Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/123

Այս էջը սրբագրված է

կառավարող Ցուան մոնղ․ դինաստիայի իշխանության տակ, XVI դ․ վերջից մինչև XVII դ․ 2-րդ կեսը4 Ալթըն խաների արևմաամոնղ․ պետության կազմում։ XVI –XVII դդ․ Տ–ում տարածվել է ամայականությանը, որը դարձել է պաշտոն, կրոն։ 1757–1912-ին Տ․ գտնվել է մանջուրաչին․ ֆեոդալների իշխանության տակ, որի դեմ ժողովուրդը բազմիցս ապստամբել է։ Տուվացի գյուղացի–անսա– նապահների ազգ․-ազատագր․ շարժման հետևանքով 1912-ին մանջուրական լուծը թոթափվել է։ 1914-ին տուվացի խոշոր ֆեո դալների և պաշտոնյաների խնդրանքով Տ․ անցել է Ռուսաստանի հովանավորու թյան տակ (ռուս, անվանումը՝ Ուրյանխայի երկրամաս)։ Այդ իրադարձությունը որոշակիորեն նպաստել է Տ–ի տնտեսու թյան և մշակույթի զարգացմանը, տուվացիների ռուս, հեղափոխ․ շարժմանը հա ղորդակցվելուն։ 1918-ի մարտի 16-ին Տ–ում հռչակվել է սովետական իշխանություն։ 1918–21-ին Տ–ի ժողովուրդը պայքարել է Կոլչակի ջոկատների, չին․ ռազմամոլ ների, մոնղ․ ֆեոդալների դեմ, որոնք ջախջախվեցին կարմիր բանակի ջոկատ ների օգնությամբ։ 1921-ի օգոստ․ 14-ին համատուվայական սահմանադիր խուրալը (համագումարը) հռչակեց Տաննու–Տուվայի ժող․ Հանրապետությունը և հաստատեց նրա սահմանադրությունը։ 1926-ից Տ․ կոչվել է Տուվայի ժող․ Հանրա պետություն (ՏԺՀ)։ Տուվայի ժող․ հեղա փոխական կուսակցության (ստեղծվել էր 1922-ին) VIII համագումարը (1929) նշեց Տ–ի սոցիալիստ, զարգացման ուղիները։ Հանրապետությունում ստեղծվեցին հողի մշակման և անասնապահության բարե լավման ընկերություններ, առաջին կո լեկտիվ և պետ․ տնտեսությունները։ 1930-ին ստեղծվեց տուվացիների ազգ․ գիրը, զարկ տրվեց անգրագիտության վերացմանը։ 1931-ին ֆեոդալները որպես դասակարգ վերացվեցին։ ՍՍՀՄ մշտական տնտ․, քաղ․ և մշակութային օգնու թյուն էր ցույց տալիս Տ–ին։ 1930–31-ին Տ–ում կատարվել է առաջին մարդահամա րը։ 1941–45-ի Հայրենական մեծ պատե րազմի տարիներին Տ․ բազմակողմանի նյութական օժանդակություն է ցույց տվել կարմիր բանակին։ Տուվացի կամա վորները սովետական բանակի շարքե րում մասնակցել են գերմանաֆաշիստ․ զորքերի դեմ մղված մարտերին։ Բավարարելով տուվացիների խնդրանքը՝

ՌՍՖՍՀ Գերագույն սովետի Նախագահության 1944-ի հոկտ․ 13-ի հրամանագրով հանրապետությունը որպես ինքնավար մարզ ընդունվել է ՌՍՖՍՀ կազմի մեջ։ 1953-ին Տ–ում հիմնականում ավարտվել է գյուղատնտեսության կոլեկտիվացումը, կատարվել կուլտուրական հեղափոխու թյուն, ձևավորվել է ազգ․ մտավորակա նությունը։ Սովետական իշխանության տա րիներին, շնորհիվ ՍՄԿԿ լենինյան ազգ․ քաղաքականության, Տ․ վեր է ածվել սո ցիալիստ․ հանրապետության՝ բազմաճյուղ գյուղատնտեսությամբ, զարգացող արդյունաբերությամբ և իր՝ բնույթով սո ցիալիստ․ ու ձևով ազգ․ մշակույթով։ Տու– վացիները համախմբվել են որպես սո ցիալիստ․ ազգ։ 1961-ի հոկտ․ 10-ին Տու– վայի ԻՄ վերակազմավորվել է Տուվայի ԻՍՍՀ–ի։ Տ․ պարգևատրվել է Լենինի (1964) և Ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով։

              ժողովրդական տնտեսությունը։
Գլխ․ ճյուղերն են գյուղատնտեսությունը և լեռ նահանքային արդյունաբերությունը։ Տ–ի տնտեսությունը զարգանում է Կրասնոյարսկի երկրամասի, մասնավորապես Սայանի տերիտորիալ արտադր․ կոմպ լեքսի հետ համագործակցված։

Գյուղատնտեսությունը։ Առաջատար ճյուղը անասնապահությունն է, որը մաս նագիտացված է նրբագեղմ ոչխարաբու ծության և մսակաթնատու անասնապա հության ուղղությամբ։ Արագորեն զար գանում են խոզաբուծությունը և թռչնա բուծությունը։ Անասնապահության ավան դական ճյուղերից են ձիաբուծությունը, ուղտաբուծությունը և եղջերվաբուծությունը։ 1982-ին ցանքատարածությունները կազմում էին 299,6 հզ․ հա՝․ Հողագործու թյունը ունի հացահատիկային ուղղու թյուն (ցորեն, գարի, վարսակ, կորեկ)։ Զգալի են կերային կուլտուրաների ցանքերը։ Հողագործության գլխավոր շրջանը Տուվայի գոգհովիտն է, որտեղ գործում է Բարլըկի ոռոգման համակարգը։ Կարեվոր նշանակություն ունեն մուշտակա մորթ գազանորսությունը (գլխավորապես սամույրի, սկյուռի, աղվեսի) և գազանա բուծությունը (երկնագույն բևեռաղվես)։ 1985-ին հանրապետությունում կար 164,1 հզ․ խոշոր, 1138,2 հզ․ մանր եղջերավոր անասուն, 54,7 հզ․ խոզ։

           Արդյունաբերությունը։ 

Վառելիքաէներգետիկ բազան հենվում է Ուլուգ Խեմի ավազանի քարածխի վրա։ 1984-ին արտադրվել է 105,7 մլն կվա>ժ էլեկտրա էներգիա։ Տուվան միացված է Կրասնոյարսկի էներգահամակարգին։ Արդյունա բերության կարևոր ճյուղն է լեռնահան քային արդյունաբերությունը [գունավոր մետաղներ, ասբեստ (103,4 հզ․ ա, 1984), քարածուխ (942 հզ․ ա), ոսկի]։ Զարգացած է սննդի (մսի, կաթի, գարեջրի գոր ծարաններ, ալրաղաց կոմբինատ), ան տառային (1984-ին արտահանվել է 284 հզ․ մ3 բնափայտ) և փայտամշակման, շի նանյութերի արդյունաբերությունը։ Կան նաև մետաղամշակման և թեթև արդյունա բերության ձեռնարկություններ։ Տրանսպորտի հիմնական տե սակը ավտոմոբիլայինն է (երկարությու նը՝ 6,1 հզ․ կմ, այդ թվում կոշտ ծածկով՝ 1,6 հզ․ կմ, 1975), որին բաժին է ընկնում հանրապետության բեռնաշրջանառության «Տուվակոբալտ» կոմբինատի ընդհանուր տեսքը 92% –ը։ Գետերը (հատկապես Ենիսեյի վերին հոսանքը) նավարկելի են, օգտա գործվում են նաև անտառանյութի լաս տառաքման համար։ Տ․ օդային գծերով կապվում է Աբականի և Կրասնոյարսկի հետ։

Առողջապահությունը։ 1981-ին Տ–ի ԻՍՍՀ 48 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 871 բժիշկ։ Գործում են Ուշ Րելդիր բալնեոլոգիական, Չեղեր ցեխային կուրորտները, 4 առողջարան, 8 հանգստյան տներ և բազաներ։ Կա 2 տուրբազա։

ժողովրդական կրթությունը և կուլտուր լուսավորական հիմնարկները։ 1982/83 ուս․ տարում 173 հանրակրթական դպրոցում սովորել է 65,1 հզ․ աշակերտ, 6 պրոֆտեխ․ ուս․ հաստատությունում՝ 2,2 հզ․, 6 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատությունում՝ 4,1 հզ․, ման կավարժ․ ինստում և Կրասնոյարսկի պոլի տեխ․ ինստ–ի մասնաճյուղում (Կզըլ) 2,8 հզ․ մարդ։ 1982-ին գործել է 164 մաս սայական գրադարան, 210 ակումբային հիմնարկ, 211 կինոսարքավորում, 14 ար տադպրոցական հիմնարկ, 60 դյուցազուն ների անվ․ հանրապետական հայրեն ա– գիտ․ թանգարանը (Կզըլ)։

Գիտական հիմնարկներն և ն․ Տ–ի գյուղատնտ․ փորձակայանը (հիմն, է 1934-ին), Տ–ի լեզվի, գրականու թյան և պատմության ԳՀԻ (հիմն, է 1945-ին, հրատարակում է «Գիտական տե ղեկագիր»), ՍՍՀՄ ՄԳԱ ազգային դպրոց ների Տ–ի ԳՀԻ–ի լաբորատորիան 1972), ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի տնտեսա գիտ․ արդ․ արտադրության կազմակերպ ման ինստի Տ–ի տնտեսագիտական լա բորատորիան (1975), Լենինի անվ․ գյուղատնտ․ գիտ․ համամիութենական ակա դեմիայի Սիբիրի բաժանմունքի գյուղատնտեսության էկոնոմիկայի ԳՀԻ–ի Տ–ի սեկտորը (1975)։

Մամուլը, ռադիոհաղորդումները, հե ռուստատեսությունը։ Հանրապետական թերթերն են․ «Շին» («ճշմարտություն», 1925-ից), «Տիվանին անիյակւոարի» («Տուվայի երիտասարդություն», 1933-ից), «Տուվինսկայա պրավդա» («Тувинская правда», ռուս․, 1924-ից)։ Հրատարակ վում է «Ուլուգ–Խեմ» գրական–գեղարվեստական ալմանախը (1946-ից, աուվ․, ռուս․)։ Ռադիոհաղորդումները՝ տուվ․ և ռուս․։ Հեռուստահաղորդումները՝ տուվ․ և ռուս․, տեղական հաղորդումները և կենտր․ հեռուստատեսության ծրագիրը իրականացվում է «Օրբիտա»-ի համա կարգի միջոցով։ Հեռուստակենտրոնը գտնվում է Կզըլում։

Գրականությունը։ Տուվայի գրկ․ առաջացել է ազգ․ գրության ստեղծումից (1930) հետո։ 30-ական թթ․ հրատարակվել են Ս, Սարըգօոլի (ծն, 1908), Բ․Խովենմեյի (1915-72), Մ․ Պյուրբյուի (1913–75) նոր կյանքն ու ժողովուրդների բարեկամությունը գՈվերգող առաջին բանաստեղծու թյունները։ Պյուրբյուն «Չեչեկ» (1941) պոեմով հաստատեց այդ ժանրը աուվական գրկյան մեջ։ «Մամբուկայի պատմությունը» • (1930–31) առաջին արձակ գործը ստեղծվել է կոլեկտիվ։ Այնուհետև Ս․ Տոկան (1901–73) հանդես է եկել