Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/111

Այս էջը սրբագրված է

ՀամԿ(բ)Կ–ում գոյություն ունեցող բոլոր օպորտունիստական խմբերը (<Դեմոկրատական ցենտրալիզմի> խումբ, <Բանվորական օպոզիցիա>, Նոր օպոզիցիա> և ուրիշներ) միավորվեցին՝ կազմելով Տրոցկիստական–զինովեական հակակուսակցական բլոկը: Տ․ դատապարտվել է կուսակցության VII, X, XIII, XIV համագումարներում, XIII, XIV, XV կուսկոնֆերանսներում և կուսակցության ԿԿ ու ԿՎՀ մի շարք պլենումներում։ ՌԿ(բ)Կ տասներեքերորդ կոնֆերանսը (1924), ՀամԿ(բ)Կ տասնհինգերորդ կոնֆերանսը (1926) դատապարտեցին Տ–ի հակալենինյան էությունը՝ այն բնութագրելով որպես մանրբուրժ․ թեքում։ Կուսակցության համագումարների և կոնֆերանսների, ԿԻԳԿ VII պլենումի որոշումները վճռորոշ եղան տրոցկիստների հակակուսակցական կազմալուծիչ գործունեությունը մերկացնելու գործում։ ՀամԿ(բ)Կ տասնհինգերորդ համագումարը (1927), ամփոփելով Տ–ի դեմ լենի– նիզմի մղած բազմամյա պայքարը, ընդգծեց, որ օպոզիցիան գաղափարապես վերջնականորեն խզել է իր կապերը լենինիզմի հետ, կապիտուլյացիայի ուղու վրա կանգնել միջազգային և ներքին բուրժուազիայի ուժերի հանդեպ։ Համագումարը տրոցկիստական օպոզիցիային պատկանելը և նրա հայացքների պրոպագանդումը համարեց անհամատեղելի կուսակցության անդամության հետ։ ՀամԿ(բ)Կ շարքերից վտարվեցին Տրոց կին և Զինովևը, ինչպես նաև օպոզիցիայի մի խումբ ակտիվ գործիչներ։ Որպես քաղ․ հոսանք ՀամԿ(բ)Կ–ում Տ․ 1928-ից դադարել է գոյություն ունենալուց։ Հակասովետական գործունեությունը շարունակելու համար Տրոցկին 1929-ին արտաքսվեց ՍՍՀՄ–ից։ Արտասահմանում Տրոցկին հանդես եկավ առաջին հնգամյա պլանի, երկրի ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման դեմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տրոցկիստները հանդես եկան հակահիալերյան կոալիցիա ստեղծելու դեմ՝ պատերազմը երկու կողմից էլ համարելով իմպերիալիստական։ 1938-ի սեպտեմբերին կայացած 11 երկրների տրոցկիստական խմբերի խորհրդակցությունում ստեղծվեց այսպես կոչված Ինտերնացիոնաչ IV-ը, որը, սակայն, տրոց կիստների միասնական կենտրոն չդարձավ, իսկ 50-ական թթ․ սկսած տրոհվեց մեկը մյուսի դեմ գործող, թշնամական խմբերի։ 1960-ական թվականներից տրոց կիստները համախմբվել են իրար նկատմամբ թշնամաբար տրամադրված «Միջազգային քարտուղարություն», «Միջազգային կոմիտե», «IV Ինտերնացիոնալի մարքսիստական–հեղափոխական միտումներ», «Լատինաամերիկյան բյուրո» ևն կենտրոնների շուրջ։ Չնայած իրենց անմիաբանությանը՝ համաշխարհային կոմունիստական շարժման դեմ պայքարում այս «կենտրոնները» միշտ միասնական են։ Տրոցկիստական խմբեր կան մի շարք երկրներում (Արգենտինա, Բոլի–վիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, ԱՄՆ, ԳՖՀ, Ֆրանսիա, Ճապոնիա ևն)։ Ներկայումս փորձեր են կատարվում նոր պայմաններին համապատասխան արդիականացնել Տ․, որը դարձել է իմպերիալիստական բուրժուազիայի գործիքը միջազգային կոմունիստական շարժման թուլացման և սոցիալիզմի դեմ նրա մղած պայքարում։ Գաղափարախոսության բնպգավառում սոցիալիզմի և կապիտալիզմի միջև պայքարի սրման արդի պայմաններում Տ–ի գաղափարախոսության և պառակտողական գործունեության դեմ հետագա պայքարը համաշխարհային կոմունիստական շարժման ամենակարևոր խնդիրներից է։ Գրկ․ КПСС в резолюциях и решениях съездов, конференций и пленумов ЦК, 8 изд․ (см․ Справочный том, с․ 230–31); Коммунистический Интернационал в документах․ Решения, тезисы и воззвания конгрессов Комин терна и пленумов ИККИ 1919–1932, М․, 1933; История КПСС, т․ 1-4, М․, 1964-71; Басманов М․И․, Антиреволюционная сущность современного троцкизма, М․, 1971; Исторический опыт борьбы КПСС против троцкизма, М․, 1975․ Ա․Բաղմւսնրսն ՏՐՈՑԿԻ

ՏՐՈՑԿԻՍՏԱԿԱՆ–ԶԻՆՈՎԵՎԱԿԱՆ ՀԱԿԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԲԼՈԿ, հակալենինյան օպոզիցիա ՀամԿ(բ)Կ ներսում, 1926– 1927-ին։ Ձևավորվել է տրոցկիստների (տես Տրոցկիղմ), <Նոր օպոզիցիայի (ղեկավարներ՝ Գ․ Ե․ Զինովև և Լ․ Բ․ Կամենե), նրանց հարած «Բանվորական օպոզիցիայի, ^Դեմոկրատական ցենտրալիզմի> խմբի և հակակուսակցական այլ խմբավորումներին պատկանող առանձին անձանց միավորումով՝ տրոցկիզմի գաղափարական պլատֆորմի վրա։ Բլոկն օբյեկտիվորեն արտացոլում էր քաղաքային մանր բուրժ․ տարրերի դժգոհությունը պրոլետարիատի դիկտատուրայից։ Բլոկի պարագլուխները ժխտում էին առանց Եվրոպայում պրոլետարական հեղափոխությունների հաղթանակի ՄԱՀՄ–ում սոցիալիզմի կառուցման հնարավորությունը, ԱԱՀՄ էկոնոմիկան դիտում էին համաշխարհային կապիտ․ տնտեսության մաս և գտնում, որ անհնար է հաղթահարել տեխնիկատնտ․ կախվածությունը նրանից և սոցիալիզմ կառուցել սեփական ուժերով։ Այդ պատճառով սոցիալիստ, շինարարությունն իրագործելու ուղղությամբ կուսակցության գործունեությունը որակում էին որպես «ազգային սահմանափակվածության» դրսեորում, հրաժարում միջազգային պրոլետարական հեղափոխությունից։ Հանդես էին գալիս իմպերիալիզմի դեմ պայքարում միասնա կան ճակատ ստեղծելու Կոմինտերնի մշակած տակտիկայի դեմ, ՀամԿ(բ)Կ ԿԿ–ին մեղադրում էին կարմիր բանակի ամրապնդման ուղղությամբ հոգատարու թյան բացակայության մեջ։ Ի․ հակակշիռ ինդուստրացման լենինյան պլանի, նրանք առաջ էին քաշում գյուղացիության հաշվին «գերինդուստրացման» ծրագիր՝ գյուղացիներին դիտելով որպես վտանգավոր հակահեղափոխական ուժ։ Պահանջում էին բարձրացնել արդ․ ապրանքների, իջեցնել գյուղատնտ․ արտադրանքի գները, ավելացնել գյուղացիների հարկերը, բարձրացնել բանվորների աշխատավարձը՝ անկախ աշխատանքի արտադրողականության աճի ևն, մի բան, որը կտաներ բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքի խզման և, վերջին հաշվով, սովետական իշխանության կործանման։ Բլոկի մասնակիցները պահանջում էին կուսակցության մեջ թույլատրել ֆրակցիաների ազատություն, արատավորում էին կուսակցական ապարատը, զրպարտում ՀամԿ(բ)Կ ԿԿ–ին՝ նրա հեղինակությունը խարխլելու նպատակով, ձգտում կուսակցության մեջ զավթել ղեկավար դիրք։ 1926-ի գարնանը տրոցկիստներն ու զինովեականները տեղերում ստեղծեցին իրենց խմբերը, ընդհատակյա տպարաններ, տարածեցին օպոզիցիոն գրականություն։ Փորձեցին Կոմինտերնի ԳԿ–ի ապարատն օգտագործել ֆրակցիոն նպատակներով, կապեր հաստատեցին արտասահմանյան կոմկուսներում տրոցկիստական խմբերի հետ։ ՀամԿ(բ)Կ ԿԿ և ԿՎՀ 1926-ի հուլիսի միացյալ պլենումում տրոցկիստներն ու զինովեականները հանդես եկան «13-ի հայտարարությունը» ծավալուն պլատֆորմով։ Պլենումը դատապարտեց նրանց գործունեությունը և Զինովեին հանեց ԿԿ–ի քաղբյուրոյի կազմից։ 1926-ի հոկտեմբերին ԿԻԳԿ նախագահությունը Զինովեին ազատեց Կոմինտերնի Գործկոմի նախագահի պաշտոնից։ ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի և ԿՎՀ–ի միացյալ պլենումը (1926-ի հոկտեմբեր) Տրոցկուն հա նեց ԿԿ–ի քաղբյուրոյի կազմից։ ՀամԿ(բ)Կ XV կոնֆերանսը (1926) նշեց, որ բլոկը հանդիսանում է կուսակցության մեջ ս–դ․ թեքման արտահայտություն։ ԿԻԳԿ VII ընդլայնած պլենումը (1926-ի նոյեմբեր– դեկտեմբեր) Կոմինտերնի սեկցիաներին պարտավորեցրեց պայքարել բլոկի և նրա կողմնակիցների դեմ։ 1927-ի մայիսին օպոզիցիայի ղեկավարները ՀամԿ(բ)Կ ԿԿ ուղարկեցին զրպարտչական «83-ի հայտարարությունը»՝ ԿԿ–ին մեղադրելով խոշոր արդյունաբերության ետ մնալու, գործազրկության աճի, սովետներում կուլակների տիրապետության հաստատման, արտաքին առևտրի մենաշնորհի վերացման ձգտելու ևն հարցերում։ Չնայած ՀամԿ(բ)Կ ԿԿ և ԿՎՀ միացյալ պլենումի (1927-ի հուլիս–օգոստոս) կտրական նախազգուշացմանը, սեպտեմբերին նրանք ուժեղացրին ֆրակցիոն պայքարը։ 1927-ի սեպտ․ 27-ին ԿԻԳԿ պլենումը Տրոցկուն հանեց իր կազմից, իսկ ՀամԿ(բ)Կ ԿԿ և ԿՎՀ միացյալ պլենումը 1927-ի հոկտեմբերին Տրոցկուն և Զինովևին վտարեց ԿԿ կազմից։ ՀամԿ(բ)Կ XV համագումարի օրակարգի հարցերի վերաբերյալ պլենումի որոշմամբ սկսվածներ կուսակցական բանավեճի ժամանակ ԿԿ–ի գծի օգտին արտահայտվեց ավելի քան 738 հզ․ կոմունիստ, հակակուսակցական բլոկի օգտին՝ 4120 մարդ (0,5%)։ 1927-ի նոյեմբ․ 7-ին բլոկի կողմնակիցները Մոսկվայում և Լենինգրադում փորձեցին կազմակերպել հակացույցեր, որը բացահայտ հակասովետական ելույթ էր։ ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի և ԿՎՀ–ի համատեղ նիստում (1927-ի նոյեմբ․ 14) Տրոցկին և Զինովեը վտարվեցին կուսակցությունից։ 1927-ի դեկտեմբերին ՀամԿ(բ)Կ տասն հինգերորդ համագումարը ամփոփեց բանավեճի արդյունքները և նշեց, որ օպոզիցիան վերջնականապես իր կապերը խզել է լենինիզմի հետ, վերասերվել մենշևիկյան