Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/708

Այս էջը հաստատված է

Փորձնական մարմնի դերում կարող է հանդես գալ, օրինակ, անջատված շարժիչով հըր– թիռը։ Հատուկ ուշադրության են արժանի Երկրի և Արեգակի ձգողության դաշտերի համար սահմանված Տիեզերական արագություն։ Առաշին տիեզերական արագությունը այն արագությունն է, որի դեպքում մարմինը կարող է պտրտվել Երկրի շուրջը շրջանային ուղեծրով՝ դառնալով Երկրի արհեստական արբանյակ։ Այն որոշվում է Vj= ]/ GM/r բանաձևով և հավասար է 7,9 կմ/վրկ (G-ն գրավի տացիոն հաստատունն է, M-ը՝ Երկրի զանգվածը, r-ը՝ Երկրի կենտրոնից ունեցած հեռավորությունը)։ Առաշին տիեզերական արագությունն անվանում են նաև շրջանային արագություն։ Երկրորդ տիեզերական արագությունը արձակման նվազագույն արագությունն է, որի դեպքում մարմինը կարող է հաղթահարել Երկրի ձգողության ազդեցությունը և հեռանալ նրանից։ Որոշվում է vi^v!!/^բանաձևով և հավասար է 11,2 կմ/վրկ։ Այդ արագությունը կախված չէ արձակման ուղղությունից (Արեգակի առկայությունն անտեսվում է)։ Երկրորդ տիեզերական արագությունն ընդունված է անվանել նաև պարաբոլական արագություն։ Երրորդ տիեզերական արագությունը արձակման նվազագույն արագությունն է, որի դեպքում մարմինը կարող է հաղթահարել Արեգակի ձգողության ազդեցությունը և հեռանալ Արեգակնային համակարգից։ Այն որոշվում է Vm=y 2GMe/R բանաձևով (Mo-ն Արեգակի զանգվածն է, R-ը՝ Երկրի հեռավորությունը Արեգակից) և հավասար է 42,1 կմ/վրկ։ Սակայն, եթե մարմինն արձակվում է Երկրից (որն Արեգակի շուրջը պատվում է մոտ 30 կմ/վրկ արագությամբ), ապա բավական է մարմնին հաղորդել 16,7 կմ/վրկ արագություն Երկրի շարժման ուղղությամբ, որպեսզի այն հաղթահարի Երկրի և Արեգակի ձգողության դաշտերի ազդեցությունը և հեռանա Արեգակնային համակարգից։ Տ․ ա–ի հասկացությունները կիրառվում են նաև այլ մոլորակների և նրանց բնական արբանյակների ձգողության դաշտում մարմինների շարժումն ուսումնասիրելիս։

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, բժշկագիտության նոր, արագ զարգացող բնագավառ, որի հիմնական խնդիրը տիեզերական թռիչքների անվտանգության ապահովումն է, թռչող տիեզերական սարքերում մարդու բնականոն կենսագործունեության, առողշության և բարձր աշխատունակության պահպանումը, տիեզերական թռիչքով պայմանավորված հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը։ Տիեզերական բժշկագիտության ծագումը և զարգացումը պայմանավորված են ժամանակակից գիտության նվաճումներով, տիեզերական արագություններ զարգացնելու ունակ ռեակտիվ սարքերի ստեղծմամբ։ Տիեզերական բժշկագիտության համալիր գիտություն է, որն ընդգրկում է բժշկակենսաբանական, կենսաֆիզիկական, ֆիզիկաքիմիական և բազմաթիվ այլ գիտական հետազոտությունների ամբողջությունը, որի նպատակն է տիեզերական տարածության մեջ մարդու կենսագործունեության օպտիմալ պայմանների ստեղծումը։ Տիեզերքում թռիչքի պայմանների և գործոնների ազդեցությունն օրգանիզմի վրա ուսումնասիրում է տիեզերական ֆիզիոչոգիան։ Տիեզերական թռիչքների ժամանակ մարդու օրգանիզմի վրա կարող է ազդել գործոնների 3 հիմնական խումբ, առաջինը տիեզերա–կան տարածությունը բնորոշում է որպես բնակավայր (գազային միջավայրի բարձր աստիճանի նոսրություն, իոնացնող ճառագայթում, շերմահաղորդականության առանձնահատկություններ, երկնաքարերի առկայություն և այլն)։ Երկրորդ խումբը պայմանավորված է թռչող սարքերի շարժման հետ կապված գործոններով՝ արագացում, թրթռում, աղմուկ, անկշռություն ևն։ Երրորդ խմբի գործոնները կազմում են արհեստական միշավայրում փոքրածավալ հերմետիկ խցիկի յուրատեսակ գազային կազմությունը և ջերմաստիճանային ռեժիմը, հիպոկինեզիան, մեկուսացումը, հուզական լարվածությունը, կենսաբանական ռիթմերի փոփոխությունը և այլն։ Սակայն տիեզերական թռիչքի գործոններից բացառիկը և լաբորատոր փորձերում գործնականորեն չվերարտադրվողը համարվում է անկշռությունը։ Անկշռության նշանակությունն ավելի մեծացավ երկարատև թռիչքների հետ կապված։ Թռչող սարքերի խցիկների համար արհեստական գազային մթնոլորտի ստեղծումը նախատեսում է ուսումնասիրել տարբեր գազային բաղադրության (ինչպես երկրի մթնոլորտին համարժեք), այնպես էլ ազոտը հելիումով փոխարինված կամ միագազ արհեստական մթնոլորտում երկարատև գտնվելու ֆիզիոլոգիական ազդեցությունը։ Կարևոր նշանակություն ունեն թռիչքի ժամանակ օրգանիզմի վրա ազդող անբարենպաստ գործոնների հանդեպ օրգանիզմի հարմարողական ռեակցիաները խթանող արհեստական գազային մթնոլորտի հետազոտությունները։ Այդպիսի մթնոլորտը, որը ընդհանուր ճնշման մակարդակով և թթվածնի պարունակությամբ համապատասխանում է միշին լեռնային պայմաններին, կոչվում է ակտիվ։ Puig տիեզերքում կամ մոլորակների վրա տիե– զերանավի աշխատանքը ապահովելու և հերմետիկությունը խախտվելու դեպքում կյանքը պահպանելու համար նախատեսված են տիեզերական սկաֆանդրներ։ Թռիչքների տևողության երկարացումը կապված է ժամանակի տեղաշարժով և կենսբ․ ռիթմերի վրա նրա ազդեցությամբ։ Այդ անբարենպաստ ազդեցության նկատմամբ հարմարողական պրոցեսների ուսումնասիրությունը հանգեցնում է թռիչքների ժամանակ աշխատանքի և հանգստի ռեժիմների մշակմանը։ Այդ դեպքերում հաշվի է առնվում, որ օրվա ռեժիմի Փոփոխությունները կարող են հանգեցնել ֆիզիոլոգիական պրոցեսների անհամաժամանակացման։ Տիեզերական բժշկագիտության հիմնական բաժիններն են՝ տիեզերական թռիչքների անվտանգությունն ապահովող բժշկական ծառայությունը, տիեզերական ֆիզիոլոգիան և հոգեբանությունը, որոնք բացահայտում են տիեզերական թռիչքի գործոնների ազդեցության պայմաններում օրգանիզմի ֆունկցիաների կարգավորման և փոխհատուցման մեխանիզմները։ Մարդկության պատմության մեջ առաջին տիեզերական թռիչքները <Վոստոկ–1> և «Վոստոկ–2» տիեզերանավերով (համապատասխանա–բար Ցու․ Գագարին, Դ․ Տիտով) և հետագա խմբային թռիչքները հնարավորություն տվեցին արժեքավոր տվյալներ ստանալ օրգանիզմի վրա կոմպլեքս գործոնների ազդեցության վերաբերյալ։ Տիեզերական բժշկագիտության զարգացել է բարձր լեռնային և ավիացիոն բժշկագիտության բազայի վրա։ Թռիչքների ժամանակ կենսագործունեությունն ապահովող համակարգերի ֆիզիոլոգիահիգիենային սկզբունքները մշակել են Լ․ Օրբելին, Վ․ Ստրելցովը, Ա․ Ապոլոնովը, Ա․ Լեբեդինսկին և ուրիշներ։ Տ․ բ–յան գիտական հիմքը ՍՍՀՄ–ում տեսական բժշկագիտության բարձր մակարդակն է։ է․ Հասրաթյանի, Մ․ Բրեստկինի, ի․ Պետրովի, Վ․ Միրոլյուբովի և այլոց աշխատանքները մեծ դեր խաղացին օրգանիզմի վրա հիպօքսիայի, արագացման և թռիչքի ծայրահեղ այլ գործոնների ազդեցության պայմաններում ֆունկցիաների կարգավորման մեխանիզմների բացահայտման գործում։ Տիեզերական բժշկագիոտւթյան բաղկացուցիչ մասն է էքսոկենսաբանությունը, որն ուսումնասիրում է կենդանի մատերիայի գոյությունը և էվոլյուցիան Տիեզերքում։ Այն ընդգրկում է նաև տիեզերական միջավայրի պայմանների մոդելումը և ավտոմատ տիեզերական սարքերով հետազոտությունները։ Տիեզերական բժշկագիտության, որպես ինքնուրույն գիտության, ձևավորմանը նպաստեց կենսբանական հետազոտությունների ծրագրի կատարումը, որն իրականացրին ՍՍՀՄ–ում երկրաֆիզիկական հրթիռներում, Երկրի արհեստական արբանյակում և տիեզերանավերում (Ն․ Սիսակյան, Վ․ Պարին, Վ․ Յազդովսկի, Օ․ Դազենկո, Ա․ Դենին և ուրիշներ)։ ՍՍՀՄ–ում Տիեզերական բժշկագիտության բնագավառի աշխատանքները ղեկավարում են ՍՍՀՄ ԴԱ և ՍՍՀՄ առողջապահության մինիստրությանն առընթեր հատուկ հանձնաժողովը։ Ի․ Պ․ Պավլովի անվան ֆիզիոլոգների համամիութենական ընկերության կազմում գործում է ավիացիոն և տիեզերական բժշկագիտության բաժանմունքը։ Միջազգային և ազգային առավել խոշոր կազմակերպություններից են․ Ամերիկայի ավիատիեզերական բժշկագիտության ասոցիացիան, Ավիացիոն և տիեզերական բժշկական ակադեմիան, Աստղագնացության Միջազգային ֆեդերացիայի կենսաաստղագնացության կոմիտեն։ ԱՄՆ–ում Տիեզերական բժշկագիտության խնդիրների մշակման և կոորդինացման հարցերով զբաղվում է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը։

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏ (ՏԹԱ), դեպի տիեզերք կամ տիեզերքում թռիչք կատարելու համար նախատեսված ապարատ․ կրող հրթիռներ (տիեզերական հրթիռներ)