Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/141

Այս էջը սրբագրված է

⟨տարածված է Հնդկաստանում, ԱՄՆ–ում ևն,սկսել են կիրառել նաև Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ադրբեջանում, Կիրգիզիայում ու ՍՍՀՄ այլ շրջաններում⟩։ Գլխային Ց․ և պատվարներ․ ծառայում են բարձրավանդակներից հոսող ստորգետնյա ջրերը պատնեշելու (գլխային Ց․) կամ ջրամբարների և գետերի ջրերով հողերը ողողումից պաշտպանելու համար (պատվարներ կամ ափային Ց․)։ Պաշտպանվող տարածքի սահմանների երկարությամբ,ստորգետնյա ջրերը հոսքի շարժման լայնությամբ տեղադրում են մեծ տրամագծով խողովակներկամ ինքնահոս, ինչպես նաև պոմպերով մղվող ուղղաձիգ ջրհորներ։

 ՀՍՍՀ–ում Ց–ներ կիրառում են Արարատյան դաշտի, Վարդենիսի, Կալինինոյի և այլ շրջանների հավելուրդային ջրերը հեռացնելու, հողերը աղազերծելու նպատակով։ Գ․ Մեւիքյան       

ՑԱՄՔԱՐ ծղոտի, տորֆի, թեփի և այն նյութերի շերտ, որն օգտագործվում է կենդանիների համար փափուկ, չոր, մաքուր և հարմար պառկելատեղ ստեղծելու համար։ Ց․ պետք է կասեցնի գոմաղբի քայքայումը, մեծացնի դրա ելքը և ապահովի որակը որպես պարարտանյութ, պահպանի կենդանիներին պառկելախոցերից, վնասվածքներից, վարակիչ և այլ հիվանդություններից։ Որպես Ց․ կարելի է օգտագործել նաև եղեգնը, բոշխը, կոշտ ճահճախոտը, ծառի ճյուղերը և տերևները, ասեղնատերևները, երբեմն՝ ավազը։ Լավագույն Ց․ են աշնանացան հացաբույսերի ծղոտը և տորֆը։ Ց–ի կիրառման եղանակներն են՝ ամենօրյա փոխվող Ց․,պարբերաբար Փոխվող (մատրիցային) Ց․, խորը մշտական Ց․ (փոխում են սովորաբար տարին 1–2, իս թռչնանոցում՝ 1–3 անգամ)։ Ց–ի ծախսի չափը պայմանավորված է դրա տեսակով, որակով, կենդանիների տեսակով, խնամքի համակարգով։ ՑԱՅԴԱՄԻ ՀԱՐԹԱՎԱՅՐ, Ց ա յ դ ա մ, տեկտոնական իջվածք Կենտրոնական Ասիայում, Չինաստանում։ Երկարությունը մոտ 700 կմ է, լայնությունը՝100—300կմ, բարձրությունը՝ 2600–2900 մ։ Տա րեկան տեղումները 25–50 մմ են, արլ–ում՝ մինչև 150 մմ։ Կան նավթի և կերակրի աղի հանքավայրեր։


ՑԱՅԼԱՅԻՆ ՀՈԴ, ցայլային համաճոն, աջ և ձախ կոնքոսկրերի միակ ցումն է առջևից՝ ցայլոսկրերի միջև։ Երկու ցայլոսկրերի կցումը կատարվում է միջցայլային աճառային սկավառակի միջցայլային, որի մեջ կա փոքրիկ խոռոչիկ։ Ց․հ–ում շարժումները բացակայում են։ Հղիության ընթացքում Ց․ հ–ի չափերն ու առաձգականությունը մեծանում են և թեթևացնում ծննդաբերության ընթացքը։


ՑԱՅԼՔ, կոնքի ստորին մասի առջևի մազածածկ բլրակը, որի ոսկրային հենքը կազմում են ցայլոսկրերը։ Կանանց Ց–ի շրջանը ենթամաշկային հարուստ ճարպաշերտի շնորհիվ ավելի ուռուցիկ է և կոչվում է աստղիկյան բլրիկ («Վեներայի թումբ)։ Կանանց Ց–ի վերին սահմանն աղեղնաձև է, գոգությամբ դարձած վեր, տղամարդկանցը՝ վեր դարձած կոր է։


ՑԱՅՏԱՋՐՄՈՒՂ, ավտոմատ միացվող ոռոգման գլխիկ, որը տեղակայվում է ջրով և փրփուրով հրդեհահարման համակարգերի խողովակաշարերի վրա։ Հանդերձված է դյուրահալ զոդանյութով Փակված ջերմային փականք–կափույրով։ Ջերմաստիճանի բարձրացման դեպքում զոդանյութը հալվում է, և Ց․ սկսում է գործել։


ՑԱՅՏՆՈՏ (գերմ․ Zeitnot,< Zeit– ժամանակ և Not – կարիք), սահմանված քանակով քայլերի կատարման համար հատկացված ժամանակի պակաս շախմատի կամ շաշկու պարտիաներում։ Շախմատի պաշտոնական մրցումներում յուրաքանչյուր պարտիայի համար սովորաբար նախատեսվում է 2,5 ժ 40 (1 ժ հաջորդ 16) քայլի համար, միջազգային շաշկու մրցում ներում՝ 2 ժ 50 (1 ժ հաջորդ 25) քայլի համար, ռուս, շաշկու մրցումներու1ժ –10ր յուրաքանչյուր 35 քայլի համար։ Խաղի ընթացքում ժամանակի անհաշվենկատ ծախսումը հանգեցնում է Ց–ի, իսկ լիակատար սպառումը՝ պարտության, անկախ խաղային վիճակից։ Գործածվում է նաև փոխաբերական իմաստով։ Գ․ Հակոբյան ՑԱՆ, մարդու մաշկի և լորձաթաղանթների վրա տարբեր մեծության ու բնույթի բծերի ի հայտ գալը։ Առաջանում է արտաքին (մեխանիկական, քիմ․ ևն) և ներքին (նյարդային և արյունաստեղծ համակարգերի հիվանդություններ, նյութափոխանակության և առանձին օրգանների ֆունկցիաների խանգարումներ, վարակիչ հիվանդություններ են) գործոնների ազդեցությունից։ Ց կարող է լինել առաջնային, առաջանում է չփոփոխված մաշկի վրա (բիծ, բշտիկ, թարախաբշտիկ, թմբիկ), և երկրորդային՝ առաջանում է առաջնային ցանային տարրերի հետագա զարգացման հետևանքով (պիգմենտավորում, թեփոտում, կեղևիկներ, խոցեր, պառկելահարուկ, սպի, ճաքեր ևն)։


ՑԱՆԳ (< գերմ․ Zange), կիսովի զսպանակվող վռանի ձև ունեցող հարմարանք, որը ծառայում է գլանաձև կամ պրիզմա Մեաաղահաահաստոցի ցան՝ գ ի կապիչ․ /․ կի սովի կոնաձև վոան, 2, սեղմվող դետալ, 3․ պար կուճ յաձև շինվածքների սեղմման համար։ Կի րառում են մետաղահատ կամ փայտա մշակման հաստոցներում, ցանգավոր մատիտներում։


ՑԱՆԴԵՐ Ֆրիդրիխ Արթուրովիչ (1887–1933), սովետական գիտնական և գյուտարար, հրթիռային տեխնիկայի պիոներներից։ Ավարտել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստ–ը (1914)։ 1924-ին առաջադրել է իր հիմնական գաղափարները, ինքնաթիռի և հրթիռի զուգակցումով տիեզերական թռչող ապարատի (ՏԹԱ) ստեղծում, թռիչքի ժամանակ որպես լրացուցիչ վառելիք ՏԹԱ–ի աշխատած մետաղական մասերի օգտագործում։ 1930–1931-ին կառուցել և փորձարկել է բենզինի հետ սեղմված օդով աշխատող, 1,42 ն քարշուժով ՕՌ–1 ռեակտիվ շարժիչ, 1931–32-ին՝ նախագծել բենզինի հետ հեղուկ թթվածնով աշխատող ՕՈ–-2 շար ժիչային տեղակայանք։ Մշակել է «ԳԻՌԴ–X> հրթիռի նախագիծը։ Ց–ի անունով է կոչվում Լուսնի չերևացող կողմի խառնարաններից մեկը։


ՑԱՆԿԱՊԱՏՈՒՄՆԵՐ (անգլ․ enclosures), համայնական հողերի և կարգուկանոնի վերացման առանձնահատուկ ձև, գյուղացիության զանգվածային սեփականազրկման ձևերից՝ այսպես կոչված կապտալի նախասկզբնական կուտակման հիմքերից մեկը։ Ց․ իրենց դասական դրսևորումներն են գտել Անգլիայում, XV դ․ վերջին – XIX դ․ սկզբին։ Առաջին Ց․ Անգլիայում սկսվել են դեռևս XIII^, երբ ապրանքադրամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ ֆեոդալ–լորդերը (կապված բրդի պահանջարկի մեծացման հետ) ձեռնամուխ եղան ցանկապատել և իրենց դոմենին միացնել համայնական հողահանդ–արոտավայրերը։ Վաղ Ց․ դեռևս էականորեն չէին դիպչում գյուղի համայնական կարգին։ Սակայն XV դ․ վերջին –XVI դ․, բրդի գնի աճի հետևանքով Ց–ի սկսեցին ենթարկվել ոչ միայն համայնական արոտավայրերը, այլև վարելահողերը։ Լորդերը ցանկապատում էին ոչ միայն իրենց հայրենակալվածային հողերը, այլև գյուղաց․ հողաբաժինները։ Համայնականները, զըրկվելով իրենց հողաբաժիններից, վռնդվում էին նաև իրենց տներից, վեր էին ածվում պաուպերների՝ ընչազուրկների ու թափառաշրջիկների։ Ց–ին նոր խթան հաղորդեց Ռեֆորմացիան և դրա հետ կապված եկեղեցավանքապատկան հողերի բռնագրավումը։ Ցանկապատված հողերը լորդը շահագործում էր կամ ինքը, կամ հանձ նում էր խոշոր վարձակալ–ֆերմերներին։ Ց․ փոխում էին գյուղի հասարակական պատկերը, աճում էր ֆերմերների տեսակարար կշիռը, նվազում՝ գյուղացի–հա– մայնականներինը։ Ց․ առանձնապես լայնթափ ստացան Անգլ․ բուրժ․ հեղափոխությունից(XVI 1դ․) հետո, ագրարային հարա բերությունների կապիտալիստական վերափոխման ընթացքում։ Հեղափոխության մեջ հաղթեց այսպես կոչված նոր (բուրժուականացած) ազնվականությունը, ընդունվեց նոր ագրարային օրենսդրություն, որը նախկին խոշոր ֆեոդալ հողատերե րին դարձրեց բոլոր հողերի լիիրավ սեփականատերը, իսկ գյուղացի–համայնականներին՝ իրենց հողաբաժինների սոսկ ժամանակավոր օգտագործողներ՝ լիովին ենթակա լորդի կամքին։ XVIII դ․ Ց–ի ընթացքին միջամտեց պառլամենտը բազմաթիվ «մասնակի» օրենքներով, օրինա կանացնելով Ց․, որոնք ավելի հաճախա կի դարձան XVIII դ․ 60-ական թթ․ և հատ կապես դարավերջին ու XIX դ․ սկզբին, ընդգրկելով դեռևս Ց–ի չենթարկված