Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/105

Այս էջը սրբագրված է

1919-ից ապրել է Փարիզում, հաճախ այցելել է ՍՍՀՄ։ 1928-ից Լ․ Արագոնի կինը։ Տ–ի աասշին ստեղծագործությունները գրված են ռուսերեն («Թսփթիում», 1925 են)։ Ֆրանսերեն առաշին գիրքը «Բարի երեկո, Թերեզա» (1938) վեպն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) տարիներին Տ․ մասնակցել է Դիմադրության շարժմանը, նրա գրքերը տպագրվել են ընդհատակյա հրատարակչություններում։ Ֆրանս, պարտիզանների անձնազոհ պայքարին են նվիրված «Մահուդը փչացնելու համար՝ տուգանք 200 ֆրանկ» (1945) ժողովածուում ամփոփված պատմվածքները։ «Զինված ուրվականներ» (1947) վեպը նախազգուշացնում է ֆաշիզմի վերածընման վտանգից։ Տ․ գրել է նաև շատ այլ վեպեր, առաշադրել է մարդու երջանկության համար պայքարելու հարցեր («Վարդեր ապառիկով», 1959, «Հոգի», 1963, «Նեյլոնի դար» շարքից), արծարծել պատմ․ ճշմարտության լուսաբանման, ժամանակակից աշխարհում արվեստի վերափոխիչ դերի խնդիրներ («Հուշարձան», 1957, «Մեծն երբեքը», 1965, «Լսեք, տեսեք», 1968)։ 1970-ին հրատարակվել է «Սոխա կը լռում է լուսաբացին» քնարական վեպը։ Տ․ եղել է ռուս դասական և սովետական գրկյան պրոպագանդիստ։ Պարգեատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1967)։ Երկ․ Euvres romanesques croisees d’Elsa Triolet et Aragon, v․ 1–42, P․, 1964–74; Վինյոնի սիրահարները։ Ավերակների

Ե., տեսուչը 1965։


ՏՐԻՈԼԵՏ (ֆրանս․ triolet, < իտալ․ trio – երեք), բանաստեղծության հաստատուն ձե, որը բաղկացած է 8 տողից, հանգավորված ըստ ABaAabAB սխեմայի, որտեղ I տողը կրկնվում է որպես IV և VII տող, իսկ II-ը՝ իբրև VIII տող։ Տ–ի և նման այլ ձևերի գեղարվեստ, էֆեկտն այն է, որ այդ կրկնությունները թվում են բնականորեն պատճառաբանված։ Տ․ երևան է եկել XV դ․ ֆրանս․ պոեզիայում, ընդօրինակումներ ունեցել եվրոպ․ գրկ–ներում (հատկապես XVIII դ․ «թեթև պոեզիայում»)։ Շատ է կիրառվել XX դ․ սկզբի բանաստեղծների կողմից։ Հայ գրողներից Տ–ներ են գրել Վ․ Տերյանը, Ե․ Չարենցը, Ն․ Զարյանը և ուրիշներ։


ՏՐԻՊԱՆՈՍՈՍՆԵՐ (Trypanosoma), մտրակավորների դասի նախակենդանիների սեռ։ Մարդու և ողնաշարավոր կենդա Տրիպանոսոմ նիների արյան ու հյուսվածքների մակաբույծներ են։ Հայտնի է Տ–ի մի քանի տասնյակ տեսակ, որոնցից շատերը ախտածին են։ Իլիկաձև մարմնի ետին մասում ցիտոպլազմայից սկիզբ է առնում մտրակիկը, որը պելիկուլի (ցիտոպլազմայի արտաքին կարծրացած շերտ) ծալքի հետ ալիքաձև թաղանթ է առաջացնում։ Բազմանում են երկայնակի կիսվելով։ Սեռական պրոցես չունեն։ Տ–ի մեծամաս նությունը ողնաշարավոր կենդանիների և մարդու օրգանիզմ է թափանցում փո խանցողների՝ սովորաբար միշատների միշոցով, որոնք կամ Տ–ի մեխանիկական կրողներ են, կամ դրանց օրգանիզմներում տեղի է ունենում Տ–ի բազմացումը։ Մարդու համար ախտածին են T․ gambiense և T․ rhodesiense քնախտի հարուցիչները (փոխանցվում են glossina սեռի աֆրիկյան ճանճերի միշոցով)։ ՍՍՀՄ–ում հանդիպում են ուղտերի, ձիերի և էշերի արիպանոսոմոզների հարուցիչները։


ՏՐԻՊԱՆՈՍՈՄՈԶՆԵՐ մարդու և կենդանիների հիվանդություն, որի հարուցիչը արիպանոսոմներն են։ Տ․ դասվում են փոխանցողական (արանսմիսիվ) հիվանդությունների շարքը։ Մարդու համար վտանգավոր են աֆրիկական Տ․ (տես Քնախա) և ամերիկական Տ․ կամ Շագասի հիվանդությունը։ Ամերիկական Տ․ 1909-ին նկարագրել է Կ․ Շագասը՝ Բրազիլիայում։ Հիվանդությունը տարածված է Կենտրոնական և Հվ․ Ամերիկայում (Բրազիլիա, Չիլի, Արգենտինա, Վենեսուելա), հիմնականում բնակչության չքավոր խավերում։ Հիվանդությունը փոխանցվում է արյունածուծ փայտոջիլների (տրիատոմային փայտոշիլ) միշոցով։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է և վայրի ու ընտանի կենդանիները։ Հարուցիչները փայտոշիլների արտաթորանքների հետ ընկնում են աչքի, քթի, շրթունքների մաշ կի լորձաթաղանթների անցման հատված ների վրա։ Հիմնական ախտանշաններն են․ սուր շրշանում՝ տենդը և ավշահան գույցների մեծացումը, քրոնիկական շրշանում՝ սրտի և ստամոքսաաղիքային համակարգի ախտահարումը։ Կանխարգել ու մը․ սոցիալ–կեն– ցաղային պայմանների բարելավում, վարակված կենդանիների վարակազերծում կամ ոչնչացում։ Կենդանիների Տ․ տարածված են Աֆրիկայի, Կենտր․ և Հվ․ Ամերիկայի, Ասիայի երկրներում ու մեծ վնաս են հասցնում անասնապահությանը։ Տ–ով հիվանդանում են բոլոր ողնաշարավորները։ Ընտանի կենդանիների հիմնական հարուցիչները T․ brucci, T․ viva*, Т․ con- golense, T․ simiae, T․ evansi և T․ equi- perdum (մտրակավորների դասից) նա խակենդանիներն են։ ՍՍՀՄ տարածքում (գլխավորապես Ղազախ ստանում և Միշինասիական հանրապետություններում) առավել վտանգավոր են միասմբակավոր ների զուգավորման հիվանդությունը և ուղտերի, ձիերի, էշերի, ջորիների ու շների սուաուրուն։ Զուգավորման հիվանդությունը տարածվում է հիվանդ և առողշ կենդանիների զուգավորումից (այստե ղից էլ՝ անվանումը)։ Ախտանշաններն են․ սեռական օրգանների այրոց, նյարդա յին համակարգի ախտահարումներ, քրոնիկական ընթացքի դեպքում՝ կիսալուծանք, անդամալուծություն, սակավարյու նություն, հյուծվածություն, մաշկի վրա առաշանում են օղակաձև ուռուցքներ՝ «տալերյան բծեր»։ Հիվանդությունն ախտ որոշում են կլինիկական, շճաբանական (կոմպլեմենտի կապման ռեակցիա) և մանրադիտակային հետազոտությունների հիման վրա՝ հաշվի առնելով համաճարա կաբանական տվյալները։ Բուժումը՝ նա գանին, նովարսենոլ, սուրմին ևն։ Կան խարգելումը․ սերմնավորումից առաշ բոլոր ձիերի շճաբանական և կլի նիկական հետազոտություն, հիվանդ և դրական ռեակցիայով կենդանիների մե կուսացում, իսկ անապահով տնտեսու թյուններում նագանինի սրսկումներ բո լոր հովատակներին ևն։ Մուաուրու (ղազախ․, բառացի՝ ջրից․ առաշացած հի վանդություն, սուշուր և աուրուհիվան դություն) հիվանդության հարուցիչը փո խանցվում է մեխանիկ, ճանապարհով՝ արյունածուծ միշատների (մորեխներ) մի շոցով հիվանդ և առողշ կենդանիներին համատեղ պահելու ժամանակ։ Ուղտերը կարող են հիվանդանալ սուր (ենթասուր) և քրոնիկական ձևերով։ Գաղտնի շրշանը 12–20 օր է։ Նկատվում է տենդ, լորձաթաղանթների գունատություն, այտուցներ, աչքի և մաշկի ախտահարումներ (չբուժելու դեպքում հիվանդ կենդանիները սատկում են)։ Ուղտերի սուաուրուն ախտորոշում են ականշի կտրվածքից վերցրած արյան մանրադիտակային զննությամբ, իսկ միասմբակավորների սուաուրուն՝ կլինիկական մանրադիտակային և շճաբանական հետազոտությունների արդյունքների հիման վրա։ Բուժումը՝ նագանին, անտրիցիդ, սովարսեն ևն։ Կան խարգել ու if ը․ պայքար արյունա ծուծ միշատների դեմ, կանխարգելիչ հե տազոտություններ (տարեկան երկու ան գամ), կենդանիների մշակում նագանինով կամ անտիցիդով։ Գրկ․ Գյուղատնտեսական կենդանիների պարազիտոլոգիա և ինվազիոն հիվանդու թյուններ, Ե․, 1964։ Վ․ Իաչոյան,


ՏՐԻՊԼԷՏ տես Կոդ գենետիկական։


ՏՐԻՊԼԷՔՍ (< լատ․ triple* – եռակի), 1․ անբեկոր ապակի, եռաշերտ նյութ, որը բաղկացած է սիլիկատային կամ օրգ․ ապակու երկու թիթեղներից և դրանք կապակցող պոլիմերային շերտից։ Հարվածի դեպքում Տ․ չի փշրվում, քանի որ թիթեղների առանձին մասերը պահվում են կապակցաշերտով։ Տ․ կիրառում են տրանսպորտի միշոցների և սկաֆանդրների ապակեպատման համար։ 2․ Երեք ինքնուրույն մասերից (տարրերից) բաղ կացած որևէ հարմարանք (կամ պրոցես)։


ՏՐԻՊՈԼԻ (արաբ․ Տարաբուլուս էլ Գարբ), Լիբիայի մայրաքաղաքը։ Գտնվում է Մի ջերկրական ծովի ափին։ Բն․ մոտ 1 մլն (1982)։ Երկրի առևտրաարդ․ և ֆինանս, գլխ․ կենտրոնն է։ Նավահանգիստ է, ավ տոճանապարհների հանգույց։ Ունի մի ջազգային օդանավակայան։ Տ–ում կենտ րոնացած է Լիբիայի արդ․ ձեռնարկու թյունների մոտ 3/4-ը։ Զարգացած է սնընդհամի, տեքստիլ, կաշվի արդյունաբերու թյունը, նավթավերամշակումը, տնայնա գործական արհեստագործությունը, ձըկ– նորսությունը։ Կաշէկ։ Տ–ում անցկացվում է ամենամյա միջազգային տոնավաճառ։ Ունի համալսարան, փոստային կապերի և հեռուս տա հաղորդակցման ինստ․, կիրառական արվեստի և արհեստների դըպրոց,