Հանդես է եկել նաև որպես երգիծաբան։ Նրա երգիծանքը լի է ցարիզմի, ազգայնական բուրժուազիայի, հոգևորականության նկատմամբ ատելությամբ։ Գրել է մանուկներին նվիրված մի շարք գործեր։ Տ․ թաթար, ռեալիստ, գրաքննադատության հիմնադիրն է։ 1966-ին Թաթար․ ԻՍՍՀ–ում սահմանվել է Գաբդուլլա Տուկայի անվ․ հանրապեւո․ մրցանակ։ Երկ․ &сзрлэр, т․ 1–4, Казан, 1955–56; Избранное, М․, 1971․
ՏՈՒԿԱՆ (լատ․ Tucana), երկնքի հվ․ կիսագնդի համաստեղություն։ Ամենապայծառ աստղը 2,8 աստղային մեծության է։ Գտնվում է Կռունկ, Հնդիկ, Օկտանտ, Հարավային հիդրա և Փյունիկ համաստեղությունների միջև։ Տ․ համաստեղության մեջ է գտնվում մեզ ամենամոտգա լակտիկան՝ Մագելանի փոքր ամպը (մեր Գալակտիկայի արբանյակը)։ Այս համաստեղության մեջ է նաև Տ․ 47 գնդաձև աստղակույտը՝ հայտնի աստղակույտերից ամենամեծն ըստ աստղերի քանակի (միա վորում է տասնյակ միլիոնավոր աստղեր)։ Վերջինիս աստղերի սպեկտրային ուսում նասիրությամբ պարզվել է, որ այն զգալի չափով մետաղներ է պարունակում։ ՍՍՀՄ–ի տարածքից Տ․ չի երեում։
ՏՈՒԿՆՈՒԿ, գյուղ Արմ․ Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Մանազկերտից հս․, Արածանիի աջ ափին։ Հնում զուտ հայաբնակ գյուղ է եղել՝ Տուրուբերան նահանգի Կորի գավառում։ 1909-ին ուներ մոտ 100 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Տ–ի հայկ․ թաղերն ավերվել, իսկ բնակիչների մի մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։
ՏՈՒԿՈՒՄԱՆ (Tucumdn), Սան Մ ի գ և լ դե Տ ու կ ու մ ա ն, քաղաք Արգենտի նայի հս–արմ–ում (Սալադիլիո գետի հովտում), համանուն պրովինցիայի վարչական կենտրոնը։ 366 հզ․ բն․ (արվարձան ներով, 1975)։ Տրանսպորտային հանգույց է, Հս․ Արգենտինայի կարեոր տնտ․ կենտրոնը։ Կան շաքարի արդյունաբերության, քիմ․, մեքենաշինական (տրանսպորտային) ձեռնարկություններ։ Ունի համալսարան։ Հիմնադրվել է 1565-ին։
ՏՈՒՂՏ (Althaea), տուղտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 12 տեսակ՝ տարածված Եվրոպայի և Ասիայի բարեխառն գոտում, 8-ը՝ նաև ՍՍՀՄ–ում։ Առավել արժեքավոր է դ և ղ ա տ ու S․ (A․ officinalis), որի ցողունի բարձրությունը 60–150 սմ է, ծաղիկները հնգաթերթիկ են, բաց վարդագույն կամ սպիտակ, երբեմն՝ կարմրավարդագույն։ Ունի ճյուղավոր, մսալի արմատներով կոճղարմատ։ Պտուղը մերկ է, սերմը՝ տափակ, կլոր, եզրերը՝ բաց դեղնագույն։ Աճում է տափաստանային, անտառատափաստանային գոտիներում, գետերի, լճերի ափին, խոնավ մարգագետիններում են։ Մշակվում է Ուկրաինայում և Կրասնոդարի երկրամասում։ Կոճղարմատներն ու արմատները պարունակում են շաքարներ, օսլա, տերևները՝ վիտամին C, հանքային աղեր, եթերայուղեր, սերմերը՝ մինչև 12% ճարպայուղ։ Չորացրած արմատներն օգտագործում են փոշու, թուրմի, մզվածքի ձևով՝ շնչառական ուղիների, միզուղիների հիվանդությունների ժամանակ, որպես խորխաբեր, փափկացնող, հակաբորբոքային միշոց։ ՀՍՍՀ–ում տարածված է նաև հայկական Տ․, որն իր դեղորայքային հատկություններով չի զիշում դեղատու Տ–ին և աճում է Հոկտեմբերյանի, էշմիածնի, իշեանի, Դիլիշանի, Մեղրու և այլ շրջաններում։ Ա․ Բարսեղյան
ՏՈՒՂՐԻԼ ԲԵԿ (բառացի՝ բազե իշխան) (մոտ 993–1063), սեչջուկյան թուրքերի պետության հիմնադիր։ Մելշուկի թոռը։ Եղբոր՝ Չակիր Բեկի հետ գլխավորել է օղուզների սելջուկյան միավորումը։ 1038-ին նվաճել է Խարասանի մի մասը և Նյուշապուհում հռչակվել սուլթան։ 1040-ին ջախջախել է Ղազնևիների պետության (X–XII դդ․, Միջին Արևելքում) զորքը։ 1040–55-ի ընթացքում նվաճել է իյորեզմը, Իրանի մեծ մասը, Ատրպատականը, Իրաքը, 1055-ին մտել է Բաղդադ։ Աբբասյան Կաիմ խալիֆան հարկադրված էր Տ․ բ–ին տալ սուլթանի, այնուհետև՝ «Արևելքի և Արևմուտքի թագավորի» տիտղոս։ Տ․ Բ–ի օրոք սելջուկները քանիցսարշավել են (1047, 1048, 1054-ին՝ Տ․ բ–ի գլխավորությամբ) Հայաստան, կողոպտել ու ավերել բազմաթիվ գավառներ ու քաղաքներ, սակայն անհաջողություն կրել Մանազկերտում և Վանանդում (տես Վանանդի դիմադրություն 1054)։
ՏՈՒՄԱՆ, Դ ու մ ա ն, գյուղ Արմ․ Հայաստանում, էրզրումի վիլայեթի համանուն գավառի Խնուս գավառակում, Զեռնակ լեռան լանջին։ 1885-ին ուներ 60 տուն, 1909-ին՝ 80 տուն, առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ մոտ 105 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Տ․ ավերվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՏՈՒՄԻԹավատառ տեքստ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանում, շրջկենարոնից 30 կմ հս–արմ․։ Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, խաղողագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավարներ, հիվանդանոց, մանկապարտեզ։ Տ–ում և շրջակայքում պահպանվել են Գոռոզ կամ Գորոզու բերդը (IX դ․), Կարմիր (X դ․),խտտրոխութ, Սարեն խութ, Խաչեն արտ, Մկրտիչի տեփեր, Վարդապետի աղբյուր և Մ․ Հովհաննես եկեղեցիները (VII – XVIII դդ․), Օխտը դոնի (VII դ․) և ճոխպռըվածառի (X–XIII դդ․) վանքերը, Իգակոց կամ Հայկազն, Կարմիր քարի, Ստեփնոցենց խութ բնակատեղիները (V– XIII դդ․)ւ Հայկազի կամուրջը (XIII դ․), Արքունակունք բաղնիքը (X–XVIII դդ․)։
ՏՈՒՅ–ՏՈՒՅ, հարսանեկան, ծիսական, մեկ շարքով կամ խառը դասավորությամբ ճանապարհի հայկական պար։ Կատարում են «Տ–տ․» բարձր բացականչություններով (որից էլ պարը ստացել է իր անունը), աղմկելով, երկու ձեռքերի բթամատներով ու միջամատներով շրխկացնելով։ Նպատակը ճանապարհից «չար ուժերին» վանելն է։ Տարածված է եղել XIX դ․ և XX դ․ 1-ին կեսին Լենինականում ու նրա շրջակայքում շիրակցիների («շորագյալ– ցիների») մեջ։ Աղավաղված ձևով «Դոյ– դոյ» կոչվող մի կատակ պար պահպանվել է Ախալքալաքի շրջանում։ Հիմնական պարաքայլը ոտ փոխելն է (դանդաղ ու թռիչքներով), մենապարերում նաև՝ օձաձև աջ ու ձախ գնացող քայլերը։ Կատարվել է տարեկան տոներին և հարսանիք ների երթերի ժամանակ։ Պարեղանակի շ չափը է, կատարման տեմպը՝ միջին արագության։ ժ․ Խաչատրյան
ՏՈՒՅԺ, տուժանքի տեսակ, կիրառվում է պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում և հաշվվում է տոկոսներով՝ յուրաքանչյուր օրվա թերակատարված պարտավորության գումարից։
ՏՈՒՅՄԱՋԻ, քաղաք (1960-ից), Բաշկիրական ԻՍՍՀ–ում։ Գտնվում է Ուսեն գետի ափին։ Ունի երկաթուղային կայարան։ 51 հզ․ բն․ (1985)։ Նավթարդյունաբերության, նավթամուղների հատման կենտրոն է։ Կան գազավերամշակման, տեխ․ ածխածնի, քիմ․ մեքենաշինության, երկրաֆիզիկ․ սարքավորումների, բժշկ․ ապակու, շինանյութերի, սննդի արդյունաբերության գործարաններ, թղթի ֆաբրիկա։ Ունի տեխնիկում, բժշկ․ ուսումնարան։ Հիմնադրվել է 1937-ին Տույմազիի նավթահանքերի հայտնաբերման կապակցությամբ։
ՏՈՒՆ բանաստեղծական, բանաստեղծության մեջ՝ որևէ ձևական նշանով միավորված բանատողերի խումբը։ Ամեն մի չափածո տեքստ, բնականաբար, բաժանվում է այդպիսի խմբերի, տեքստը, որտեղ այդ բաժանումը կարգավորված չէ, այսինքն՝ ենթարկված է լոկ շարահյուսությանը և իմաստին, կոչվում է աստրոֆիկ՝ ոչ տնային (Հոմերոսի «Իլիականը»)․ տեքստը, որտեղ բաժանումը կարգավորված է, այսինքն՝ ընթերցողն ու ունկնդիրը նախապես, իմաստից անկախ, որոշակի տեղերում սպասում են որոշակի բանաստեղծական նշանների հայտնվելուն (օրինակ, ուժգին դադար, կարճտող, արական հանգ, ռիթմ), կոչվում է ստրոֆիկ՝ տնային (այդպիսին են Պինդարոսի ներբողները)։ Աստրոֆիկ և ստրոֆիկ տեքստերի միջև հնարավոր են միջակաձևեր՝ անկայուն երկարությամբ Տ–եր (օրինակ, ֆրանս․ «Ռոլանդի երգը»)։ ժամանակի ընթացքում ձևավորված Տ–երի տեսակներից են բեյթը կամ դիստիքոսը (երկտող), տերցինը (եռատող), քառատողը (քատրեն), 5, 6 և 7 տողանի խմբերը, օկտավը (ութնյակ), սպենսերյան (9 տողանի), օնեգինյան (14 տողանի) Տ–երը ևն։ Տան այնպիսի «բարդ» ձևեր, ինչ պիսիք են գազեչը, քառյակը (ռուբայի), հայրենը, սոնետը, ռոնդոն, արիոչետը, ունեն ոչ միայն կայուն ստրոֆիկա, այլև որոշակի ծավալ։ (Տես նաև՝ Ռիթմ)։ Գրկ․ Жирмунский В․ М․, Композиция лирических стихотворений, в его кн․։ Теория стиха, Л, 1975․