Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/106

Այս էջը սրբագրված է

մի շարք գիտ․ ընկերություններ, եգիպտ․ մշակույթի կենտրոն, պետ․ գրադարան, թանգարաններ, թատրոններ։ Պահպանվել են հռոմ․ և բյուզ․ ժամանակ ների ճարտ․ հուշարձաններ, մզկիթներ (X, XVIII, XIX դդ․)։ Հիմնել են փյունիկեցիները մ․ թ․ ա․ I հազարամյակի 1-ին կեսին՝ էա անունով։ Հույները էան Աաբրաթա և Լեպտիս Մագնա գաղութների հետ անվանել են Տրիպոլիս (նշ․ է «երեք քաղաք»), սակայն Տ․ անվանումը պահպանվել է նաև էայի համար։ Մ․ թ․ ա․ 105-ին նվաճել են հռոմեացիները, V դ․՝ վանդալները, VI–VII դդ․ գտնվել է Բյուզանդիայի, VII դարից՝ Արաբ, խալիֆայության, 1551 –1911-ին՝ Օսման, կայսրության կազմում։ 1911-ի հոկտեմբերին գրավել են իտալ․ զորքերը (մինչև 1943-ը, երբ Տ․ գրավել են անգլ․ զորքերը)։ Մինչև Լիբիայի անկախության հռչակումը (1951) Տ․ ազգ․-ազատագր․ պայքարի կենտրոն ներից էր։ 1951-ի դեկտեմբերից 1969-ի սեպտ․ 1-ը Լիբիայի թագավորության մայրաքաղաքներից էր, 1969-ի սեպտ․ 1-ից՝ Լիբիայի Հանրապետության մայրաքաղաքը։ ՏՐԻՊՈԼԻ (արաբ․ Տարաբուլուս Էշ–Շամ), քաղաք Լիբանանի հս–ում, Միջերկրական ծովի ափին, Հս․ Լիբանան մուհաֆազի վարչական կենտրոնը։ 160 հզ․ բն․ (1975)։ Խոշոր նավահանգիստ է։ Զարգացած նավթավերամշակությունը (նավթ ստացվում է Իրաքից խողովակաշարով), մետաղամշակությունը, տեքստիլ և սննդհամի (գլխավորապես շաքարի) արդյունաբերությունը։ Արտահանվում են ցիտրուսայիններ և բամբակ։ Տ–ի մոտ արդյունահանվում է գորշ ածուխ, կան ասֆալտի հանքեր։ Հիմնել են փյունիկեցիները մ․ թ․ ա․ մոտ II հազարամյակում (այժմյան էլ Մինա նավահանգստի տեղում)։ Ենթարկվել է Ասորեստանին և Բաբելոնիային։ Մ. թ. ա. VI դ․ վերջին մտել է Աքեմենյաննրի պետության կազմի մեջ, մ․ թ․ ա․ 332-ին նվաճել է Ալեքսանդր Մակեդոնացին, այնուհետև գտնվել է Սելևկյանների, Տիգրան Բ–ի հայկ․ պետության, Հռոմ․ կայսրության և Բյուզանդիայի կազմում։ 636-ին Տ–ին տիրել են արաբները, 1109-ին՝ խաչակիրները (դարձել է Տ–ի կոմսության կենտրոն)։ 1289-ին ավերել են եգիպտ․ մամլուքները, մի քանի տարի անց կա ռուցվել է նոր տեղում։ 1516–1918-ին Օսման․ կայսրության կազմում էր (մինչև 1841-ը՝ Տ–ի փաշայության կենտրոն)։ 1920-ին մտցվել է Ֆրանսիայի մանդատ Լիբանանի լքեջ։ 1946-ի վերջին ֆրանս․ զորքերը հեռացել են Տ–ից։ Այնուհետև Տ․ դարձել է Լիբանանի դեմոկրատ, շարժման կենտրոններից։ ՏՐԻՊՈԼԻՏԱՆԻԱ (< հուն, xpi, բարդ բառերում՝ երեք և rtoXig – քաղաք), պատում մարզ Լիբիայում։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի 1-ին կեսին առափնյա գոտում հիմնվել է փյունիկեցիների երեք գաղութ, որոնք մ․ թ․ ա․ V դ․ –XX դ․ սկզբին գտնվել են Կարթագենի, Նումիդիայի, Հռոմի, վանդալների, Բյուզան դիայի, Արաբ, խալիֆայության, Իսպա նիայի, Օսման, կայսրության տիրապետության տակ։ 1911 –12-ի իտալա–թուրք․ պատերազմից հետո Տ–ի տարածքի մի մասը, իսկ 1920-ական թթ․ վերջին՝ ամբողջ տարածքը, գավթել են իտալ․ զորքերը։ 1939-ին իտալ․ իշխանությունները միացրել են Տ․, Կիրենսփկան և Ֆեցցանը, որոնք ստացել են Լիբիա անվանումը։ 1943-ին Տ–ի տարածքը զավթել են անգլ․ զորքերը։ 1951 –1963-ին անկախ Լիբիայի նահանգներից էր, 1963-ին որպես վարչ․ միավոր վերացվել է։ ՏՐԻՊՈԼՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ (առաջին գտա ծոյի տեղի՝ ՈԻՄՄՀ Կիևի մարզի Տրիպոլյե գյուղի անունով), էնեոլիթյան դարա շրջանի հնագիա․ մշակույթ Արլ․ Մերձկարպատների և Դնեպրի միջին հոսանքի մերձակա շրջանների միջև (Ռումինիայի տարածքում կոչվում է Կուկուտենի մշակույթ)։ Տ․ Ս․ Պասսեկի պարբերացմամբ՝ առանձնանում են Տ․ մ–ի զարգացման 3 փուլ՝ վաղ (մ․ թ․ ա․ IV հազարամյակ), միջին (մ․ թ․ ա․ IV հազարամյակի վերջ – III հազարամյակի առաջին կես), ուշ (մ․ թ․ ա․ III հազարամյակի երկրորդ կես)։ Տ․ մ–ի բնակավայրերը կառուցվել են սարահարթերում, երբեմն՝ ամրացվել հողապատնեշներով ու խանդակներով (Պոլիվանով Ցար, Կոստեշտի IV)։ Վաղ փուլում դրանք բաղկացած են եղել 10– 15 տնից, ծաղկման ժամանակաշրջանում՝ կավածեփ մի քանի հարյուր խոշոր կացարաններից։ Հայտնի են նաև երկհարկ կացարաններ (Վարվարովկա, Ռակովեց)։ Տների բնակելի հատվածները տաքաց վել են վառարաններով և ունեցել են կլոր պատուհաններ։ Տ․ մ–ի ցեղերը հիմնականում զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ, զգալի դեր են ունեցել որսորդությունն ու ձկնորսությունը, զարգացել է պղնձի մշակման տեխնիկան։ Տ․ մ–ի բնակավայրերից հայտնաբերվել են մեծ քանակությամբ զարդարուն խեցանոթներ, գյուղատնտ․, ոստայնանկության, փայտամշւսկության, հյուսման և այլ գործիքներ․ նաև օորենի, ու գարու հատիկներ, կենդանիների ոսկորներևն։ Համայնական հարստության մասին են վկայում գտնված գանձերը։ Տ․ մ–ի ցեղերը եղել են մայրիշխանությունից հայրիշխանությանն անցման աստիճանի վրա։ Տարածված են եղել երկրագործ, և այլ պաշտամունք ներ։ ՏՐԻՊՍԻՆ, հիդրոլազների դասի ֆերմենտ. ճեղքում է պեպտիդները և սպիտա կուցները (նաև էսթերները)։ Աինթեզվում է մարդու և կենդանիների ենթաստամոքսային գեղձում, ոչ ակտիվ նախաֆերմենտի՝ տրիպսինոգենի ձևով։ Ցուլի Տ–ի ւքոլեկուլը կազմված է 223 ամինաթթվային մնացորդից (մոլ․ զանգվածը՝ մոտ 24000)։ Ակտիվ կենտրոնում պարունակում է սերինի և հիստիդինի մնացորդներ։ Տ․ ունակ է ենթաստամոքսային գեղձի բոլոր նախա– ֆերմենտներն ու ֆոսֆոլիպազը վերա ծելու ակտիվ ֆերմենտների և այսպիսով կարևորագույն տեղ է գրավում մարսողա կան ֆերմենտների շարքում։ Տ․ ընտրո ղաբար ճեղքում է լիզին ու արգինին ամի նաթթուների միջև եղած կաւղերը։ Տ–ի գործունեությունն ընկճվում է ֆոսֆորօրգ․ միացություններով, որոշ մետաղներով ու ինհիբիտորներով։ Որոշ իոններ (Ca++, Mg++ ևն) բարձրացնում են Տ–ի հիդրոլիտիկ ակտիվությունը։ Կաթնասուն կենդանիների Տ–ին նման ֆերմենտներ հայտնաբերված են այլ ողնաշարավոր և անող նաշարավոր կենդանիների օրգանիզմներում, միկրոօրգանիզմներում և բարձրակարգ բույսերում։ Տ․ օգտագործվում է բժշկության մեջ՝ վերքերի, այրվածքների, թրոմբոզների, մարսողական համակար գիհիվանդությունների բուժման համար։ ՏՐԻՊՍՆԵՐ, տես Բշտիկոտներ: ՏՐԻՊՏԻՒ (< հուն․ tpLJttuxog – եռա* կի), տես Եռապատկեր։ ՏՐԻՊ ՏՈՖԱՆ, P-ի ն դ ո լ ի լ – а-ш մ ի– նապրոպիոնաթթու, կարևորագույն բնական ամինաթթու։ Գոյություն ունի օպսփկապես ակտիվ D, Լևռացեմիկ DL ձևերով։ Փոքր քանա կությամբ մտնում է 7-գլոբուլինների, կա– զեինի և այլ սպիտակուցների կազմության մեջ։ Լ–Տ–ի քայքայման արգասիք ներից մարդու և կաթնասունների բջիջներում առաջանում են նիկոսփնաթթու (վիտամին РР) և սերոտոնին, միջատնե րի օրգանիզմներում՝ աչքի պիգմենտներ, բույսերում՝ հետերոաուքսին, ինդիգո, մի շարք ալկալոիդներ։ Նեխման պրոցեսների ժամանակ աղիք ներում Տ–ից առաջանում են սկաաոչ և ինղոչ։ Տ․ անփոխարինելի ամինաթթու է։ Հասուն մարդու օրական պահանջը 0,25 գ է։ Տ–ի փոխանակության խանգարումները հանգեցնում են մարդու և կենդանիների ծանր հիվանդությունների (տուբերկուլոզ, քաղցկեղ ևն)։ ՏՐԻՊՈհՐԱ, նահանգ Հնդկաստանում (մինչև 1972-ը՝ կենար, ենթակայության տերիտորիա)։ Տարածությունը 10,5 հզ․ կմ2 է, բն․՝ 2 մլն (1981), գլխավորապես բենգալացիներ։ Կենտրոնը՝ Ագարտալա։ Տ․ գտնվում է Գանգեսի հարթավայրի արլ․ վերջավորությունում։ Բանգլադեշի սահմանի երկարությամբ ձգվում են Լուշայի լեռնաճյուղերը։ Կլիման արևա դարձային մուսսոնային է։ Լեռներում տա րածված են արևադարձային անտառնե րը։ Զբաղվում են հողագործությամբ (մշա կում են բրինձ, ջուտ, բամբակենի, թեյ, շաքարեղեգ), անտառահատմամբ։ Կան գյուղատնտ․ մթերքների վերամշակման և փայտամշակման ձեռնարկություններ։


ՏՐԻՍԻՆՈ (Trissino) Զանջորջո (1478– 1550), իտալացի գրող, լեզվաբան։ Վերածննդի դարաշրջանի կլասիցիզմի ներ կայացուցիչ։ «Մոֆոնիսբա» (1515, հրտ․ 1524) ողբերգության և «Սիմիլիմներ» (հրտ․ 1548) կատակերգության մեջ Տ․ օգտագործել է հին հուն, դրամայի ժան րային ու տաղաչափական առանձնահատ կությունները։ Կլասիցիստական պոեմ ստեղծելու նրա փորձը որոշակի հաջողու< թյուն չի ունեցել։ «Գոթերից ազատագրված Իտալիան» (գիրք 1–27, հրտ․ 1547–48) հերոսական պոեմը գրված է Հոմերոսի հե տևությամբ, հեկզամետրիկ չափով։ Տ–ի