Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/184

Այս էջը սրբագրված է

ծոցի և Ս․ Գևորգի նեղուցի ջրերով։ Տարածությունը՝ 20 հզ․ կմ2։ Ափագիծը խիստ կտրտված է, ափերը՝ ժայռոտ։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Քեմբրի լեռները (բարձրությունը՝ մինչև 1085 մ, Սնոուդոն լեռ)։ Կա քարածխի հանքավայր (Հվ․ Ուելսի քարածխային ավազան)։ Կլիման բարեխառն է, ծովային։ Հունվարի միջին ջերմաստիճանը 5–6°C է, հուլիսինը՝ 15–17°C։ Տարեկան տեղումները հարթավայրերում 750–1500 մմ են, լեռներում՝ ավելի քան 2500 մմ։ Բարձրադիր շրջաններում տորֆային ճահիճներ են, մարգագետիններ, հավամրգիի պարապուտներ, նախալեռներում՝ լայնատերև անտառներ։ Կան ազգ․ պարկեր։

ՈՒԵԼՍ (Wales), Մեծ Բրիտանիայի վարչաքաղ․ մաս։ Զբաղեցնում է Ուելս թերակղզին և Անգլսի կղզին։ Տարածությունը 20,8 հզ․ կմ2 է, բն․՝ 2,8 մլն (1976)։ Գլխ․ քաղաքը Կարդիֆն է։ Վարչականորեն բաժանվում է 8 կոմսության։ Ու․ Մեծ Բրիտանիայի կարևոր ինդուստրիալ և սև մետալուրգիայի գլխ․ շրջանն է։ Զարգացումը կապված է քարածխային ավազանի հետ։ Հիմնական ճյուղերն են քարածխի արդյունահանումը, սև և գունավոր մետալուրգիան, նավթավերամշակումը, նավթաքիմ․, քիմ․ արդյունաբերությունը և մեքենաշինությունը։
Զբաղվում են անասանպահությամբ և բուսաբուծությամբ։
Հնում Ու–ի տարածքում բնակվել են կելտական ցեղեր։ XIII դ․ Ու․ նվաճել է Անգլիան (մինչև 1536-ը՝ ինքնավար իշխանություն)։
1301-ից անգլ․ գահի ժառանգորդները կրում են «Ուելսի արքայազն» տիտղոսը։

ՈՒԵԶՎՈՒԴ, Վ ե ջ վ ու դ (Wedgwood) Ջոսայա (1730–1795), անգլիացի արվեստագետ–խեցեգործ և ձեռնարկատեր։ Կլասիցիզմի դեկորատիվ կիրառական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից։ 1752-ից աշխատել է Սթոկ–օն–Թրենտ քաղաքում։ 1759-ից՝ Բյորսլեմում։ 1769-ին հիմնադրել է հախճապակու գործարանով էտրուրիա ավանը։ Հայտնագործել և կատարելագոծել է բարձրորակ հախճապակե զանգվածների բազմազան տեսակներ (կրեմագույն, «բազալտե», «հասպիսի»)։ Ու–ի գործարանը, համագործակցելով քանդակագործ և նկարիչ Ջ․ Ֆլակսմենի հետ, պատրաստել է խստաոճ ձևերով անոթներ, կահույքի զարդեր, հին հռոմ․ ոգով սպիտակ հարթաքանդակներով պլակետկաներ։

ՈԻԵՍՔԵՐ (Wesker) Առնոլդ (ծն․ 1932, Լոնդոն), անգլիացի դրամատուրգ։ Գրական լայն ճանաչման է արժանացել իր դրամատուրգիական եռագրությամբ («Հավամսից գարեապուր», 1958, «Արմատներ», 1959, «Ես պատմում եմ Երուսաղեմի մասին», 1960), որը պատկերում է աշխատավոր մարդուն, երջանկության նրա որոնումները։ Ու–ի գրական ժառանգության մեջ իր ուրույն տեղն ունի «Նրանց սեփական և ոսկե քաղաքը» (1965) սոցիալ․ դրաման, որով հերքվում են հեղինակի իսկ առաջադրած ուտոպիական սոցիալիզմի իրականացման հնարավորությունները։
«Ծերունիները» (1972) պիեսում և 70-ական թթ․ նովելներում զգալի է սոցիալ․ պրոբլեմատիկայի տեղատվությունը։
Ու․ հիմնադիրն ու ղեկավարն է «Կենտրոն–42» կազմակերպության, որը նպաստում է արվեստի մասսայականացմանը։ Ս․ Փանոսյան

ՈՒԶ, Ու յ ծ, գյուղ ՀՄՄՀ Սիսիանի շրջանում, շրջկենտրոնից 2 կմ հվ–արլ․։ Միավորված է Միսիանի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, ուսուցչի տուն, կապի բաժանմունք, կինո, մանկապարտեզ, բուժկայան։ Կառուցվում են կենցաղսպասարկման տաղավար, հացահատիկի սերմնազտիչ գործարպն, համակցված կերերի արտադրամաս, անասնապահական համալիրներ։ Ու․ առաջին անգամ հիշատակվում է VIII դ․։
Գյուղում և շրջակայքում պահպանվել են կիկլոպյան ամրոց, գյուղատեղի, գերեզմանոցներ (XVI–XIX դդ․)։ Ներկայիս բնակիչների նախնիները եկել են Պարսկաստանից, 1828-ին։

ՈՒԶԱԲԱԱ, գյուղ Աբխազական ԻԱՍՀ Սուխումի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հս–արմ․։ Բնակչությունը՝ հայեր, աբխազներ, վրացիներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ, թռչնաբուծությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ–կինո։ Հայերը եկել են Սամսունի և Օրդուի շրջակա գյուղերից, 1885-ին։

ՈՒԶԲԵԿ Մուլթան Մուհամմեդ (ծն․ թ․ անհտ․–1342), Ոսկե հորդայի խան (1313–1342)։ Գահակալել է 1313-ից, Թողթամիշի մահից հետո։ Որպես պետ․ կրոն մտցրել է մահմեդականությունը և հալածել է բոլոր այլադավաններին, ինչը առաջացրել է Ոսկե հորդայի էմիրների դժգոհությունը։ Հենվելով մահմեդական կրոն. կազմակերպության վրա՝ Ու–ին հաջողվել է վերացնել ֆեոդ․ երկպառակությունները Հորդայում և ապահովել նրա վերելքը։ Երկյուղելով Ռուսիայի հզորացումից՝ Ու․ մշտապես թշնամանք է սերմանել ռուս. իշխանների միջև։ 1327-ին Ու․ մոսկովյան իշխան Իվան Դանիլովիչ Կալիտայի օգնությամբ դաժանորեն ճնշեց Տվերում ծագած հակահորդայական ժող․ ապստամբությունը և ավերեց Տվերի իշխանությունը ևն։
Ու․ ակտիվ քաղաքականություն է վարել նաև հվ–ում, 1319 և 1335-ին արշավել է Առան՝ Հուլավյանների դեմ։

ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Ուզբեկիստան Սովետ Սոցիալիստիկ Ռեսպուբլիկասի), Ու զ բ ե կ ս տ ա ն

Բ ո վ ա ն դ ա կ ու թյ ու ն
I․ Ընդհանուր տեղեկություններ 184
II․ Պետական կարգը 184
III․ Բնությունը 185
IV․ Բնակչությունը 186
V․ Պատմական ակնարկ 186
VI․ Ուզբեկստանի կոմունիստական կուսակցությունը ․․․․ 187
VII․ Ուզբեկաոանի լենինյան կոմունիստական երիտասարդական միությունը 188
VIII․ Արհմիությունները 188
IX․ ժողովրդական տնտեսությունը 188
X․ Բժշկաաշխարհագրական բնութագիրը 190
XI․ ժողովրդական կրթությունը և կուլտուր–լուսավորական հիմնարկները 191
XII․ Գիտությունը և գիտական հիմնարկները 191
XIII․ Մամուլը, ռադիոհաղորդումները և հեռուստատեսությունը 193
XIV․ Գրականությունը 193
XV․ ճարտարապետությունը և կերպարվեստը 194
XVI․ Երաժշտությունը 195
XVII․ Պարը։ Բալետըt 196
XVIII․ Թատրոնը 196
XIX․ Կինոն 196

I․ Ընդհանուր տեղեկություններ Ուզբ․ ՍՍՀ կազմավորվել է 1924-ի հոկտ․ 27-ին։ Գտնվում է Միշին Ասիայի կենտր․ և հս․ մասում։ Սահմանակից է Ղազախ․ ՍՍՀ–ին, Թուրքմ․ ՍՍՀ–ին, Տաշ․ ՍՍՀ–ին, Կիրգ․ ՍՍՀ–ին, հվ–ում՝ Աֆղանստանին։ Հս–արմ–ում ողողվում է Արալյան ծովի շրերով։ Տարածութ․ 447,4 հզ․ կմ2 է (V տեղը ՍՍՀՄ–ում), բն․ 18479 հզ․ (1986, III տեղը ՍՍՀՄ–ում)։ Մայրաքաղաքը` Տաշքենդ։ Բաժանվում է 12 մարզի, 155 շրշանի։ Ունի 123 քաղաք, 94 քտա։ Ուզբ․ ՍՍՀ կազմում է Կարակալպակյան ԻՍՍՀ–ը։

II. Պետական կարգը Ուզբ․ ՍՍՀ համաժող․ պետություն է, ՍՍՀՄ կազմի մեջ մտնող սովետական սոցիալիստ․ հանրապետություն։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1978-ին։ Պետ․ իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն սովետն է, նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում՝ նրա Նախագահությունը։ Գերագույն սովետը կազմում է կառավարություն՝ հանրապետության Մինիստրների խորհուրդ, ընդունում օրենքներ, ընտրում գերագույն դատարան են։ Իշխանության տեղական մարմինները ժող․ դեպուտատների մարզային, շրջանային, քաղաքային, ավանային, ղշլաղային և աուլային սովետներն են։ Ուզբ․ ՍԱՀ