Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/157

Այս էջը սրբագրված է

Ցիկլոնի զարգացման սխեմա, ա–ճնշման և օդային հոսանքների բաշխումը միջին տրոպոսֆերայում (4 – 6 կմ բարձրություններում), բ–ճնշման, քամիների և օդային զանգվածների բաշխումը երկրամերձ շերտում, գ–ուղղաձիգ կտրվածք Ա–Ա գծով։ 1 –մինչն ցիկլոնի առաջացումը (ուղղաձիգ կտրվածքի վրա, ճակատային գծին զուգահեռ, ցուրտ օդը հոսում է տաք օդի տակից), 2–ցիկլոնը ալիքի փուլում, 3 –երիտասարդ ցիկլոն, 4–ցիկլոնը օկլյուզիայի փուլում, 5 –հնացած, համաչափ բաշխված ջերմությամբ ցիկլոն, Ց–ցածր ճնշում, Բ–բարձր ճնշում, SO –տաք օդ, ՑՕ-ցուրտ օդ։

հավասարաչափ բաշխումը նոր առաջացած, երիտասարդ Ց–ում։ Ըստ շարժման ուղղության ցուրտ օդը գտնվում է Ց–ի թիկունքում, տաք օդը՝ առջևի մասում։ Քամու արագությունը Ց–ում նույնպես անհավասարաչափ է, առավելագույն արագությունը դիտվում է ծայրամասերում (ավելի քան 30 մ/վրկ), նվազագույնը՝ կենտրոնական մասում (երբեմն մոտենում է 0-ի, կամ անդորրության)։ Բարեխառն լայնություններում, հատկապես օվկիանոսների վրա, գոյություն ունեն որոշակի մարզեր, որտեղ գլխ․ մթնոլորտային ճակատների և ճակատային խոտորումների առաջացումը տեղի է ունենում համեմատաբար կանոնավոր ձևով։ Դրա հետևանքով այդ մարզերում դիտվում է Ց–ի առաջացման հաճախականության և տեղաշարժման որոշակի օրինաչափություն։ Սակայն ջրային ու ցամաքային տարածությունների տեղադիրքի, լեռնագրության և այլ աշխարհագրական գործոնների փոխազդեցությունը բարդացնում է ցիկլոնային գործունեությունը և այն դարձնում արագ փոփոխվող։

Տարբերում են սովորական կամ արտաարևադարձային Ց․ և արևադարձային ցիկլոն։

Արևադարձային Ց–ի մեծ հաճախականությամբ Հս․ կիսագնդում աչքի է ընկնում Ֆիլիպիններից արլ․ գտնվող շրջանը, որտեղ դրանց անվանում են թայֆուն, Կալիֆոռնիայից և Սեքսիկայից արմ․ գտնվող շրջանում՝ տորնադո, Կարիբյան ծովի և Անւոիլյան կղզիների շրջանում՝ արևադարձային փոթորիկ։ Հվ․ կիսագնդում աչքի են ընկնում Նոր Գվինեայից և Մադագասկարից արլ․ ու Ավստրալիայից hu․-արմ․ գտնվող շրջանները։ ՑԻԿԼՈՊԱՐԱՖԻՆՆԵՐ, ց ի կ լ ո ա լ կ ա ն ն ե ր, օղակաձև կառուցվածքով մոլեկուլներ ունեցող սահմանային ածխաջրածիններ։ Ց–ի ընդհանուր բանաձևն է CnH2n։ Սոլեկուլները բաղկացած են իրար միացած մեթիլենային խմբերից (–CH2–), այդ պատճառով անվանվում են նաև բազմամեթիլենային ածխաջրածիններ կամ բազմամեթիլեններ։ Հատկություններով նման են սահմանային ածխաջրածիններին։ Պարզագույն ներկայացուցիչը ց ի կ լ ո պ ր ո պ ա ն ն է (եռամեթիլեն), որը ջրում չլուծվող գազ է (եռում է 32,8°Շ–ում)։ Ունի չհագեցած ածխաջրածինների հատկությունները, օգտագործվում է նարկոզի համար։ Ց ի կ լ ո բ ու թ ա ն ը (քառամեթիլեն) թույլ հոտով, անգույն գազ է (եռում է 12,9°C–ում), ջրում չի լուծվում։ Նրա ֆտորածանցյալը՝ ութֆտորցիկլոբութանը (C4F8) օգտագործվում է որպես ֆրեոն։ Ց ի կ լ ո պ ե ն տ ա ն ը (հնգամեթիլեն) և ց ի կ լ ո հ ե ք ս ա ն ը (վեցամեթիլեն) բնորոշ հոտով, անգույն հեղուկներ են, փոքր քանակներով պարունակվում են նավթերում (նավթեններ)։ Ցիկլոհեքսանը բազմաթիվ նյութերի (ցիկլոհեքսանոլ, կապրոլակտամ, ադիպինաթթու, պոլիամիդներ ևն) ստացման հումք է։ Այն ստանում են բենզոլի կատալիտիկ հիդրմամբ։

ՑԻԿԼՈՏՐՈՆ < հուն․ κύκλος – շրջան, օղակ և ․․․ տրոն), տես Արագացուցիչներ։

ՑԻԿԼՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ , գ ի ր ո մ ա գ ն ի ս ա կ ա ն հ ա ճ ա խ ա կ ա ն ու թյ ու ն, հաստատուն մագնիսական դաշտում (H) լիցքավորված մասնիկների պտտման հաճախականությունը (ωс) դաշտին ուղղահայաց հարթության մեջ։ Լիցքավորված ազատ մասնիկի Ց․ հ․ որոշվում է Լորենցի ուժի և կենտրոնախույս ուժի հավասարությունից․ ωс=qH/mc (q-ն մասնիկի լիցքն է, m-ը՝ զանգվածը, c-ն՝ լույսի արագությունը վակուումում)։ Ց․հ–յամբ է որոշվում մագնիսական դաշտում մասնիկի էներգիական մակարդակների էներգիաների Δξ տարբերությունը․ Δξ=ħωc (ħ-ը Պլանկի հաստատունն է)։ Ց․ հ․ կարևոր նշանակություն ունի հաստատուն մագնիսական դաշտում գտնվող պլազմայում էլեկտրամագնիսական ալիքների տարածման և գրգռման խնդիրներում։ Բյուրեղներում էլեկտրոնների շարժումը, բյուրեղային ցանցի իոնների հետ փոխազդեցության հետևանքով ավելի բարդ է։ Հաստատուն մագնիսական դաշտում էլեկտրոնի կամ խոռոչի էներգիան (ξ) և քվազիիմպուլսի (p) պրոյեկցիան (рH) H-ի ուղղության վրա պահպանվում են, այնպես որ իմպուլսային տարածության մեջ (р տարածություն) շարժումը տեղի է ունենում ξ(р)=ξ իզոէներգիական մակերևույթի և pH=const հարթության հատման կորով։ Եթե այդ կորը փակ է, ապա շարժումը պարբերական է և տեղի է ունենում ωc=eH/m.c Ց․ հ–յամբ (m*-ը լիցքակիրների էֆեկտիվ զանգվածն է)։

ՑԻՄԲԱԼ (լեհ․ cymbaty,<լատ․ cymbalum, հուն․ κύμβαλον– ծնծղա), լարավոր հարվածային նվագարան։ Ունի փայտե սեղանաձև տափակ իրան՝ վերևի դեկայի վրա ձգված լարերով։ Ձայնն արտաբերվում է 2–5 մետաղյա լարերին 2 փայտիկներով հարվածելու միջոցով։ Ց․ հնագույն նվագարան է (պատկերներ կան հնագույն ասոր․ հուշարձաններին)։ Արմ․ Եվրոպայում հայտնի է XVI11 դարից, առավել տարածում է գտել Հունգարիայում, Սլովակիայում։ Ց–ին մոտ են մոլդ. ցամբալը, հայկ․ սանթուրը, վրաց․ սանթուրին, ուզբ․ չանգը։ XIX դ․ վերջին կատարելագործված խրոմատիկ Ց–ները (հունգ․ վարպետ Վ․ Շունդա) կազմում են ընտանիք (պրիմա, ալտ, բաս, կոնտրաբաս), կիրառվում են ժող․ գործիքների նվագախմբերում։

ՑԻՄԵՐՎԱԼԴՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1915, իմպերիալիստական տերությունների հրահրած առաջին համաշխարհային պատերազմի և սոցիալ–շովինիզմի դեմ հանդես եկած միջազգային սոցիալիստ, կոնֆերանս։ Կայացել է 1915-ի սեպտ․ 5–8-ին,