Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/75

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ՍՊԻՏԱԿ ՑԵՄԵՆՏ, տես Պորտլանդցեմենտ:

ՍՊԻՏԱԿԱՇԵՆ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանում, շրջակենտրոնից 10 կմ արմ.: Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգորձությամբ, հացահատիկային և կերային կուլտուրների մշակությամբ, անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան: Ս-ում և շրջակայքում պահպանվել են Ս.ի Աստվածածնին (XVIII դ.), Նոր Սուրբ (XVII դ.) եկեղեցիները, Եղցու խութ սրբավայրը, Ամենափրկիչ ուղտատեղին:

ՍՊԻՏԱԿԱՍԱՐ, լեռնագագաթ ՀՍՍՀ-ում, Գեղամա լեռնաշղթայւոմ: Բարձրությունը 3555 մ է: Գմբեթաձև էքստրուզիվ զանգված է՝ կազմված լիպարիտներից, օբսիդիաններից, պեռլիտներից են: Լանջերը մասնատված է կառերով և էրոզիոն խոր հովիտներով:

ՍՊԻՏԱԿԱՎՈՐ ՎԱՆՔ, Սպիտակավոր Ս. Աստվածածին վանք, հայկական միջնադարյան ճարտ. համալիր ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանի Վերնաշեն գյուղից 7 կմ հս: Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապերից: Տեղանքը մասնատված է անդնախոր կիրճերով, մոտակա բարձունքի գագաթին պահպանվել են Բոլորաբերդ ամրոցի ավերակները: Համալիրի շենքերը կառւոցված են սպիտակավուն սրբատաշ Ֆելզիտից: Մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել: Ըստ պատերին եղած արձանագրությունների, համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Եաչի իշխանը (մահացել է 1318-ին), և շինարաությունը 1321-ին ավարտել է նրա որդին՝ Ամիր Հասանը: Եկեղեցին ըստ ճարտ. հորինվածքի գմբեթավոր սրահ տիպի պարզեցրած տարբերակն է, աբսիդի երկու կողմում փոքրիկ ավանդատներով: Գմբեթատակ փոխանցումը առագաստային է, թմբուկը բոլորաձև է թե ներսից և թե դրսից: Միակ մուտքը արմ-ից է, որի ճակատակալ բարձրաքանակը հայ. միջնադարյան քանդակագործման արվեստի նշանվոր նմուշներից է: Եկեղեցին հարուստ է սյուժետային բարձրաքանակներով. ուշագրավ են Եաչի իշխանի և նրա որդի Ամիր Հասանի կտիտրական կոմպոզիցիան (այժմ՝ Էրմիտաժում, Լենիգրադ) և Ամիր Հասանի որս անելու պատկերը (այժմ՝ Հայաստանի պատմության պետ. թանգարանում, Երևան): Պատկերաքանդակներ են եղել նաև եկեղեցու ներսում («Դեիսուս» կոմպոզիցիան և գմբեթի ներսում ավետարանիչների խորհրդանշաններով շրջապատված Քրիստոսի կիսաքանդակը):

Եկեղեցուն արմ-ից կից է հատակագծում ուղղանկյուն գավիթը, որը կառուցվել է 1321-ի և 1330-ի միջև: Եղել է թաղածածկ. հս. և հվ. պատերին պահպանվել են թաղակիր կամարները կրող պահունակները: Պահպանվել են միայն պատերի ներքևի մասերը: Գավաթի արմ. պատին հպված է յուրօրինակ հորինվածք ունեցող եռահար զանգակատւոնը (1330-ին կառուցվել են Հովհաննես և Թաձնա ամուսիները), առաջին հարկը խուլ, ուղղանկյուն ծավալ է, կառուցված կոպտատաշ մեծադիր քարերից, երկրորդը դեպի արմ. բացվող ուղղանկյուն խորշ է, արլ. աբսիդով, իսկ երրորդը միջանցիկ բաց կամար է՝ պսակված երկթոք ծածկով: Պահպանվել են ուշ շրջանի պարսպապատերի մնացորդները, որոնցից ներս տեղավորված են եղել միաբնաության բնակելի շենքերը և գերեզմանոցը

Գրկ. Եղիազարյան Հ., Ազիզբեկովի շրջանի կուլտուրայի հուշարձանները, Ե., 1955: Մնացականյան Ս., Հայկական աշխարհիկ պատկերաքանդակը IX-XIV դարերում. Ե., 1976: Токарский Н. М., Архитектура Армении IV-XIV вв., Е., 1961.

Ս. Մնացականյան

ՍՊԻՏԱԿԱՐԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, տես Լեյկոզ:

ՍՊԻՏԱԿԳՎԱՐԴԻԱԿԱՆՆԵՐ, տես Սպիտակ գվարդիա:

ՍՊԻՏԱԿԵՑՈՒՄ, 1. սննդի արդյունաբերության մեջ, մրգի և բանջարեղենի մշակում տաք ջրով: Ս. միրգը և բանջարեղենը պահպանվում է մգանալուց, մրգի բուսական բջիջները շաքարի մոլեկուլների համար դարձում թափանցելի, որը հեշտացնում է մուրաբայի եփելը: Ս. կիրառվում է նաև չամիչի պատրաստման ժամանակ, աղանդերային և օրդինար գինիների արտադրությունում՝ խաղողը թառամեցնելու (1-3 ր Ս-ման ենթարկվելուց հետ դրա տևողությունը կրճատվում է 2-3 անգամ) համար: 2. Կաշվի արտադրությոան մեջ, կաշվի ներսի կողմից (մորթափառից) ենթամաշկային ցանցաշերտի հեռացում; Ս-ման ենթարկվելուց հետո մորթափառի մակերեսը դառնում է շատ հարթ, իսկ ապրետավորումից և ողորկումից հետո, փայլուն; Կաշին սպիտակեցնում են նաև հաստությունը ըստ մակերեսի հավասարացնելու համար, ինչպես նաև երեսի կողմից ծածկապատելու դեպքում, երբ հղկումով արատները չեն վերացվում:

ՍՊԻՏԱԿԻ ԼԵՌՆԱՆՑՔ, Փամբակի լեռնաշղթայում, Փամբակի լեռնանցքից մոր 5կմ արլ., 2378 մ բարձրության վրա: Միացնում է Քասաղի և Փամբակի գետահովիտները:

ՍՊԻՏԱԿԻ ՇՐՋԱՆ (մինջև 1949-ը՝ Համամլուի շրջան), վարչական շրջան ՀՍՍՀ հս. մասում: Կազմավորվելէ 1937-ի դեկտ. 31-ին: Սահմանակից է Ստեփանավանի, Գուգարքի, Արագածի, Ախուրյանի և Ղուկասյանի ջրգաններին; Տարածությունը 544 կմ² է, բն.՝42, 8 հզ. (Սպիտակ քաղաքի հետ, 1983): Վարչական կենտրոնը Սպիտակ:

Բնական պայմանները: Ս. շ. գտնվում է Փալբակի հովտում, Փամբակ գետի վերին հոսանքի շրջանում: Տարածքի հս-ում ձգվում են Բազումի, հս-ում՝ Փամբակի լեռնաշղթաները, որոնց լեռնաբազուկներն ընդհուպ մոտենալով Փամբակ գետին, գետահովիտը բաժանվում են Պարնիի, Սպիտաակի և այլ գոգհովիտների: Արմ-ից շրջանի տարածքի մեջ է մտնում Շիրակի լեռնաշղթայի արլ. մասը, որը: