Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/142

Այս էջը սրբագրված է

համայնական հողերը, որով և վերացվեց համայնական հողերի համակարգը, և ոչնչացավ մանր հողատերերի դասակարգը։ Ց․ նպաստեցին Անգլիայում կապիտ․ գյուղատնտ․ դասական կառուցվածքի կազմավորմանը․ ֆեոդալները վերածվեցին լենդլորդերի, ֆեոդալ. ռենտան տեղը զիջեց կապիտալիստականին, ֆեոդալից կախում ունեցող գյուղացու տեղը գրավեց գյուղատնտեսական բանվորը։ Գյուղացիության սեփականազրկման հետևանքով անգլ․ բուրժուազիան ստացավ էժան բանվորական ուժ։ Ց․ տարածված էին նաև Նիդերլանդներում, Ֆրանսիայում և Գերմանիայում։

Գրկ․ Մ ա ր ք ս Կ․, Կապիտալ, հ․ 1, գլ․ 24, հ․ 3, մ․ 1, գլ․ 27։ М а р к с К․ и Э н г е л ь с Ф․, Соч․, 2 изд․, т․ 23, 25, ч․ 2; Л а в р о в с к и й В․ М․, Парламентские огораживания общинных земель в Англии конца XVIII–нач․ XIX вв․, М․–Д․, 1940․

ՑԱՆՑ (լատ․ Reticulum), երկնքի հարավային կիսագնդի համաստեղություն։ Գտնվում է Ժամացույց, Հարավային հիդրա և Ոսկե ձկնիկ համաստեղությունների միջև։ Ամենապայծառ աստղը 3,3 աստղային մեծության է։ ՍՍՀՄ–ի տարածքից չի երևում։

ՑԱՆՑԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ (Neuroptera), լրիվ կերպարանափոխությամբ զարգացող միջատների կարգ։ Հասուններն ունեն կրծող բերանային ապարատ և երկու զույգ խիտ ջղավորված թևեր (այստեղից՝ անվանումը)։ Թրթուրներին բնորոշ են երեք զույգ կրծքային ոտքերը և երկար սուր մանգաղաձև ծամիչները (վերին ծնոտներ), համարյա բոլորը զարգանում են ցամաքում։ Գիշատիչ են, ոչնչացնում են բուսակեր մանր միջատներին ու տզերին։ Հայտնի է Ց–ի մոտ 5 հզ․ տեսակ․ ՀՍՍՀ–ում հանդիպում է 8 ընտանիքների պատկանող 25 տեսակː․Առավել տարածվածներից են փոքրիկ, մոտ 1 սմ երկարությամբ ո ս կ ե ա չ ի կ ն ե ր ը (Chrysopidae), որոնք ինտենսիվորեն ոչնչացնում են լվիճներին, տերևալվիկներին, տզերին և հեռանկարային են կենսբ․ պայքար կազմակերպելու գործում։ Մ ր ջ ն ա ռ յ ու ծ ն ե ր ը (Nyrmeleonidae) նման են ճպուռների, բայց ունեն երկար բեղիկներ, դրանց թրթուրները չոր ավազի մեջ կառուցում են ձագարներ, թաղվում են հատակին և որսում այնտեղ ընկնող միջատներին։ Ա ս կ ա լ ա ֆ ո ս ն ե ր ը (Asca-laphidae) և ն ե մ ո պ տ ե ր ն ե ր ը (Nemopteridae) նման են թիթեռների և ՀՍՍՀ–ում առավել գեղեցիկ թռչող միջատներից են։ Ն․ Ակրամովսկի

ՑԱՆՑԱՁԵՎ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ, մ ա ղ ա ձ և խ ո ղ ո վ ա կ ն ե ր, վ ա ն դ ա կ ա ձ և խ ո ղ ո վ ա կ ն ե ր, ծաղկավոր բույսերի փոխադրող տարրեր, երկարությամբ ձգված միաշարք բջիջներ են, որոնց ծայրային պատերն ունեն մաղաձև ծակոտիներ։ Ց․ խ–ի առաջացման ընթացքում բջջի վակուոլների թաղանթները, կորիզը, օրգանելները քայքայվում են, ցիտոպլազ ման խառնվում է բջջահյութի հետ։ Բույսերի մեծամասնության Ց․ խ․ գործում են 1 տարի, որոշ տեսակներինը (արմավենիներ)՝ մինչև տասնյակ տարիներ։ Ց․խ–ով է կատարվում օրգ․ նյութերի (գլխավորապես շաքարների) տեղափոխությունը։

ՑԱՆՑԱՐԿՂ, մետաղացանցից պատրաստված, քարով լցված արկղի ձև ունեցող կոնստրուկցիա։ Նախատեսված է գետի հունը ողողումներից պաշտպանելու, կարգավորիչ և ափապաշտպան կառույցները տեղակայելու համար։ Ց․ սովորաբար ունի զուգահեռանիստի ձև (երկարությունը՝ 3–5 մ, լայնությունը՝ 1–5 մ, բարձրությունը՝ 1 մ)։

ՑԱՆՑԵՆԱԲՈՐԲ, ռ և տ ի ն ի տ (< ուշ․ լատ․ retina– ցանցաթաղանթ), աչքի ցանցաթաղանթի բորբոքում: Պատճառներն են աչքի ցանցաթաղանթի արյան անոթների մեջ թարախային ինֆեկցիայի ներթափանցումը՝ արյան վարակման (սեպսիս) կամ օրգանիզմում թարախային օջախի առկայության, տուբերկուլոզի, թունավորումների ևն դեպքերում։ Սովորաբար զուգակցվում է աչքի անոթաթաղանթի ախտահարման հետ (խորիոռետինիտ)։ Բնորոշվում է տեսադաշտի օջախային մասնակի մթագնումների (սկոտոմա) առաջացմամբ՝ ակնհատակի բորբոքային կիզակետին համապատասխան։ Անբավարար բուժման դեպքում առաջանում է տեսողության կայուն անկում։ Աչքի ցանցաթաղանթի ոչ բորբոքային հիվանդությունները, որոնց պատճառներն են անոթների ախտահարումները, նյութափոխանակության խանգարումները, արյան հիվանդությունները, անվանվում են ռ ե տ ի ն ա պ ա թ ի ա ն ե ր։ Առավել հաճախ լինում են հիպերտոնիկ հիվանդության, հղիության թունավորումների, շաքարային հիվանդության ևն դեպքերում։ Բ ու ժ ու մ ը․ պատճառի վերացում։ ․

ՑԱՆՑԿԵՆ, ոսկերչության, արծաթագործության, պղնձագործության, փայտի քանդակազարդման ասպարեզում կիրառվող տեխնիկա, երբ զարդանախշի ուրվագծով կտրելով հեռացնում են ֆոնը։ Ց–ով զարդարվել են կենցաղային բազմատեսակ առարկաներ (նկարի շրշանակ, ծխախոտատուփ, դրամապանակ, շաքարաման, բաժակակալ, ինքնաեռ, հմայիլ, հագուստի հետ գործածվող զարդեր, բնակարանի արտաքին և ներքին զարդամասեր ևն)։ Հայ ոսկերիչները Ց․ զուգակցել են դրվագման եղանակի հետ։ Վարպետը ոսկյա կամ արծաթյա թիթեղի վրա գծագրել է զարդանկարները, ապա դրվագել, հեռացրել դրանց ֆոնը։ Խաչվառ, քշոց, ավետարանի կազմ պատրաստելիս Ց․ զուգակցվել է դրվագման (Թոքատ, էջմիածին, XVII –XVIII դդ․), իսկ շաքարաման, բաժակակալ պատրաստելիս՝ փորագրման եղանակի հետ (Կ․ Պոլիս, Արծկե, Մուշ, XVIII –XIX դդ․)։ Հայաստանի տարբեր վայրերում Ց․ եղանակով պատրաստված առարկաների վրա փորագրությամբ նշվել է պատրաստման ժամանակը, պատվիրատուի կամ կրողի անուն ազգանունը, հաճախ՝ միայն սկզբնատառերը։ Ց․ եղանակով պատրաստված առարկաների մեծ մասը զարդարված են բուսական կամ երկրաչափական, երբեմն էլ՝ երկուսի խառը զարդանախշերով, թռչունների, կենդանիների պատկերներով։ Հայկ․ ՍՍՀ–ում Ց․ ավանդական եղանակով ու զարդանախշերով կենցաղային առարկաներ են պատրաստում բազմաթիվ վարպետներ։ Այդ տեխնիկան լայնորեն կիրառվում է Երևանի ոսկերչական գործարանում։ Գրկ․ Ա ռ ա ք ե լ յ ա ն P․ Ն․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դարերում, հ․ 1, Ե․, 1958, էշ 180․ П о с т н и к о в а-Л о с е в а М․ М․, П л а т о н о в а Н․ Г․, У л ь я н о в а Б. Л․, Золотое и серебряное дело XV–XX вв․, М․, 1983․ Ն․ Ավագյան

Մրգաման, արծաթ, ցանցկեն և զուգաթել (1968, գործ՝ Գ․ Վ․ Հացագործյանի, Հայաստանի ժող․ արվեստի պետ․ թանգարան, Երևան)

ՑԱՆՔ բ ու ս ա բ ու ծ ու թ յ ա ն մեջ, սերմերի բաշխումը հողի վերին շերտում դրանց ծլման համար, գյուղատնտ․ բազմաթիվ բույսերի մշակության ժամանակ կիրառվող կարևորագույն ագրոտեխ․գործադրաձև։ Ց–ի եղանակներն ընտրում են հաշվի առնելով գյուղատնտ․ բույսերի պահանջները սնման մակերեսի, լուսավորվածության, խոնավության մատակարարման նկատմամբ, ինչպես նաև ցանքատարածությունների խնամքի և առաջին հերթին միջշարքերի մշակության մեքենայացման անհրաժեշտությունը։ Ց–ի ամենապարզունակ ձևը շ ա ղ ա ց ա ն ն է։ Սերմերն ընկնում են հողի մակերևույթին և ցաքանով տարբեր խորությամբ մտցվում հողի մեջ, այս դեպքում սերմերը բաշխվում են անհավասարաչափ, ծլում անհավասար և ոչ միաժամանակ։ Հացահատիկային բույսերի աճեցման շրջաններում լայնորեն կիրառվում է շ ա ր ա ց ա ն ը (միջշարքային հեռավորությունը՝ 10–25 սմ, ավելի հաճախ1 15 սմ) Շարքացան մեքենան սերմերը գցում է ակոսի հատակին և ծածկում հողի փուխր շերտով, որը նպաստում է սերմերի հավասար ծլմանը։ Լինում է․ ս ո վ ո ր ա կ ա ն՝ շարքերի հեռավորությունը՝ 13–15 սմ, բույսերինը՝ 1,5–2 սմ (այս Ց․ կոչվում է նաև համատարած)։ Ցանվում են հասկավոր հացաբույսերը, հատիկաընդեղենները, միամյա և բազմամյա խոտաբույսերը։ Ն ե ղ շ ա ր Ց–ի (միջշարքային տարածությունը՝ 7–8, միջբուսայինը՝ 3– 4 սմ) դեպքում սնման մակերեսն ավելի նպաստավոր է բույսերի աճման համար։ Ց․ կատարվում է նեղշար շարքացաններով։ Խաչաձև Ց–ի ժամանակ միջշարային տարածությունը՝ 13–15 սմ, սերմերը ցանվում են երկու՝ խաչվող ուղղություններով։ Այս դեպքում սերմերն ավելի հավասարաչափ են բաշխվում, նկատվում է բերքի բարձրացում, բայց, քանի որ Ց–ի ժամկետները կրկնապատկվում են, այն տնտեսապես ձեռնտու չի, այժմ գրեթե չի կիրառվում։ Լայնաշար Ց․ (միջշարքային հեռավորությունը՝ 45–70 սմ) կիրառվում է շարահերկ բույսերի համար (սիլոսայինները ցանվում են ավելի նեղ շարքերով)։ ժապավենաձև Ց․ կատարվում է 2–4 գծերից