ՑՎԵՏԱԵՎԱ Մարինա Իվանովնա (8․10․1892, Մոսկվա •–31․8․1941, Ելաբուղա, Թաթար․ ԻՍՍՀ), ռուս սովետական բանաստեղծուհի։ Առաշին ժող–ները՝ «Իրիկնային ալբոմ» (1910), «Կախարդական լապտեր» (1912), դրականապես են գնահատել Վ․ Բրյուսովը և այլ ժամանակակիցներ։ 1917–22-ի քնարերգությունը հատկանշվում է հեղափոխության բարդ, հակասական ըմբռնումով, բռնության մերժումով․ պոետիկայի ասպարեզում՝ հնչերանգի ու բառապաշարի բազմազանությամբ։ Հեղափոխությունից հետո լույս է ընծայել «Վերստեր» (1921) ժողովածուն և «Աննման աղջիկը» (1922) հեքիաթ–պոեմը։ 1922-ի գարնանը մեկնել է Չեխոսլովակիա, 1925-ին՝ Ֆրանսիա։ Տպագրվել է սպիտակ վտարանդիական մամուլում։ Ց․, արտասահմանում ապրելով հանդերձ, նշել է․ «․․․իմ ընթերցողը մնում է Ռուսաստանում․․․»։ Գրել է «Բանաստեղծություններ Բլոկին», «Բաժանում» (երկուսն էլ՝ 1922), «Արհեստ», «Պսիխեա» (երկուսն էլ՝ 1923), «Կտրիճը» (1924), «Ռուսաստանից հետո» (1928) և այլ գրքեր, «Արիադնե»( 1924), «Ֆեդրա» (1927) ողբերգությունները՝ անտիկ սյուժեով, Էսսեներ՝ բանաստեղծների («Իմ Պուշկինը» են) և գեղարվեստ․ ստեղծագործության («Արվեստը խղճի լույսի ներքո», «Բանաստեղծը և ժամանակը» ևն) մասին, հուշ–ակնարկներ («Տունը Հին Պիմենի մոտ», «Վիպակ Սոնեչկայի մասին» Նն)։ Ց․, որպես ողբերգականորեն ռոմանտիկ–բանաստեղծ, երգել է սեր–բաժանում («Լեռան պոեմ», «Վախճանի պոեմ», երկուսն էլ՝ 1924), ատել բուրժուականությունն ու քաղքենիությունը («Առնետ որսացողը», 1925, պոեմ, ևն), ազդարարել «ճակատագրի» դեմ պայքարում բանաստեղծի «միայնակ ոգու» հաղթանակը։ 30-ական թթ․ սրվել են Ց–ի հայրենաբաղձ տրամադրությունները («Բանաստեղծություններ որդուս», «Հայրենիքի կարոտը» են)։ 1938–39-ին գրել է «Բանաստեղծություններ Չեխիային» հակաֆաշիստ․ շարքը։ 1939-ին վերադարձել է ՍՍՀՄ, զբաղվել թարգմանությամբ։ էվակուացիայում, կյանքի ծանր հանգամանքների ազդեցությամբ, ինքնասպան է եղել։
Ց–ի պոեզիան էվոլյուցիա է ապրել՝ երգային, պարզ, դասական ձևերից անցնելով ավելի արտահայտիչ, սրընթաց և ռիթմական առումով ճկուն ձևերի։ Նրա քնարերգությունը (հատկապես 30-ական թթ․) հատկանշվում է վառ, անակնկալ փոխաբերություններով, յուրաքանչյուր բառը ծայր աստիճան հագեցած է իմաստով ու հույզով։
Երկ․ Стихотворения и поэмы, JI․, 1979; Соч․, т․ 1–2, М․, 1980․ XX դարասկզբի ռուսական բանաստեղծություն [ժող․], Ե․, 1982, էշ 147–157։ Քեզ, հարյուր տարի հետո։ Բանաստեղծություններ, Ե․, 1983։
Գրկ․ Э р е н б у р г И․, Поэзия Марины Цветаевой, в сб․։ Литературная Москва, сб․ 2, М․, 1956; Ц в е т а е в а А․ И․, Воспоминания, 3 изд․, доп․, М․, 1983․ Ա․ Ասլանյան
ՑՎԻԿԱՈՒ (Zwickau), քաղաք ԳԴՀ–ում, Կարլ–Մարքս Շտադտ օկրուգում, Ցվիկաուեր Մուլդե գետի ափին։ 121 հզ․ բն․ (1982)։ Երկաթուղային հանգույց է, արդ․ կենտրոն։ Ց․ երկրի քարածխի արդյունաբերության կենտրոններից է։ Ց–ում է կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի տուն–թանգարանը։
ՑՎԻՆԳԼԻ (Zwingli) Ուլրիխ (Հուլդրայխ) (1484–1531), շվեյցարացի եկեղեց․ բարենորոգիչ և քաղ․ գործիչ, Ռեֆորմացիայի արմատական բյուրգերաբուրժ․ ուղղություններից մեկի՝ ց վ ի ն գ լ ի ա կ ա ն ու թ յ ա ն ստեղծողը։ Գործել է Ցյուրիխում, որտեղ 1519-ին դարձել է կանոնիկոս։ Նրա բարենորոգչական գործունեությունը սերտորեն կապված էր Ցյուրիխում սրված սոցիալ–քաղ․ պայքարի հետ և արտահայտում էր սաղմնավորվող կապիտ․ արտադրահարաբերությունների հետ կապված բյուրգերության աասշավոր խավերի, համքարությունների և շրջակա գյուղացիության շահերը։ 1522-ին Ց․ հարաբերությունները խզեց Հռոմի պապի հետ, հրապարակեց իր «67 թեզիսները», որոնցում շարադրված էին եկեղեցու և քաղ․ կարգի բարենորոգման սկզբունքները։ 1523-ից Ցյուրիխում նրա ղեկավարությամբ փակվեցին վանքերը, արգելվեց ինդուլգենցիաների վաճառքը, եկեղեցիներից հեռացվեցին սրբապատկերները, մասունքները, բռնագրավվեց եկեղեց․ գույքը և ծառայեցվեց բարեգործական, կրթ․ ևն նպատակների։ Ցվինգլիականությունը հաղթանակեց նաև Բեռնում, Բազելում, Շաֆհաուզենում, Գլարուսում և Սանկտ–Գալենում, որոնք Ցյուրիխի հետ միավորվեցին ավետարանական կանտոնների միության մեշ։ Սակայն Ց․ չհենվեց 1524-ին Ցյուրիխի կանտոնում սկսված գյուղացիական շարժման վրա, մանր զիջումներով և ճնշամիջոցներով հասավ դրա վերացմանը։ Ց–ի դեմ դուրս եկան կաթոլիկության կողմնակիցները Շվեյցարիայի անտառային կանտոններից, որոնց հետ մարտերում շախշախվեց Ցյուրիխի զորքը և զոհվեց Ց․։
ՑՎԻՐԿԱ Պյատրաս (1909–1947), լիտվացի սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1940-ին ընտրվել է ժող․ սեյմի դեպուտատ։ Եղել է համոզված հակաֆաշիստ։ 1924-ին հանդես է եկել որպես բանաստեղծ և նովելիստ։ Ց․ հեղինակ է «Սովորական պատմություններ» (1938), «Կաղնու արմատները» (1945), «Եղբայրության սերմերը» (1947) և պատմվածքների այլ ժող–ների, ակնարկների, զավեշտական պատմվածքների, պամֆլետների, գրկ–յան մասին հոդվածների։ Գրել է նաև մանուկների համար («Երաժիշտգազանները», 1950, հայ․ հրտ․ 1969, «Ոսկե խնձորենին», 1950, հայ․ հրտ․ 1969, Պ․ Ցվիրկա ևն)։ Ց–ի երկերը թարգմանվել են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։
Երկ․ Собр․ соч․, т․ 1–3, М․, 1967–68․
ՑՐՄԱՆ ԱՄՊԼԻՏՈՒԴ, քվանտային մեխանիկայում ցրման պրոցեսը նկարագրող մեծություն։ Տարբերում են երկու տեսակի ցրում՝ առաձգական և ոչ առաձգական։ Առաձգական ցրման հետևանքով մասնիկները փոխում են միայն շարժման ուղղությունը սկզբնականի նկատմամբ կամայական անկյունով։ Ոչ առաձգական ցրման դեպքում մասնիկների փոխազդեցությունը հանգեցնում է նրանց ներքին վիճակի փոփոխության կամ նոր մասնիկների ծնման։ Ց․ ա․ կախված է բախվող մասնիկների հարաբերական շարժման էներգիայից, նրանց փոխազդեցության պոտենցիալից և ցրման θ անկյունից։ Ցրման պրոցեսի՝ փորձով չափելի բնութագիր է դիֆերենցիալ կտրվածքը (dơ), որը սահմանվում է որպես միավոր ժամանակում dΩ մարմնային անկյան ներսում ցրված մասնիկների և ընկնող մասնիկների հոսքի խտության (հոսքի ուղղությանն ուղղահայաց 1 սմ2 մակերեսով 1 վրկ–ում անցնող մասնիկների թվի) հարաբերություն։ Բարձր էներգիաների ֆիզիկայում Ց․ ա–ի փոխարեն օգտագործում են մասնիկների փոխազդեցության ավելի ընհանուր բնութագիր՝ սկզբնական վիճակից կամայական վերջնական վիճակի ա ն ց մ ա ն ա մ պ լ ի տ ու դ ը։ Վ․ Տեր–Անտոնյան
ՑՐՈՄԻ, Ծ ր n մ ի, վրաց․ միջնադարյան ճարտ․ հուշարձան Խաշուրի քաղաքի մոտ (Վրաց․ ՍՍՀ, Խաշուրիի շրշան)։ Կիսավեր վիճակում պահպանված Ց–ի գմբեթավոր տաճարը (626–634) վրաց․ ճարտ–յան մեջ այդ տիպի (գմբեթը հանգում է կենտր․ չորս մույթերին) հնագույն օրինակն է։ Արլ․ ճակատին, աբսիդի երկու կողմերին եռանկյունաձև հատվածքի խորշեր են, որոնց կիրառումը հետագայում մեծ տարածում է գտել վրաց․ ճարտ–յան մեջ։ Պահպանվել են խճանկարի (VII դ․, այժմ՝ Վրաստանի արվեստի թանգարանում, Թբիլիսի) և որմնանկարի (Xդ.) հատվածներ։
Գրկ․ Ч у б и н а ш в и л и Г․ Н․, Цроми, М․, 1969․
ՑՐՈՆ, Ս փ յ ու ռ, հայկական հեթանոսական տոմարի ամիսների 25-րդ օրվա անվանումը։
ՑՐՈՆՆԵՐ, ապարների կամ միներալների մանր բեկորների կուտակումներ Երկրի մակերևույթին, որոնք առաջացել են արմատական հանքավայրերի կամ արմատական ապարների քայքայման հաշվին։ Պարունակում են օգտակար հանածո, երբեմն նույնիսկ չնչին քանակությամբ։ Ց,