– ծաբանում, որը հայ իրականության մեշ ողբերգության պատմությանն ու տեսու– թյանը նվիրված առաջին ամբողջական աշխատությունն է, Տ․ անդրադարձել է ողբերգության ու կատակերգության վե– րաբերյալ Դավիթ Անհաղթի մեկնություն– ներին, «Սրբուհի կոյսն Հռիփսիմե» (1668) հայ առաջին կլասիցիստական ողբերգու– թյանը, բնորոշել է կլասիցիստական ու ռոմանտիկական դրաման, նշել, որ թատ– րոնի հիմնական նպատակն է ժողովրդի լուսավորությանն ու կրթությանը ծառա– յելը։ Գրկ․ Սարդիս Տիգրանյան, «Արձագանք», Թ․, 1891, № 10։ Զ ա ր յ ա ն Ռ․, Մի մոռաց– ված անուն կամ ոուս–հայ գրական կապերի շուրջը, տես նրա Պայքար ռուս դրամատուր– գիայի համար հայ թատրոնում (հարցի պատ– մությունից), հոդվածների ժող․, Ե․, 1954։ Ա ր– շարունի Ա․, Հայ թատերագիտական մըտ– քի պատմությունից, Ե․, 1956։ Թ ա դ և ո ս– յ ա ն Մ․, Հայկական կլասիցիզմի տեսու– թյունը, Ե․, 1977։ Մ․ Թադնոսյան
ՏԻԳՐԱՆՅԱՆ Վարդան Արմենի [21․12․ 1906 (3․1․1907), Ալեքսանդրապոլ–7․8․ 1974, Երեան], հայ սովետական կոմպո– օիտոր։ ՀԱՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Ա․ Տիգրան– յանի որդին։ 1930–32-ին սովորել է Երե– վանի կոնսերվատորիայում (Հ․ Ստեփան– յանի կոմպոզիցիայի դասարան), 1941-ին ավարտել Լենինգրադի կոնսերվատո– րիան (Ք․ Քուշնարյանի կոմպոզիցիայի դասարան)։ Տ–ի ստեղծագործության մեջ առանձնակի տեղ են գրավում երաժշտա– բեմ․ ժանրերը։ Նրա երաժշտությունն աչ– քի է ընկնում վառ մեղեդայնությամբ, երաժշտ․ լեզվի պարզությամբ։ Գրել է «Սոս և Վարդիթեր» օպերան (1957, Երե– վանի օպերայի և բալետի թատրոն, 2-րդ խմբ․, 1964), «Մեծ հարսանիք» (1945), «Շիրակ՝ իմ սեր» (1970) օպերետները, «Աղբյուրի մոտ» երաժշտ․ կատակերգու– թյունը (1949, բոլորը՝ Երեանի երաժշտ․ կոմեդիայի թատրոն), «Հանդիսավոր կանտատ» (1942), «Պարային սյուիտ» նվագախմբի համար (1943), դաշնամուրա– յին պիեսներ, Զուգանվագ կլառնետի և դաշնամուրի համար, խմբերգեր, ռոմանս– ներ, երգեր, գուսանական և աշուղական երգերի մշակումներ, դրամատիկ, ներկա– յացումների երաժշտություն։ Ռ․ Աթայան
ՏԻԳՐԱՆ ՅԱՆ–ՏԵՐ–ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Մա– րիամ Թադեոսի (Տիգրանովա–Տեր–Մար– տիրոսյան Մարիա Ֆադեևնա, 25․5․1882, Ալեքսանդրապոլ –31․7․1947, Թբիլիսի), հայ դաշնակահարուհի։ 1911-ին ավարտել է Ռապգոֆի բարձրագույն երաժշտ․ կուր– սերը Պետերբուրգում (Ե․ Պ․ Ռապգոֆի դասարան)։ Անդրկովկասի քաղաքներում (այդ թվում՝ Երևանում) և Լենինգրադում հանդես է եկել որպես մենակատարուհի, իսկ երգիչներ Վ․ Տեր–Առաքելյանի, Р․ Զա– լիպսկու, Հ․ Դանիելյանի, Վ․ Արծրունու, ջութակահար Հ․ Նալբանդյանի հետ՝ ան– սամբլներում։ Եղել է Կոմիտասի, Ա․ Սպենդիարյանի, Ն․ Տիգրանյանի (իր եղբոր), Ս․ Րարխուդարյաս[ւ, U․ Տեր–Ղե– վոնդյանի և ուրիշ հայ կոմպոզիտորնե– րի բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարողն ու պրոպագանդողը։
ՏԻԳՐԱՆՈՎ (Տիգրանյան) Գևորգ Գրիգո– րի [ծն․ 25․3(7․4)․1908, Պետերբուրգ], հայ սովետական երաժշտագետ և մանկա– վարժ։ ՀՍՍՀ (1945) և ՌՍՖՍՀ (1979) ար– վեստի վաստ․ գործիչ։ Արվեստագիտ․ դ–ր (1947)։ Ավարտել է Լենինգրադի կոն– սերվատորիայի պատմատեսական ֆա– կուլտետը (1934)։ Սովորել է Բ․ Վ․ Ասա– ֆևի, Ս․ Լ․ Գինզբուրգի, Ռ․ Ի․ Գրուբերի մոտ։ 1935–41-ին Ա 1946-ից երաժշտու– թյան պատմություն է դասավանդում Լե– նինգրադի կոնսերվատորիայում (1947-ից՝ պրոֆեսոր), 1940-ից՝ նաև Երևանի կոն– սերվատորիայում։ Արտասահմանյան, ռուս․, սովետական և հայ երաժշտությանը նվիրված աշխատությունների հեղինակ է, որոնց թվում է «Հայ երաժշտական թատ– րոնը» ուսումնասիրությունը (հ․ 1–3, 1956–75, ռուս․, ՀԱՍՀ պետ․ մրցանակ, 1979)։ Կազմել և խմբագրել է մի շարք ժողովածուներ (ռուս․)․ Բ․ Վ․ Ասաֆևի «Ակնարկներ Հայաստանի մասին» (1958), «Կ․ Ս․ Սարաջև․ Հոդվածներ, հուշեր» (1962), «Լենինգրադի կոնսերվատորիան հուշերում» (1962), «Սովետական սիմֆո– նիան 50 տարում» (1967)։ Երկ․ Կոնստանտին Սարաջյան (Կենսա– գրական ակնարկ), Ե․, 1961։ Հայ երաժշտա– կան թատրոնի 100 տարին․ 1866–1968, Ե․, 1968։ Ա․ Խաչատրյան, Ե․, 1983։ Опера и ба– лет Армении, М․, 1966; Аро Степанян, М․, 1967; А․ Спендиаров․ По материалам писем и воспоминаний, Е․, 1953; А․ Спендиаров, 2 изд․, испр․ и доп․, М․, 1971; Балеты А- Ха– чатуряна, 2 изд․, доп․, Л-, 1974; Арам Ильич Хачатурян, Л․, 1978; Жизнь, отданная ис– кусству․ Очерк жизни и творчества С․ В․ Акимовой [1887–1972], Е․, 1978; Артисты․ Спектакли․ Музыка, Е․, 1983; Музыка в борбье за гуманизм и прогресс, Л․, 1984․ Գրկ․ Худабашян К․, Первое систе– матическое исследование, «Советская му– зыка»! 1978, М 3; БудагянА․, Человек интересной, счастливой судьбы, նույն տե– ղում, JS6 11։ Ա․ Բուդաղյան
ՏԻԳՐԻՍ, գետ Հայկական լեռնաշխար– հում և Միջագետքում։ Հոսում է Թուրքիա– յի (450 կմ) և Իրաքի տարածքով (մասամբ անցնում է այդ երկրների հետ Սիրիայի ունեցած սահմանով)։ Տ․ կազմվում է Արմ․ Տիգրիս և Արլ․ Տիգրիս գետերի միախառ– նումից։ Երկարությունը 1900 կմ է, ավա– զանը՝ 375 հզ․ կմ2։ Տ–ի ակունքը համար– վում է Արմ․ Տ․, որն սկիզբ է առնում Արղ– նիի լեռնաշղթայից (Հայկական Տավրոսի ․ համակարգ), Արղանա և Զիբենե օժան– դակներով։ Վերնագավառում խոր կիր– ճով հոսում է դեպի հվ․, ապա հվ–արլ․, հատում Ջեզիրե սարավանդը, անցնում Միջագետքի դաշտավայրի զգալի մասը, ճյուղավորվում, լայնանում (մինչև 1 – 1,5 կմ), հոսքը դանդաղում է և Էլ–Քուռնա քաղաքի մոտ միախառնվում է Եփրատին, կազմում Շատ Էլ–Արաբ գետը և թափվում Պարսից ծոց։ Հիմնական վտակներն են Մեծ Զավ, Փոքր Զավ, Դիյալա Կերխե։ Տ․ ընդունում է ժամանակավոր հոսքով վտակներ։ Սնումը ձնաանձրևային է։ Վա– րարում է գարնանը և առաջացնում է աղե– տաբեր հեղեղներ։ Միջագետքի դաշտա– վայրը հեղեղումներից պաշտպանելու համար հունը մեծ տարածության վրա պատնեշված է, հորդացման ժամանակ ջրերի մի մասը ջրանցքներով ուղղվում է դեպի Թարթառ լճի իջվածքը (Բաղդա– դից հս–արմ․, Տ․-Եփրաա միջգետային շրջանում), սակայն ջրերի կուտակումը սպառնալիք է ստեղծում Բաղդադի հա– մար։ 1976-ին ՍՍՀՄ–ի օգնությամբ կա– ռուցվել է Թարթառ–Եփրատ ջրանցքը (37 կմ երկարությամբ, 1100 մ3/վրկ կա– րողությամբ), որով հորդացման ավել– ցուկ ջրերը թափվում են Եփրատ։ Տ–ի միջին ծախսը Բաղդադի մոտ 1240 մ3/վրկ է (առավելագույնը՝ մոտ 13000 մ3/վրկ)։ Ստորին հոսանքում ջրերն օգտագործ– վում են ոռոգման համար։ Տ–ի հոսքը Զմմառ, Սամառա, Էլ–Կութ (Իրաք) բնա– կավայրերի մոտ կանոնավորված է ամ– բարտակներով, նավարկելի է մինչև Բաղ– դադ քաղաքը, հորդացումների ժամանակ՝ մինչև Մոսուլ։ Տ–ի ափերին են Դիարբե– քիր (Թուրքիա), Մոսուլ, Բաղդադ, Էլ–Կութ, Ամարա (Իրաք) քաղաքները։ Տ․-Եփրատի միջագետքը մարդկային քաղաքակրթու– թյան հնագույն կենտրոններից է (տես Ասորեաոան, Բաբեւոն)։ Գ․ Աբրահամյան
ՏԻԵԶԵՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, տ ի և զ և ր ա– բ ա ն ու թ յ ու ն, տես Կոսմոչոգիա։
ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑ, աստղանավորդ, մարդ, որը տիեզերական թռիչքի ժամա– նակ Փորձարկում, հետազոտում և օգտա– գործում է տիեզերական տեխնիկան։ Տ–նե– րի պատրաստման աշխատանքները ՍՍՀՄ–ում սկսվել են 1960-ին, ԱՄՆ–ում՝ 1959-ին։ Առաջին Տ–ներն օդաչուներ էին, ավելի ուշ տիեզերական թռիչքներին սկը– սել են մասնակցել ինժեներներ, բժիշկներ և այլ մասնագետներ։ Առաջին Տ․ Ցու․ Ա․ Գագարինն է, իսկ Լուսնի վրա ոտք դրած առաջին Տ․՝ Ն․ Արմսթրոնգը։ ՍՍՀՄ–ում Տ–ին շնորհվում է ՍՍՀՄ տիեզերագնաց– օդաչուի կոչում։
ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՆԵՐԻ ԾՈՎ, ծայրամասա– յին ծով Հնդկական օվկիանոսի հվ– արմ–ում, Անտարկտիդայի ափերի մոտ։ Գտնվում է էնդերբի երկրի և Ռիսեր– Լարսևնի ծովի միջև, որից բաժանվում է ստորջրյա Գուներուս լեռնաշղթայով։ Մա– կերեսը 698,6 հզ․ կմ2 է, խորությունը՝ մինչև 4798 մ։ Մշտապես ծածկված է դրեյ– ֆող սառույցներով։ Կան շատ սառցա– դաշտեր։ Տ․ ծ–ի ափին է Մոլոդյոժնայա սովետական օդերևութաբանական կա– յանը։ Տ․ ծ․ անվանել են սովետական անտարկտիկական արշավախմբերի մաս– նակիցները ի պատիվ առաջին տիեզե– րագնացների, 1962-ին։
ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ, գիտության և տեխնիկայի տեսական և գործնական ճյու– ղերի համախումբ, որն ապահովում է տիեզերական թռչող աւց արատներով (ՏԹԱ) տիեզերական տարածության և ար– տաերկրային օբյեկտների հետազոտումն ու յուրացումը։ Տ–յան հիմնական պրոբլեմ– ներն են․ տիեզերական թռիչքների տե– սություն (հետագծերի հաշվարկներ ևն), գիտատեխնիկական (հրթիռների, շարժիչ– ների, կառավարման համակարգերի, գոր– ծարկման կառույցների, ավտոմատ կայան– ների և տիեզերանավերի, գիտական սար– քերի, երկրից թռիչքների կառավարման համակարգերի, հետագծային չափումնե–