Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/112

Այս էջը սրբագրված է

շևիկյան խմբի, հայտարարեց, որ տրոց- կիստական օպոզիցիային պատկանելն անհամատեղելի է կուսակցության շար- քերում գտնվելու հետ, հավանություն տվեց Տրոցկուն և Զինովեին կուսակցու- թյունից վտարելուն և ՀամԿ(բ)Կ–ից վտա- րեց ևս 75 ակտիվ տրոցկիստների։ Որ պես ակնհայտ հակահեղափոխական խումբ կուսակցությունից վտարվեց նաև Տ․ Վ․ Սապրոնովի խումբը (23 մարդ)։ ԿԻԳԿ IX պլենումը (1928-ի փետրվար), ինչպես նաև Կոմինտերնի VI կոնգրեսը (1928-ի օգոստոս) հավանություն տվեցին համագումարի որոշումներին։ Այսպես Տ–ԶՀԲ ջախջախվեց գաղափարապես և կազմակերպչորեն։ Գրկ․ КПСС в резолюциях и решениях съездов, конференций и пленумов ЦК, 8 изд․, т- 3, М․, 1970; Титов А․ Т․, Смирнов А․ М․, Ш а л а г и н К․ Д․, БорьбаКоммунистической партии с антиленинскимигруппами и течениями в послеоктябрьскийпериод 1917-1934 гг․, М․, 1974․Տես նաև Տրոցկիզմ հոդվածի գրականությունը։


ՏՐՊԱՏՈՒՆԻՔ, Ատրպատունիք, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում։ Տեղադրությունը ենթադրական է․ Մ․ Երեմյանը զետեղում է Արլ․ Տիգրիսի (Ջերմ) Շահբուր վտակի հովտում։ Տ․ եղել է համանուն նախարարության ժա- ռանգական տիրույթը։ Ըստ Զորանամա- կի, Տ․ նախարարությունը հայկ․ բանակին տվել է 100 հեծյալ մարտիկ։ Եղիշե պատ- միչը վկայում է, որ Տ–ի զորաջոկատը մաս- նակցել է Վարդանանց պատերազմին՝ ընդդեմ պարսկ․ նվաճողների։ VI դ․ Տ–ի տերերից Սեբեոսը հիշատակում է Թեո– դորոսին և Աարգսին։ Հետագա աղբյուր- ներում Տ–ի մասին տեղեկություններ չեն հանդիպում։


ՏՐՈՒԲԱԴՈՒՐ' (ֆրանս․troubadour< պրովանս․ trobador, trobar – գտնել, ոտանավոր հորինել), միջնադարյան պրովանսյան բանաստեղծ–երգիչՆեր, երգերի հեղինակներ (XI–XIII դդ․, Ֆրանսիայի հվ․)։ Հայտնի են շուրջ 500 Տ․՝ գլխավորապես աշխարհիկ ֆեոդալներ, շարքային ասպետներ, ինչպես նաև մի շարք քաղաքաբնակներ։ Տ–ի պոեզիայի հիմնական թեմաներն են կյանքի բերկրանքը, «չըք– նաղ տիկնոջ» պաշտամունքը, նրբակիրթ սերը, ռազմ, սխրանքները (շատ Տ–ներ եղել են խաչակրաց արշավանքների մաս- նակից)։ Երբեմն արծարծել են նաև սո– ցիալ–քաղ․ մոտիվներ։ Տ–ի քնարերգու- թյանը բնորոշ է նրբագեղությունը, երա– ժըշտականությունը, տաղաչափական բարդությունն ու բազմազանությունը։ Այն որոշակի ազդեցություն է գործել ֆրանս․ տրուվերների և գերմ․ միննեզին գերների վրա։ Հաճախ Տ–ի հետ հանդես է եկել նրա մոտ ծառայող մենեստրելը, որը երաժշտ․ գործիքով նվագակցել է։ Ջ․ Վերդին գրել է «Տրուբադուր» օպերան (ըստ Ա․ Գարսիա Գուտիերեսի համանուն դրամայի)։ Տ–ի պոեզիային դիմել են Հ․ Հայնեն, է․ Ռոստանը, Լ․ Արագոնը, Թ․ Մ․ էլիոթը, Ա․ Բլոկը։ Տ–ի երգերից մի քանիսը թարգմանված են հայերեն։


ՏՐՈՒԲԵՑԿՈՅ Նիկոլայ Սերգեևիչ, իշ- խան (1890, Մոսկվա –1938, Վիեննա), ռուս լեզվաբան։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1913), դասախոսություն– ներ լսել Լայպցիգի համալսարանում (1913–14)։ Մոսկվայի համալսարանի պրի– վատ–դոցենտ (1915–16), Ռոստովի հա- մալսարանի պրոֆեսոր (1918), Վիեննա– յի ԳԱ անդամ (1930)։ Պրագայի լեզվա բանական խմբակի տեսաբաններից։ Ուսումնասիրել է սլավ, լեզուների պատ- մությունը, զբաղվել նախադաղստանյան և աբխազա–ադըղեական լեզուների պատ- մահամեմատական հետազոտությամբ։ Մշակել է հնչույթաբանության՝ որպես լեզվաբանական առանձին գիտակարգի, սկզբունքները («Հնչույթաբանության հի- մունքներ», գերմ․, 1939, ռուս հրտ․ 1960)։ Տ–ի տեսությունը ձևավորվել է Բոդուեն դե Կուրաենեի և Ֆ․ դը Սոսյուրի գաղափարների ազդեցությամբ։ Ձևակեր- պել է ձևահնչույթաբանության սկզբունք- ներն ու խնդիրները։ ^^․Реформатский А․ А․, Н․ С․ Трубецкой и его «Основы фонологии», в кн․։ Трубецкой Н․ С․, Основы фонологии, М․, 1960․


ՏՐՈՒԲԵՑԿՈՅ Պավել (Պաոլո) Պետրովիչ (1866, Ինտրա, Իտալիա –1938, Ինտրա, Իտալիա), ռուս քանդակագործ–իմպրե– սիոնիստ։ Աշխատել է Միլանում՝ մասնա- վոր ստուդիաներում (1884) և իր արվես- տանոցում (1885–97)։ 1897–1906-ին ապ- րել է Պետերբուրգում և Մոսկվայում, 1906-ից՝ Ֆրանսիայում, ԱՄՆ–ում, Իտա– լիայում։ Իր գործերում (հիմնականում ժանրային և դիմաքանդակային արձանիկ ներ, ինչպես և կիսանդրիներ) Տ․ ձգտել է կերպարի անմիջականության («Մոսկով– յան կառապան», 1898, Լ․ Ն․ Տոլստոյի դի- մաքանդակը, 1899, երկուսն էլ՝ բրոնզ, Ռուս, թանգարան, Լենինգրադ, Տրետյա- կովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Ալեք- սանդր III-ի հուշարձանին (բրոնզ, 1900– 1906, Պետերբուրգ) հատուկ ծանրությունն ու կոպիտ ուժը օբյեկտիվորեն նրան հա– դորդել են մերկացնող իմասա։ Գրկ шмидт и.,Трубецкой, М., 1964


ՏՐՈՒԲԵՑԿՈՅ Սերգեյ Պետրովիչ (1790 –1860), դեկաբրիստ, իշխան, գվարդիայի գնդապետ։ Մասնակցել է 1812-ի Հայրե նական պատերազմին և ռուս, բանակի 1813–14-ի արտասահմանյան արշավանք ներին։ Վերադառնալով Ռուսաստան՝ եղել է դեկաբրիստների առաջին գաղտնի ընկերությունների՝ «Փրկության միության» (1816) և «Բարօրության միության» (1818) հիմնադիրներից։ Դեկաբրիստների Հս․ միության կազմակերպիչներից և ղեկա- վարներից էր, դրսևորել է քաղ․ չափավո- րություն։ Կողմնակից էր Ռուսաստանում սահմանադրական միապետության հաս- տատմանը և գյուղացիների ազատագըր– մանը՝ ոչ մեծ հողակտորներով։ Դեկա- բրիստների Հվ․ ընկերության հետ բա- նակցությունների ժամանակ, Կ․ Ֆ․ Ռի- չենի խմբի ճնշման տակ, Հս․ ընկերության անունից համաձայնություն է տվել 1826-ին համատեղ ելույթի։ 1825-ի դեկտ․ 14-ի ապստամբության նախօրեին ընտրվել է դիկտատոր, բայց գտնելով, որ ապստամ- բությունը դեռ պատրաստ չէ, չի եկել Մենատի հրապարակ։ Դատապարտվել է մահվան, որը փոխարինվել է աքսորով (1839-ից՝ Իրկուտսկի մոտ)։ 1856-ին Տ–ին ներում է շնորհվել։ Գրել է «Նոթեր» (1906)։


«ՏՐՈՒԴ» («Труд», «Աշխատանք»),

ՀԱՄԿԽ–ի ընդհանուր քաղ․ կենտր․ օրա- թերթ։ Լույս է տեսնում 1921-ից, Մոսկվա- յում։ Լուսաբանում է ժողտնտեսության պլանների կատարման համար ծավալ վող սոցիալիստ, մրցությունը, գիտատեխ․ առաջընթացի, հասարակական արտա- դրության արդյունավետության բարձրաց ման միջոցառումները, արհմիութենական կազմակերպությունների կյանքը, բարձ- րացնում աշխատավորությանը արտադրու- թյան ղեկավարման պրոցեսում ներգրա- վելու, նրա կուլտուր–կենցաղային պայ- մանների բարելավման հարցեր։ Առանձ- նահատուկ ուշադրություն է նվիրում աշ- խատանքի պաշտպանությանը, աշխա- տանքային օրենսդրության խստագույն պահպանմանը։ «Տ․» արտացոլում է ՍՄԿԿ և սովետական պետության լենինյան ար- տաքին քաղաքականության և միջազգա- յին հարցեր, պրոպագանդում ինտերնա- ցիոնալիզմի, միջազգային բանվորական և արհմիութենական շարժման միասնա- կանության ժամանակակից խնդիրները։ Տպագրվում է 52 քաղաքում (1982)։ Պար- գևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1951) և Լենինի (1971) շքանշան ներով։

ՏՐՈՒՄԵՆ (Truman) Հարրի (1884-1972), ԱՄՆ–ի պետ․ գործիչ, 33-րդ պրեզիդենտը (1945–53)։ Ծնվել է ֆերմերի ընտանի- քում։ Մասնակցել է 1914–18-ի առաջին- համաշխարհային պատերազմին։ 1926– 1934-ին եղել է Միսսուրի նահանգի օկ- րուգային դատարանի նախագահ։ 1934– 1944-ին՝ սենատոր։ 1945-ի հունվարից՝ ԱՄՆ–ի փոխպրեզիդենտ դեմոկրատական կուսակցությունից, ապրիլից (Ֆ․ Դ․ Ռուզ– վեչտի մահից հետո)՝ պրեզիդենտ։ Նրա հրամանով 1945-ի օգոստոսին Ճապո– նիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաք- ները Ենթարկվել են ատոմային ռմբա- կոծության։ Տ–ի քաղաքականությունն ուղղված էր «սառը պատերազմի» հրա- հրմանը ՄՍՀՄ–ի և սոցիալիստ, մյուս երկրների դեմ։ Առաջ է քաշել իմպեր․ էքսպանսիաների ծրագրեր (տես Տրու– մենի դոկտրինա», (Մարշաչի պլան»),