1535), Զ․ Բաբուրը (1483–1530) պատկերել են ուզբեկ, խաների պառակտիչ պատերազմները, Խոջան (XVI դ․) գրել է նովելներ։ Բանաստեղծներ Թուրդին (XVII դ․–XVIII դ․ սկիզբ) և Բ․ Մաշրաբը (մոտ 1657–1711) արտահայտել են դեմոկրատ․ գաղափարներ, Սայքալին (XVIII դ․) զարգացրել է ավանդական սյուժեները։tXVIIItդ․ վերջի–XIX դ․ 1-ին կեսի բանաստեղծուհիներ Նադիրայի (1791 – 1842), Ուվայսիի (XVIII դ․ 80-ական թթ․– մոտ 1850) և Մաղզունայի քնարերգությանը հատուկ է բանաստեղծության ձևի կատարելագործումն ու սիրային թեմատիկան։ Դուլխանիի (մոտ 1760–մոտ 1810), Մախմուրի (մահ․ 1844), Ագահիի (1809–74) երգիծական պոեզիան հագեցած է հակաֆեոդ․ միտումներով։ Հասարակական առաջադիմական գաղափարներ է արտահայտել բանաստեղծ և պատմագիր Մունիս խորեզմին (1778–1829)։ Ուզբեկ, դեմոկրատ, պոեզիան ձևավորվել է Միջին Ասիան Ռուսաստանի հետ միավորվելուց հետո՝ ռուս, հասարակական առաջավոր մտքի և հեղափոխ․ գաղափարների ազդեցությամբ (Մուքիմի, 1851 – 1903, Զավղի, 1853–1921, Ֆուրղատ, 1858–1909, Ավազ Օթար, 1884–1919, Հ․ Համզա, 1889-1929, Ս․ Այնի, 1878-1954)։
Ուզբեկ, սովետական գրկ–յան հիմնադիրները դարձան Համզան, Այնին, Ա․ Քադիրին (1894–1940)։ XX դ․ 20–30-ական թթ․ Քադիրին, Այբեկը (1905–68), Ա․ Ղահհարը (1907–68) գրել են առաջին վեպերը, պատմվածքները, Համզան, Կ․ Ցաշենը (ծն․ 1909)՝ դրամաները։ Ղաֆուր Ղուլամի (1903–66), Գայրաթիի (1905–76), Ույ ղուն ի (ծն․ 1905), Ա․ Սաբիրի (1905–1972), Մ․ Շեյխզադեի (1908–67), Հ․ Ալիմջանի (1909–44), Միրթեմիրի (1910–78), Զուլֆիայի (ծն․ 1915) պոեզիայում ժամանակակից թեման արտացոլվել է համեմատաբար ավանդական ձևով։ Հաստատվել է սոցիալիստ, ռեալիզմը։ Զարգացել է հեղափոխ․ թեմատիկայով ժող․ ստեղծագործությունը (է․ Ջումանբուլբուլ, 1868–1937, Ֆ․ Ցուլդաշ, 1872–1955, Պուլղանշաիր, 1874–1941, Ի․ Նազար, 1874–1953)։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին տիրապետել է հրապարակախոսական պոեզիան (Ղաֆուր Ղուլամ, Հ․ Ալիմջան, Ույղուն, Շեյխզադե), պատմվածքը (Այդին, 1906–53), ակնարկն ու պիեսը։ Ետպատերազմյան շրջանում վիպասաններ Այբեկը, Ղահհարը, Ի․ Ռահիմը (ծն․ 1916), Շ․ Ռաշիդովը (1917–83), Շուխրաթը (ծն․ 1918), Ս․ Ահմադը (ծն․ 1920) արտացոլել են պատերազմի իրադարձությունները, թիկունքի և ետպատերազմյան գյուղի կյանքը։ 1950–70-ական թթ․ պատմահեղափոխ․ թեմայով վեպեր են գրել Մ․ Իսմայիլին (ծն․ 1908), Զ․ Շարիպովը (ծն․ 1911), Հ․ Ղուլամը (ծն․ 1919), երիտասարդության կյանքը և ժամանակակից այլ թեմաներ արտացոլվել են Այբեկի, Ս․ Ահմադի, Ղահհարի, Ռ․ Ֆայզիի (ծն․ 1918), Ա․ Մուխթարի (ծն․ 1920), Միրմուխսինի (ծն․ 1921), Ա․ Ցաղուբովի (ծն․ 1926), Պ․ Քադիրովի (ծն․ 1928), Ու․ Ումարբեկովի (ծն․ 1934) վեպերում և վիպակներում։ Պոեզիայի տարբեր ժանրերում ստեղծագործել են Ղուլամը, Ույղունը, Զուլֆիան, Շեյխզադեն, Միրթեմիրը, Ս․ Զունունովան, Միրմուխսինը, Հ․ Ղուլամը, Մ․ Բաբանը (1911–69), Թ․ Թուլան (ծն․ 1918), Ռ․ Բաբաջանը (ծն․ 1921), է․ Վահիդովը (ծն․ 1936), դրամաներ են գրել Ցաշենը, Ույղունը, Ն․ Սաֆարովը (ծն․ 1905), Ի․ Սուլթանովը (ծն․ 1910), Բ․ Ռահմանովը (ծն․ 1915), Ս․ Ազիմովը (ծն․ 1923)։ Ռուս գրողներ Ա․ Ալմատինսկայան (1884–1973), Մ․ Շևերդինը (ծն․ 1899), Ս․ Բորոդինը (1902–74), Ա․ Ուդալովը (ծն․ 1914) գրել են պատմավեպեր, Վ․ Կոստիրյան (ծն․ 1921), Բ․ Պարմուզինը (ծն․ 1924)՝ ժամանակակից թեմայով գործեր։ Թաթարերենով են գրում արձակագիրներ 6ու․ Բոլոտը (ծն․ 1909), Շ․ Ալյադինը (ծն․ 1922), Ն․ Ումերովը (ծն․ 1930), է․ Ումերովը (ծն․ 1940), բանաստեղծներ է․ Շեմյիզադեն (ծն․ 1908), Ռ․ Մուրադը (ծն․ 1915) և ուրիշներ։ Զարգանում են գրաքննադատությունն ու գրականագիտությունը։ 1934-ին հիմնադրվել է Ուզբ․ ՍՍՀ գրողների միությունը։ Հրատարակվում են «Ուզբեկիստոն ադաբիյոտի վա սայանտի» («Ուզբեկստանի գրականությունն ու արվեստը», 1956-ից) գրական թերթը և «Շարկ յուլդուզի» («Արևելքի աստղը», 1932-ից) ամսագիրը։
XV․ ճարտարապետությունը և կերպարվեստը Ու–ի տարածքի հնագույն հուշարձանները Զարաութսայ կիրճում հայտնաբերված մեզոլիթի շրջանի ժայռապատկերներն են։ Վաղ երկաթի դարաշրջանում առաջացել են հատակագծում ուղղանկյուն (Ղըզըլ Թեփե, Բանդիխան Թեփե) և շրջանաձև (Քուչուկ Թեփե) քաղաքներ։ Մ․ թ․ ա․ IV դ․–մ․ թ․ IV դ․ քաղաքները շրջափակվել են հզոր պարիսպներով, ուղղանկյուն աշտարակներով, ամուր դարպասներով (Ջակբաս կալա, Թոփրակ կալա, խազարասպ
Թևավոր ուղտերի պատկերով կուժ, արծաթ (VIII –IX դդ․, էրմիտաժ, Լենինգրադ)
Հին Թերմեզ, Դալվերզին Թեփե, խալչայան, Սամարղանդ ևն)։ Հում աղյուսից կառույցներում կիրառվել են թաղեր, պատերին կամ փայտյա սյուներին հենվող հեծանային ծածկեր։ Մ․ թ․ 1-ին դարերում Ու–ի հվ–ում կառուցվել են բուդդայական պաշտամունքային շինություններ (Ֆայազ Թեփե, Կարա Թեփե մենաստանները, Զուրմալա ստուպան Թերմեզում ևն)։ Ու–ի հին շրջանի և վաղ միջնադարի արվեստի մասին տես նաև <,ունա–Բակ արիա կան թագավորություն, Քուշանական թագավորություն, Սողդիանա, իյորեզւէ հոդվածները։ VI դ․–VIII դ․ սկզբի մոնումենտալ ճարտ–յան հիմնական կառույցներն էին՝ դղյակ–քյոշկը, ամրացված դաստակերտը, քաղաքներում՝ պալատները, հարուստ տները, տաճարները։ IX–XII դդ․ բուռն զարգացել են քաղաքները։ Կիրառվել է թրծված աղյուս, զարգացման նոր աստիճանի են հասցվել թաղա–գմբեթային կոնստրուկցիաները։ ճարտ․ հարդարանքում փայտի և գանչի (գաջ) ավանդական քանդակազարդմանը զուգընթաց շինությունների ճակատներում կիրառվել է աղյուսի ձևավոր շարվածքը, XII դարից՝ բարդ զարդանախշով քանդակազարդ թրծակավը, ջնարակված աղյուսն ու սալիկները, իսկ ինտերիերում՝ որմնազարդեր։ Մեծ տեղ է տրվել արձանագրությանը (X դարից երկրաչափականացված արաբ, «քուֆի» գիրը, իսկ XI –XII դդ․4 գծայնորեն ճկուն «նասխ» գիրը)։ XI –XII դդ․ առաջատար դեր է խաղացել «գիրիխ» երկրաչափական նախշը (բազմանկյուն և աստղաձև ֆիգուրների զուգակցում)։ IX–XII դդ․ մշակվել են միջնադարյան պաշտամունքային (մզկիթներ, մինարեներ, մեդրեսեներ, դամբարաններ) և քաղաքացիական (պալատներ, քարվանսարաներ, ծածկած շուկաներ) կառույցների ճարտ․ տիպեր՝ բազմազան տարբերակներով։ Ու–ի տարածքում շինարարությունն առանձնապես մեծ ծավալ է ստացել XIV դ․ վերջին –XV դ․ 1-ին կեսին։ Կատարվել են քաղաքային գլխ․ մայրուղիների ուղղումներ և բարեկարգումներ, ստեղծվել են հրապարակների, փողոցների, մեծ դամբարանների կանոնավոր կամ գեղատեսիլ բազմազան անսամբլներ (Ռեգիստանը, Շահի Զինդան Սամարղանդում)։ Շինարարությունն իրականացվել է ճարտ․ ամբողջական անսամբլների և համալիրների տեսքով (Գուր էմիրը Սամարղանդում, Դորուս–Սիադատը Շահրիսաբզում)։ Պաշտամունքային ճարտ–յանը բնորոշ են չորս այվանով բակով մզկիթները (Բիբի խանըմը Սամարղանդում, Ղալյանը Բուխարայում), շքամուտքով, երկու կամ չորս այվանով բակի շուրջ խուցհուջրաների համակարգով, հատակագծում ուղղանկյուն կամ քառակուսի մեդրեսեները (Ուլուգբեկի մեդրեսեն Բուխարայում, 1417, Սամարղանդում, 1420, Դիջուվանում, 1433)։ Դամբարանների ճարտարապետությունը խորանարդաձև ծավալից (Շահի Զինդան Սամարղանդում) ձևափոխվել է կենար, դահլիճով բարդ համալիրային շինության (Դորուս Սիադատը Շահրիսաբզում, XIV դ․, Իշ–
Ղալյան մզկիթը (XV–XVI դդ․) Բուխարայում