Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/8

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

իր ուժը: 1950-ական թթ. կեսին կնքվեցին առևտռ. և վճարային, օդային հաղորդակցության, գիտատեխ. համագործակցության ևն համաձայնագրեր (1955-56): 1960-ական թթ. ստորագրվեցին արդ., էներգետիկ օբյեկտների շինարարության, փոխադարձ ապրանքամատակարարման և տնտ. մի շարք համաձայնագրեր: 1970-ական թթ. կնքվեցին մշակութ., գիտ. և կրթ. համագործակցության (1974), ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման, 1976-80-ին փոխադարձաբար նավային սարքավորումներ մաաատակարարելու, մարդատար ավտոմեքենաների արտադրության և մատակարարման երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր (1975): Ստորագրվել են 1981-90 տնտ. և գիտատեխ. համագործակցության համաձայնագրեր (1975): Ստորագրվել են 1981-85-ի փոխադարձ ապրանքամատակարարումների, նույն ժամանակաշրջանի տնտ. և գիտատեխ. համագործակցության համաձայնագրեր (1981):

ՍՈՎԵՏԱ-ՀՆԴԿԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ. հարաբերությունները հաստատվել են 1947-ի ապրիլին: Կնքվել են համաձայնագրեր առևտր., Հնդկաստանին տեխ. օգնություն ցույց տալու (1953). Բիհլայում մետալուրգիական գործարանի կառուցման (1955) վերաբերյալ: Այնուհետև ստորագրվել են ՍԱՀՄ-ի և Հնդկաստանի նավահանգիստների միջև կանոնավոր նավարկության (1956), Հնդյաստանին երկարաժամկետ վարկ տրամադրելու (1957), օդային հաղորդակցության, Բոմբեյի տեխնոլոգիական ինստ-ին սարքավորում նվիրաբերելու (1958), բժշկ, արդյունաբերության պետ. ձեռնարկությունների շինարարությանը աջակցելու (1959), մշակութ., գիտ. և տեխ. համագործակցության (1960) համաձայնագրեր: 1960-70-ական թթ. ստորագրվել են մի շարք համաձայնագրեր Բոկարոյի մետալուրգիական գործարանի շինարարության, տնտ., տեխ., գիտ. համագործակցության վերաբերյալ: 1971-ի օգոստոսին 20 տարի ժամկետով կնքված խաղաղության, բարեկամության և համագործակցության պայմանագիրը դարձավ Ասիայում խաղաղության և կայունության խոշոր գործոններից: Ստորագրվեցին նոր համաձայնագրեր տիեզերահական հետզաոտությունների ասպարեզում համագործակցության (1972), տնտ. և առևտր. հետագա համագործակցության, ռադիոյի և հեռուստատեսության ասպարեզում համագործակցության (1973), նավագնացությունը երկու երկրների միջև ընդլայնելու (1975) ևնի վերաբերյալ:

Կարևոր համաձայնագրեր են 1979-ին կնքված տնտ., առևտր. և գիտատեխ համագործակցության 10-15 տարվա ծրագիրը, 1981-85-ի տնտ., տեխ. համագործակցության և առևտր. համաձայնագրերը (1980). 1981-82-ի մշակութ.,գիտ. և կրթ. փոխանակման ծրագիրը:

ՍՈՎԵՏԱ-ՀՆԴԿԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ. հարաբերությունները հաստատվել են 1924-ի մարտին (ընդհատվել են 1941-ի հունիսին ֆաշիստ. Իտալիայի և Գերմանիայի կողմից Հունաստանի օկուպացիայի հետևանքով, վերականգնվել են 1941-ի հուլիսին վտարանդի հուն. կառավարության հետ): Ստորագրվել են համաձայնագրեր ապրանքաշրջանառության և վճարումների (1953), փոխադարձ ապրանքամատակարման և վճարումների (1964), օդային հաղորդակցության (1973), ծովային նավագնացության (1975) վերաբերյալ: Այնուհետև ստորագրվել են համաձայնագրեր մշակութ. և գիտ. համագործակցության մասին, հյուպատոսական կոնվենցիա (1978), տնտ. և տեխ. համագործակցության (1979), տնտ. և արդ. համագործակցության զարգացման երկարաժամկետ (1980) համաձայնագրեր:

ՍՈՎԵՏԱ-ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ. հարաբերությունները հաստատվել են 1934-ին, խզվել եբ 1941-ի հունիսին ֆաշիստ. Գերմանիայի կողմում Հունգարիայի՝ ՍԱՀՄ-ի դեմ պատերազմի մեջ մտնելու հետևանքով, վերականգնվել են 1945-ի սեպտեմբերին՝ Հունգարիայում ժողովրդա-դեմոկրատական հեղափոխության հաղթանակից հետո: Ստորագրվել են համաձայնագրեր փոխմատակարարումների և տնտ. համագործակցության (1945) վերաբերյալ, առևտր. և ծովագնացության (1947), բարեկամության, համագործակցության և փոխօգնության (1948) պայմանագրեր: ՍԱՀՄ և Հունգարիան սոցիալիստ. մյուս երկրների հետ մասնակցել են Տնտեսության փոխօգնության խորհդի ստեղծմանը, ստորագրել ենՎարշավայի պայմանագիր 1955-ը: Այնուհետև ստորագրվել են համաձայնագրեր ՀԺՀ տարածքում ժամանակավորապես տեխաբախշված զորքերի իրավական ստատուսի (1957) առողջապահության և բժշկ. գիտության ասպարեզում համագործակցության (1959), սոցիալական ապահովության բնագավառում համագործակցության (1962), ռադիոհաղորդումների ու հեռուստատեսության (1964) ՀԺՀ-ում ատոմային էլեկրակայանի կառուցման գործում աջակցության (1966) վերաբերյալ ևն: 1967-ին կնքվել է բարեկամության, համագործակցության և փոխօգնության նոր՝ 20-ամյա պայմանագիր: Ստորագրվել են համաձայնագրեր մարդատար ավտոմեքենաների արտադրության և մատակարարման գործում համագործակցության, մշակութ, և գիտ. համագործակցության (1968), ՀԺՀ-ում նավթամշակման գործարանի և գազամուղի կառուցման (1971), կապի ասպարեզում համագործակցելու (1972) մասին: Կարևոր համաձայնագրեր էն ՍԱՀՄ-իմ մատակարարվող (մինչև 1990-ը), որոշ տեսակի գյուղատնտ. մթերքների (1975), 1976-80-ի ապրանքաշրջանառության և վճարումների (1980) վերաբերյալ համաձայնագրեր, ինչպես նաև երկու երկրների միջև արտադրության մասնագիտացման և կոռպերացման երկարաժամկետ (մինչև 1990-ը) ծրագիրը:

ՍՈՎԵՏԱ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ. հարաբերությունները հաստատվել են 1925-ին: Մինչ այդ կնքվել էր փոխհաարաբերությունների հիմն. սկղբունքների մասին կոնվենցիա, որով կողմերը պարտավորվում էին ձեռնպահ լինել միմյանց դեմ թշնամական գործողություններից, ուժի մեջ թողնվեց 1905-ի Պորտսմուտի հաշտոտթյան պայմանագիրը, թեպետ ՍԱՀՄ հայտարարեց, որ չի բաժանում դրա կնքման քաղ, պատասխանատվությունը: Որոշեց վերանայել մինչև 1917-ի նոյեմբ. 7-ը Ռուսաստանի և Ճապոնիայի միջև կնքված բոլոր պայմանագրերը, վերականգնվում էր ՍԱՀՄ-ի սուվերենությունտ Հս. Սախալինի նկատմամբ: Ճապոն. միլիտարիստների ագրեսիայի (տես Խասան և Խալխին գոլ) ձախողումից հետո ստորագրվեց չեզոքության պակտ (1941-ի ապրիլ), որը սակայն բազմիցս խախտվում էր Ճապոնիայի կողմից՝ ՍԱՀՄ սահմանների մոտ պահելով խոշոր զինական ուժեր՝ փաստորեն օգնելով ֆաշիստ. Գերմանիային: 1945-ի ապրիլին սովետական կառավարությունը չեղյալ հայտարարեց 1941-ի պակտը և պատերազմ հայտարարեց (օգոստոս) Ճապոնիային, որը պարտվեց և ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտ (1945-ի սեպտ. 2): 1945-ի Ղրիմի կոնֆերանսի որոշմամբ ՍԱՀՄ-ին վերադարձրվեցի Հվ. Սախալինն ու Կուրիլյան կղզիները: ՍԱՀՄ հրաժարվեց ստորագրել Սան-Ֆրանցիսկոյի պայմանագիր 1951-ը, որը նախապատրաստվել էր «սառը պատերազմի» պայմաններում և հակասում էր Պոտսդամի դեկլարացիային (1945) ու մի շարք դաշնակցային համաձայնագրերին: 1950-1960-ական թթ. սկզբին ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր ու դեկլարացիաներ, որոնք դադարեցնում էին պատերազմական վիճակը, վերականգնում էին դիվանագիտ. և հյուպատոսական հարաբերությունները երկու երկրների միջև: 1970-1980-ական թթ. սկզբին կնքվեցին բազմաթիվ տնտ., գիտատեխ., մշակութ. ևբ համաձայնագրեր ու արձանագրություններ, այդ թվում՝ Սիբիրի նավթի և գազի արդյունահանման, ձկնորսության, ՍԱՀՄ-ի կողմից ամոնիակի գործարանների գնման ևնի վերաբերյալ: 1978-ին ստորագրվեց 1979-83-ի գիտ. և մշակութ. փոխանակման ծրագիր, 1981-ին՝ 1981-85-ի ապրանքափոխանակման և վճարումների համաձայնագրեր:

ՍՈՎԵՏԱ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1945, ՍԱՀՄ-ի օատերազմը իմպեր. Ճապոնիաի դեմ օգոստ. 9-սեպտ. 2-ին: ՍԱՀՄ-ը, կատարելով իր դաշնակցային պարտավորությունները ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հանդեպ, Ճապոնիայի կառավարությանը հայտարարեց, որ օգոստ. 9-ից իրեն համարում Ճապոնիայի դեմ պատերազմական վիճակի մեջ: ՍԱՀՄ-ի մասնակցությունը Ճապոնիայի դեմ պատերազմին, Կվանտունյան բանակի ջախջախումն արագացրին Ճապոնիայի կապիտուլյացիան, որը ստորագրվեց 1945-ի սեպտ. 2-ին: Դրանով ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմ 1939-1945-ը: Տես նաև Սովետայան Միության Հայրենական մեծ պատերազմ 1941-45:

ՍՈՎԵՏԱ-ՄԱՐՈԿԿՈՅԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ: Դիվանագիտ. հարաբերությունները հաստատվել են 1958-ին: