Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/193

Այս էջը սրբագրված չէ

ցարիզմի գաղութային քաղաքականության և ռուս. բուրժուազիայի շահերից, իրականացնում էին Ռոււս․ կայսրության առանձին գիտնականներ ու հիմնարկություններ։
Տնտեսագիտության զարգացման համար պայմաններ ստեղծվեցին սոցիալիստ․ շինարարության տարիներին։ 1920-ական թթ․ հիմնադրվեցին տնտեսագիտական մի շարք ինստ–ներ, գիտահետազոտական բյուրոների ու Միջինասիական համալզարանի գյուղատնտ․ ֆակուլտետը։ Ետպատերազմյան տարիներին տնտեսագիտական հետազոտությունները նպատակամղված էին ժողտնտեսության աճող պահանջմունքների բավարարմանը։ Դրան մեծապես նպաստեց Ուզբ․ ՍՍՀ ԳԱ կազմում տնտեսագիտության ինստ–ի (1943), ինչպես նաև տնտեսագիտական նոր ԳՀԻ–ների ու ստորաբաժանումների ստեղծումը։ Կազմակերպվեցին Գյուղատնտեսության էկոնոմիկայի միջինասիական ԳՏԻ (1957), ՍՍՀՄ առևտրի մինիստրության՝ ժող․ սպառման ապրանքների նկատմամբ բնակչության պահանջարկի և առևտրի կոնյունկտուրայի ուսումնասիրման համամիութենական ԳՀԻ–ի մասնաճյուղը ( 1966), Ուզբ․ ՍՍՀ պետպլանի տնտեսագիտության ԳՀԻ–ն (1968), Աշխատանքի գիտական կազմակերպման և կառավարման կենտրոնական ինստ–ի (1968), աշխատանքի ԳՀԻ–ի (1978) մասնաճյուղերը ևն։ Ուզբ․ ՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստ–ի հետազոտությունների առաջատար ուղղություններից են՝ հանրապետությունում զարգացած սոցիալիզմի կառուցման տնտ․ օրինաչափությունների վերլուծությունը, արդ․ պոտենցիալի մեծացման և դրա արդյունավետության բարձրացման, ազգաբնակչության ռեգիոնալ առանձնահատկությունների, աշխատանքային ռեսուրսների օգտագործման ևն պրոբլեմները։
Կիբեռնետիկայի ինստ–ը՝ Ուզբ․ ՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի հետ, Արտադրողական ուժերի ուսումնասիրման խորհուրդը (հիմնադրվել է 1951-ին, այնուհետև վերածվել է ԳՀԻ–ի), Տաշքենդի ժողտնտեսության ինստ–ը, Գյուղատնտեսության էկոնոմիկայի միջինասիական ԳՀԻ–ն, Ուզբ․ ՍՍՀ պետպլանի տնտեսագիտության ԳՀԻ–ն, Տւսշքենդի և Սամարղանդի համալսարանների տնտեսագիտության ամբիոնները հետազոտում են ժողտնտ․ պրոբլեմների լուծման գործում տնտեսա–մաթեմատիկական մեթոդների և ԷՀՄ–ների կիրառման, պլանավորման կատարելագործման, մեթոդաբանության ու մեթոդիկայի, հանրապետության արտադրողական ուժերի զարգացման, արտադրության արդյունավետության բարձրացման ևն հարցեր։
Ուզբեկ. տնտեսագետների հոդվածները հրատարակվում են «էկոնոմիկա ի ժիզն» (1959-ից) ևն ամսագրերում, ինչպես նաև բուհերի ու ԳՀԻ–ների գիտ․ աշխատությունների բազմաթիվ ժողովածուներում։ 3․ Գիտական հիմնարկները
Սովետական իշխանության տարիներին Ու–ում ստեղծվել է գիտ․ հիմնարկների ճյուղավորված ցանց։ 1983-ին կար մոտ 200 գիտահետազոտական հիմնարկություն (ներառյալ բուհերը), 1940-ին՝ 94։ Առաջատար գիտ․ կենտրոնը Ուզբ․ ՍՍՀ ԳԱ է, որի կազմում կա 7 բաժանմունք, մեկ մասնաճյուղ (Կարակալպակյան ԻՍՍՀ–ում) և 37 գիտ․ հիմնարկություն։ Գիտ․ աշխատանքների կոորդինացումն իրականացնում են՝ Ուզբ․ ՍՍՀ ԳԱ Վ․ Ի․ Լենինի անվ․ ՀամԳԳԱ միջինասիական բաժանմունքը (1972-ից), Կոորդինացիոն խորհուրդը վիլտի (բամբակենու վիլտի դեմ պայքարի) գծով։ Գիտ․ հիմնարկները ստեղծագործական կապերի մեջ են եղբայրական միութենական հանրապետությունների հետ։ Ամրապնդվում են փոխհարաբերություններն արտասահմանյան երկրների գիտ․ հիմնարկների հետ: Ու–ի գիտնականները մասնակցում են միջազգային կոնգրեսներին և կոնֆերանսներին, ՏՓխ–ի ծրագրերի շրջանակներում կատարում գիտ․ հետազոտություններ ալկսղոիդների և ստերինների քիմիայի, ջրիմուռների մշակման վերաբերյալ։ Իրականացնում են համատեղ աշխատանքներ ԱՄՆ–ի հետ՝ հելիոտեխնիկայի, Հնդկաստանի հետ՝ բնական միացությունների քիմիայի և ոռոգման բնագավառներում, ուսումնասիրում Արևելքի ժողովուրդների նյութական և հոգևոր մշակույթը ևն։
Ուզբեկական ՍՍՀ ԳԱ հրատարակած միութենական ամսագրեր «Հելիոտեխնիկա»-ն (1965-ից) և «Բնական միացությունների քիմիա»-ն (1965-ից) թարգմանվում են անգլերեն և վերահրատարակվում ԱՄՆ–ում։
XIII․ Մամուլը, ռադիոհաղորդումները և հեռուստատեսությունը
Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը Ու–ի տարածքում եղել են 25 ոչ մեծ տպարան և վիմագրատուն։ 1913-ին ուզբ․ լեզվով հրատարակվել է 33 անուն գիրք։ 1924-ին հիմնադրվել է առաջին պետ․ հրատարակչությունը։ 1982-ին հրատարակվել է 2310 անուն գիրք և բրոշյուր (40,9 մլն օրինակ ընդհանուր տպաքանակով, այդ թվում՝ 936 անուն ուզբ․ լեզվով, 22,5 մլն օրինակ ընդհանուր տպաքանակով)։ Հրատարակչություններն են՝ «Ուզբեկիստան», «Ուկիտուվչի» («Ուսուցիչ»), «0ոշ գվարդիա» («Երիտասարդ գվարդիա»), «Ֆան» («Գիտություն»), «Մեդիցինա», «Կարակալպակիստան», Գ․ Գուլյամի անվ․ գրականության և արվեստի, Ու–ի Կոմկուսի ԿԿ–ի հրատարակչությունները, ինչպես նաև Ու–ի սովետական հանրագիտարանի գլխ․ խմբագրությունը։
Ուզբեկ. առաջին պարբերականը լույս է տեսել որպես «Տուրկեստանսկիե վեդոմոստի» («Туркестанские ведомости», 1870), ռուս. կառավարական թերթի հավելված։ 1883-ից հրատարակվել է առանձին և կոչվել է «Տուրկիստոն վիլոյատինինգ գազետի» («Թուրքմենստանի տեղական թերթ»)։
1914 թվականին լույս է տեսել 14 թերթ, որից 1-ը՝ ուզբեկ․։ 1918-ին սկսել են լույս տեսնել կուսակցական–սովետական պարբերական հրատարակություններ ուզբեկ. լեզվով («Իշտիրոկիյուն», «Կոմունիստ»)։
1982-ին հրատարակվել է 287 թերթ (962 մլն օրինակ տպաքանակով), այդ թվում 192-ը՝ ուզբեկ․ (724 մլն օրինակ ընդհանուր տպաքանակով), 85 հանդես (130,5 մլն օրինակ տպաքանակով), այդ թվում 35-ը՝ ուզբեկ․ (92,9 մլն օրինակ տպաքանակով)։
Հանրապետական թերթերն են․ ուզբեկ․ «Սովետ Ուգբեկիստոնի» (1918-ից), «Յոշ լենինչի» («Երիտասարդ լենինյան», 1925-ից), «Ուկիտուվչիլար գազետասի» («Ուսուցչական թերթ», 1931–ից), «Լենին ուչկունի» («Լենինյան կայծ», 1929-ից), ռուս․՝ «Պրավդա Վոստոկա» («Правда Востока», 1917-ից), «Կոմսոմոլեց Ուզբեկիստանա» («Комсомолец Узбекистана», 1926-ից), «Պիոներ Վոստոկա» («Пионер Востока», 1927-ից), տաջ․՝ «Խակիկատի Ուզբեկիստոն» («Ուզբեկստանյան ճշմարտություն», 1924-ից), թաթարերեն՝ «Լենին բայրագի», («Լենինյան դրոշ», 1957-ից) ևն։ Հանդեսներից են․ «Ուզբեկիստոն կոմունիստի» (ուզբեկ․, 1920-ից, ռուս․ «Կոմունիստ Ուզբեկիստանա», 1960-ից), «Պարտիա տարմաշի» («Կուսակցական կյանք», ուզբեկ․, 1958-ից, ռուս․, 1960-ից), «Շարկ յուլդուզի» («Արևելքի աստղ», 1933-ից), «Դուլիստան» («Ծաղկանոց», 1925-ից), «Մուշտում» («Բռունցք», 1923-ից) ևն։
Տաշքենդում է գտնվում Ու–ի ինֆորմացիոն գործակալությունը՝ ՈւզՏԱԳ–ը (1934-ից)։ Ռադիոհաղորդումները տրվում են 1927-ից, հեռուստահաղորդումները՝ 1956-ից։ 1947-ից Տաշքենդից ռադիոհաղորդումներ են տրվում արտասահմանի համար։ 1983-ին ռադիոհաղորդումները տրվել են 3 ծրագրով (ուզբ․, ռուս․, տաջ․, ղազախ․, թաթար․), հեռուստահաղորդումները՝ 4 ծրագրով, հաղորդումներ ընդունվում են Մոսկվայից, Ֆրունզեից և Դուշանբեից։ Գունավոր հաղորդումները 1967-ից են։
XIV․ Գրականությունը Թյուրք. լեզուներով ժող․ բանավոր ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում հեքիաթները, «Ալփամըշ» և «Դորոգլի» («Քորօղլը») հերոսական էպոսները, դաստանները (բանահյուսական՝ «Յուսուֆ և Ահմադ», «Թահիր և Զուհրա», գրական՝ «Ֆարհադ և Շիրին», «Լեյլի և Մեջնուն»)։ Բանահյուսական շատ ստեղծագործություններ ամփոփված են Մահմուդ Կաշգարիի կազմած «Թուրքական բարբառների բառարան»-ում (1072–74)։ XI –XIII դդ․ թյուրք, լեզուներով ստեղծվել են խրատական պոեմներ (Ցուսուֆ Բալասագունի, մոտ 1021–մահ․թթ․ անհտ․, Ահմադ Ցուգնակի, XII–XIII դդ․)։ Հին ուզբեկ–ով (թյուրքի) պահպանվել են պոեմներ, քնարական ստեղծագործություններ (Դուրբեկ, XIV դ․ վերջ –XV դ․ սկիզբ, Աթայ, XV դ․ առաջին կես, Լութֆի, 1366//1367–1465/66)։ Հին ուզբեկ–ով (ինչպես նաև պարսկ–ով) է գրել նաև XV դ․ ուզբեկ բանաստեղծ և փիլիսոփա Ալիշեր Նավոին (1441 – 1501)։tXVI –XVIII դդ․ բանաստեղծներ Մեջլիսին (XVI դ․), Սայոդին (XVII –XVIII դդ․), Նիշատի խորեզմին (XVIII դ․) իրենց ստեղծագործություններում օգտագործել են բանահյուսական մոտիվներ, Մուհամմեդ Մալիհը (1455–