Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/99

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

նաև հակահիլտերյան կոլալիցիայի ամրապնդմանը:

Թշնամու ջախջախումը Ստալինգրադի մոտ ցույց տվեց ռազմակայանի գլխ. շտաբի, սովետական զորահրամանատարների բարձր ռազմ. արվեստը, սովետական զենքի հզորությունը, սովետական բանակի բարոյական գերազանցությունը ֆաշիստ. Գերմանիայի բանակի հանդեպ: Սովետական ռազմ. արվեստը միաժամանակ հարստացավ մարտավարության նոր մեթոդներով: Հաղթանակը ձեռք բերվեց սովետական զինվորների աննկուն կամքի, արիության և մարտական հերոսության շնորհիվ. 44 միավորումների և զորամասերի շնորհվեցին պատվավոր ավանումներ, 55-ը պարգևատրվեցին շքանշաններով, 183-ը դարձան զվարդիական: Տասնյակ հազարավոր զինվորներ ու սպաներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով, 1/3-ը արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման: 1942-ի դեկտ. թթ-ին սահմանվեց «Ստալինգրանդի պաշտպանության համար» մեդալը, որով պարգևատրվեց ավելի քան700 հզ. մասնակից: Հետագայում քաղաքին տրվեց հերոս-քաղաք կոչումը: Ի հիշատակ Ս. ճ-ի Մամաև կուրգանում 1963-67-ին կառուցվել է հուշահամալիր (քանդակագործ՝ Ե. Վուչետիչ, ճարտ. Յա. Բելոպոլսկի):

Ս. ճ-ին մասնակցեցին Հայկ. ՍՍՀ-ից ռազմաճակատ մեկնած 76-րդ (Կ. Ե. Վորոշիլովի անվ.), 136-րդ և 138-րդ հրաձգ. դիվիզիաները, որոնց անձնակազմերի մեջ զգալի թիվ էին կազմում հայերը: 76-րդ հրաձգ. դիվիզան 1942-ի հոկտեմբերին Դոնի մեծ ոլորանի շրջանում գրավեց Կլետսկայա կայարանը և ստեղծվեց հենակետ. որը կարևոր դեր խաղաց պաշտպանական և հարձակողական մարտերում: Դիվիզիան վերանվանվեց 51-րդ, արժանացավ գվարդիական կոչման և 1943-ի հունիսի 19-ի հրամանագրով պարգևատրվեց Լենինի շքանշանով: 136-րդ (մինչ այդ գվարդիական կոչման արժանացած 15-րդ հրաձգային) դիվիզյան 57-րդ բանակի զորամասերի հետ փակվեց Ստալինգրադի հվ.մատույցները թշնամու առջև, որը ստիպված փոխվեց հարձակման ուղղությունը դեպի հս.: Անօրինակ սխրանքներ գործեց 138-րդ հրաձգ. դիվիզիայի (վերանվանվեց 70-րդ գվարդիական ) անձնակազմը, որը Վոլգային սեղմված անձնուրաց մարտնչեց թշնամու գերակշիո ուժերի դեմ՝ մեծ կորուստներ պատճառելով նրան: Ս. ճ-ում մարտնչող բոլոր զորամասերում եղել են մեծ թվով հայեր. Դոնի ռազմաճակատի քաղվարչության պետն էր գեն.- լեյտենանտ Ս. Գալաջևը: 5-րդ տանկային բանակի ռազմ. խորհրդի անդամներից էր գեն. -լեյտենանտ Հ. Թումանյանը։ Նոյեմեբերյան հակահարձակման ժամանակ հրետային հարձակման նախապատրաստությունը ղեկավարեց գեն․ մայոր Ի․ Վեքիլովը։ Թշնամու դեմ հաղթական մարտեր վարեցին բրիգադի հրամանատար Ա․ Կարապետյանը, գնդերի հրամանատարներ Կ․ Մադաթյանը, Ա․ Բարսեղյանը, Գ․ Միրզոյանը։ Հվ֊Արմ․ ռազմաճակատի օդային ուժերի կապի պետն էր Ս․ Ստեփանյանը։ Ս․ ճ֊ում օդաչու Ս․ Բուռնազյանը խփեց թշնամու 14 ինքնաթիռ, հետագայում (1944֊ին) ետամահու արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։ Հերոսի մահով զոհվեց օդաչու ավագ լեյտենանատ Վ․ Միկոյանը։ Մարտերում աչքի ընկան հրաձգ․ դիվիզիայի հրետանավոր Կ․ Վարդանյանը, դիվիզյաի քաղղեկ Հ․ Գևորգյանը, ականաձիգ Ա․ Հակոբյանը, մարտկոցի հրամանատար Գ․ Ավագյանը, ավագ լեյտենանատ Վ․ Ներսիսյանը, գնդացրորդ Խ ․ Բաղդասարյանը, զենթային գնդի հեռաչափող Ա․ Ալավերդյանը,սականավոր Գ․ Խաչատուրովը, ծովային Ս․ Սարգիսովը։ Թշնամու ռումբերի տարափի տակ Վոլգայի վրայով հեռախոսագիծ անցկացրեց լեյտենանատ Հ․ Դալլաքյանը։ Հրկիզված տանկը թշնամու օդանավակայան մտցրեց և մի քանի ինքնաթիռ ոչնչացրեց Ա․ Աբգարյանը։ Արիությամբ և քաջությամբ աչքի ընկան քաղաշխատողներ Գ․ Բուդաղյանը, Գ․ Կալուստովը․ Լ․ Պետրոսյանը, Ա․ Բարսեղյանը, «Պավլովի տան» քաղղեկ Վ․Ակիմովը, հետևակային ստորաբաժանումերի հրամանատարներ Ս․ Հարությունյանը, Ս․ Սարգսյանը, Ա․ Խաչատուրովը, Մ․ Բալյանը, բժշկ․ ծառայության աշխատողներ Ի․ Գևորգյանը , Պ․ Սարաֆյանը, Պ․ Սմբատյանը, մարտերից մեկում զոհվեց դիվիզիայի բուժքույր Սոնյա Մելքումյանը։ 76֊րդ դիվիզյաի քաղ․ և կուլտ․ մaսայական աշխատանքերի մասնակցեցին հայ մտավորականության ներկայացուցիչներ Հր․ Քոչարյանը, Հ․ Խանջյանը և ուրիշներ։ Լենինի և Կարմիր դրոշի շքանաշնաններով պարգևատրվեց Ստալինգրանդի «Կրասնի օկտյամբր» գործարանի դիրեկտոր Պ․ Մաթևոսյանը (քաղաքի պաշտպանության կոմիտեի անդամ )

Քարտեզները տես 112֊113֊րդ էջերի մինջև ներդիրում ։

Գրկ․ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 8, Ե․, 1970։ Գրիգորյան Գ․ Ա․, Դրվանգներ Ստալինգրադյան հերոսամարտերից, Ե․, 1979։ Հարությունյան Կ․, 51֊րդ գվարդիական դիվիզյաի մարտական ուղին։ Ե․ , 1980։ Великая победа на Волге, М․, 1965 Арутюняан С. С․, Под знакам гвардии Е․, 1982․

ՍՏԱԽԱՆՈՎ Ալեքսեյ Գրիգորիևիչ [1905 (06)― 1977], ածխարդյունաբերության նորարար, սոցիալիստական աշխատանքի հերոս (1970)։ ՍՄԿԿ անդամ 1936֊ից։ 1935֊ի օգոստ․ 30֊31֊ի գիշերը սահմանել է ռեկորդ՝ մեկ հերթափոխի ընթացքում (5 ժ 45 ր) հորատելով 102 տ ածուխ, որը համապատասխանում է 14 նորմայի։ Նույն թվականին սեպտ,․ 19֊ին սահմանվել է նոր ռեկորդ՝ մեկ հերթափոխում հորատելով 227 տ ։ Ս֊ի աշխատանքային սխրանքը լայն արձագանք է գտել երկրում ծավալվել է Ստախանովային շարժումը։ Ս․ եղել է ՍՍՀՄ I գումարման Գերագույն սովետի դեպուտատ; Պարգևատրվել է Լենինի 2, աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ ՍՏԱԽԱՆՈՎՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ, ՍՍՀՄ֊ում սոցիալիստական արտադրության նորարարների (առաջավոր բանավորներ, կոլտնտեսականներ, ինժեներա֊տեխնիկական աշխատողներ) շարժում նոր տեխնիկայի յուրացման հիման վրա աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու համար։ Սկսել է երկրորդ հնգամյակի ժամանակ, 1935֊ին, որպես սոցմրցության նոր փուլ։ «Ս․ շ․» անվանումն առաջացել է դրա սկբնավորողի՝ Դոնոսի հանքափոր Ա․ Գ․ Ստախանովի , անունից։ Ստախանովի ռեկորդը շուտով գերազանցել են նրա հետևորդները։ Առավելագույն արդյունքի է հասել Ն․ Ա․ Իզոտովը՝ հորատելով 607 տ ածուխ: Ս․ շ․ կարճ ժամանակում ընդգրկվել է արտադրության բոլոր ճյուղերը, տրանսպորտը , շինարարությունը, գյուղատնտեսությունը, և տարածվել ամբողջ Սովետական Միությունում։

Ծավալված Ս. շ նպաստեց աշխատանքի արտադրողականության զգալի բարձրացմանը: Նորարարների ստեղծագործ նախաձեռնությունը նոր ուժերով դրսևորեց 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմների տարիներին: Կիրարվեցին բազմահաստոցային սպասարկման, մասնագիտությունների համատեղման, արտադրության ու շինարարության արագացված տեխնոլոգիայի ստախաովյան մեթոդերը: Ստախանովականներին է պատկերացնում «երկուհարյուրականների» (երկու և ավելի նորմա մեկ հերթափողում), այնուհետև՝ «հազարակնների» (1000 % նորմա) շարժումերի ծավալման, «ճսկատային բրիգադներին» ստեղծման նախաձեռնությունը:

Ս. շ-ման փորձը նշանակությունը պահպանեց նաև ետպատերազմյան ժամանակաշրջանում, երբ առաջացան սոցմրցության նոր ձևեր: ՍՍՀՄ-ում զարգացած սոցիալիստ հասարակությանը բնորոշ՝ աշխատանքին կոմունիստական վերաբերմունք շարժումը կիրառումը է ստախանովականներին բարձրարտադրողական աշխատանքի մեթոդները՝ սոցիալիստ. արտադրության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

ՍՏԱԿԿԱՏՈ (իտալ. staccato, < staccare - անջատել, բաժանել) (երաժշտ.) , հստակորեն միմյանցից անջատված հնչյունների կարճ, ընդհատ կատարումը:Այդօրինակ ձայնարատաբերումը հակադիր: