Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/130

Այս էջը սրբագրված է

արտիստուհի, բալետմայսաեր, մանկավարժ։ ՍՍՀՄ ժող․ արաիսաուհի (1959)։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ 1929–54-ին եղել է Ա․ Նավոիի անվ․ օպերայի և բալեաի թատրոնի արաիսաուհի (1931-ից՝ մենապարուհի, 1937-ից՝ բալետմայսաեր)։ Մասնակցել է ուզբ․ առաջին բալետների ստեղծմանը։ Դերապարերից են՝ Շահիդա (Տալի «Շահիդա»), ԱքԲիլյակ (Վասիլենկոյի «ԱքԲիլյակ»), Գուլյանդոմ (Բրուսիլովսկու «Դուլյանդոմ»), Զարեմա (Ասաֆեի «Բախչիսարայի շատրվանը»)։ Ուզբ․ պարի ֆոլկ լորի գիտակ էր և բանահավաք։ 1957-ից Ուզբ․ ՍՍՀ «Բախոր» ժող․ պարի անսամբլի կազմակերպիչն էր և գեղարվեստական ղեկավարը։ 1945–57-ին դասավանդել է Ուզբ․ պարարվեստի ուսումնարանում։ ՍՍՀՄ (1946, 1951, 1973) և Ուզբ․ ՍՍՀ Համզայի անվ․ (1967) պետ․ մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։


ՏՈՒՐԵ (Toure) Սեկու, Ահմեդ Սեկու (1922–1984), Դվինեայի Հանրապետության պետ․ և քաղ․ գործիչ։ 1952-ից՝ Դվի նեայի դեմոկրատական կուսակցության (հիմն․ 1947, 1978-ից՝ Գվինեայի պետություն կուսակցություն) գլխ․ քարտուղարը։ 1956–58-ին՝ Ֆրանսիայի Ազգ․ ժողովի դեպուտատ, 1958-ի հոկտեմբերից՝ ան կախ Դվինեայի պրեզիդենտ, 1958–72-ին՝ նաև կառավարության ղեկավար։ «ժողովուրդների մինչև խաղաղության ամրապնդման համար» միշազգային լենինյան մրցանակ (1961)։ Հեղինակ է Աֆրիկայի ժողովուրդների անկախության պայքարի հարցերի վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների, որոնցում հիմնավորվում է Աֆրիկայի երկրների ոչ կապիտա լիստ․ ուղիով զարգացման անհրաժեշտությունը։

ՏՈՒՐԻԶՄ (ֆրանս․ tourisme, < tour – զբոսանք, ուղևորություն), ճանապարհորդություն (ուղևորություն, արշավ) ազատ ժամանակի ընթացքում, ակտիվ հանգստի ձև, աշխատանքում ծախսած ուժերը վերականգնելու արդյունավետ միշոց, առնող ջապահության, ֆիզկուլտուրայի, անհատի հոգևոր, կուլտուրական ու սոցիալ․ զարգացման համակարգի բաղկացուցիչ մաս։ Իր երկրի սահմաններում կատարվող ճանապարհորդությունները միավորվում են «ներքին (ազգային) տուրիզմ», երկրի սահմաններից դուրս կատարվողները՝ «արտաքին տուրիզմ» հասկացություններով։ Միշազգային Տ․ և ազգ․ Տ․ գտնվում են փոխադարձ կապի ու պայմանավորվածության մեջ, շատ երկրներում ունեն ընդհանուր նյութատեխ․ բազա և աշխատանքի միասնական ոլորտ։ Ընդունված է տարբերակել, կազմակերպված Տ․, որի ժամանակ ճանապարհորդությունը կատարվում է տուրիստական կազմակերպությունների ծրագրով, և, այսպես կոչված, ոչ կազմակերպված Տ․, երբ տուրիստը ճանապարհորդում է իր ծրագրով ու ինքնասպասարկման միջոցներով։ Տ․ Ս Ս ՀՄ–ու մ։ Ռուսաստանում առջին խոշոր տուրիստական կազմակերպությունը հիմնվել է 1885-ին (Պետերբուրգ, «Աշխարհի բոլոր երկրներ հասարակական ճանապարհորդության ձեռնարկություն»)։ 1887-ին բացվել է Ալպիական ակումբը (Թիֆլիս), 1890-ին՝ Ղրիմի լեռնային ակումբը (Օդեսա, Ցալթայի ու Սևաստոպոլի մասնաճյուղերով, հետագայում՝ Ղրիմ–Կովկասյան լեռնային ակումբ), 1895-ին՝ Ռուս, տուրինգ ակումբը (Պետերբուրգ, հեծանվորդ տուրիստների ընկերություն, Մոսկվայի, Կիևի, Ռիգայի և այլ բաժանմունքներով, 1901-ից՝ Տուրիստների Ռուսաստանյան ընկերություն)։ Սովետական տուրիստական շարժման պատմությունն սկսվում է 1920-ական թթ․։ Բանվորների ուղևորությունների կազմակերպմամբ զբաղվել են արհմիությունները, սովորողների և կարմիրբանակայինների՝ լուսժողկոմատը։ 1928-ին ստեղծվել են «Սովետական տուրիստ», 1929-ին՝ «Ինտուրիստ» բաժնետիրական Պրոլետարական տուրիզմի ընկերությունները։ 1930-ին ՍՍՀՄ ԺԿԽ որոշմամբ «Սովետա կան տուրիստ»-ի և Պրոլետարական տուրիզմի ընկերության միավորումով հիմնվել է Պրոլետարական տուրիզմի և էքսկուր սիաների համամիութենական կամավոր ընկերությունը (ՊՏԷՀԿԸ), 1932-ին՝ ՌՍՖՍՀ լուսժողկոմատի կենտր․ մանկ, էքսկուրսիոն–տուրիստական կայանը։ 1936-ին ՍՍՀՄ ԿԴԿ որոշմամբ տեղական ու հեռավոր ճանապարհորդությունների ու էքսկուրսիաների ղեկավարումը հանձնարարվել է ՀԱՄԿխ–ին, որի կազմում ստեղծվել է տուրիստական–էքսկուրսիոն վարչություն (ՏԷՎ)։ 1940-ին, արդեն արհ միությունները ձեռնարկություններում և ուս․ հաստատություններում ստեղծել էին մի քանի հազար տուրիստական բշիշներ, շատ շրշաններում բացել տուրիստական– էքսկուրսիոն երթուղիներ (165 տուրիստա կան հանգրվան ու ճամբար)։ 1950–60-ա– կան թթ․ միութենական բոլոր հանրապետություններում, ՌՍՖՍՀ 33 երկրամասում ու մարզում գործել են ՏԷՎ–ներ, իսկ 144 քաղաքում՝ տուրիստական ակումբներ։ 1962-ին ՏԷՎ–նեբը վերակառուցվել են տուրիստական խորհուրդների։ Մոսկվայում կազմվել է տուրիզմի կենտր․ խորհուրդը (ՏԿԻ»)։ 1969-ին ՍՄԿԿ Կենտկոմը, ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը և ՀԱՄԿԽ որոշում են ընդունել երկրում տուրիզմի և էքսկուրսիոն գործի հետագաբարելավման միջոցառումների մասին, ՏԿԻ* վերակազմվել է ՏԷԿԽ (Տուրիզմի և էքսկուր սիաների կենտր․ խորհուրդ), խնդիր է դրվել տուրիստական–էքսկուրսիոն գործը դարձնել աշխատավորության սպասարկման խոշորագույն բնագավառ։ 1981 – 1985-ին Տ–ի նյութատեխ․ բազան ամրապնդելու համար միայն արհմիությունները հատկացրել են 500 մլն ռ․, տուրիստական հանգրվանների թիվը հասել է շուրշ 1000-ի, նրանցում եղած տեղերի թիվը 150 հզ–ից հասել է 300 հզ–ի։ Տուրիստական շարժման թափով ու ծավալով ՍՍՀՄ–ը աշխարհում առաջնակարգ տեղ է գրավում։ Տէկիյ տարեկան սպասարկում է շուրջ 200 մլն տուրիստի ու 130 մլն էքսկուրսանտի, նրա համակարգում գործում են համամիութենական նշանակության 350 և տեղական նշանակության 6 հզ․ երթուղի, յուրաքանչյուր տարի կազմակերպվում են շուրջ 8 հզ․ ծովային ու գետային, 9 հզ․ երկաթուղային, 30 հզ․ օդային և ավելի քան 200 հզ․ ավտոբուսային ուղերթներ, շուրջ 800 քաղաքում ու բնակավայրում աշխատում են էքսկուրսիոն կամ էքսկուրսիաների ու ճանապարհորդությունների բյուրոներ, երկրում կա ավելի քան 3 հզ․ ակումբ և 14 հզ․ տուրիստական հանդերձանքի վարձութային կայան։ 1981–85-ին զգալիորեն ընդլայնվել է մանկական տուրիստական–էքսկուրսիոն հիմնարկների ցանցը, որը գլխավորում է ՍՍՀՄ լուսավորության մինիստրության կենտր․ մանկ, տուրիստական–էքսկուրսիոն կայանը (ԿՄՏԷԿ, հիմնվել է 1970-ին)։ 1980-ին երկրում գործել է ավելի քան 200 ՄՏԷԿ, ավելի քան 300 մանկ, տուրիստական հանգրվան։ Վերջին 20–25 տարում մեծ չափերով ընդլայնվել են ՍՍՀՄ միջազգային տուրիստական կապերը։ «Ինտուրիստ»-ը աշխարհի 10 առաջատար ֆիրմաներից է, Միջազգային տուրիստական ալյանսի, Տուրիստական գործակալությունների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի և այլ միջազգային կազմակեր պությունների անդամ։ 1985-ին աշխարհի բոլոր երկրներում տարբեր ֆիրմաների շուրջ 500 գործակալներ զբաղվել են ՍՍՀՄ–ից տուրիստներ ընդունելու կամ ՍՍՀՄ տուրիստներ ուղարկելու հարցերով։ Արտաքին Տ–ի զարգացմանը նպաստում է տրանսպորտային կապերի ընդլայնումը։ 1983-ին ՍՍՀՄ–ը օդային գծերով կապված է եղել 89 (110 քաղաք), երկաթուղային գծերով՝ 27 արտասահմանյան երկրի հետ։ Արտասահմանյան քաղաքացիները ՍՍՀՄ են այցելել տարբեր երկրների 34 քաղաքացիական նավահան գիստներից։ Միջազգային լայն կապեր ունի «Սպուտնիկ» միջազգային երիտասարդական տուրիստական բյուրոն (խոշորագույնը աշխարհում, ստեղծվել է 1958-ին, 1983-ին նրա համակարգում գործել է 19 միջազգային երիտասարդական ճամբար)։ Արտաքին Տ․ հիմնականում կազմակերպում ու ղեկավարում է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առնթեր արտասահմանյան տուրիզմի կոմիտեն (ԱՏԿ, հիմն, է 1964-ին, մինչև 1969-ը՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առնթեր Տ–ի վարչություն, 1969-ից՝ գլխ․ վարչություն)։ Ընդլայնվել են նաև ՍՍՀՄ և արտասահմանյան երկրների արհմիութենական տուրիստական կազմակերպությունների կապերը։ 1958-ից ՏԿԽ–ում գործում է միջազգային տուրիզմի ենթաբաժին։ 1983-ին Սովետական Միություն է այցելել 5 մլն արտասահմանցի, արտասահմանյան երկրներ է մեկնել 4 մլն սովետական քաղաքացի։ Հանգստի և առողջարանային բուժման ռեսուրսներով ՍՍՀՄ–ը աշխարհում գրավում է 1-ին տեղը։ Երկրում կա հանգստի և առողջարանային բուժման ավելի քան 450 բնական շրջան, 500 առողջարանային կենտրոն, մի քանի տասնյակ հազար էքսկուրսիոն օբյեկտ։ Տուրիստական շարժումը ՍՍՀՄ–ում ունի սոցիալ․ բնույթ, զարգանում է ժողովրդի աոողջության պահպանման պետ․ քաղաքականության համապատասխան։ Յուրաքանչյուր տարի միայն սոցիալ․ ապահովագրության ֆոնդերից տուրիստական կազ–