կարող է ընդունել 2s+1 արժեքներ՝ s, s—1...., –s+1, —s։ էլեկտրոնի սպինի գոյության գաղափարը 1925-ին ներմուծել են ամերիկյան ֆիզիկոսներ Ջ․ Ուլենբեքը (Uhlenbeck, 1900–1974, ծագումով հոլանդացի) և Ս․ Գաուդսմիթը (Gaudsmit, 1902–1979)։ Նրանք փորձի տվյալներից ելնելով ենթադրել են, որ էլեկտրոնն ունի π/2 սեփական մեխանիկական մոմենտ 7 դրա հետ կապված μ=eΠ/2mc մագնիսական մոմենտ (Բորի մագնետոն, e-ն էլեկտրոնի լիցքն է, m-ը՝ զանգվածը, c-ն՝ լույսի արագությունը)։ Դա նշանակում է, որ էլեկտրոնի սպինի համար մագնիսամեխանիկական հարաբերությունը՝ у=μ/sΠ=e/mc, երկու անգամ մեծ է ուղեծրային մոմենտի հետ կապված դասական մագնիսամեխանիկական հարաբերությունից։ Էլեկտրոնի սպինի գոյությունը թույլ տվեց բացատրել մի շարք երևույթներ՝ ատոմների սպեկտրի նուրբ կաոուցվածքը, Զեեմանի անոմալ երևույթը, ֆեռոմագնիսականության երևույթը ևն։ Քվանտային մեխանիկայում սպին հասկացությունը մուծել է Վ․ Պաուլին և ստացել էլեկտրոնի սպինը նկարագրող ոչ ռելյատիվիստական հավասարում (Պաուլիի հավասարում)։ Պաուլին ձևակերպել է արգելքի սկզբունքը (տես Պաուլիի սկզբունք), ըստ որի՝ երկու էլեկտրոն չեն կարող գտնվել նույն քվանտային վիճակում։ Նա գտել է նաև կապը մասնիկների և համապատասխան վիճակագրության միջև։ Ամբողջ սպին ունեցող մասնիկները, որոնք կոչվում են բոզոններ, ենթարկվում են Բոզե–Էյնշւոեյնի վիճակագրությանը, իսկ կիսաամբողջ սպինով մասնիկները, որոնք կոչվում են ֆերմիոններ՝ Ֆերմի–Դիրակի վիճակագրությանը։ 1/2 սպինով մասնիկները նկարագրող ռելյատիվիստական հավասարումն ստացել է Պ․ Դիրակը (փոքր արագությունների դեպքում այն վերածվում է Պաուլիի հավասարմանը)։ Մասնիկի սպինը որոշում է նրա հետ կապված դաշտի տրանսֆորմացիոն հատկությունները Լորենցի ձևափոխությունների նկատմամբ։ Այսպես, զրո սպին ունեցող մասնիկները ձևափոխվում են որպես սկալյար, 1 սպինով մասնիկները՝ որպես վեկտոր։
Հ․ Ասատրյան
ՍՊԻՆԻՆԳ (անգլ․ spinning, < spin – պտտվել), գիշատիչ ձկներ որսալու մարզական սարք։ Բաղկացած է կարթաձողից (երկարությունը մինչև 3,5 մ), կոճից, կարթաթելից և գդալի կամ ձկան նմանությամբ արհեստական փայլախայծից։ Փայլախայծը նետում են նախատեսված կետը և ձգում կարթաթելը՝ փաթաթելով կոճին, որից խայծը ստանում է շարժվող ձկան տեսք ու հրապուրում որսին։
ՍՊԻՆՈԶԱ (Spinoza, d'Espinosa) Բենեդիկտ (Բարուխ) (1632–77), հոլանդ, մատերիալիստ փիլիսոփա, աթեիստ։ Ծնվել է հրեա առևտրականի ընտանիքում։ Գաղափարական և բարեկամական կապեր է հաստատել հրեական համայնքից դուրս՝ ազատամիտ մտավորականության հետ։ Ազատախոհության համար ենթարկվել է բանադրանքի և վտարվել Ամստերդամի հրեական համայնքից (1656)։ «Բարոյական փիլ–յան» մշակումը Սպինոզան համարում էր իր գլխավոր նպատակը, բնության ընդհանուր կարգից Սպինոզան բխեցնում էր մարդու տեղը բնության և հասարակության մեջ։ Բնության միասնության և նրա օրենքների օբյեկտիվության գաղափարը Սպինոզան արտահայտում է սուբստանցի հասկացության մեջ։ Այն հատկանիշները, որոնք աստվածաբանությունը վերագրում էր աստծուն, Սպինոզան վերագրում է սուբստանցին, ըստ Սպինոզայի, սուբստանցը պայմանավորված է ինքն իրենով, «ինքն իր պատճառն» է (causa sui), նրանից բացի և դուրս ուրիշ պատճառներ չկան, սուբստանցն իր մեջ պարունակում է իրերի անվերջ բազմազանությունն առաջացնելու կարողությունը, այսինքն՝ «արարիչ բնություն» է (natura naturans), իսկ ժամանակի մեջ փոփոխվող իրերը սուբստանցի եզակի դրսևորումներն են, նրա «ձևատեսակները»՝ մոդուսները․ դրանց բազմազանությունը կազմում է «արարյալ բնությունը» (natura naturata)։ Այսպիսով, «աստված–բնություն» պանթեիստական գաղափարը Սպինոզայի ուսմունքում վերաճում է մատերիալիզմի և աթեիզմի։ Մարդու մասին Սպինոզայի ուսմունքի համար էական է նրա մեխանիստական դետերմինիզմը, քանի որ յուրաքանչյուր երևույթի համար գոյություն ունի այն առաջ բերող բնական պատճառների շղթան, ապա համընդհանուր պատճառականությունը համընկնում է անհրաժեշտության հետ․ այստեղից էլ՝ մարդու, որպես բնության մի մասի, բոլոր գործողությունների անհրաժեշտ պատճառական պայմանավորվածությունը։ Իր մարմնով, զգացմունքներով ու կրքերով մարդն այդ անհրաժեշտության ստրուկն է, բայց բանականության շնորհիվ նա ճանաչում է իրերի օբյեկտիվ անհրաժեշտ ընթացքը և ըստ այդմ կառուցում իր գործողությունները՝ ազատվելով կույր ուժերի հարկադրանքից։ Ուրեմն, ազատությունը հակադրվում է ոչ թե անհրաժեշտությանը, այլ հարկադրանքին, ազատությունը ճանաչված անհրաժեշտությունն է։ Դրան համապատասխան, պետությունը, ծագելով հասարակական դաշինքի հիման վրա, կոչված է սահմանափակելու մարդկանց կրքերի վրա հիմնված գործողությունները և հնարավորություն տալու, որ մարդիկ գործեն բանականությամբ, այսինքն՝ ազա տորեն։ Իմացաբանության մեջ Սպինոզան ռացիոնալիզմի ներկայացուցիչ է։ Նա տարբերում է երեք տեսակի ընդհանուր գիտելիքներ։ Փորձնական տվյալների ընդհանրացմամբ ստացված գիտելիքները տեսական արժեք չունեն, դրանք կախված են առանձին մարդու կենսափորձից, մասնավոր և պատահական են (վերաբերում են առանձին առարկաների դասին), ուստի կարող են սխալ լինել։ Ճշմարիտ ընդհանրացումների աղբյուր է խելքը՝ բանախոհությունը և բանականությունը, որովհետև դրանց միջոցով ճանաչվում են բոլոր մարմինների համար ընդհանուր (ուստի և ճանաչող անհատից չկախված) տարածական մեխանիկական հատկությունները։ Վերջապես, ինտուիտիվ գիտելիքները վերաբերում են սուբստանցի ձևական հատկություններին և արտահայտվում են սահմանումների, պոստուլատների ու աքսիոմների մեջ, որոնց ճշմարտությունը պարզորոշ և ինքնակնհայտ է, եթե մենք հասկանում ենք օգտագործված բառերի իմաստները։ Ճշմարտությունը գտնելու և հաղորդելու ամենահուսալի միջոցը Սպինոզան համարում է աքսիոմատիկ (իր տերմինաբանությամբ՝ երկրաչափական) մեթոդը, որով նա շարադրել է Ռ․ Դեկարտի փիլ–յան հիմունքները և իր գլխավոր աշխատություններից մեկը՝ «Բարոյագիտությունը» (1662–75, հրտ․ 1677)։
Սպինոզայի մատերիալիզմը և աթեիզմը մեծապես ազդել են XVII–XVIII դդ․ ազատախոհական և մատերիալիստական մտքի վրա, իսկ նրա փիլիսոփայական որոշ գաղափարներ (հատկապես աշխարհի սուբստանցային միասնության գաղափարը) որդեգրել է գերմանացի դասական փիլիսոփայությունը, առանձնապես Գ․ Հեգելը։
Երկ․ Opera, Bd 1–4, Heidelberg, 1925: OEuvres, t․ 1–3, P․, 1964–65: Избр․ произведения, т․ 1–2, М․, 1957․
Գրկ․Coкoлoв В․ В․, Спиноза, М․, 1973․
Հ. Գևորգյան
ՍՊԻՆՏԱՐԻՍԿՈՊ, սպինթարիսկոպ (< հուն․ σπιυαρίς; – կայծ և σхοπέω– դիտել), a-մասնիկների անմիջական դիտման ու հաշվման ցուցադրական սարք։ Բաղկացած է առկայծող նյութով պատված էկրանից, որը տեղադրվում է անլուսաթափանց խողովակի հատակին, և մասնիկների աղբյուրից, որը տեղադրվում է անմիջապես էկրանի առջև։ էկրանին ընկնող յուրաքանչյուր a-մասնիկ առաջ է բերում լույսի թույլ բռնկում՝ սցինտիլյացիա, որը դիտվում է խոշորացույցով։ Միավոր ժամանակում սցինտիլյացիաների թվով կարելի է հաշվել հետազոտվող փորձանմուշի ակտիվությունը։Գիտական հետազոտություններում կիրառվում է ավելի կատարելագործված սարք՝ սցինտիլյացիոն հաշվիչ (տես Դետեկւոորներ ւոարրական մասնիկների)։
ՍՊԻՏԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, սպիտակուցներով բուժման մեթոդ, երբ սպիտակուցներն օրգանիզմ են ներմուծվում միջմկանային, ենթամաշկային և ներերակային ճանապարհով։ Օգտագործում են սեփական (աուտոհեմոթերապիա) կամ դոնորական (իզոհեմոթերապիա) արյուն, կաթ կամ նրա հիմնական սպիտակուցային բաղադրամասի՝ կազեինի լուծույթը (լակտոթերապիա), ինչպես նաև այլ սպիտակուցային նյութեր, այդ թվում շիճուկներ և վակցինաներ։ սպիտաբուժությունը կիրառվում է քրոնիկական, ոչ բուռն ընթացող ախտաբանական պրոցեսների (վարակական, վարակաալերգիական, սնուցողական խոցեր ևն) դեպքում։ Փորձեր են կատարվել (ֆրանսիացի