Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/76

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Ջաջուռի թամքոցով միանում է Փամբակի լեռնաշխթային։ Լեռների միջին բարձրությունը չի անցնում 2800 մ֊ից, գետահովիտներինը՝ 1600 մ֊ից։ Շրջանի ամենբարձր կետը 2992 մ է (Ուրասար լեռ)։ Շրջանի տարածքի երկրբ կառուցվածքում կան միչքեմբր֊պալեոզոյից մինչև չորրորդականի երիտասարդ գոյացումներ, հին մետամորֆացած ապարներ ու ներժայթուկներ։ Տեկտոնական, պրոցեսներն ուղեկցվել են հրաբխականությամբ, առաջացրել լավային հոսքեր ու ծածկոցներ։ Փամբակի հովիտը երիտասարդ գրաբեն֊սինկլինալային իջվածք է՝ լցված նեռգենի լճային և չորրորդականի ալյումվիալ նստվացքներով։ Մ․ շ․ գտնվում է 5-6 բալանոց սեյսմիկ գոտում (հայտնի են 1827,1828, 1834 թթ․ ավերիչ երկրաշարժերը)։

Մակերևույթում տիրապետում են ռելիեֆի կտրտված ձևերը։ Փամբակի լեռնաշխթայի հս․ լանջերը զառիվեր են, մասնատվաց Փամբակ հետի աջափնյա վտակների 1500-2000մ լայնությամբ արկղաձև, դարավանդակավորվաց ու լայն ողողատ ունեցող գետահովիտներով։ Տարածված են ժայռերն ու քարափները։ Բազումի լեռնաշխթայի հվ․ լանջերին բնորոշ են ռելիեֆի հեղեղատձորակայինձևերը, որոնք երբեմն դառնում են սելավաբեր։ Շրջանը հարուստ է կրաքարով, բազալտով, սև տուֆով, ավազով և հանքային աղբյուրներով (Սպիտակ, Սալար, Սարալանջ են)։

Շրջանի ցածրադիր մասերին բնորոշ է երկարատև չափավոր զով ամառը և մեղմ ձմեռը, լեռների բարձրադիր մասերին՝ կարճատև քով ամառը և ցուրտ ձմեռը։ Միջին տառեկան ջերմաստիճանը 7-8C է, լեռնային բարձրադիր շրջաններում՝ 2-3C: Հունվարի միջին ջերմաստիճանը ֊6C է, նվազագույնը՝-30C: Հուլիսի միջին ջերմաստիճանը 17-18C է, առավելագույնը՝ 33C: Տեղումների տարեկան քանակը 500-550 մմ է (առավելագույնը՝ գարնանը,) գոլորշունակությունը՝ 900 մմ։ զնածածկույքի միջին հաստությունը 18-20 սմ է, ձնածածկույթով օրերի թիվը՝ 75-80: Շրջանի խոշոր գետը Փամբակն է՝ Ջրաշեն և Չինական վտակներով։ Գետերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Չինական գետից սկիզբ առնող Նալբանդի ջրանցքը ոռոգում է Մեծ Պարնիի գոգհովիտը (2210 հա)։ Փամբակ գետի վրա կան մի քանի ջրհան կայաններ (Գեղասարի, Սարահարթի,Սպիտակի, Ղուրսալիի, Սարալի), որոնք ոռոգում են մոտ 1000 հա հողատարածություն։ Հողաբուսական ծածկույթում առկա է բարձունքային գոտիականությունը։ Գերակշռում են չափավոր խոնավ տափաստանային լեռնակարբոնատային հողերն ու տիպիկ սևահողերը (սակավազոր, թույլ զարգացած սևահողերի կոմպլեքսով), ցածրադիր մասերում՝ գետային ալյուվիալ հողերը, նախալեռնային շրջաններում՝ կարբոնատային բաց շագանակագույն, լեռնային բարձրադիր վայրերում՝ լեռնամարգագետային բուսական համակցությունները։ Բազումի լեռնաշխթայի հվ․ լանջը, արևահայաց դիրքի հետևանքով, չորային է՝ ծածկված տափաստանային բուսականությամբ։ Փամբակի լեռնաշղթայի հս․ լանջը ավելի բուսապատ է։ Սպիտակ, Ղուրսալի, Քարաձոր, Մեծ Պարնի և Գոգարան բնակավայրերի մոտ կան անտառների պուրակներ (600 հա)։ Վերականգնվում են հին անտառամասերը, կատարվում՝ նոր անտառատնկումներ (2500 հա)։

Չինական գետի հովտում զգալի տեղ են գրավում չիչխանի մացառուտները։ Տախաստաններից բարձր տարածվում են ենթալպյան մարգագետինները։ Կենդանական աշխարհին բնորոշ են գայլը, աղվեսը, նապաստակը, կկզաքիսը, դաշտամոիկը, բազմատեսակ թռչուններ, սողուններ ու իջատներ։

Բնակչությունը։ 90%-ը հայեր են։ Բնակվում են նաև ադրբեջանցիներ, ռուսներ, հույներ, քրդեր և այլք։ Միջին խտությունը 1կմ2 վրա 80 մարդ է։ Շրջանն ունի 21 բնակավայր, այդ թվում՝ 1 քաղաք (Սպիտակ), 1 ավան (Շիրակամուտ) և 19 գյուղ (Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ,Ղուրսալի, Մեծ Պարնի, Շենավան, Ջրաշեն, Սարալ, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր)։

'Պատմական ակնարկ'։ Ս․ շ֊ի Նալբանդ (Շիրակամուտ) գյուղի մոտակայքից հայտնաբերված հնագույն կենդանիների (մամոնտ, հնադարյան ձի են) մնացորդները վկայում են մինչսառցադաշտային ժամանակներում այդ տարածքի բնակլիսին։ Սպիտակում, Մեծ Պարնի, Ջրաշեն, Գոգարան, Արևաշող գյուղերում հայտնաբերված նեոլիթյան գործիքներն ու կենցաղային իրերը (քարե հատիչներ, կացիններ, դանակներ, նետասլաքները, աղորիքներ, արձանիկներ են) վկայում են այդ տարածքում բնակված երկրագործ և անասնապահ ցեղերի հասարակական զարգացման բարձր աստիճանը մ․ թ․ ա․ IV-III հազարամյակներում։ Սպիտակում (Սարդարի կոնդ բլուր), Շիրակամուտում (Դպրոցի բլուր), Գեղասարում, Արևաշողում հայտնաբերվել են բրոնզի դարաշրջանին (մ․ թ․ ա․ III-II հազարամյակներ) բնորոշ առարկաներ (պղնձե և բրոնզե նետասլաքներ, դաշույներ, սև փայլեցրած կավախեցե ամաններ են)։ Ս․ շ֊ի տարածքի բնակիչների կյանքը վերընթաց զարգացում է ապրել նաև մ․ թ․ ա․ I հազարամյակում, երբ այդ տարածքը մտել է Ուրարտու պետության կազմի մեջ (մ․ թ․ ա․ VII դ․)։ Այնուհետև Ս․ շ֊ի տարածքը եղել է Հայաստանի կազմում Երվանդունիների (մ․թ․ ա․ IV-II դդ․) և Արտաշեսյանների (մ․ թ․ ա․ II-I դդ․) թագավորության ժամանակ, որի մասին է վկայում Արևաշողում հայտնաբերված արտաշեսյան արամեատառ սահմանաքարը։ Ավելի ուշ Ս․ շ֊ի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի հվ․֊արմ մասը։ 387-ին, Տաշիրը Վրաց մարզպանությանը միացնելուց հետո, Բամբակաձորի հովիտը (որը կոչվում էր Տաշիր Վերին) մնաց Մարզպանական Հայաստանի կազմում։ IX դ․ վերջից շրջանի տարածքը մտել է Բագրատունյաց թագավորության, 972-1118-ը՝ Կյուրիկյան թագավորության, իսկ XII դ․ վերջից՝ սելջուկյան թուրքերից ազատագրված հայկ․ հողերի հետ՝ Զաքարյանների իշխանապետության մեջ։ XIV-XVII դդ․ Արլ․ Հայաստանի կազմում ընկել է թաթարմոնղոլների, թուրքմենների և պարսիկների տիրապետության տակ։ 1801-ից Վրաստանի և Հայաստանի հս․արլ․ մի քանի գավառների հետ միացվել է Ռուսաստանին, Ս․ շ֊ի տարածքը կոչվել է Համամլուի գավառակ և մտել է նախ․ Լոռի֊Փամբակի, ապա՝ Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ 1918-ի մայիս֊սեպտեմբերին և 1920-ի նոյեմբերից մինչև 1921-ի ապրիլը (մասամբ․) թուրք․ զորքերը օկուպացրել են գավառակը, կոտորել և կողոպտել բնակչությանը։ Համամլուի շրջանի հեղկոմը 1921-ին Աղբուլադ (Լուսաղբյուր), Ղալթաղչի (Հարթագյուղ) և Ղարաբոյա (Խնկոյան) գյուղերում բացեց գերեզմանախոսեր, որտեղ թաղված էր 11886 դիակ (80%-ը սառը զենքով գազանաբար խոշտանգված կանայք ու երեխաներ)։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Համամլուի գավառակը մտավ Լոռի֊Փամբակի գավառի մեջ։

Մարքս֊լենինյան գաղափարները Ս․ շ֊ում տարածվել են դեռևս 1905-07-ի ռուս․ առաջին հեղափուխյան ժամանակ, երբ Համամլուի գավառամասի գյուղերից Ալեքսանդրապոլ, Թիֆլիս, Շամլուղ վաստակի գնացած գյուղացիները ս֊դ․ խմբակների կազմակերպված հավաքույթներում, ցույցերի և միտինգների ժամանակ ծանոթանում էին երկրի․ քաղ․ իրադրությանը և բանավոր դասակարգի քաղ․ պայքարին։ Հայրենի գյուղերը վերադառնալով՝ նրանք իրենց հետ բերած քաղ․ իրադրությանը և բանվոր դասակարգի քաղ․ պայքարին։ Հայրենի գյուղերը վերադառնալով՝ նրանք իրենց հետ բերած քաղ․ գիտելիքները տարածում էին համագյուղացիների շրջանում։ Այդ գործում շոշափելի ավանդ ունեն հին բոլշևիկներ Դրաստամատ Տեր֊Սիմոնյանը, Վախթանգ Չոբանյանը, Ղարաքիլիսայի և Ալեքսանդրապոլի շատ բոլշևիկներ, որոնք ագիտացիոն աշխատանք էին տանում Համամլու կայարանի և գծամասի բանվորների շրջանում։ 1917-20-ին քաղ․ որոշակի ակտիվություն դրսևորեցին Համամլու (Սպիտակ), Որդնավ (Ջրաշեն), Գլուլլիջա (Սարահարթ), Բեքյանդ (Մեծ Պարնի), Ղալթաղչի (Հարթագյուղ) գյուղերի գյուղացիները և Ղալթաղչի, Նալբանդ, Համամլու երկաթուղային կայարանների բանվոր֊ծառայողները՝ կազմակերպելով