Բրուսիլովսկու հետ, 1945, Ղազախ, օպերայի Ա բալեաի թատրոն), «Բիրժան և Սաոա» (1946, Ղազախ, օպերայի և բալետի թաարոն, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949, 2–րդ խմբ․ 1957), նվագախմբային և կամերային ստեղծագործություններ, կինոերաժշտություն, երգեր, Ղազախ․ ՍՍՀ պետ․ հիմնի երաժշտությունը (Ե․ Գ․ Բրուսիլովսկու և Լ․ Ա․ Համիդիի հետ, 1945)։ 1953-ից դասավանդել է Ալմա Աթայի կոնսերվատորիայում։ Եղել է Ղազախ․ ՍՍՀ կոմպոզիտորների միության նա խագահը (1956–60)։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստի ճանի շքանշանով։ ՏՈՒԼԵԳԵՆՈՎԱ Բիբիգուլ Ահմեաովնա (ծն․ 1929), ղազախ սովետական երգչուհի (կոլորատուրային սոպրանո)։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1967)։ 1954-ին ավարտել է Ալմա Աթայի կոնսերվատորիան։ 1954– 1956-ին և 1971-ից՝ Ղազախ, օպերայի և բալետի թատրոնի, 1956–71-ին՝ Ղազախ, ֆիլհարմոնիայի մենակատարուհի։ Դերերգերից են՝ Զյունանուշիկ (ՌիմսկիԿորսակովի «Զյունանուշիկ»), Վիոլետտա, Ջիլդտ (Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո»), Ռոզինա (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Նորինա (Դոնիցետտիի «Դոն Պասկուալե»), Կզժիբեկ (Բրուսիլովսկու «Կըզ ժիբեկ»), Գուլբարշին, (Ռահմադիևի «Ալպամիս»), Ենլիկ (ժուբանովայի «Ենլիկ Քեբեկ»)։ Հանդես է գալիս համերգներով (նաև արտասահմանում)։ Ղազախ․ ՍՍՀ Կուլյաշ Բայսեիտովայի անվ․ պետ․ մրցանակ (1966)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1970)։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ ՏՈՒԼՈՆ (Toulon), քաղաք, նավահան գիստ և ռազմածովային բազա Ֆրանսիա յի հվ–ում, Միջերկրական ծովի ափին։ 185 հզ․ բն․ (1980)։ Կա ծովային զինա․, ■սՆՆդի արդ– յունաբերություն, ձկնորսություն։ Հնում եղել է հուն․, ապա՝ հռոմեական գաղութ, XVII դ․ վերշին և XVIII դ․ սկզբին՝ առաջ նակարգ ծովային ամրոց։ Երկրորդ հա մաշխարհային պատերազմի ժամանակ (1939–45), Ֆրանսիայի կապիտուլյացիա յից հետո, ֆրանս․ նավատորմիղի մի մասը մնաց Տ–ում։ 1942-ին ֆրանս․ հայ– րենասերները Տ–ում ջրասույզ արեցին իրենց ռազմանավերն ու պայթեցրին զի նանոցը՝ ֆաշիստների ձեռքը չընկնելու համար։ 19 44-ի օգոստոսին ֆրանս․ բա նակը ազատագրեց Տ․։ ՏՈՒԼՉԱ (Tulcea), Թ ու լ չ ա, Ռումինիայի Դոբրուջա նահանգի Տուլչա ժուդեցի վարչ․ կենտրոնը, նավահանգիստ Դանուբի գետաբերանում։ 73 հզ․ բն․ (1981)։ Զարգացած է սննդի արդյունաբերությու նը, կավահողի արտադրությունը։ Ունի նավաշինարան։ Ռումինիայի հայկ․ գաղթավայրերից է։ Հայերը Տ–ում հաստատվել են XVI–XVII դդ․։ Նրանք զբաղվել են առևտրով և արհեստագործությամբ։ Ունեցել են ընտ րովի թաղային խորհուրդ։ 1830-ին հայերը կառուցել են մատուռ, իսկ 1882-ին դրա տեղում հիմնադրել Ս․ Գրիգոր Լուսավորիչ ելնի Վիրապից եկեղեցին (ճարտ․ Հ․ Պալյանի նախագծով)։ Տ–ում գործել են Ս․ Գրիգոր Լուսա վորիչ ելնի Վիրապից հայկ․ եկե ղեցին (1882-85․ ճարտ․ Հ․ Պալյան) հայկ․ դպրոց և ծաղկոց, ընդօրինակվել են ձեռագրեր։ «Գալացից առժամանակ տեղափոխված «Անի» տպարանը 1917– 1921-ին Տ–ում հրատարակել է հայկ․ գըրքեր։ 1881-ին Տ–ի հայկ․ համայնքն ունեցել է 400, 1925-ին՝ 190, 1933-ին՝ 100 բնակիչ։ Ներկայումս հայերի քանակը Տ–ում չի անցնում մի քանի տասնյակից։ Ս․ Քուանջյան ՏՈՒԼՍԿԻ, քաղաքատիպ ավան, ՌՍՖՍՀ Կրասնռդարի երկրամասի Ադըղեական ԻՄ Մայկոպի շրջանի կենտրոնը։ Գտնվում է Բելայա գետի աջ ափին, Մայկոպից 12 կմ հվ–արլ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ։ Կա անտառկոմբինատ, երկաթ բետոնե իրերի գործարան, սննդի կոմբինատ, երկաթուղային կայարան։ Կոլտընտեսությունն զբաղվում է հացահատի կային կուլտուրաների, արևածաղկի, ծխախոտի և բանջարեղենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ, երաժշտական, երեկոյան բաներիտ դպրոցներ, 2 գրադարան, 2 մշակույթի տուն, 4 կինոթատրոն, հիվանդանոց։ Հայերը եկել են Սամսունից և շրջակա գյուղերից, 1882-ին։ ՏՈՒԼՈՒ, ժողովուրդ Հնդկաստանում։ Բնակվում են Թամիլնադ նառանգի արմ–ում (Տուլուվա), ինչպես նաև Մահա– րաշարա, Կարնատակա և Կերալա նա հանգների Թամիլնադին կից շրջաններում։ Ընդհանուր թիվը՝ 1,3 մլն (1978)։ Լեզուն պատկանում է դրավիդյան լեզու ներին։ Պաշտոնական կրոնը հնդուիզմն է, տարածված են նաև հին հավատալիք ները (զանազան ոգիների պաշտամունք են)։ Կենցաղում պահպանվել են նախնա դարյան համայնակարգի գծեր։ Աճեցնում են կոկոսյան արմավենի, հավաքում կո կոսյան արմավենու հյութ են։ Գրկ․ Народы Южной Азии, М․, 1963․ ՏՈՒԽԱՉԵՎՍԿԻ Միխայիլ Նիկոլաևիչ (1893–1937), սովետական ռազմ, գործիչ, զորավար, Աովետական Միության մարշալ (1935)։ ՄՄԿԿ անդամ 1918-ից։ Ծնվել է Մմոլենսկի նահանգում, ազնվականական ընտանիքում։ Ավարտել է Ալեքսանդրյան ռազմ, ուսումնարանը (1914)։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին (1914–18), 1915-ին գերի է ընկել, 1917-ին փախել Ռուսաստան։ 1918-ին մտել է կարմիր բանակ։ Քաղաքա ցիական պատերազմի ժամանակ եղել է Արլ․ ռազմաճակատի 1-ին, Հվ․ ռազմաճակատի 8-րդ բանակների, Արլ․ ռազմա ճակատի 5-րդ բանակի (որը մյուս բանակների հետ հաջողությամբ կռվել է Կոլչակի զորքերի դեմ Ուրալն ու Սիբիրն ազա տագրելու համար) հրամանատար։ Կովկասյան ռազմաճակատի զորքերի հրամանատարն էր (1920-ի փետրվար–ապրիլ) դենիկինյան զորքերի ջախջախման ժամանակ, Արմ․ ռազմաճակատի հրամանատարը (1920–21) սովետա–լեհ․ պա տերազմում, 7-րդ բանակի հրամանատա րը Կրոնշտադտի խռովության ճնշման (1921-ի մարտ) և ւսևաոնովշչինւսյի ջախջախման (1921-ի ապրիլ–մայիս) ժամանակ։ Քաղաքացիական պատերազմից հետոգործուն մասնակցություն է ունեցել 1924–25-ի ռազմ, ռեֆորմին։ Եղել Է ԲԳԿԲ ռազմ, ակադեմիայի պետ (1921), Արմ․ ռազմ, օկրուգի զորքերի հրամանա տար, 1925–28-ին՝ ԲԳԿԲ շտաբի պետ, 1928–31-ին՝ Լենինգրադի ռազմ, օկրուգիզորքերի հրամանատար, 1934-ից՝ Մ․ Ն․ Տուխաչևսկի պաշտպանության ժողկոմի տեղակալ, 1936-ից՝ 1-ին տեղակալ և մարտական պատրաստության վարչության պետ։ Մեծ դեր է խաղացել կարմիր բանակի տեխ․ վերազինման, զորքերի կազմակերպա կան կառուցվածքի փոփոխման, նոր զորատեսակների և զինված ուժերի տեսակ ների (ավիացիա, մեքենայացված և օդա դեսանտային զորքեր, ռազմածովային ուժեր ևն) զարգացման, բանակի հրամա նատարական U քաղ․ կազմի պատրաստման գործում։ Եղել է մի շարք ինքնուրույն ռազմ, ակադեմիաների (մեքենայացման և մոտորավորման են) ստեղծման նախաձեռնող։ Տ․ մեծ ներդրում է կատարել ռազմավարության, օպերատիվ արվեստի, տակտիկայի և ընդհանրապեսռազմ, գիտության մշակման մեջ։ Տ–ու գործունեու թյունը, հատկապես զինվածության պետի և պաշտպանության ժողկոմի տեղակալի պաշտոնում, կարևոր նշանակու թյուն ունեցավ ապագա պատերազմին ՍՍՀՄ Զինված ուժերի կազմակերպական և տեխ․ նախապատրաստման գործում։ 1934-ից ՀամԿ(բ)Կ ԿԿ անդամության թեկնածու։ Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։ Երկ․Избр․ произв․, т․ 1–2, М․, 1964․ Գրկ․ Тодорский А․ И․, Маршал Ту хачевский, М․, 1966․ ՏՈՒԿԱՅ, Թ ու ք ա յ (Գաբդուլլա Մուհամեդգարիֆուևիչ, 1886–1913), թաթար բանաստեղծ, հրապարակագիր։ Տ–ի համար բնորոշ է եղել հեղափոխ․ արդիականության, ժող․ զանգվածների պայքարտացոլումը («Ազատության մասին», 1905, «Պորտաբույծներին», 1906, «Պետական դումա», 1906 ևն)։ Տ․ հեղափոխական–քաղաքացիական քնարերգության սկզբնավորողն է թաթար, գրկ–յան մեջ։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/118
Այս էջը սրբագրված է