անտառապատ է։ Անտառանյութի պաշարները կազմում են 1,4 մլրդ մ3, տորֆինը՝ 3,6 մլրդ т։ Կենդանիներից կան սկյուռ, կզաքիս, նապաստակ, աղվես, որմզդեղն, սամույր։ Շատ են թռչունները։ Բնակչությունը։ Մոտ 90%–ը ռուսներ են։ Բնակվում են նաև թաթարներ, ուկրաինացիներ, բելոռուսներ և այլք։ Խտությունը 1 կմ2, վրա՝ 23 մարդ, քաղաքային բնակչություն՝ 85% (1983)։ Խոշոր քաղաքներն են Սվերդլովսկը, Ալապաևսկը, Ասբեստը, Իրբիտը, Կամենսկ Ուրալսկին, Նիժնի Տագիլը։ Տնտեսությունը։ Սվերդլովսկի մարզը ՄՄՀՄ առավել զարգացած ինդուստրիալ մարզերից է։ Գերակշռում է ծանր արդյունաբերությունը։ Հիմնական ճյուղերն են մետալուրգիան, մեքենաշինությունն ու մետաղամշակումը, քիմիան, շինանյութերի և անտառանյութի արդյունաբերությունը։ Խոշոր էլեկտրահանգույցներ կան Սվերդլովսկի շրջանում (ՊՇԷԿ–ներ, ԱԷԿ) և Նիժնի Տագիլում (ջէկ, ՊՇԷԿ), որոնք մտնում են Ուրալյան միասնական էներգահամակարգի մեջ։ Սև մետալուրգիայի հիմնական կենտրոնը Նիժնի Տագիլն է, գունավոր մետալուրգիայինը՝ Կրասնոտուրինսկը և Կամենսկ Ուրալսկին։ Կարևոր տեղ ունեն էներգետիկական, տրանսպորտային և քիմիական մեքենաշինությունը, շինանյութերի արդյունաբերությունը։ Արդյունահանում են ծծմբի կոլչեդան, արտադրում՝ պիրիտային խտանյութեր, ծծմբական թթու, սուպերֆոսֆատներ, պղնձարջասպ, ազոտային պարարտանյութեր ևն։ Սվերդլովսկի մարզը ՍՍՀՍ–ում փայտանյութի մթերման և մշակման գլխավոր կենտրոններից է։ Թեթև և սննդի արդյունաբերությունը զարգացած է մարզի հարավում։ Սվերդլովսկի մարզի գյուղատնտեսությունն ունի մերձքաղաքային բնույթ։ Սարզի գյուղատնտեսությունը հողահանդակները կազմում են 2,7 մլն հեկտար։ Մշակում են հացահատիկ և կերային կուլտուրաներ, կարտոֆիլ, բանջարեղեն։ Անասնապահությունն ունի կաթնամսատու ուղղություն։ Զարգացած է թռչնաբու– ծությունը։ Երկաթուղիների երկարությունը ավելի քան 3,5 հազար կմ է (մեծ մասը էլեկտրիֆիկացված), ավտոմոբիլային ճանապարհներինը՝ ավելի քան 17,4 հազար կմ։ Գործում են տարանցիկ և ներքին ավիագծեր, գազամուղներ։ Լուսավորությունը և առողջապահությունը։ 1981–82-ին մարզում կար 1456 հանրակրթական դպրոց, 135 պրոֆտեխնիկական ուսումնարան, 87 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, 15 բուհ։ 1982-ին գործում էին 1568 մասսայական գրադարան, 22 թանգարան, 10 թատրոն, 1599 ակումբային հիմնարկ, 1655 կինոսարք։ Լույս են տեսնում մարզային 2 թերթ։ 1982-ին մարզի 400 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 16,2 հազար բժիշկներ։ Սվերդլովսկի մարզում կան ջերմուկաբուժական և ցեխաբուժական կուրորտներ, 43 առողջարան, 18 հանգստյան տուն։
ՍՎԻՆ, ձեռնամարտի համար նախատեսված ծակող և կտրող սառը զենք, որն ամրացվում է հրացանի, ավտոմատ զենքի փողաբերանին։ Երևան է եկել XYII դարի կեսերին, Ֆրանսիայում։ Ռուսաստանում կիրառվել է XVIII դարի սկզբին։ Տարածում է գտել Սվինի տարատեսակը՝ Սվին-դանակը, որը կարելի է կրել գոտու վրա՝ պատյանի մեջ։
ՍՎԻՐԻԴՈՎ Գեորգի (Տուրի) Վասիլևիչ [ծն․ 3(16)․12․1915, քաղաք Ֆատեժ, այժմ՝ Կուրսկի մարզում], սովետական կոմպոզիտոր և երաժշտական–հասարակական գործիչ։ ՍՍՀՍ ժողովրդական արտիստ (1970)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975)։ 1941-ին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանը (պարապել է Պ․ Բ․ Ռյազանովի և Դ․ Դ․ Շոստակովիչի մոտ)։ 1962–74-ին՝ ՍՍՀՍ կոմպոզիտորների միության վարչության քարտուղար, միաժամանակ 1968–73-ին՝ ՌՍՖՍՀ կոմպոզիտորների միության վարչության 1-ին քարտուղար։ Կոմպոզիտորի ստեղծագործական անհատականության ինքնատիպությունը առավել վառ դրսևորվել է վոկալ երաժշտության մեջ։ Ա. Իսահակյանի («Հայրերի երկիրը», 1950), Ռ․ Բյոռնսի (երգերի շարք, 1955), Ս․ Եսենինի («Պոեմ Ս․ Եսենինի հիշատակին», 1955–56, «Հայրս գեղջուկ է», 1956 ևն), Վ․ Սայակովսկու («Պաթետիկ օրատորիա», 1959, լենինյան մրցանակ, 1960) խոսքերով գրված կամերային–վոկալ և վոկալ–սիմֆոնիկ երկերում գծագրվում է Սվիրիդովի ստեղծագործության հիմնական՝ հայրենիքի թեման։ Ս․ էապես նորոգել է վոկալ շատ ժանրեր։ Սվիրիդովի ոճը սերտորեն կապված է ռուս, դասական և սովետական երաժշտության ավանդույթներին, լայնորեն հենվում է գեղջկական բանահյուսությանը՝ այն զուգակցելով XX դ․ երաժշտական լեզվի հնարների հետ։ Գրել է նաև երաժշտական կատակերգություններ, այդ թվում՝ «Կրակներ» (1951), տրիո ջութակի, թավ–ջութակի և դաշնամուրի համար (1945, ՍՍՀՍ պետ․ մրցանակ, 1946, 2-րդ խմբ․ 1955), «Կուրսկի երգեր» (1964, ՍՍՀՍ պետ․ մրցանակ, 1968), «Գարնանային կանտատ» (Ն․ Ա․ Նեկրասովի խոսքերով, 1972) ևն, կինոնկարների և դրամատիկ, ներկայացումների երաժշտություն։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։ Գրականություն Георгий Свиридов․ Сб․ статей и ис– следований, М․, 1979․
ՍՎԻՐԻՆ Ալեքսեյ Նիկոլաևիչ (1886-1976), ռուս սովետական արվեստաբան։ Ավարտել է Կազանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1918-ին մասնակ– ցել է Տրոիցե–Սերգիի մայրավանքի հուշարձանների պահպանման և ուսումնասիրման հանձնաժողովի գործունեությանը, 1920-ից եղել մայրավանքում ստեղծված պատմագեղարվեստական թանգարանի դիրեկտորը։ 1929–74-ին (ընդմիջումներով) աշխատել է Սոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, միաժամանակ հին ռուս, արվեստին նվիրված դասախոսություններ կարդացել Սոսկվայի մանածագործության ինստ–ում (1930- ական թթ․) և պետական համալսարանում (1945-ից)։ 1937-ին եղել է Հայաստանում, գրել «Հին Հայաստանի մանրանկարչությունը» (1939) մենագրությունը։ Երկ. Сергиевский историко-художественный музей, М․–Л․, 1925; Памятник живо– писного стиля шитья («чин») XV в․ в Сер– гиевском историко-художественном музее, Դ․ Վ․ Սվիրիդով Ջ․ Սվիֆթ Сергиев, 1925; Древнерусская миниатюра, М․, 1950; Древнерусское шитье, М․, 1963; Искусство книги Древней Руси, XI–XVII вв․, М․, 1964; Ювелирное искусство Древней Руси XI-XVII веков, [М․, 1972]․ Ա․ Կակովկին
ՍՎԻՖԹ (Swift) Զոնաթան (30․11․1667, Դուբլին–19․10․1745, Դուբլին), անգլիացի գրող։ Ծնվել է աղքատ ընտանիքում։ Սովորել է Դուբլինի համալսարանի Թրինիթի կոլեջում։ 1689–99-ին եղել է ականավոր Էսսեիստ Ու․ Թեմպլի քարտուղարը և գրադարանավարը։ 1695-ից դարձել է կրոնավոր, 1701-ին՝ աստվածաբանության դոկտոր։ Առաջին ստեղծագործությունը «Գրքերի կռիվը» պարսավագիրն է (1697, հրատարակված 1704)։ Հակակրոն հայացքների խտացումն է «Զրույց տակառի մասին» այլաբանական (1704) պատմվածքը։ Սվիֆթը շատ շուտ է արժանացել քաղաքական պամֆլետիստի փառքի, և վիգերի կուսակցությունը նրան համարել է իր կողմնակիցը, բայց «Անգլիացի եկեղեցականի նկատառումները» (1708) և «Դատողություններ քրիստոնեության արգելման մասին» (1709) պամֆլետներով Սվիֆթը հաստատել է իր քաղաքական գաղափարական անկախությունը։ Սվիֆթի գլուխգործոցը «Լեմյուել Գուլիվերի ճանապարհորդությունը» (1726) վեպն է, որն իր ինքնատիպ հղացումով, հասարակական երևույթների ընդգրկումով, դրանց դեմոկրատական մեկնաբանությամբ, գեղարվեստականությամբ դասվում է աշխարհի մեծագույն գրականության երկերի շարքը։ Բաղկացած է չորս գրքից, ներկայացնում է նավաբժշկի հուշպատմություններր իր այցելած երկրների մասին։ Այլաբանության և ծաղրանմանակության միջոցով պատկերված են ժամանակի Անգլիայի քաղաքական իրավական, կրոնական, տնտեսկան հաստատությունները, բոլոր խավերի՝ արքայից մինչև վերջին հպատակի հարաբերությունները։ Սերկացված են գիտական, կուսակցական, կենցաղային, ռազմական, պալատական, մշակութային կյանքի բացասական երևույթներն ու դեմքերը, նրանց միջոցով, երբեմն էլ ուղղակի (հատկապես հսկաների ու հուիհընմհընմների աշխարհում) շարադրված են հեղինակի ըմբըռնումները իդեալական հասարակարգի մասին։ Վեպը հագեցած է մարդու և բնության առնչություններին վերաբերող փիլիսոփայական մտորումներով։ Եթե Լիլիպուտիայի բնակիչների համար Գուլիվերը հսկա է, ապա ինքը լիլիպուտ է հսկաների երկրում։ էհուների աշխարհում նա տեսնում է, թե ինչպիսի այլասերման է հասել մարդ արարածը, որին կառավարում են խելացի, նրբազգաց ձիերը՝ հուիհընմհընմները։