Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/17

Այս էջը սրբագրված է

է Ալբանիայի կոմկուսը։ 1944-ի նոյեմբ․ 17-ին Ազգային–ազատագր․ բանակը քաղաքն ազատագրել է գերմանաֆաշիստ․ զավթիչներից։ 1944-ի նոյեմբ․ 28-ին Տ․ է տեղափոխվել ժող․–դեմոկրատական կառավարությունը, և 1946-ի հունվ․ 11-ին հռչակվել է Ալբանիայի ժող․ Հանրապետությունը։ 1950-ական թթ․ ՍՍՀՄ–ի և մյուս սոցիալիստ, երկրների օգնությամբ Տ–ում կառուցվել են մի շարք ժամանակակից ձեռնարկություններ, ստեղծվել են մշակութային հիմնարկություններ։ Տ–ում կենտրոնացած է երկրի արդ․ արտադրանքի նշանակալի մասը։ Կա սննդհամի (այդ թվում ծխախոտի), տեքստիլ արդյունաբերություն, մետաղամշակում ու մեքենաշինություն, կահույքի, ցեմենտի, շինանյութերի արտադրություն, քարածխի արդյունահանում, ջէկ։ 1951-ին Տ–ի մոտ, ՍՍՀՄ–ի աջակցությամբ կառուցվեց երկրի առաջին հէկը։ Երկաթուղով միանում է Դուրես նավահանգստի և Միլոտի քաղաքի հետ։ Տ–ի մոտ է Ռինաս օդանավակայանը։ Տ–ի հատակագծային կառուցվածքը ճառագայթաձև-օղակային է։ Հին թաղամասերը ծուռ ու մուռ փողոցներով են, բակի խորքում տեղադրված տներով։ Վարչական և մշակութային կենտրոնը կառուցապատվել է 1920–30-ական թթ․ (Սկանդերբեգի հրապարակի անսամբլը, բանկի, համալսարանի, օպերայի և բալետի թատրոնի շենքերը)։ 1953–58-ին ընդունվել է Տ–ի վերակառուցման նախագիծը (ճարտ․ Դ․ Ատրազիմիրի, Մ․ Մելե)։ Ստեղծվել են ընդարձակ բնակելի համալիրներ, կառուցվել է «Նոր Ալբանիա» կինոստուդիան (1952, սովետական ճարտ․ Դ․ Լ․ Լավրով)։ Հուշարձաններից են՝ Վ․ Ի․ Լենինի (ցեմենտ, 1950-ական թթ․, քանդակագործ՝ Ք․ Հոշի), Պարտիզանի (բրոնզ, 1947, Ա․ Մանո) արձանները։ Տ-ում են Տիրանայի համալսարանը (1957-ից), գյուղատնտ․, գեղարվեստի, ֆիզկուլտուրայի ինստ–ները, Ալբանիայի ԳԱ, զոոտեխ․ կայանը, անասնաբուժական ԳՀԻ, Ազգ․ գրադարանը, հնագիտության և ազգագրության, ազգ․ ազատագրական պայքարի ևն թանգարանները, օպերայի ու բալետի թատրոնը են։

ՏԻՐԱՆՈՍ (հուն․ τύραννος– բռնապետ, ինքնակալ, բռնակալ), 1․ Հին Հունաստանում բռնությամբ իշխանությունը զավթած և միանձնյա կառավարող անձ, որի իշխանությունը կոչվել է տիրանիա (հուն. τυραννίς, τυραννία)։ Եղել են մի քանի տիպի` վաղ հուն. (կամ ավագ), պարսկամետ, ուշ հուն, (կամ կրտսեր) տիրանիաներ։ Վ ա ղ հ ու ն ա կ ա ն տիրանիան ծագել է պոլիսների ձևավորման շրշանում (մ․ թ․ ա․ VII–VI դդ․), տոհմային ավագանու և դեմոսի (որին գլխավորում էր քաղաքի առևտրաարհեստավորական վերնախավը) միջև պայքարի ընթացքում։ Զինված ուժի օգնությամբ իշխանության հասանելով և հենվելով դեմոսի աջակցության վրա, Տ–ները կարևոր վերափոխումներ են կատարել արհեստավորների և գյուղացիների դրությունը բարելավելու համար, նպաստել արհեստների և առևտրի զարգացմանը, հուն. գաղութացման ընթացքին։ Տոհմային կարգերից դասակարգային կարգերի անցման շրջանի առանձնահատկությունների ծնունդ լինելով և հիմնականում հենվելով ռազմ. ուժի վրա՝ տիրանիան հաստատուն վարչակարգ չէր և մ․ թ․ ա․ V դ․ կեսին սպառել է իրեն՝ տեղը զիջելով պոլիսային հանրապետությանը։ Պ ա ր ս կ ա մ ե տ տիրանիան գոյություն է ունեցել Փոքր Ասիայի և Եգեյան ծովի կղզիների հուն., քաղաքներում, պարսկ․ տիրապետության ժամանակ (մ․ թ․ ա․ VI դ․ վերջ)։ Պարսիկների նշանակած կառավարիչներին (հույն օլիգարխների միջավայրից) անվանել են Տ․։ Ուշ հունական տիրանիան ծագել է մ․ թ․ ա․ V դ․ վերջին, դեմոսի սնանկացող խավերի և պոլիսների հարուստ վերնախավի միջև սոցիալ․ սուր պայքարի պայմաններում ու գոյատևել մինչև մ․ թ․ ա․ II դ․։ Փոխաբերական իմաստով Տ․ նշանակում է կեղեքիչ, դաժան մարդ։

ՏԻՐԱՍՊՈԼ, քաղաք Մոլդավ․ ՍՍՀ–ում, նավահանգիստ Դնեստրի ափին։ 162 հզ․ բն․ (1985)։ Արդ․ կենտրոն է։ Կա սննդի (պահածոների, պտուղ-բանջարեղենի, գինու–կոնյակի ևն), մեքենաշինական («Էլեկտրամաշ», էլեկտրաապարատների), թեթև (բամբակե գործվածքների արտադրական միավորում) արդյունաբերություն։ Ունի մանկավարժ. ինստ․, տեխնիկումներ, ուսումնարաններ, դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան, ՊՇԷԿ, երկաթուղային կայարան։ Հիմնադրվել է որպես ամրոց, 1792-ին, Ստարայա Սուկլեյա մոլդավ․ հնագույն բնակավայրի տեղում։ 1795-ին ամրոցին կից բնակավայրը կոչվել է Տ․ (հուն, Τύρας – Դնեստր և πόλις – քաղաք) և հայտարարվել քաղաք։ 1806-ից եղել է գավառային կենտրոն, 1929–40-ին՝ Մոլդավ․ ԻՍՍՀ մայրաքաղաքը։ 1970-ին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

ՏԻՐԱՏՐՈՆ [< հուն, θύρα – դուռ, մուտք 7 (էլեկ)տրոն], մարմրող պարպման (սառը կաթոդով) կամ ոչ ինքնուրույն աղեղային պարպման (տաքացվող կաթոդով) իոնային սարք, որն անոդից և կաթոդից բացի ունի մեկ կամ մի քանի կառավարող էլեկտրոդներ (ցանցեր)։ Տ–ի բռնկումից հետո ցանցը կորցնում է անոդային հոսանքը կառավարելու հատկությունը, ուստի և Տ–ի պարպումը կարելի է մարել միայն անոդային լարումը փոքրացնելով։ Կիսահաղորդչային էլեկտրոնիկայի զարգացման շնորհիվ հոսանքի ուղղիչներում, փոխակերպիչներում (տես Փոխակերպիչ տեխնիկա) և որպես ռելե օգտագործելու համար նախատեսված Տ–ները գրեթե լիովին փոխարինվել են կիսահաղորդչային սարքերով (գլխավորապես, տիրիստորներով)։ Սակայն ի մ պ ու լ ս ա յ ի ն Տ–ները (ԻՏ) լայն կիրառություն ունեն առավելապես էլեկտրական հոսանքի հզոր իմպուլսների ձևավորման շղթաներում (օրինակ, ռադիոկայանների լոկացիոն հաղորդիչների մոդուլյատորներում)։ ԻՏ–ների միջոցով ստաացվում են 1–5000 ա ամպլիտուդով և 0,1–6 մկվրկ ու ավելի տևողության հոսանքի իմպուլսներ՝ մինչև 30 կհց կրկնման հաճախականության դեպքում։ Սովորաբար ԻՏ–ի աշխատանքի ժամանակ (օրինակ, գծային մոդուլյատորի սխեմայում, տես նկ․) պարպման բռնկումը տեղի է ունենում պարբերաբար՝ ցանցային իմպուլսների կրկնման հաճախականությանը համապատասխան։ Պարպման ընթացքում ԻՏ–ի լարումը փոքրանում է ≈2Eu-ից մինչև բռնկման ամենափոքր լարումը, և Տ․ փակվում է։ Այսպիսով, բեռնվածքի միջով անցնում են պարբերաբար կրկնվող հոսանքի իմպուլսներ։

Ի մ պ ու լ ս ա յ ի ն տ ի ր տ ր ո ն ո վ գ ծ ա յ ի ն մ ո դ ու լ յ ա տ ո ր ի ս կ զ բ ու ն ք ա յ ի ն ս խ ե մ ա․ ԻՏ–իմպուլսային տիրատրոն, ՁԳ–ձևավոր գիծ․ Z-բեռնվածքի համարժեք դիմադրություն, Lլ–լիցքավորող դրոսել, Eu-սնման աղբյուրի լարում, eg-ցանցին մատուցվող լարման իմպուլսներ, Сբ- բաժանիչ կոնդենսատոր, Rկ–կառավարող շղթայի ոեզիստոր

ՏԻՐԱՏՈՒՐ, մ ե յ մ ա ր Տ ի ր ա տ ու ր (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), միջնադարյան հայ ճարտարապետ։ XVII դ․ վերանորոգեւ է 1648-ի երկրաշարժից ավերված Վարագավանքի շենքերը, կառուցել գավիթը։ Շին․ արձանագրությունը վանքի գավթի արմ․ դռան ճակատակալ քարին է։ Գրկ․ Լ ա լ ա յ ա ն Ե․, Վասպուրական․ Նշանավոր վանքեր, պր․ 1, Թ․, 1912։ Բ ա ր խ ու դ ա ր յ ա ն Ս,, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։

ՏԻՐԱՏՈւՐ ԿԻԼԻԿԵՑԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIV դարի հայ մանկավարժ, րաբունապեռ, գրիչ և մանրանկարիչ։ Պատկանում է այն անձանց թվին (Մատթեոս Մլիճեցի, Պողոս Ակնեցի, Վարդան Կիլիկեցի և այլք), որոնք Կիլիկիայից անցել են Գլաձորի համալսարան` կատարելագործվելու։ Տ․ Կ–ու անունն առաջին անգամ հիշատակվում է իր իսկ ընդօրինակած (հավանաբար ուսումնառության տարիներին) 1309-ի ձեռագրի հիշատակարանում՝ գրված «ի մեծ դպրատանս Դալիձոր» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ № 3393), վերջին անգամ՝ 1349-ին Հերմոնի վան–