Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/114

Այս էջը սրբագրված է

Հիվանդության վարակիչ բնույթի մասին ենթադրություններ են եղել դեռևս մ․ թ․ ա․, սակայն միայն 1865-ին ֆրանսիացի բժիշկ ժ․ Վիլմենը գիտականորեն ապացուցեց Տ–ի առաջացումը վարակիչ գործոնից։ 1882-ինՌ․ Կոխը հայտնաբերեց աուբերկուլոզի հարուցիչը՝ միկոբակտերիաները (Կոխի ցուպիկը)։ Հանդիպում են 4 տեսակի միկոբակտերիաներ․ մարդու (typhus humanus), եզան (է․ bovinus), թռչունների (է․ avium) և մկան (է․ muris)։ Մարդն զգայուն է հատկապես մարդու և եզան տեսակների հանդեպ։ Վարակի հիմնական աղբյուրը Տ–ով հիվանդ մարդն Է։ Վարակը օրգանիզմ է թափանցում շնչառական ուղիներով։ Վարակումը հնարավոր է նաև հիվանդ կենդանիներից (հատկապես կովերից) ու թռչուններից ստացած սննդամթերքների (կաթ, միս, ձու) օգտագործումից։ Ոչ ճիշտ և անկանոն բուժման դեպքում հիվանդի օրգանիզմում կարող են առաջանալ միկոբակտերիաների կայուն ձևեր (բացիլակրություն)։ Վարակվածների մեծամասնությունն օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների շնորհիվ Տ–ով չեն հիվանդանում։ Այդ բնածին կայունությունն ուժեղանում է առանձնահատուկ իմունիտետի միջոցով, որը ձեռք է բերվում ԲՑԺ–ով (ֆրանս․ Bacillus Calmette Guerin) վակցինացումից հետո։ Հիվանդության զարգացմանը նպաստում են ոչ լիարժեք սննդի ընդունումը, աշխատանքի անբարենպաստ պայմանները, պրոֆեսիոնալ վնասակարությունները։ Նախատրամադրող կամ ուղեկցող գործոններ են՝ շաքարախտը, քրոնիկական բրոնխիտը, ալկոհոլամոլությունը ևն։ Առավել հաճախ հիվանդացման ենթակա են վաղ մանկական տարիքի երեխաները, դեռահասները և ծերունական ու նախածերունական տարիքի մարդիկ։ Տ․ բնորոշվում է բորբոքային օջախների առաջացմամբ ոչ միայն հարուցիչի թափանցման այլև սսսրբեր․ օր գաններում ու հյուսվածքներում։ Բակտերիային թույների ազդեցության ներքո այդ հյուսվածքային տարրերը ենթարկվում են կազեոզ (լոռանման) կազմափոխման, իսկ ֆերմենտների ազդեցությունից (լեյկոցիտների առաջացրած)՝ մասնակի կամ լրիվ քայքայման։ Հաճախ թմբիների շուրջն առաջանում է շարակցահյուսված քային պատիճ, որով սահմանազատվում են շրջակա հյուսվածքներից։ Թմբիկները կարող են լրիվ սպիանալ և շերտազատվել կալցիումի աղերի լոռանման զանգվածի տեսքով, անբարենպաստ պայմաններում՝ առաջացնել կավերնաներ (խոռոչներ)։ Միկոբակտերիաները կավերնաներից թոքային հյուսվածքների մյուս հատվածներն են անցնում բրոնխներով, խորխը կուլ տալիս տեղադրվում են աղիքներում, թափանցում են նաև կոկորդի և ըմպանի լորձաթաղանթները՝ առաջացնելով առանձնահատուկ փոփոխությունների նոր օջախներ։ Տ–ի կլինիկական դրսևորումները բազմազան են․ հիվանդության որոշ ձևեր առաջանում են օրգանիզմը վարակի հետ հանդիպելուց անմիջապես հետո։ Այդ դեպքում երեխաների ներքին օրգաններում փոփոխությունները լինում են աննշան։ Սակայն տուբերկուլինի (ախտորոշիչ պատրաստուկ՝ Տ–ով վարակվածների ալերգիական ռեակցիան հայտնաբերելու համար) դրական ռեակցիան (Մանտուի, Պիրկեի), այնուհետև որոշ ընդհանուր ախտանշանների (մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գիշերային քրտնարտադրություն, քնի և ախորժակի վատացում, լացկանություն, գրգռվպծություն) ի հայտ գալը վկայում են S-ային ինտոքսիկացիայի մասին։ Այնուհետև զարգանում Են ներկրծքային ավշահանգույցների ախտահարման՝ բ ր ո ն խ դ ե ն ի տ ի ախտանշաններ, որի թացքը համեմատաբար բարենպաստ է։ Ծանր ձևերը նկատվում են մանկական տարիքում։ Առաջնային վարակման դեպքում թոքերում (հարուցիչի թափանցման տեղում) առաջանում են առանձին (հազվադեպ բազմաթիվ) մանր թմբիկներ կամ խոշոր օջախներ։ Թոքերում միայնակ օջախի առկայությունը և ներկրծքային ավշահանգույցների ախտահարումներն անվանվում են առաջնային Տ–ային կոմպլեքս։ Թոքերից և ավշահանգույցներից պրոցեսը կարող է տարածվել թոքամզի վրա (տես Թոքամզի բորբոքում), ինչպես նաև պարանոցային, անութային, ենթածնոտային, աճուկային ավշահանգույցներ, որոնք մեծանում են, դառնում ցավոտ։ Պրոցեսը խորանալիս ավշահանգույցները քայքայվում են, առաջացնում խուղակներ, որտեղից լինում է թարախահոսություն, իսկ լավացումից հետո մնում են սպիներ։ Հարուցիչները որովայնի ավշահանգույցներում տեղադրվելիս բորբոքային պրոցեսի մեջ են ընդգրկում նաև որովայնամիզը (Տ–ային պերիտոնիտ), ճարպոնը, աղիքների ավշահանգույցները (մեզադենիտ)։ Վարակը կարող է թափանցել նաև կոնքազդրային հոդ (կոքսիտ), ծնկահոդ (գոնիտ), ողնաշար (սպոնդիլիտ)։ Երիկամների և միզուղիների Տ–ի դեպքում հիվանդները գանգատվում են հաճախակի և ցավոտ միզարձակումից, գոտկատեղի բութ ցավերից։ Տ–ային մենինգիտից առաջանում են ուժեղ գլխացավեր, փսխում, ջղաձգություններ, գիտակցության կորուստ։ ժամանակին բուժելիս ելքը մահացու չէ։ Մաշկի Տ․ բնորոշվում է ծայրանդամների, դեմքի, կրծքավանդակի, հետույքի շրջաններում թմբիկների, հանգույցների և պնդացումների առաջացմամբ, որոնք հաճախ խոցոտվում են։ Հազվադեպ հանդիպում է նաև Տ–ային կարմիր գայչախաը։ Աչքի Տ․ արտահայտվում է աչքի լորձաթաղանթի կարմրությամբ և այտուցով, եղջերաթաղանթում պղպջակի (ֆլիկտենա) առաջացմամբ, անոթաթաղանթում՝ թմբիկների զարգացմամբ, տեսողության նվազմամբ, երբեմն կուրությամբ։ Առավել հաճախախ տահարվում են թոքերը։ Այն հիմնականում թոքերում և ավշահանգույցներում հին օջախների, «նիրհող` վարակի սրացման հետևանք է, որը հանգեցնում է Տ–ի։ Վերջինիս պատճառ կարող է դառնալ նաև կրկնակի վարակումը՝ հատկապես բացիլակիր հիվանդի հետ երկարատև շփման ժամանակ։ Այդ երկրորդային վարակումն սկսվում է հիմնականում թոքերի վերին բաժիններում (օջախային Տ․) կամ տարբեր ձևերի և մեծության խոշոր բորբոքային օջախներով (ինֆիլտրատիվ Տ․)։ Հիվանդության ախտանշանները որոշ ժամանակ բացակայում են, սակայն մեծ մասամբ նկատվում է ինքնազգացողության վատացում, գիշերային քրտնարտադրություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, չորհազ, շճաթարախային խոր - խարտադրություն։ Հիվանդության ախտանշաններն առավել բուռն են արտահայտվում թոքային հյուսվածքի քայքայման և կավերնաների առաջացման դեպքում (կավերնոզային և ֆիբրոկավերնոզային, ցիռոզային Տ․), որոնք ուղեկցվում են հետևյալ բարդություններով՝ թոքսրտային անբավարարություն, լյարդի, երիկամների ամիլոիդոզ, կրծքավանդակի ինքնաբեր օդահավաք (սպոնտան պնեմոթորաքս), թոքամզի թարախային բորբոքում, թոքային արյունահոսություն ևն։ Ախտորոշումը․ ռենտգենաբանական (հիմնականում ֆլյուորագրաֆիա) մեթոդներով, խորխի հետազոտության, տուբերկուլինային փորձերի և հիվանդության կլինիկական ախտանշանների հիման վրա։

բաժանումը․ հակատուբերկուլոզային բակտերիաստատիկ պատրաստուկներ՝ ստրեպտոմիցին, տուբազիդ (իզոնիազիդ), ՊԱՍԿ, էտամբուտոլ, ռիֆամպիցին ևն, վիտամիններ՝ B1, B6, С, ապագերզգայնացնող դեղամիջոցներ, կորտիկոստերեոիդներ, վիրաբուժական մեթոդներ՝ հատկապես թոքի և նրա առանձին հատվածների ու բլթերի հեռացում։ Առանձին դեպքերում կիրառում են կոլապսաթերապիայի մեթոդներ (արհեստական պնևմոթորաքս ևն), կլիմայաբուժություն։ Բուժման տեևողությունը 10–12 ամիս է և ավելի։ Կանխարգելումը․ բնակչության աշխատանքային, կենցաղային աայմաններհ բարելավում, սանիտարալուսավորչական միջոցառումների անցկացում, հակատուբերկուլոզային պատվաստումներ ԲՑԺ վակցինայով․ ՍՍՀՄ–ում վակցինացնում են բոլոր նորածիններին և ռեվակցինացնում մինչև 30 տարեկան չհիվանդացածներին ։ Քիմիականխարգելում՝ տուբազիդով, երբեմն պարաամինասալիցիլաթթվի հետ զուգորդմամբ (պատրաստուկն օգտագործում են օրական 1 անգամ, 2–3 ամիս տևողությամբ, տարին 2 անգամ), անցկացվում է երեխաների, դեռահասների և հասուն տարիքի մարդկանց շրջանում, որոնք սերտ շփում են ունեցել բացիլ արտադրող հիվանդների հետ, ինչպես նաև տուբերկուլինային վիրաժի, Մանտուի դրական ռեակցիայի, թոքերում ոչ ակտիվ Տ–ային փոփոխությունների առկայության դեպքում։ Սան․ կանխարգելիչ միջոցառումներ՝ Տ–ի օջախների ախտահանում, բացիլ արտադրող հիվանդների մեկուսացում՝ հիվանդանոցներում, առողջարաններում, շփված և վարակված երեխաների մեկուսացում հատուկ մսուրմանկապարտեզներում ու գիշերօթիկ դպրոցներում։ ՍՍՀՄ–ում բացիլ արտադրող հիվանդներն իրավունք ունեն առաջին հերթին ստանալ մեկուսացված բնակարան։ Նոր հայտնաբերված հիվանդ