Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/709

Այս էջը հաստատված է

Երկրի և այլ երկնային մարմինների արհեստական արբանյակներ։ ՏԹԱ անվանումն ընդհանուր է, ընդգրկում է այդպիսի ապարատների տարբեր տեսակներ, այդ թվում նաև շարժման ոչ ռեակտիվ սկզբունքով աշխատող ապարատներ։ Կրող հրթիռները (տիեզերական հրթիռներ) ՏԹԱ անհրաժեշտ արագության հասցնելու (տիեզերական թռիչքի իրականացման համար) միջոցներ են, ՏԹԱ–ները կարելի է բաժանել 2 հիմնական խմբերի, արտաքին շուրջերկրյա ուղեծրային ՏԹԱ–ներ, որոնք շարժվում են երկրակենտրոն ուղեծրերով՝ դուրս չգալով Երկրի ազդեցության ոլորտի սահմաններից (Երկրի արհեստական արբանյակներ՝ ԵԱԱ), միջմոլորակային ՏԹԱ–ներ, որոնք թռիչքի ժամանակ դուրս են գալիս Երկրի ազդեցոթյան ոլորտի սահմաններից և մտնում Արեգակի, մոլորակների կամ դրանց բնական արբանյակների ազդեցության սահմանները։ Տարբերում են ավտոմատ (ավտոմատ ԵԱԱ, Լուսնի արհեստական արբանյակներ, Մարսի արհեստական արբանյակներ, Արեգակի արհեստական արբանյակներ, ավաոմաւո միշմուորակային կայաններ) և օդաչուավոր (տիեզերանավ– արբանյակներ, բնակելի ուղեծրակայաններ, միջմոլորակային տիեզերանավեր) ՏԹԱ–ներ։ ՏԹԱ–ի թռիչքը բաժանվում է հետևյալ փուլերի, ուղեծիր դուրս բերել ու (ՏԹԱ–ին տվյալ ուղղությամբ հաղորդվում է անհրաժեշտ տիեզերական արագություն), ուղեծրային (ՏԹԱ շարժվում է իներցիայով, երկնային մեխանիկայի օրենքներով), վայրէջքի։ Մի շարք դեպքերում ՏԹԱ հանդերձվում է հրթիռային շարժիչներով, որոնք հնարավորություն են տալիս ուղեծրային տեղամասում փոխել (ճշգրտել) շարժման հետագիծը կամ վայրէջքի ժամանակ արգելակել ՏԹԱ։ Տիեզերական տարածությունում թռիչքներ կատարելու միակ մատչելի միջոցը հրթիռն է։ Տիեզերագնացության մեջ կիրառվող հիմնական հրթիռները (կրող հրթիռներ) ունեն 2–4 աստիճան։ Այդպիսի հրթիռների կոնստրուկտիվ սխեմաները միանգամայն բազմազան են․ դրանց տարբերիչ առանձնահատկությունն է կոնստրուկցիայի համեմատաբար փոքր զանգվածը։ Այդպիսի կոնստրուկցիայի (բարձր կոշտությամբ և ամրությամբ) ստեղծումը բարդ տեխնիկական խնդիր է։ Հրթիռն աշխատում է ստատիկ և դինամիկ բեռնվածքների խիստ լարված ռեժիմներում, ուստի անհրաժեշտ է նյութերի ամրության առավելագույն օգտագործում, առանձին հանգույցների կոնստրուկտիվ կատարելություն։ Թռիչքը կառավարելու, աստիճաններն անջատելու, վառելիքի բաքերը մակափչելու, շարժիչներին վառելիքի մատակարարումը կարգավորելու համար հրթիռի սարքավորման մեջ մտնում են մի շարք համակարգեր և ագրեգատներ։ Տիեզերական հրթիռների շարժիչային տեղակայանքները, որպես կանոն, բաղկացած են մի քանի շարժիչներից, որոնց աշխատանքը սինխրոնացվում է։ Հրթիռի թռիչքը տրված հետագծով, հրթիռի կայունացումը զանգվածների կենտրոնի նկատմամբ, շարժիչների կառավարումը (քարշի կարգավորում, միացում, անջատում), աստիճանների բաժանման համար հրամանների հաղորդումն ապահովում է կառավարման համակարգը։ Այն սարքերի և ագրեգատների (գիրոսկոպիկ, էլեկտրոնային, էլեկտրամեխանիկական ևն) բարդ համալիր է և մի շարք դեպքերում ընդգրկում է էլեկտրոնային հաշվողական մեքենա։ Տիեզերական հրթիռները ժամանակակից գիտության և տեխնիկայի խոշորագույն նվաճումներից են, հրթիռատիեզերական համալիրների ստեղծումը պահանջում է գիտության և տեխնիկայի բազմաթիվ ճյուղերի (մետալուրգիա, քիմիա, ռադիոէլեկտրոնիկա, հաշվողական տեխնիկա ևն) զարգացման բարձր մակարդակ։ ՏԹԱ–ների մեծամասնության տարբերիչ առանձնահատկությունը տիեզերական տարածության պայմաններում երկարատև ինքնուրույն գործելու կարողությունն է։ ՏԹԱ–ներում տե–ղակայված են ջերմային ռեժիմի կարգավորման, ապարատների էներգասնուցման, թռիչքի ժամանակ շարժման կառավարման, Երկրի հետ ռադիոկապի համակարգեր։ Անձնակազմով ՏԹԱ–ների հերմետիկ խցիկում մարդու կյանքի և աշխատանքի համար ապահովված են անհրաժեշտ պայմաններ։ Բազմաթիվ ՏԹԱ–ներ ունեն տարածության մեջ կողմնորոշվող համակարգեր։ Բոլոր օդաչուավոր և ավտոմատ ՏԹԱ–ների մեծամասնությունը հանդերձված են շարժման կառավարման համակարգով և հրթիռային շարժիչներով։ Առանձնահատուկ խնդիր է ՏԹԱ–ում պահանջվող ջերմաստիճանի պահպանումը։ ՏԹԱ–ի էներգասնուցումն իրականացվում է տարբեր ձևով ավտոմատ արեգակնային ճառագայթման (արևային մարտկոցների օգնությամբ ճառագայթման էներգիան փոխակերպվում է էլեկտրաէներգիայի, առավել լայնորեն կիրառվում է ժամանակակից ՏԹԱ–ներում՝ ապահովելով ապարատների աշխատանքի երկարատևությունը մինչև մի քանի տարի), բժշկական միավոր զանգվածին բաժին ընկնող մեծ էներգատացքով հոսանքի նոր աղբյուրների տեղակայում, գ․ ռեակտորներով և իզոտոպային գեներատորներով միջուկային էներգետիկ տեղակայանքների կիրառում։ Ավտոմատ և օդաչուավոր ՏԹԱ–ների թռիչքն անհնար է առանց Երկրի հետ ռադիոկապի, հեռուստաչափական և հեռուստատեսային ինֆորմացիա Երկիր հաղորդելու, ռադիոհրամաններ ընդունելու, ՏԹԱ–ի շարժման հետագիծը չափելու, ինչպես նաև առանց տիեզերագնացների հետ հեռախոսային և հեռագրային կապի։ Այդ ֆունկցիաներն իրականացնում են ՏԹԱ–ում տեղակայված ռադիոհամակար– գերը և երկրային հրամանաչափիչ կետերը (տես Տիեզերական կաւց)։ Տիեզերական թռիչքների բարդ պրոբլեմներից է Երկրի մակերևույթի և երկնային այլ մարմինների վրա ՏԹԱ–ի իջեցումը՝ վայրէջքը, երբ ՏԹԱ–ի տիեզերական արագությունը պետք է հասցվի մինչև զրո։ Հնարավոր է ՏԹԱ–ի արգելակման 2 եղանակ, արգելակող հրթիռային ուժի կիրառում (ՏԹԱ կամ նրա մի մասը՝ իջեցվող ապա– րատը, հանդերձվում է արգելակող հրթիռային շարժիչային տեղակայանքով և վառելիքի մեծ պաշարով, այս եղանակը կիրառվում է մթնոլորտ չունեցող երկնային մարմինների վրա վայրէջք կատարելու համար), աերոդինամիկ ուժի օգնությամբ (կիրառվում է Երկրի վրա վայրէջք կատարելու համար)։ ՏԹԱ–ի կոնստրուկցիան աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով, որոնք կապված են տիեզերական տարածության յուրահատուկ գործոնների (խոր վակուում, երկնային մասնիկների ինտենսիվ ճառագայթում, անկշռություն) հետ։ Տես Տիեզերագնացություն, Տիեզերանավ, Ուղեծրակայան։

Գրականություն Александров С․ Г․, Федо– ров P․ Е․, Советские спутники и космические корабли, 2 изд․, М․, 1961; Космическая техника, пер․ с англ․, М․, 1964; Освоение космического пространства в СССР․ Официальные сообщения ТАСС и материалы центральной печати․ 1957–1967, М․, 1971; Освоение космического пространства в СССР։ По материалам печати, [Сб․], М․, 1975–83-

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ, քրիստոնեական եկեղեցիների հոգևորականության բարձրագույն խավի եկեղեցական ժողովներ։ Եկեղեցիները Տիեզերական ժողովներ սկսել են գումարել հռոմեակս, ապա՝ բյուզանդական կայսրերի նախաձեռնությամբ, որոնք հաճախ նախագահել են այդ ժողովները և դրանց որոշումներին տվել պետական օրենքների իրավակացություն։ Եկեղեցիների անջատումից (1054) հետո Հռոմի պապերը վերականգնել են կաթոլիկ, եկեղեցու բարձրագույն հոգևորականության հավաքները՝ շարունակելով դրանք անվանել Տիեզերական ժողովներ, մինչդեռ ուղղափառ եկեղեցին ճանաչում է միայն առաջին յոթ Տիեզերական ժողովներ։ Դվինի եկեղեցական ժողովի (տես Դվինի ժողովներ) որոշմամբ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին հավատարիմ է մնացել միայն առաջին երեք Տիեզերական ժողովների վարդապետությանը՝ դատապարտելով Քաղկեդոնի տիեզերաժողովի (451) որոշումները։ Հայ եկեղեցու ներկայացուցիչները որպես դիտորդներ մասնակցել են XXI Տիեզերական ժողովներին։

Գումարվել են հետևյալ Տիեզերական ժողովները

  • I Տիեզերական ժողով․–Նիկիայի Տիեզերական ժողով 325
  • II Տիեզերական ժողով․– Կ․ Պոլսի I Տիեզերական ժողով (381)
  • III Տիեզերական ժողով– Եփեսոսի Տիեզերական ժողով (431)։ 449-ին Եֆեսոսում գումարվել է նոր Տիեզերական ժողով, որը
  • հաջորդ ժողովում կոչվել է «ելուզակային» և հանվել Տիեզերական ժողովի թվից
  • IV Տիեզերական ժողով- Քաղկեդոնի Տիեզերական ժողով (451)
  • V Տիեզերական ժողով- Կ․ Պոլսի II Տիեզերական ժողով (553)
  • VI Տիեզերական ժողով․– Կ․ Պոլսի III Տիեզերական ժողով (680–81)
  • VII Տիեզերական ժողով– Նիկիայի II Տիեզերական ժողով (787)
  • VIII Տիեզերական ժողով- Կ․ Պոլսի IV Տիեզերական ժողով (869-70)
  • IX Տիեզերական ժողով– Լատերանի I Տիեզերական ժողով (1123)
  • X Տիեզերական ժողով– Լատերանի II Տիեզերական ժողով (1139)
  • XI Տիեզերական ժողով– Լատերանի III Տիեզերական ժողով (1179)
  • XII Տիեզերական ժողով– Լատերանի IV Տիեզերական ժողով (1215)
  • XIII Տիեզերական ժողով- Լիոնի I Տիեզերական ժողով (1245)
  • XIV Տիեզերական ժողով- Լիոնի II Տիեզերական ժողով (1274)
  • XV Տիեզերական ժողով– Վիենի Տիեզերական ժողով․ (1311 – 12)
  • XVI Տիեզերական ժողով – Կոնստանցի Տիեզերական ժողով (1414–18)
  • XVII Տիեզերական ժողով – Բազելի Տիեզերական ժողով (1431–49), կոչվում է նաև Բազել–Ֆլորենցիայի Տ․ ժ․
  • XVIII Տ․ Ժ․- Լատերանի V Տիեզերական ժողով (1512-17)
  • XIX Տիեզերական ժողով – Տրիդենտի (Տրիենտի) Տ․ Ժ․ (1545-63)
  • XX Տիեզերական ժողով – Վատիկանի I Տիեզերական ժողով․ (1869–70)
  • XXI Տիեզերական ժողով – Վատիկանի II Տիեզերական ժողով (1962 – 65)

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, միջազգային իրավունքի ճյուղ, որը կարգավորում է