թյամբ։ Դրա համար պետք է ունենան տրված ջերմաստիճանային ռեժիմն ապա– հովող, էլեկտրական էներգիա ստանալու համար արևային ճառագայթումը (օրի– նակ, արնային մարտկոցներ), վառելիքը (օրինակ, հոսանքի էլեկտրաքիմ․ գենե– րատորներ) կամ միջուկային էներգիան օգտագործող էներգասնուցման համակար– գեր, Երկրի հետ կապի, շարժման կառա– վարման և այլ համակարգեր։ ՏԹԱ–ում տեղակայվում են նաև բազմազան գի– տական ապարատներ, տիեզերական տա– րածությունն ուսումնասիրելու ամենա– փոքր սարքերից մինչև խոշոր աստղա– դիտակները («Սոյուզ–13» տիեզերանավում տեղակայված էր Դառնիի տիեզերական աստղագիտության լաբորատորիայում ստեղծված «Օրիոն–2» աստղադիտակը։ Տես <Օրիոն>)։ Օդաչուավոր տիեզերանա– վերի արձակման ժամանակ առաջանում են մի շարք բժշկակենսաբանական պրոբ– լեմներ։ Տիեզերանավերը պետք է անձ– նակազմն ապահովեն տիեզերական մի– ջավայրի ազդեցությունից (վակուում, տիեզերական ճառագայթում, ասուպնե– րի ներգործություն) և ունենան կենսա– ապահովման համակարգ։ Վերջինս տիե– զերանավի ներսում ապահովում է մըթ– նոլորտի անհրաժեշտ բաղադրությունը, ջերմաստիճանը, խոնավությունը և ճըն– շումը, կարճաժամկետ թռիչքների դեպ– քում նախատեսվում են սննդի, ջրի և այլնի պաշարներ, երկարաժամկետ թռիչք– ների դեպքում սննդամթերքի արտադրու– թյունը, ջրի և թթվածնի ոեգեներացումը պետք է կատարվեն տիեզերանավում։ Երկնային մարմինների մակևրևույթին վայրէջքի դեպքում պետք է որոշվեն գի– տական ապարատների տեղակայման, ստացիոնար և շարժական ավտոմատնե– րով փորձերի կատարման խնդիրները, իսկ հետագայում՝ նաև արշավախմբերի իրականացումը, տիեզերագնացների բնա– կեցման համար ժամանակավոր կամ մըշ– տական բազաների շինարարությունը։ ՏԹԱ–ի թռիչքի ապահովումը, որպես կա– նոն, պահանջում է կառավարման երկրա– յին ծառայությունների լայն ցանց։ Երկրի մակերևույթի վրա տեղավորված են տիե– զերական կապի կետեր, իսկ այնտեղ, ուր դա հնարավոր չէ (օրինակ, օվկիանո– սում), գործում են հատուկ սարքավոր– ված նավեր (սովետական «Տիեզերագնաց Ցուրի Դագարին», «Տիեզերագնաց Վլա– դիմիր Կոմարով», «Տիեզերագնաց Դեոր– գի Դոբրովոլսկի» և այլ սովետական, ինչպես նաև արտասահմանյան երկրնե– րի նավեր)։ Երկրի վրա ՏԹԱ–ի վայրէջքի ժամանակ սկսում է գործել փրկարար և էվակուացման ծառայությունը, որի խըն– դիրն իջեցվող ապարատի որոնումն ու էվակուացումն է, իսկ օդաչուավոր թռիչք– ների ժամանակ՝ նաև անձնակազմի էվա– կուացումը, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական օգնություն ցույց տալը, կա– րանտինային միջոցառումների անցկա– ցումը (երկնային մարմիններից վերադառ– նալու դեպքում)։ Օրոնումը հեշտացնելու համար իջեցվող ապարատը հանդերձվում է ռադիոհաղորդիչով և գիշերային վայրէջ– քի ազդանշանային կրակներով։ ՏԹԱ–ի թոիչքի (մեկնարկից մինչև վայրէջք) կա– ռավարումը պահանջում է մեծ թվով տար– բեր ծառայությունների ներգրավում։ ՏԹԱ–ում տեղակայված կառավարման հա– մակարգերի և երկրային բազմաթիվ ծա– ռայությունների Փոխգործողության կազ– մակերպումն իրականացնում է թռիչքի տեխ․ ղեկավարությունը։ Երկրի գիտական հետազոտությունների բնագավառում Տ–յան միջոցները հնարա– վորություն են տալիս անմիջական չա– փումներ կատարել մթնոլորտի վերին շերտերում, իոնոսֆերայում, Երկրի ճա– ռագայթային գոտում։ Հատկանշական է, որ վերջինս հայտնաբերվել է ԵԱԱ–ների օգնությամբ։ Հնարավորություն է ստեղծ– վել հետագոտել մագնիսոլորտ–իոնոլորտ և Արեգակ–Երկիր կապերը։ ՏԹԱ–ները թույլ տվեցին ճշտել Երկրի պատկերը և բացահայտել Երկրի գրավիտացիոն դաշտի (Տես Տիեզերական ձգողություն) շեղում– ները, որն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն (կապի, հըր– թիռների հետագծերը հաշվարկելու հա– մար)։ Միջմոլորակային ՏԹԱ–ներն արդեն անցկացրել են Լուսնի (<Լունա>, <Ապոչ– 1ոն>), Մերկուրիի (<Մարիներ>), Վեներա– յի (*Վեներա>), Մարսի (<Վիկինգ>, <Մարս>), Ցուպիտերի, Սատուռնի (<Վո– յաշեր>), ինչպես նաև վերջին 3 մոլորակ– ների արբանյակների հետազոտություն– ներ։ Առջևում են Արեգակնային համա– կարգի առավել հեռավոր մոլորակների, գիսավորների և փոքր մոլորակների ուսումնասիրությունները։ Երկիր են հասցվել Լուսնի գրունտի նմուշներ։ Մո– լորակների մթնոլորտների հետազոտու– թյունները հնարավորություն են տալիս առավել խոր հասկանալ Երկրի մթնոլոր– տում ընթացող պրոցեսները, որոնք առաջնակարգ նշանակություն ունեն օդ– երևութաբանության համար։ Մոլորակնե– րի և նրանց արբանյակների վրա կյանքի որոնումները (եթե դրանք նույնիսկ հա– ջողությամբ չավարտվեն) կընդարձակեն մեր պատկերացումները երկրային կյան– քի մասին։ Տ–յան միջոցները հնարավո– րություն են տալիս հայտնաբերել հարա– բերականության տեսությամբ կանխա– տեսված էֆեկտներ, հետագոտել աշխարհ– ստեղծման հիմնարար հիմունքները։ Տ․ հնարավոր է դարձնում ՏԹԱ–ների անմի– ջական օգտագործումը ժողովրդատնտե– սական պրակտիկայում։ Կապի արհես– տական արբանյակները (<Մունիա>, <Ռա– դուգա>, «էկրան») ապահովում են մեծ հե– ռավորությունների վրա հեռուստատեսա– յին ծրագրերի հաղորդումը, ինչպես նաև հեռավոր հեռախոսային, հեռագրային և լուսահեռագրային ռադիոկապը։ Օդերե– վութաբանական ԵԱԱ–ները («Մետեոր–2») օգտագործվում են ամպամածության, Երկ– րի ջերմային ճառագայթման բաշխման, ցիկլոնների շարժման հետազոտման քար– տեզներ ստանալու համար։ Տիեզերական նավագնացության միջոցները հնարավո– րություն են տալիս մեծ ճշգրտությամբ որոշել նավերի և ինքնաթիռների կոոր– դինատները։ ԵԱԱ–ները կարևոր դեր են խաղում Երկրի բնական ռեսուրսների հե– տախուզման և դրանց վիճակին անընդհատ հետևելու գործում։ Տարբեր լուսազտիչ– ների միջոցով Երկրի մակերևույթի լու– սանկարահանումը և հետազոտման մյուս մեթոդները հնարավորություն են տալիս դատել բուսականության բաշխվածու– թյան, ձնածածկույթի փոփոխությունների, գետերի վարարման, անտառների և ցան– քերի վիճակի մասին, հետևել դաշտային աշխատանքներին, գնահատել սպասվե– լիք բերքատվությունը ևն։ Առավել կա– րևոր է արբանյակների կիրառումը գեո– դեզիայում և տեղագրության բնագավա– ռում։ Տ․ ստեղծում է երկրային հարստու– թյունների ռացիոնալ օգտագործման, տարբեր տեսակի աղտոտումներից, աղ– քատացումից Երկիր մոլորակի պահպան– ման (ապագայում հիմնական արդյունա– բերական և էներգետիկական արտադրու– թյունները Տիեզերք փոխադրելու միջո– ցով), Տիեզերքի նյութական և էներգետի– կական հարստությունների յուրացման լայն հնարավորություններ։ ժամանակա– կից Տ․ գիտատեխ․ և սոցիալական առաջ– ընթացի կարևորագույն մասերից է։ Տիե– զերական տարածության հետազոտու– թյունների հիմնական իրադարձություն– ները բերված են աղյուսակում։ Պատկերազարդումը տես 657-րդ էջից առաջ՝ ներդիրում և 12-րդ հատորում։ Գրկ․ Циолковский К․ Э․, Собр* соч․, т․ 1–4, М․, 1951–64; Шарп М․, Человек в космосе, пер․ с англ․, М․, 1971; Бурдаков В․ П․, Данилов Ю․ И․г Внешние ресурсы и космонавтика, М․, 1976; Экспериментально-психологические иссле– дования в авиации и космонавтике, М․, 1978; Достижения советской космонавтики, М․, 1979․ Տ1՝Ե&ԵՐԱԾՆՈՒ&ՅՈՒՆ, տես Կոսմոգո– նիա։ ՏԻԵձԵՐԱԿԱԼ, Հայոց Բագրատունի թա– գավորների կրած տիտղոսներից։ Հայկ․ և վրաց․ աղբյուրների վկայությամբ՝ Տ․ տիտղոսով առաջինը հորջորջվել է Սըմ– բատ Ա–ն (890–914), երբ նրա գերիշ– խանության ներքո են անցել Վիրքն ու Աղվանքը։ Սմբատ Ա–ի հաջորդ Աշոտ Բ–ի (914–929) կրած «շահնշահ Հայոց մե– ծաց» կամ «շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը հավանաբար համարժեք է եղել Տ–ին։ Այս կամ այն չափով Տ․ տիտղոսը կրել են Բագրատունի հաջորդ բոլոր թա– գավորները և հատկապես Սմբատ Բ–ն (977–990), որն աղբյուրներում հայտնի է Սմբատ Բ Տիեզերակալ անունով։ 9т*^․ Մ և լ ի ք ս և թ Բեկ Լ–, աԴ“ բյուրները Հայաստանի և հայերի մասին, հ․ 1, Ե․, 1934, էշ 202։ Հովսեփյան Գ․, Հիշատակարանք ձեոագրաց, Անթիլիաս, 1951։ Ա․ Տեր–Ղևոնդյան
ՏԻԵԶԵՐԱԿԱՅԱՆ, տիեզերական թռչող ապարատների ընդունման, հավաքման, նախապատրաստման և արձակման հա– մար նախատեսված կառույցների ու տեխ– նիկական միջոցների համալիր։ Տ–ի գըլ– խավոր օբյեկտներն են տեխ․ դիրքը և ստարտային համալիրը (նկ․ 1)։ Օժանդակ և սպասարկող օբյեկտներն ու ծառայու– թյուններն են․ հրամանաչափիչ համա– լիրի չափիչ կետերը, հաշվողական կենտ– րոնը, վառելիք պահելու սարքավորու– մը, հեղուկ թթվածնի և ջրածնի արտա– դրության գործարանները, էներգամատա– կարարման համակարգը, բնակելի քաղա– քը, կապի և հեռուստատեսության համա–