Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/182

Այս էջը սրբագրված է

Գ․ Վերեշչագինի (1851–1930) և Դ․ Պրոկոպևի (1873–1936) բանաստեղծությունները։ 1904–09-ին Կազանում լույս է տեսել «Օրացույց՝ ուդմուրտերեն»։ Կեղա Միտրեյը (Դ․ Կորեպանով, 1892-1949) 1915-ին հրատարակել է «Էշ–Տերեկ» ողբերգությունը։ 1920-ական թթ․ գերիշխել է պոեզիան, որի ռոմանտիկ գույներն աստիճանաբար փոխարինվել են կյանքի ռեալիստ. պատկերումով (Մ․ Պրոկոպև, 1884–1919, Դ․ Մայորով, 1889–1923, Ի․ Դյադյուկով, 1896–1955)։ Բանաստեղծուհի Աշալչի Օկին (Լ․ Վեկշինա, 1898–1973) դիմել է ուդմուրտ կանանց թեմային, Կ․ Գերդը (Կ․ Չայնիկով, 1898– 1941) լուսաբանել է Հոկտեմբերյան հեղափոխության և ինդուստրացման թեմաները։ 1820-ական թթ․ 2-րդ կեսին երևան են եկել Պ․ Սոկոլովի սուր սոցիալ․ և Մ․ Տիմաշովի (1905–38) երաժշտ․ դրամաները։ Ուդմ․ առաջին վեպն է Կեդրա Միտրեյի «Ծանր լուծ»-ը (1929)։ Գ․ Մեդվեդևի (1904–38) «Լոզինսկի դաշտը» (մաս 1–2, 1932–36, մաս 3, հրտ․ 1959) սոցիալ–հոգեբանական եռերգությունը նվիրված է կոլտնտ․ շինարարությանը, Պ․ Բլինովի (1913–42) «Բաղձալի է ապրելը» (1940) վեպը՝ նոր մարդու դաստիարակությանը։ 30-ական թթ․ պոեզիայում տիրապետել է գյուղի սոցիալիստ. վերակառուցման թեման (Մ․ Պետրով, Ի․ Գավրիլով, Ֆ․ Կեդրով)։ Ետպատերազմյան շրշանում ուդմ․ գրկ․ են մտել երիտասարդ բանաստեղծներ Ն․ Բայտերյակովը (ծն․ 1923), Գ․ Սաբիտովը (ծն․ 1915), Մ․ Պոկչի–Պետրովը (1930–59), Դ․ Ցաշինը (ծն․ 1929)։ 1950-ական թթ–ից նորից առաջատար դիրք է գրավել արձակը [S․ Արխիպով (ծն․ 1908), Դ․ Կրասիլնիկով (1928–75), Գավրիլով, Մ․ Լյամին (ծն․ 1906), Ս․ Սամսոնով (ծն․ 1931)]։ ժամանակակից ուդմ․ պոեզիայի ներկայացուցիչներից են Ֆ․ Վասիլևը (ծն․ 1934), Ա. Բելոնոգովը (ծՆ․ 1932), Պ․ Պոզդեևը (ծն․ 1931), Կ․ Լոմագինը (ծն․ 1933), Ա․ Լեոնտևը (ծն․ 19ՀՀ)։ Զարգանում է ժամանակակից դրամատուրգիան․ Գավրիլովի «Արևը ծագեց» (1957) և Լ․ Պերևոշչիկովի (ծն․ 1913), «Պրապորշչիկ Օռլով» (1961), «Թանկագին նվեր» (1968) պիեսները, Ս․ Շիրոբոկովի (ծն․ 1912) «Եթե չկա սեր» (1962), «Ախ, գեղեցկուհիներ» (1969) կատակերգությունները ևն։ Բարոյական լուրջ խնդիրներ են բարձրացված Ե․ Զագրեբինի (ծն․ 1937), Վ․ Սադովնիկովի և Մ․ Տրոնինի պիեսներում։ Ուդմ․ գրողների ստեղծագործությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան ժողովուրդների լեզուներով։ Ուդմ․ գրկ․ դարձել է Սովետական Միության բազմազգ մշակույթի բաղկացուցիչ մասը։
Ճարտարապետությունը և կերպարվեստը։ Ու–ի տարածքում գտնվել են մ․ թ․ ա․ I հազարամյակ –մ․ թ․ II հազարամյակի 1-ին կեսի բազմաթիվ գեղարվեստական հուշարձաններ, որոնք ներկայացնում են Անանինյան մշակույթը, պյանոբորյան և այլ մշակույթներ։ XVII դ․ 2-րդ կեսին կառուցվել են փայտե ամրոցներ (Սարապուլ ևն)։ XVIII դ․ վերջին–XI X դ․ սկզբից, ըստ գլխ․ հատակագծերի, կառուցապատվել են Գլազովը, Սարապուլը, Իժևսկը (այժմ` Ուստինով), Վոտկինսկը։ Ու–ի ժող․ ճարտ․ ներկայացնում են բակի երկայնքով տեղադրված կամ այն П-աձև շրշափակող փայտաշեն կառույցները, որոնք, ինչպես և զանգվածեղ դարպասները, հաճախ զարդարվել են երկրաչափական և բուսական պատկերների փորագրություններով։

1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո շին․ սկզբնապես ծավալվել է գլխավորապես Իժևսկում, նոր շենքերում կիրառվել են կոնստրուկտիվիզմի, իսկ 1940–50-ական թթ․՝ դասական ճարտ․ ձևեր (կրկես, 1940–43, ճարտ․ Պ․ Պոպով, Պուշկինի փողոցի անսամբլը, 1953–59, ճարտ–ներ՝ Վ․ Օռլով, Վ․ Մասևիչ և ուրիշներ)։ 1950–70-ական թթ․ մշակվել են Գլազովի, Սարապուլի, Վոտկինսկի, խոշոր ավանների գլխ․ հատակագծեր։ Իժևսկում, ըստ գլխ․ հատակագծի (1961, ճարտ․ Գ․ Ալեքսանդրով), ստեղծվել է նոր՝ վարչամշակութային կենտրոն։ 1948-ին ստեղծվել է ՍՍՀՄ ճարտ․ միության ուդմ․ կազմակերպությունը։

Ա.Ե. Ա ն ի կ ի ն. «Շինարար կինը», բրոնզ (1974, ՌՍՖՍՀ գեղարվեսաական ֆոնդ)

Փորագրազարդ բռնակով փայտյա շերեփ (Գլազովի շրջան, XIX դ․, ՍՍՀՄ ժողովուրդների ազգագրության թանգարան, Լենինգրադ)

ժող․ դեկորատիվ–կիրառական արվեստում զարգացած են հատկապես ասեղնագործությունը և ջուլհակությունը (հս–ում տարածված են շերտավոր, հիմնականում երկգույն, իսկ հվ–ում՝ բազմագույն գործվածքները)։ 1920-ական թթ–ից երևան է եկել պրոֆեսիոնալ կերպարվեստը, որի զարգացման գործում կարևոր դեր է ունեցել 1920-ին Իժևսկում դիմանկարիչ Մ․ Բալագուշինի հիմնադրած ստուդիան։ 1939-ին կազմակերպվել է Ուդմ․ ԻՍՍՀ սովետական նկարիչների միությունը (1968-ից՝ Ուդմ․ ԻՍՍՀ նկարիչների միություն)։ 1950–70-ական թթ․ կերպարվեստում ուշագրավ են գեղանկարիչներ Ն․ Կոսոլապովի, Պ․ Սեմյոնովի, Ա․ Սենիլովի, Դ․ Խոդիրյովի ժանրային կտավները, Ա․ Խոլմոգորովի դիմանկարները, վ․ Ժարսկու, Ա․ Լոժկինի բնանկարները, գրաֆիկներ Գ․ Վերեշչագինի, Ի․ Նուրմուհամետովի, Ն․ Պոպովի, Բ․ Պոստնիկովի, Ռ․ Թահիրովի գործերը։
Երաժշտությունը։ Ուդմ․ երաժշտությունը զարգացել է ուգրա–ֆիննական, թյուրք. և սլավոն. ժողովուրդների արվեստի հետ շփման պայմաններում։ Երաժշտ․ բանահյուսությունը առանձնանում է ժանրային բազմազանությամբ, որսորդական, հողագործական, հարսանեկան երգեր, պարերգեր, ավելի ուշ առաջացած՝ բատրակային, քնարական, աքսորի և այլ երգեր։ Լադերը դիատոնիկ են, լայնորեն կիրառվում են պենտատոն դարձվածքներ։ Հանդիպում են բազմաձայնության տարբեր ձևեր։ ժող․ գործիքային երաժշտությունը պարեղանակներն են և երգերի նվագակցությունը։ ժող․ Նվագարաններից են՝ Կրեզ (գուսլի), չիպչիրգան (սրինգ), ուզիգումի (երկայնական ֆլեյտա), տուտեկտոն (հովվական եղջերափողակ), ինչպես և փոխառնված՝ հարմոն, բալալայկա, ջութակ, կիթառ։ 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսել է զարգանալ ուդմ․ պրոֆեսիոնալ երաժշտությունը։ 1920–30-ական թթ․ երևան են եկել ժող․ երգերի մշակումներ, հեղինակային ստեղծագործություններ (Մ․ Ռոմանով, Կ․ Գերդ, Ե․ Մոլոտկովա, Մ․ Կուրոչկին)։ 1940-ական թթ–ից սկսվել է կոմպոզիտորներ Գ․ Կորեպանովի («Նատալ» օպերան, 1961, սիմֆոնիա, 1964), Գ․ Կորեպանով–Կամսկոյի («Իտալմաս» բալետը, 1961, «Չիպչիրգան» օպերա–բալետը, 1964, «Ռոսսիյանկա» օպերան, 1967, «Լյուբուշկա» օպերետը, սիմֆոնիկ երկեր ևն) գործունեությունը։ Տարածված են Ն․ Շկլյաևի, Գ․ Մատվեևի, Ն․ Նովոժիլովի, Գ․ Շակլեինի երգերը։ 1970-ական թթ–ից ստեղծագործում են կոմպոզիտորներ Ա․ Ռուդենկոն, Լ․ Վասիլևը, Յու․ Բոլդենկովը։ Ու–ում գործում են երգի և պարի «Իտալմաս» անսամբլը (հիմն․ 1936-ին), Ուդմ․ ռադիոյի և հեռուստատեսության երգչախումբը (1933), Դ․ Վասիլև–Բուգլայի անվ․ երաժշտ․ ուսումնարանը (1933), ժող․ ստեղծագործության տունը (1936), 41 երաժշտ․ դպրոց, ինքնագործ երգչախմբեր։ 1973-ին կազմակերպվել է Ուդմ․ ԻՍՍՀ կոմպոզիտորների միությունը։
Թատրոնը։ Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը (1917) Ու–ում չի եղել պրոֆեսիոնալ թատերարվեստ։ 1918-ին Գլազովյան գավառի ՅՑագոշուր գյուղում բեմադրվել է մայրենի լեզվով առաջին ներկայացումը։ 1920-ական թթ․ գործել են շրջիկ ժող․ թատրոններ։ 1931-ին Իժևսկում (այժմ՝ Ուստինով) բացվել է Ուդմ․ դրամատիկ թատրոնը։ 1935-ից գործել են Վ․ Կորոլենկոյի անվ․ ռուս. դրամատիկ և Տիկնիկային հանրապետական թատրոնները Իժևսկում։ Ուդմ․ դրամատիկ թատրոնի լավագույն բեմադրություններից են Ի․ Գավրիլովի «Աղմկում է Վալա գետը» (1930), «Զրնգուն աշուն» (1964), «Սպիտակ ձյուն» (1970), Մ․ Պետրովի «Բատրակը» (1931), Ե․ Զագրեբինի «Սպիտակ կարապը» (1967), Լ․ Պերեևոշչիկովի «Թանկագին նվերը» (1970)։ 1940-ական թթ․ խաղացանկում մեծ տեղ են գրավել