բաղկացած ժապավեններով (միջգծային տարածությունը՝ 10-ական, միջժապավենայինը՝ 20–30 սմ)։ Կիրառվում է առավելապես բանջարանոցային կուլտուրաների համար (սոխ, գազար ևն), միջժապավենային տարածություններում աշխատանքները մեքենայացված են, իսկ միագծերում կատարվում է քաղհան՝ հերբիցիդներով կամ ձեռքով։ Բ ն ա ց ա ն ի դեպքում յուրաքանչյուր բնում ցանվում է մի քանի սերմ։ Սա շարահերկ բույսերի Ց–ի ամենատարածված ձևն է։ Ք ա ռ ա կ ու ս ի–բ ն ա ց ա ն ի դեպքում միջշարային և միջբուսային տարածությունը հավասար է (70X70 սմ), քառակուսու յուրաքանչյուր անկյունում ցանվում է մեկական սերմ։ Սնման մակերեսը բաշխվում է հավասարաչափ, միջշարքային կուլտիվացումները տարվում են երկու՝ խաչվող ուղղություններով։ Կան նաև Ց–ի հատուկ ձևեր․ ա կ ո ս ա յ ի ն Ց․, կիրառվում է չորային շրջաններում՝ աշնանացան հացաբույսերի համար, սերմը ցանվում է ակոսի հատակում, որտեղ ձյունը կուտակվում է և ծիլերը պահպանում ցրտահարությունից, ինչպես նաև կուտակվում է խոնավության պաշար։ Կ ա տ ա ր ա յ ի ն Ց․ կիրառվում է գերխոնավ հողերում և բեեռային երկրագործության շրջաններում։ Ց․ կատարվում է կատարների կամ թմբերի վրա։ Ե ն թ ա ց ա ն ք ի ժամանակ բազմամյա խոտաբույսերը ցանվում են հացաբույսերի ծածկոցի տակ։ Խառը՝ կիրառվում է երկու կամ ավելի կերային կուլտուրաների համատեղ Ց–ի համար։
Ըստ Ց–ի ժամկետների տարբերում են վաղ գարնանային Ց․՝ գարնանացանների, աշնանային Ց․՝ աշնանացանների, ամառային՝ երկրորդ բերք, ձմեռացան՝ վաղ ծիլեր ստանալու համար։ Ցուրաքանչյուր բույսի համար կան Ց–ի լավագույն ժամկետներ։ Գարնանացանների վաղ Ց–ի շնորհիվ ծլարձակումը լինում է հավասար, լավ են օգտագործվում հողի խոնավությունը, սննդատարրերը և լուսավորությունը։ Աշնանացան հացաբույսերի Ց–ի ժամկետները սահմանվում են այնպես, որ մինչև կայուն ցրտերը բույսերը թփակալվեն, կոփվեն, նախապատրաստվեն ձմեռելուն։ Ց–ի նորման կախված է տեղանքի հողակլիմայական պայմաններից, բույսի տնտ․ նշանակությունից, ցանքանյութի որակից (ծլունակություն, մաքրություն, 1000 հատիկի զանգված) և ցանքի ձևից։ Սանրասերմ բույսերինը լինում է 2–3-ից (ծխախոտ) մինչև 16–20 կգ/հա (առվույտ, երեքնուկ)։ Խոշորասերմ բույսերինը (կորնգան, ոլոռ)՝ 150–170 կգ/հա։ Ց․ է կոչվում նաև գյուղատնտ․ կուլտուրաներով զբաղված դաշտը։
Գրկ․ Растениеводство, 3 изд․, М․, 1971; Земледелие, под ред․ С․ А․ Воробьева, 2 изд․, М․, 1972․ Ն․ Կարապետյան
ՑԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ, դաշտերում և ժամանակի ընթացքում գյուղատնտ․ բույսերի և ցելերի գիտականորեն հիմնավորված հերթագայությունը, որը նպաստում է հողի բերրիության վերականգնմանը և բարձրացմանը։ Երկրագործության համակարգերի կարևորագույն մասն է։ Ց․ պետք է ուղեկցվի հողի մշակության, պարարտանյութերի կիրառման, սերմնաբուծության, հողատարման դեմ պայքարի, ոռոգման, բույսերի պաշտպանության համապատասխան համակարգերով, համապատասխանի տնտեսության զարգացման հիմնական ուղղությանը, ապահովի նրա հեռանկարային զարգացումը մոտ 7–8 տարով։ Այն ժամանակաշրջանը, որի ընթացքում Ց–յան մեջ ընդգրկված յուրաքանչյուր կուլտուրա և ցել սահմանված հաջորդականությամբ անցնում է Ց–յան յուրաքանչյուր դաշտով, կոչվում է շրջապտույտ, որի տևողությունը կախված է դաշտերի թվից, բացառությամբ այն դեպքից, երբ Ց–ում բազմամյա խոտաբույսերը մշակվում են արտադաշտում։ Գյուղատնտ․ բույսերի և ցելերի խմբերի թվարկը ըստ սահմանված հերթագայության կոչվում է Ց–յան սխեմա։ Ց–յան մեջ յուրաքանչյուր կուլտուրա կարող է զբաղեցնել մեկ կամ մի քանի դաշտ, ինչպես նաև դաշտի մի մասը, նման դաշտերը կոչվում են հավաքական։ Այս դեպքում ընտրված կուլտուրաներն իրենց կենսբ․ ու ագրոտեխ․ առանձնահատկություններով պետք է մոտ լինեն, օրինակ, հացաբույսեր (ցորեն, գարի, հաճար), շարահերկեր (կարտոֆիլ, ճակնդեղ, եգիպտացորեն), բազմամյա ընդավոր խոտաբույսեր (առվույտ, երեքնուկ, կորնգան են), հատիկաընդեղեններ (լուպին, վիկ, ոլոռ, սիսեռ են), տեխ․ թելատու կուլտուրաներ (կտավատ, կանեփ են)։ Հաջորդականությունը սահմանելիս կարելի է առանձին կուլտուրաների փոխարեն նշել խումբը (հացաբույսեր, շարահերկեր, հատիկաընդեղեններ)։ Դրա շնորհիվ Ց․ դառնում է ճկուն՝ անհրաժեշտության դեպքում խմբի ներսում կուլտուրաներից մեկը կարելի է փոխարինել մյուսով, առանց խախտելու Ց․։ Ըստ արտադրվող բուսաբուծ․ հիմնական մթերքների տնտ․ նշանակության, ՍՍՀՄ–ում առանձնացվում են 3 տիպի Ց․ (ըստ 1968-ից գործող դասակարգման)՝ դաշտային (հողատարածության կեսից ավելին հատկացվում է հացաբույսերին, կարտոֆիլին և տեխ․ կուլտուրաներին), կերային, ընդգրկում է 2 ենթատիպ՝ ա․ ֆերմայամերձ, մշակվում են կերային արմատապտուղներ, սիլոսային բույսեր ու բազմամյա խոտաբույսեր, բ․ խոտհարքաարոտային՝ հիմնականում մշակվում են բազմամյա խոտաբույսեր կամ դրանց խառնուրդներ։ Հատուկ Ց–ում մշակվում են հատուկ խնամք ու աճեցման տեխնոլոգիա պահանջող բարձրարժեք կուլտուրաներ (բոստան–բանջարային բույսեր, ծխախոտ, բրինձ, թելատու բույսեր են)։ Ըստ առանձին կուլտուրաների և ցելերի փոխհարաբերության տարբերում են հետնյալ տեսակները, հատիկա–ցելային, հատիկա–ցելա–շարահերկային, հատիկա–խոտաբույսային, հատիկա–շարահերկային, հատիկա–խոտաբույսա–շարահերկային, շարահերկային, խոտաբույսա–շարահերկային, կանաչ պարարտացման (սիդերալ)։
Ց–ների ներդրումն ու իրացումը տնտեսություններում սովորաբար նախագծվում է կազմակերպչական–տնտ․ պլանի հետ միաժամանակ։ ՀՍՍՀ տարածքի մոտ 85%–ը գտնվում է 6°-ից ավելի թեքությունների վրա (որից 62%–ը՝ 16°-ից բարձր) և ենթակա է հողատարման, որը կանխելու (ինչպես նաև էժան կերարտադրության ապահովման) համար բազմամյա խոտաբույսերի տեղադրումը Ց–ներում անհրաժեշտություն է։ Լանջերի հողերում անհրաժեշտ է կիրառել հատուկ հողապաշտպան Ց․, որտեղ բազմամյա խոտաբույսերը պետք է զբաղեցնեն հողերի 40–50%–ը։ Լեռնային շրջանների ջրովի հողերում անհրաժեշտ է կորնգանը փոխարինել առվույտով։ ՀՍՍՀ–ում կիրառվող Ց–ները կարելի է բաժանել 2 հիմնական խմբերի, բազմամյա խոտաբույսերով (հողերի 93%) և առանց բազմամյա խոտաբույսերի (7%՝ Լոռի–Փամբակի, Վայքի հս–արլ․ գյուղատնտ․ գոտիներում)։ ՀՍՍՀ–ում Ց–ների ինտենսիվացման կարևոր ռեզերվ են ամառնացանները և խոզանացանները։ Արարատյան գոտու ջրովի հողերում խոզանացան եգիպտացորենից ստացվում է 300–350 ց/հա սիլոսային զանգված, բարձր բերք են ապահովում ամառնացան վարունգը, վաղահաս կարտոֆիլը։ ՀՍՍՀ–ում Ց–ների ինտենսիվացման կարևոր պայմաններից է ցանքերի խտացումը։ Ն․ Կարապետյան
ՑԱՊՖԱ (< գերմ․ Zapfen), լիսեռի կամ սռնու՝ առանցքակալի վրա հենվող մաս։ Մաշակայունությունն ապահովելու համար Ց․ պետք է ունենա բարձր կարծրություն և մակերևույթի փոքր խորդուբորդություն:
ՑԱՌԼԻՆՈ (Zarlino) Զոզեֆֆո (1517–1590), իտալացի կոմպոզիտոր, երգեհոնահար, երաժշտ․ տեսաբան։ Եղել է հոգևորական, ղեկավարել Վենետիկի Սան Մարկո տաճարի կապելլան։ Վերածննդի դարաշրջանի առաջադեմ գիտնական Ց․ հիմք է դրել հարմոնիայի (տես Ներդաշնակություն) մասին ժամանակակից ուսմունքին։ Իր դատողություններում նա հիմնվել է ւսողական ընկալման վրա, այլ ոչ թե վերացական սխոլաստիկ պնդումների։ 1588- 89-ին Վենետիկում հրատարակվել է Ց–ի գրական աշխատությունների լիակատար ժողովածուն։ Մոտետների, մադրիգալների և այլ ստեղծագործությունների հեղինակ է։
Գրկ․ F l ս r у R․, G․ Zarlino alsKomponist, Winterthur, 1962․
ՑԱՎ, մարդու և կենդանիների հոգեբանա-ֆիզիոլոգիական ռեակցիա, որն առաջանում է օրգաններում ու հյուսվածքներում գտնվող զգացող նյարդավերջույթների ուժեղ գրգռումից։ Օրգ․ աշխարհի էվոլյուցիայի պրոցեսում Ց․ դարձել է օրգանիզմին սպառնացող վտանգի ազդանշան, անհատի, հետևապես և տեսակի կյանքն ապահովող կենսբ․ կարևոր գործոն։ Ց․ մոբիլիզացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը՝ հիվանդածին գրգիռները վերացնելու և օրգանների ու ֆիզիոլոգիական համակարգերի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։ Ցավային ինֆորմացիան ետին զգացող նյարդարմատիկներով հաղորդվում է ողնուղեղ, ապա ողնուղեղ–տեսաթմբային նյարդախրձով հասնում տեսաթմբեր, այնուհետև՝ գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղև և ընկալվում որպես Ց․։ Ց–ի զգացողության ձևավորմանը մասնակցում են