Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/101

Այս էջը սրբագրված է

գլանիկաձև բարձրադիր եզրերով։ Այնուհետև օջախների կենտր․ մասում բորբոքային երևույթները մեղմանում են և նրանք դառնում են օղականման, աղվամազերը նույնպես ախտահարվելով կոտրատվում են։

Խորը կամ ինֆիլտրատիվ-թարախակալվող Տ․, զոոֆիլ Տ․, հիմնական վարակի աղբյուրն ու հարուցիչ-սնկիկների կրողները հիվանդ կենդանիներն են։ Կենդանիներից վարակը հաճախ փոխանցվում է երեխաներին։ Գլխի մազածածկ մասի ախտահարման դեպքում առաջանում են մեկ կամ մի քանի խոշոր օջախներ՝ կլորավուն գծագրությամբ։ Ընթացքը սուր է․ առաջացած կարմրությանն ու թեփոտմանը (ժամերի ու օրերի ընթացքում) զուգակցում են բորբոքված մաշկի ինֆիլտրացիան, մակերեսի զգալի բարձրացումը, նրա վրա թարախային արտազատուկի առաջացումը, մազաթափումը։ Նկատվում են բորբոքային օջախների շրջանի ցավեր, մարմնի ջերմության բարձրացում։

Ինֆիլտրատիվ թարախակալվող Տ․ չափահասների մոտ հաճախ ախտահարում է բեղերի ու մորուքի շրջանը և անվանվում է մակաբուծական սիկոզ։ Այն սովորաբար արձանագրվում է անասնապահների, անասնաբույժների, փորձառական լաբորատորիաների աշխատողների մոտ և արհեստային բնույթ է կրում։ Ւարը Տ․ ախտահարում է նաև հարթ մաշկը։ Եղունգները չեն ախտահարվում։ Տ–ի կլինիկական ախտորոշումը հաստատվում է ախտահարված մազերի, մաշկի ու եղունգների հետազոտմամբ, սնկիկների հայտնաբերմամբ։ Բուժումը․ ախտահարված մազերի և եղունգների հեռացում, գրիզեո ֆուլվին անտիբիոտիկ, հարթ մաշկի ախտահարման դեպքում՝ ծծմբային քսուքներ, յոդի սպիրտային լուծույթ ևն։ Կան խարգելումը․ մանկական հիմնարկ ներում երեխաների ու աշխատողների պարբերաբար հետազոտություններ (հիվանդների մեկուսացում և բուժում), վարակիչ օջախներում՝ ախտահանում, կրծողների ոչնչացում ևն։

է․Դանիելյան

ՏՐԻԿԼԻՆԱՏԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ (< հուն, xpi–բարդ բառերում՝ երեք և hXCvco – թեքվել, թեքել), ստորին կարգի բյուրեղագիտական համակարգ, բնութագրվում է համաչափության առանցքների և հարթու թյունների բացակայությամբ։ Տ․ հին են պատկանում համաչափության տեսակ (մոնոէդրային–1, պինակոիդային–1)։ Տ․ հ–ի բյուրեղներին հատուկ է շեղան կյուն կոորդինատային համակարգը, որ տեղ առանցքները համընկնում են բյուրեղի իրական կամ հնարավոր կողերի ուղ ղությունների հետ։ Բյուրեղացանցի պա րամետրերն են՝ րփհփշ, a=pfi=f=y=f=90°։

ՏՐԻԿՈՏԱԺ (ֆրանս․ tricotage, tricoter – հյուսել), հյուսած կտավ կամ տեքստիլային արտադրանք, որը ստացվում է մեկ կամ մի քանի թելերից կազմված օղակների փոխհյուսմամբ։ Տ․ գործում են ձեռքով և արիկոաաժի մեքենաներով։ Ի տարբերություն մյուս տեքստիլային արտադրանքների (տես Տեքսաիւային գործ վածք) օժտված է բարձր ձգելիությամբ, էլաստիկությամբ, փափկությամբ, ծակոտ կենությամբ, ցածր ճմրթվելիությամբ, գեղեցիկ տեսքով, օգտագործման հարմարավետությամբ ևն։ Տ․ հիմնականում կիրառում են հագուստի պատրաստման համար, ինչպես նաև արհեստական կաշվի և մորթու, կոշիկի, բժշկ․ և տեխ․ արտադրանքների արտադրության մեջ։

Տ–ի հիմնական բնութագրերը և հատկությունները։ Տ–ի կառուցվածքը պայմանավորված է հյուսվածքով և հյուսվածքի օղակների երկրաչափական պարամետրերով, թելերի գծային խտությամբ (1 կմ թելի զանգվածը՝ գ–ով), թելի կառուցվածքով ևն։ Տ–ի որակը որոշվում է մակերևութային խտությամբ, օղակային սյուների ուղղու թյամբ միավոր երկարության օղակների թվով և օղակային շարքերով, ինչպես նաև մեխանիկական և ֆիզիկական հատկություններով։ Մակերևութային խտությունը կախված է կառուցվածքից ու հարդարումից և բնութագրում է նյութատարությունը, անուղղակիորեն նաև հաստությունը։ Տ–ի մեխանիկական հատկությունների գնահատման ժամանակ որոշում են ձգելիությունը, առաձգականությունը, էլաստիկությունը, խզման ամրությունը, տրորումը, եզրերի ոլորվածությունը, օղակների արձակվելը ևն։ Ձգելիությունը կախված է հյուսվածքի տեսակից և օղակների կառուցվածքից, առավել մեծ չափերով ձգվում է լայնահյուսվածքային, ավելի քիչ՝ հենքահյուսվածքային Տ․։ Տ–ի առաձգականությունը և էլաստիկությունը շահագործման ժամանակ նպաս տում են տրիկոտաժե արտադրանքի ձևի պահպանմանը և հիմնականում պայմա նավորված է հումքի տեսակով և հյուս վածքով։ Տ–ի խզման ամրությունը սովորաբար կազմում է կտավի լայնական կտրվածքի մեջ մտնող թելերի գումարային ամրության 50–70%-ը։ Տրորման նկատմամբ կայունությունը կախված է մանրաթելի կառուցվածքից, հյուսվածքից, կտավի խտությունից, շփման գործակցից, արտադրանքի հաստությունից, հարդարումից։ Շահագործման ընթացքում արտադրանքի արձակվելը արագացնում է մաշումը։ Եզրերի ոլորվածությունը բնորոշ է մեկ ասեղնակալ ունեցող մեքենաներով մշակված բոլոր հյուսվածքներին։ Ոլորվածության մեծությունը կախված է թելի առաձգականությունից և գծային խտությունից։ Տրիկոտաժե արտադրանքների մաշումը երբեմն արագանում է շահագործման և լվացման ժամանակ արտադրանքի չափսերի և ձևի անբավարար կայունության պատճառով։ Տ–ի ձևակայունությունը կարելի է ապահովել հյուսվածքի բարձր խտությամբ, քիմ․ կայունացմամբ ևն։ Տրիկոտաժե արտադրան քի հիգիենիկության գնահատման ժամա նակ սովորաբար որոշվում են ֆիզիկական հատկությունները, հիգրոսկոպիկություն, օդաջրագոլորշաթափանցելիություն, էլեկտրականանալու հատկություն, ջերմապաշտպանություն ևն։ Հիգրոսկոպիկությունը կախված է մանրաթելի բնույ թից։ Օղակային կառուցվածքի շնորհիվ Տ–ի օդաջրախոնավաթափանցությունն ավելի բարձր է, քան գործվածքներինը։ Փոփոխելով օգտագործվող թելերի կառուցվածքը ն հյուսվածքի խտությունը՝ կարելի է ստանալ տարբեր թափանցելիության Տ․։ Տ–ի էլեկտրականանալը կախված է Տ–ի թելքային կազմից։ Այն փոքրացնելու համար Տ․ մշակում են քիմ․ պրեպարատներով՝ անտիստատիկներով։ ՍՍՀՄ–ում Տ․ ատեստավորվում է որակի 2 կարգով՝ բարձր և առաջին։

Գրկ․ Флерова Л․ Н․, Сурикова Г․ И․, Материаловедение трикотажа, М․, 1972․

Ս․ Լալայան

ՏՐԻԿՈՏԱԺԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, տեքստիլ արդյունաբերության ենթաճյուղ, արտադրում է տրիկոտաժե պաստառ, գուլպաներ, սպիտակեղենի ու վերնահագուստի տրիկոտաժ, ձեռնոցներ, գըլխարկներ, շարֆեր, ինչպես նաև արդ․ ու բժշկ․ նշանակության իրեր։ Տրիկոտաժե հագուստի արտադրությունն սկսել է զար գանալ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Դերմանիայում XVIII դ․ վերջին – XIX դ․ սկզբին։ Ռուսաստանում տրիկոտաժի տնայնագործական առաջին ձեռնարկություններն ստեղծվել են XIX դ․ վերջին։ ՍՍՀՄ–ում Տ․ ա․ բարձր զարգացած է։ Դրան նպաստում են քիմ․ մանրաթելերի, հատկապես սինթետիկ թելերի անընդհատ աճող արտադրությունն ու տրիկոտաժի թողարկման տեխնիկայի կատարելագոր ծումը։ Ճյուղում գործում են բազմաթիվ ձեռնարկություններ՝ տրիկոտաժի մանածագործական կոմբինատները Կուրսկում, Պինսկում, Օգրայում, տրիկոտաժե պաստառների արտադրության ֆաբրիկաները Վելիկիե Լուկիում, Գորլովկայում, գուլպաներինը՝ Բրեստում, Կարագանդայում, Չերեմխովոյում ևն։ 1984-ին ՍՍՀՄ–ում արտադրվել է 1189 մլն հատ սպիտակեղենի (1940-ին 127 մլն) և 492 մլն հատ վերնահագուստի (58,9 մլն) տրիկոտաժ, 1869 մլն զույգ գուլպա (489 մլն)։ Տ․ ա-յան տեղաբաշխման հիմնական սկզբունքը մոտեցումն է արտադրանքի սպառման վայրերին։

Տ․ ա․ զարգացած է նաև սոցիալիստ, մյուս երկրներում (հատկապես Լեհաստանում, ԳԴՀ–nւմ, Ռումինիայում), կապիտ․ պետություններից՝ Ճապոնիայում, ԳՖՀ–ում, ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում։

ՀՍՍՀ–ում Տ․ ա–յան սկիզբը դրվել է 1924-ին՝ Լենինականում, «Մեղու» արտելի բազայի վրա, որն ուներ ընդամենը 20 բանվոր և նույնքան էլ «Պոլտավկա» տիպի մեքենա։ Սկզբում այն եղել է տեղի բամբակի մանածագործարանի արտադրամաս, իսկ 1931-ին՝ վերակազմավորվել գուլպատրիկոտաժի ֆաբրիկայի։ 1958-ին տրիկոտաժի արտադրությունը ֆաբրիկայից առանձնացվել է։ Երևանում տրիկոտաժի արտադրությամբ 1925– 1927-ից զբաղվել են արհեստագործական կոոպերացիաները։ Դրանք հետագայում արմատապես վերակառուցվել և հին, մաշված սարքավորումների նորացման շնորհիվ վերածվել են ժամանակակից ձեռնարկությունների։ Ետպատերազմյան տարիներին տրիկոտաժի նոր ֆաբրիկաներ են կառուցվել Երևանում, Կիրովականում, Գորիսում, Կամոյում, Արթիկում, Սպիտակում, Արտաշատում ևն։ 1960-ից սկսած տրիկոտաժե իրերի ու գուլպաների ռացիոնալ սպառման անհատական նորմաները ՀՍՍՀ–ում լրիվ ապահովվել են։