տուն, գրադարան, կապի հանգույց, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Սվարանցիցից 5 կմ հվ․ կա երկաթի հանքավայր։
ՍՎԱՐԱՆՑԻ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՍՍՀ Գորիսի շրջանում, համանուն գյուղից 5 կմ հվ․, Արամազդ լեոան հս․ լանջին։ Հայտնաբերվել է 1956-ին։ Հանքավայրում հայտնի են ավելի քան 30 ոսպնյակաձև և դայքանման հանքամարմիններ, որոնցից 13-ը ունեն 10–70 մ հաստություն։ Հետամտված են 260–300 մ, երբեմն՝ 1200– 1400 մ ըստ տարածման և 500–550 մ՝ անկման ուղղությամբ։ Կանխատեսումային, այդ թվում հետախուզված (137,7 մլն տ) պաշարներով համարվում է ամենախոշորը Անդրկովկասում։ Հանքանյութերը հիմնականում կազմված են մագնետիտից, տիտանամագնետիտից, օլիվինից, մասամբ՝ իլմենիտից և շպինելից։ Հանքավայրը, աոաջացման երկրբ․ պայմաններով, պատկանում է բուն մագմատիկ տիտանամագնետիտային հանքանյութերի ֆորմացիոն տիպին և համարվում է Ուրալի Կաչկանար երկաթի հանքավայրի տիպիկ նմանակը։
ՍՎԵԱԲՈՐԳԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1906, 1905–07-ի հեղափոխության շրջանում Բալթիկ ծովի Սվեաբորգ ամրոցի (այժմ՝ Սուսմենլինա քաղաքը Ֆինլանդիայում) կայազորի նավաստիների և զինվորների զինված ելույթը։ Որպես Բալթիական ընդհանուր ապստամբության բաղկացուցիչ մաս նախապատրաստվել է ՌՍԴԲԿ ֆինլանդական զինվորական կազմակերպության կողմից։ Սվեաբորգի ապստամբությունը անմիջականորեն գլխավորել է տեղի զինվորական ս–դ․ կազմակերպությունը բոլշևիկներ Ա․ Պ․ Եմելյանովի և Ե․ Լ․ Կոխանսկու մասնակցությամբ։ Էսէռների տեղական կազմակերպությունն առաջարկել է ապստամբությունը նախապատրաստել համատեղ, սակայն նրանց հետ համաձայնության գալ չի հաջողվել։ Էսէռները պնդել են անմիջապես սկսել ապստամբությունը, ս–դ–ները գտել են, որ ապստամբության նախապատրաստումը դեռևս չի ավարտվել։ Հուլիսի 15 (28)-ին տարերայնորեն սկսվել է ամրոցի ականային վաշտի նավաստիների խռովությունը։ Օգտվելով դրանից, էսէռները ապստամբության կոչ են արել։ Հուլիսի 17(30)-ին Սվեաբորգ ամրոցի պարետի հրամանով ձերբակալվել են ականային վաշտի նավաստիները, որի պատճառով հուլիսի լույս 18(31)-ի գիշերն ապստամբել է ողջ կայազորը (ավելի քան 2 հզ․ մարդ)։ Ս–դ․ կազմակերպությունը ձգտել է ապստամբությանը տալ կազմակերպված բնույթ, առաջ է քաշվել ինքնակալության տապալման, ժողովրդի ազատության, հողը գյուղացիներին հանձնելու ևն լոզունգներ։ Ապստամբները գրավել են կարևոր նշանակություն ունեցող մի քանի կղզիներ, սկսել գնդակոծել ցարին հավատարիմ կայազոր ունեցող կղզիները։ Սվեաբորգի ապստամբությանն աջակցելու համար Հելսինգֆորսի (Հելսինկի) բանվորները համընդհանուր գործադուլ են հայտարարել։ Ֆինլանդ․ Կարմիր գվարդիայի ջոկատները (մոտ 200 մարդ) միացել են ապստամբներին։ Սակայն, սպասելով Բալթիական նավատորմի հեղափոխական նավերին, իմանալով, որ Կրոնշտադտում նույնպես ապստամբություն է նախապատրաստվում (տես Կրոնշտադտյան ապստամբություններ 1905, 1906), ապստամբները չեն անցել հետագա հարձակողական գործողությունների։ Օգտվելով դրանից Բալթիական նավատորմի ղեկավարությունը կարողացել է միջոցներ ձեռնարկել, և շրջապատելով ամրոցը, անցել հարձակման։ Հուլիսի 20 (օգոստ․ 2)-ին, ուրիշ ելք չգտնելով, ապստամբների զինվ․ խորհուրդը պայքարը դադարեցնելու որոշում է ընդունել։ Մոտ 1000 զինվոր և նավաստի ռազմ. դատարանի կողմից դատապարտվել է զանազան պատիժների՝ 43 մարդ գնդակահարվել է, մյուսներն՝ աքսորվել, բանտարկվել։
Գրկ․ Լենին Վ․ Ի․, Սվեաբորգ պատվիրակություն ուղարկելու մասին, Երկ․ լիակւո․ ժող․, հ․ 13։ Նույնի, Փոթորկից առաջ, նույն տեղում։ Революция 1905–1907 гг․ в России․ Документы и материалы․ Второй период революции, кн․ 1, ч․ 2, М․, 1961․
ՍՎԵԴԲԵՐԳ (Svedberg) Թեոդոր (1884-1971), շվեդ, ֆիզիկա–քիմիկոս։ Շվեդ․ ԳԱ անդամ, ՍՍՀՄ ԳԱ արտասահմ․ անդամ (1966)։ 1907-ին ավարտել է Ուպսալայի համալսարանը, աշխատել տեղում։ 1949-ից եղել է միջուկային քիմիայի ինստ–ի (Գ․ Վերների ինստ․) դիրեկտոր։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են կոլոիդային քիմիային, մոլեկուլի ձևերի ու չափերի որոշմանը, էլեկտրաֆորեզին։ Փորձնականորեն հաստատել է (1906) բրոունյան շարժման Ա․ Էյնշտեյնի և Մ․ Սմոլուխովսկու տեսությունը։ Պատրաստել է առաջին ուլտրացենտրիֆուգը, մշակել մակրոմոլեկուլների (հատկապես սպիտակուցների) մոլային զանգվածի որոշման մեթոդը։ Նոբելյան մրցանակ (1926)։
ՍՎԵԴԻԱՅԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ Անտիոքի կամ ծայր հվ–արմ․ բարբառախմբին։ Ունի երեք խոսվածք՝ Յօղուն–Օլուկի, Հաջի–Հաբիբլիի և Քաբուսիեի։ Սվեդիայի բարբառի ձայնավոր հնչյուններն են՝ ա, օ, ու, ի, է, ը, ա, օ, ու։ Բաղաձայնական համակարգը եռաստիճան է։ Առկա է ղ հնչույթը։ Երկբարբառներն են՝ այ, այ, օյ, օյ, էու, աու, օու, էյ։
Գրաբարի խուլերի դիմաց Սվեդիայի բարբառն ունի ձայնեղներ, ձայնեղների դիմաց՝ խուլեր։ Շեշտակիր ա>ու (նախաշեշտ դիրքում՝ ի, ա). ե>ի․ ու>օ, էու, օու․ ո>ու, ու (նախաշեշտ դիրքում՝ ի)․ ի>ա, ա, է։ Գրաբարյան աւ երկբարբառը դարձել է ու․ այ>ա, ի․ոյ>ոյ, օ, է․ իւ>ի, է, օյ, եա>ի։
Հոլովումը հիմնականում իրականացվում է մասնիկավորումով, որոշ դեպքերում՝ նաև հնչյունների հերթագայությամբ, վերջին դեպքում ուղղականի անորոշ առման հիմքը նույնանում է սեռական հոլովաձևի հետ։ Հերթագայվում են՝ ա–օու․ աու–էու, աու–օու, օյ․ այ–օու, այ–էու։ Սեռական մասնիկավոր ձևերը կազմվում են ուղղականի հնչյունափոխված կամ անհնչյունափոխ հիմքին ավելացնելով ը(էն), վը(վէուն), օյջ, ց ձևույթները։ Բացառականի հոլովակազմիչն է ին, անձի անունների դեպքում այն ձևավորվում է սեռականի մընի կաղապարով։ Գործիականը կազմվում է ու, մասամբ նաև՝ ում ձևույթներով։ Ներգոյականի իմաստն արտահայտվում է սեռականի և մեջ կապի հարադրությամբ։ Հոգնակերտներն են՝ իր, վա, վըդա, վընա, դակ, նա, ստուն, դուն, վուն, անդա, կ(ք)։
Սվեդիայի բարբառում առման քերականական կարգը, բացի մասնիկավորումից (ս, դ, մը հոդեր), արտահայտվում, է նաև հնչյունների հերթագայությամբ, ընդ որում, բոլոր դեպքերում հիմքը փոխվում է (սիղուն–որոշյալ՝ սիղէուն, անորոշ՝ սիղէուն մը)։
Անձնական դերանունները՝ իս, տէուն, ան, անկ, մընկ, տակ, անընկ, իրընկ, ինչպես նաև հարցական օո՞ւմ դերանունը, ունեն տարահիմք հոլովում, մյուսները հետևում են անվանական հոլովմանը։
Բայն ունի երեք լծորդություն՝ ի, ու, է (կըրիլ, գարտիլ, գաննիլ), որոնք տարբերակվում են սահմանական եղանակի ներկա անկատարում (գեուկըրիմ, գեու գարտում, գեու գաննէմ)։
Բայի ժխտական ձևերը կազմվում են չ և մը մասնիկներով (մը–ով կազմվում է միայն արգելական հրամայականը)։ Պարզ բայաձևերում չ ավելանում է հիմքի սկզբին (չըկըրիլ, չըկըրուձ, չըկըրիծա, չըկըրիմ), իսկ բաղադրյալ ձևերում՝ օժանդակ բայերին (կըրուձ չըմ, նըստուձ չըմ)։ Մնացած դեպքերում ժխտական մասնիկն ավելանում է եղանակիչին, ընդ որում՝ գէու մասնիկի գ հերթագայվում է չ ժխտականով (չէու կըրիմ, չըբըր կըրիմ, չըմ կըրի)։
Գրկ․ Անդրեասյան Տ․, Սվեդիայի բարբառը, Ե․, 1967։ Այվազյան Վ․, Մուսա լեռ։ Հայ ազգագրություն և բանահյուսություն, № 16, Ե․, 1984։
ՍՎԵԴԻԱՅԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Մուսա լեռան հերոսամարտ 1915։
ՍՎԵԼԻՆԿ (Sweelinck, Swelink) Յան Պիտերսոն (1562–1621), նիդերլանդացի