պետությունների գործունեությունը տիեզերքում, սահմանում տիեզերական տարածության, Լուսնի և երկնային այլ մարմինների միջազգային իրավական ռեժիմը։ Ձևավորվել է XX դ․ 60-ական թվականաններին՝ Երկրի առաշին արհեստական արբանյակների արձակումից հետո։ Տերմինը պաշտոնապես օգտագործվել է 1967-ին՝ ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի բանաձևում։ 1959-ին ՍՍՀՄ նախաձեռնությամբ ստեղծվել է տիեզերական տարածությունը խաղաղ նպատակներով օգտագործելու ՄԱԿ–ի կոմիտե, իսկ 1963-ի դեկտեմբերին ընդունվել է տիեզերական տարածության հետազոտման ու օգտագործման ուղղությամբ պետությունների գործունեությունը կարգավորող իրավական սկզբունքների դեկլարացիան։ Տիեզերական իրավունքի աղբյուրներից է նաև Տիեզերական տարածության, ներառյալ՝ Լուսնի և երկնային այլ մարմինների, հետազոտման ու օգտագործման ուղղությամբ պետությունների գործունեության սկզբունքների մասին պայմանագիրը (ուժի մեշ է 1967-ից)։ Այդ պայմանագրի համաձայն, տիեզերական տարածությունը, այդ թվում՝ Լուսինն ու երկնային այլ մարմինները, բաց են բոլոր պետությունների համար և չեն կարող առանձին պետությունների սեփականությունը լինել։ Պայմանագիրը նախատեսում է տիեզերական տարածության մասնակի, իսկ Լուսնի և երկնային մյուս մարմինների նկատմամբ՝ լրիվ ապառազմականացում։ Լուսնի և երկնային այլ մարմինների օգտագործումը թույլատրվում է բացառապես խաղաղ նպատակներով։ 1968-ին կնքվել է տիեզերագնացների Փրկության, տիեզերագնացներին և տիեզերական տարածություն արձակված օբյեկտները վերադարձնելու մասին համաձայնագիր։ 1972-ին ստորագրվել է տիեզերական օբյեկտների պատճառած վնասների համար պատասխանատվության մասին կոնվենցիա, իսկ 1974-ին՝ տիեզերական տարածություն արձակված օբյեկտերի գրանցման մասին կոնվենցիա (ուժի մեշ է 1976-ից)։ Լուսնի և երկնային այլ մարմինների վրա պետությունների գործունեության մասին համաձայնագիրը հավանություն է ստացել ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայում (1979)։ Սոցիալիստ, երկրների նախաձեռնությամբ ստեղծվել է «Ինտերսպուտնիկ» միջազգային կազմակերպությունը, որի նպատակն է երկրի արհեստական արբանյակների միջոցով կապի համակարգի ստեղծման, շահագործման և ընդլայնման ուղղությամբ սոցիալիստ, պետությունների համագործակցության և կոորդինացիայի ապահովումը (համաձայնագիրն ուժի մեջ է 1972-ից)։ ՍՍՀՄ–ի նախաձեռնությամբ տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման բնագավառում սոցիալիստ, երկրների բազմակողմանի համագործակցության հիմքը դրվել է 1965-ին («Ինտերկոսմոս»)։ 1967-ին ընդունվել է խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ծրագիրը։ 1976-ին ՍՍՀՄ, Բուլղարիան, Հունգարիան, ԳԴՀ, Կուբան, Մոնղոլիան, Լեհաստանը, Ռումինիան ու Չեխոսլովակիան ստորագրել են խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման գործում համագործակցության մասին բաց համաձայնագիր (ուժի մեջ է 1977-ից)։ 1979-ից կազմակերպության անդամ է Վիետնամը։ Համակողմանի և տեղական բազմակողմ համաձայնագրերից բացի, տիեզերքում միշազգային համագործակցությունն իրագործվում է նաև երկկողմ համաձայնագրերի միշոցով։ Մասնավորապես խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և յուրացման ուղղությամբ ՍՍՀՄ–ը համաձայնագրեր է կնքել Ֆրանսիայի, ԱՄՆ–ի, Հնդկաստանի և այլ երկրների հետ։ Տիեզերական իրավունքի պրոբլեմների ուսումնասիրությամբ զբաղվում են միջկառավարական և ոչկառավարական մի շարք միշազգային կազմակերպություններ։ ՍՍՀՄ–ում այդ խնդիրներով են զբաղվում առանձին գիտահետազոտական հաստատություններ։ ՍՍՀՄ բազմիցս հանդես է եկել տիեզերական տարածությունը խաղաղ նպատակներով օգտագործելու առաջարկություններով։
Գրկ․ Международное космическое право, М․, 1974; Верещетин В․ С․, Международное сотрудничество в Космосе։ Право– вые вопросы, ML, 1977; Каменецкая Е․ П․, Космос и международные организа– ции․․․, М․, 1980․
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԿԱՊ, աիեզերական թռչող ապարատների (ՏԹԱ) միշև, դրանց ու երկրային կայանների միշև և Երկրի արհեստական արբանյակների (ԵԱԱ) միջոցով երկրային կայանների միշև իրականացվող կապ։ Իրականացվում է հաճախականությունների 1 – 10 Գհց տիրույթում, սահմանային հեռավորությունը՝ մի քանի հարյուր մլն կվ։ Տիեզերական կապի երկրային միջոցները հզոր ռադիոընդունիչներ են (տասնյակ կվւո հզորությամբ), արդյունավետ մեծ մակերևույթով (տասնյակ t/2, եզակի անտենաներ՝ 2–5 հզ․ մ2) անտենաներ, քիչ աղմուկով ռադիոընդունիչ սարքավորումներ (աղմկային ջերմաստիճանը՝ տասնյակ K)։ ՏԹԱ–ում տեղավորված Տիեզերական կապի ապարատները ունեն մեծ հուսալիություն, փոքր զանգված ծավալ, ընդունիչի ճառագայթման հզորությունը՝ միավորից մինչև տասնյակ վտ։ Տիեզերական կապի համակարգերը կիրառվում են ինֆորմացիայի (հեռուստաչափական, չափիչ, հեռախոսային, հեռագրական, հեռուստատեսային ևն), հրամանների ազդանշանների հաղորդման և հետագծային չափումների անցկացման համար։ Տիեզերական կապի համակարգը կարող է գոյություն ունենալ չափիչ միջոցների (հետագծային չափումների համակարգ), հաշվողական կենտրոնի և ՏԹԱ–ի կառավարման համալիրի միասնությամբ։ Տիեզերական կապի ռադիոկանալների համար, կախված դրանց ուղղությունից և նշանակումից, կիրառվում են հաճախականությունների տարբեր տիրույթներ։ Դրանց տեղաբաշխումը և օգտագործման կարգը որոշվում է ռադիոկապի ռեգլամենտով՝ կանոնակարգով (էլեկտրակապի միջազգային միության փաստաթուղթ, որով սահմանված է հաճախականությունների գոտիների բաժանումը և ռադիոկապի տարբեր տեսակների համար դրանց օգտագործման կարգը)։ Երկիր-ՏԹԱ կապը։ Նախատեսված է բոլոր տեսակների անհրաժեշտ ինֆորմացիայի երկկողմ հաղորդումն ապահովելու համար։ Հեռավոր ՏԹԱ–ների (ավտոմատ միջմոլորակային կայանների) հետ Տիեզերական կապին բնորոշ են ընդունվող ռադիոազդանշանների ծայրաստիճան փոքր մակարդակներ և փոխադարձ տեսանելիության երկար ժամանակ, քանի որ Երկիր–ՏԹԱ ուղղության փոփոխությունը հիմնականում որոշվում է Երկրի օրական պտույտի արագությամբ։ Առավել մոտ ՏԹԱ–ներին (ԵԱԱ–ներին, աիեզերանավերին, տիեզերական ուղեծրակայաններին) բնորոշ են կապի ուղղության փոփոխության մեծ արագություն, փոխադարձ տեսանելիության փոքր ժամանակ, համեմատաբար փոքր հեռավորություններ և համապատասխանաբար՝ ռադիոազդանշանների բավականաչափ մեծ մակարդակներ։ Երկիր–ՏԹԱ և ՏԹԱ–Երկիր գծերն ունեն տարբեր ինֆորմացիոն բեռնվածություն և տարբեր էներգետիկական պոտենցիալ։ Երկիր–ՏԹԱ գիծն ապահովում է կառավարման հրամանների, հետագծային չաւիումների ազդանշանների ՏԹԱ հաղորդումը, բնակեցված տիեզերանավերի տիեզերագնացների հետ հեռախոսային, հեռագրական, հեռուստատեսային կապը։ ՏԹԱ–Երկիր գիծը, որպես կանոն, ունի զգալիորեն փոքր էներգետիկական պոտենցիալ, քանի որ ՏԹԱ–ի հաղորդչի հզորությունը փոքր է Երկիր–ՏԹԱ գծի երկրային կայանի ընդունիչի հզորությունից (ՏԹԱ–ում տեղավորված հաղորդչի հզորությունը միավորից մինչև տասնյակ վտ է, իսկ երկրային կայանինը՝ միավորից մինչև տասնյակ կվտ)։ Այնուամենայնիվ ինֆորմացիայի հիմնական հոսքն անցնում է ՏԹԱ–Երկիր գծով։ Դա հարկադրում է ՏԹԱ–ից ինֆորմացիայի ընդունման համար երկրային կետերում կիրառել մեծ արդյունավետ մակերևույթով (տասնյակ մ²) անտենաներ, իսկ միջմոլորակային ՏԹԱ–ներից ազդանշանի ընդունման դեպքում (քանի որ ընդունվող ազդանշանի հզորությունը փոքրանում է հեռավորության քառակուսուն համապատասխան) անհրաժեշտ են հարյուրավոր և հազարավոր гէ² արդյունավետ մակերևույթներ։ 2–5 հզ․ Ա² արդյունավետ մակերևույթով եզակի թանկարժեք անտենային համակարգերի միջոցով միջմոլորակային հեռավորություններում կարելի է ապահովել հեռախոսային կապ։ Տիեզերքում գտնվող մարդու հետ ռադիոկապի սկիզբը դրվել է 1961-ի ապրիլի 12-ին, երբ տիեզերագնաց–օդաչու Ցու․ Ա․ Գագարինը, մարդկության պատմության մեջ աոաջինը «Վոստոկ* տիեզերանավով պտույտ կատարեց Երկրի շուրջը և թռիչքի ընթացքում Երկրի հետ պահպանում էր երկկողմ կայուն հեռախոսահեռագրական կապ։ «Վոստոկ» և «Վոսխոդ* տիեզերանավերի հետագա թռիչքների ընթացքում Երկրի հետ ռադիոկապն ավելի է կատարելագործվել և հաջողությամբ փորձարկվել խմբային թռիչքների տիեզերանավերի միջև։ 1961-ի օգոստոսին «Վոստոկ²» տիեզերանավի թռիչքի