Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/165

Այս էջը սրբագրված է

էր, 1931-ից՝ Ինտերնաց․ վերստուգիչ հանձնաժողովի անդամ։ ՀամԿ(բ)Կ X–XI, XIII, XV–XVII համագումարների, Կոմինտերնի II –VII կոնգրեսների պատգամավոր, ՍՍՀՄ I–III գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևվատրվել է Լենինի շքանշանով։ Ց–ի անունով է կոչվել Միխա–Ցխակայա քաղաքը Վրաստանում։

ՑԽԱՎՈՒ, Ծ խ ա վ ու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառի համանուն գավառում, Արածանիի աջ ափին։ XX դ․ սկզբին ուներ 45 տուն, 1915-ին4 մոտ 700 (80 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Թ․ Հակոբյան

ՑԽԻՆՎԱԼ (1934–61-ը՝ Ատալինիրի), քաղաք (1922-ից), Վրացական ՍՍՀ Հարավ–Օսեթական ԻՄ վարչական կենտրոնը։ Գտնվում է Մեծ Լիախվի (Կուրի վտակ) գետի ափին, 870 մ բարձրության վրա։ 33 հզ․ բն․ (1976)։ Կա երկաթուղային կայարան, Էլեկտրատեխ․, մեխանիկական, քիմ․, շինանյութերի, սննդի արդյունաբերություն։ Ց–ում է Վրաց․ ՍՍՀ ԳԱ Հարավ-Օսեթական ԳՀԻ–ն։ Ունի մանկավարժ. ինստ․, գյուղատնտ․ տեխնիկում, ուսումնարաններ, դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան։ Ց–ի կենտրոնում կանգուն է Ա․ Աստվածածին հայկ․ եկեղեցին, որն ըստ հվ․ պատի շին․ արձանագրության, կառուցվել է 1718-ին։ Այն ունի մեկ զույգ մույթերով գմբեթավոր բազիլիկի հորինվածք։ Գմբեթի սլաքաձև կամարակապ խորշերով մշակված բազմանիստ թմբուկը հանգչում է մույթերի և խորանի անկյունների միջև ձգվող կիսաշրջանաձև կամարների վրա։ Տանիքին, արմ․ ճակատի վերևում, բարձրանում է զանգակատան քառասյուն ռոտոնդան, որն ավելացվել է XIX դ․։ Եկեղեցին կառուցված է քարի և աղյուսի զուգակցումով, ներսը սվաղված է։ XIX դ․ լայնացվել է հվ․ ճակատի լուսամուտը, ավելացվել քանդակազարդ ուղղանկյուն շքեղ շրջանակ։ Ի տարբերություն նույնատիպ հուշարձանների, Ս․ Աստվածածին եկեղեցին արմ․ դուռ չունի (մուտքերը երկուսն են՝ հս–ից և հվ–ից)։ Ց–ի հայկ․ գերեգմանատանը կանգուն է թաղածածկ դահլիճ հորինվածքով Համբարձման եկեղեցին (XVIII դ․)։ Մ․ Հասրաթյան

Ցխինվալի Ս․ Աստվածածին եկեղեցին (XVIII ղ․) հարավ–արևմուտքից

ՑՂՆԱ, գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Գողթն գավառում (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանի Չանանաբ գյուղ)։ Ց–ում մշտապես բնակվել է 800–900 հայ ընտանիք։ Գյուղում և շրջակայքում պահպանված եկեղեցիների, մատուռների, ջրաղացների, հնձանների, մետաքսի ու կաշվի գործատների (XIX դ․), կամուրջների, բերդապարիսպների և այլ նյութական մշակույթի կանգուն ու ավերակ հուշարձանները վկայում են գյուղի ոչ այնքան հեռու անցյալի բուռն կյանքի մասին։ Ց․ Գողթնի XII – XVIII դդ․ նշանավոր մշակութային կենտրոններից էր։ Հայտնի է եղել ճարտ․ հուշարձաններով՝ Ս․ Աստվածածին վանք, Ս․ Գրիգոր, Ս․ Նշան, Ս․ Սարգիս եկեղեցիները։ Այժմ կանգուն են միայն Ս․ Աստվածածին վանքի (ժամանակի ընթացքում ավերվել են համալիրի գավիթը, պարիսպը, բնակելի և այլ շինությունները) և Ս․ Սարգիս եկեղեցիները։ Ս․ Աստվածածին վանքի եկեղեցին կառուցված է Ց–ի հս–արլ․ թաղամասի հարթ վայրում։ Նախկին շինությունը կառուցված է եղել մինչև XII –XIII դդ․ և դեռևս 1349-ին, ըստ վանքում գրչագրված ավետարանի գրչի վկայության, գեղեցիկ և մեծ տաճար էր։ Այն մի քանի անգամ նորոգվել է, ուշ միջնադարում վերանորոգվել է XVII դ․ կեսերին (Մովսես և Փիլիպոս կաթողիկոսների կողմից) և 1683-ին։ Ց–ի Ս․ Աստվածածին վանքը եղել է նշանավոր գրչօջախ, հայտնի են այստեղ գրչագրված 1349-ի ավետարանը, Երուսաղեմի ձեռագրատան 1553-ի «ժողովածոյ ծիսական գրոց»-ը, N» 2460, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի 1634-ի № 1184 և 1696-ի № 4175 ձեռագրերը։

Ց–ում են ապրել Կոմիտասի (մինչև այժմ գյուղի վաղեմի Տամբրի թաղում կանգուն են նրա պապերի՝ Սողոմոնանց ապարանքի ավերակները), էդգար Շահինի, Ռուբեն Մամուլյանի, Անրի Թրուայայի նախնիները։ Ց–ից են հայտնի մտավորականներ Կ․ Տեր–Մկրտչյանը, Լ․ Սարգսյանը և ուրիշներ։

Գրկ․ Ա լ ի շ ա ն Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Լ ա լ ա յ ա ն Ե․, Օրդուբադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական շրջան կամ Գողթն, «ԱՀ», գիրք 11 – 12, Թիֆլիս, 1904–1905։ Այվազյան Ա․, Ցղնայի ճարտարապետական հուշարձանները, «էջմիածին», 1978, № 3, 1979, № 7։ А й в а з я н А․, Памятники армянской архитектуры Нахичеванской АССР, Е․, 1981․ Ա․ Այվազյան

ՑՂՆԱՅԻ ԽՈՍՎԱԾՔ, տես Ագուլիսի բարբառ։

ՑՅՈՒՐԻԽ (Zürich), քաղաք Շվեյցարիայում․ համանուն լճի ափին, Լիմատ գետի ակունքի մոտ։ Ցյուրիխ կանտոնի վարչական կենտրոնն է։ Բնակչության թվով ամենախոշորն է երկրում (380 հզ․, 1982), քաղաք արբանյակներով ու արվարձաններով՝ 720 հզ․։ Տրանսպորտային հանգույց է, երկրի արդ․ և առևտրաֆինանս․ կենտրոնը։ Կա մեքենաշինություն, մետաղամշակություն, քիմ․, տեքստիլ, կարի, թղթի, պոլիգրաֆ արդյունաբերություն։ Ց–ի աջափնյա մասը Հին կամ Մեծ քաղաքն է, ձախափնյան՝ Փոքր քաղաքը, առավելապես արդյունաբերական շրջանը։ Ցյուրիխի լճի ափերի երկայնքով ձգվում են արվարձանները։ Ունի համալսարան, ֆեդերատիվ պոլիտեխ․ դպրոց, միջազգային հարաբերությունների ուսումնասիրման շվեյց․ ինստ․։

Առաջացել է Տուրիկում կելտա–գերմ․ բնակավայրի տեղում, որպես քաղաք առաջին անգամ հիշատակվում է 929-ին, 1218-ին ստացել է կայսերական քաղաքի ստատուս։ 1916-ի փետր․– 1917-ի մարտին Ց–ում է ապրել և աշխատել Վ․ Ի․ Լենինը։

Ճարտ․ հուշարձաններից են․ Գրոսմյունստեր (XII–XV դդ․) և Ֆրաումյունստեր (XIII –XIV դդ․) ռոմանո–գոթական տաճարները, դոմինիկյան քարոզչական (XIII դ․, բարոկկո ոճի վերակառուցումները, 1611 –14), գոթական Վասսերկիրխե (1479–84) եկեղեցիները, վերածննդի ոճով ռատուշան (1694–98), բարոկկո ոճի բազմաթիվ տներ (XVII – XVIII դդ․): Ց–ում բնակվում են հայեր, որոնց մասին տես Շվեյցարիա, Հ ա յ ե ր ը Շ վ ե յ ց ա ր ի ա յ ու մ մասը։

ՑՅՈՒՐԻԽԻ ԼԻՃ (Züirichsee), գտնվում է Շվեյցարիայում, Գլառնյան Ալպերի հս․ ստորոտին, հնագույն սառցադաշտի գործունեությամբ առաջացած իջվածքում, 406 մ բարձրության վրա։ Մակերեսը 88,5 կմ2 է, երկարությունը՝ 40 կմ, խորությունը՝ մինչև 143 մ։ Լճից արտահոսում է Աարե գետի վտակ Լիմատը։ Նավարկելի է։ Կա ձկնորսություն։ Ափերին են Ցյուրիխ քաղաքը և բազմաթիվ առողջարաններ։

ՑՅՈՒՐԻԽԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, խոշորագույն համալսարան Շվեյցարիայում, ստեղծվել է 1833-ին, Ու․ Ցվինգլիի դպրոցի (1523) հիման վրա։ Ունի աստվածաբանական, իրավաբանա-քաղաքա–տնտեսագիտ․, փիլիսոփայության, բժշկ․ (ատամնաբուժական