Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/195

Այս էջը սրբագրված չէ

րաթ խանի մեդրեսեն Սամարղանդում, 1Հ64)։tXVI–XVII դդ․ քաղաքացիական կառույցներից են շուկայական բազմա– գմբեթ շինությունները (Բուխարա, Շահ– րիսաբզ), կարավանային Ճանապարհների վրայի գմբեթածածկ ջրամբարները («սար– դոբա»)։ Այդ շրջանում են ավարտվել ճարտ․ հանդիսավոր անսամբլները Սա– մարղանդում (Ռեգիստան) և Բուխարա– յում (Պոի Ղալյան, Չար Բաքր)։ Կառուց– վել են ուղղանկյուն բակով, կենտր․ առանցքի վրա գլխ․ գմբեթավոր դահլի– ճով թաղակապ այվանով մեծ մզկիթներ4 «ջումա» (Քարշիի Կոկ Դումբեզը, XVI դ․), ձմեռային սենյակով և սյունազարդ բաց Զուլկարնայնի դամբարանի աշ– տարակները (1721-22, Մարգի– լան) այվանով թաղամասային փոքր մզկիթներ (Բուխարայի Բալյանդը, XVI դ․), կամա– րակապ լոջաներով շրջափակված 4 այ– վանով բակով, ընդարձակ լսարաններով («դարսխանա»), մոնումենտալ պեշտա– կով (շքամուտքով), անկյունային մինա– րեթներով մեդրեսեներ (Բուխարայի ե Պ․ Բ և ն կ ո վ․ Հարվածային կոլ– տնտեսականի դի– մանկար (1940, Արևելքի ժողո– վուրդների արվես– տի պետ․ թան– գարան, Մոսկվա) Տաշքենդի Կուկելտաշը, երկուսն էլ՝ XVI դ․, Սամարղանդի Շիր Դոր, 1619–36)։ XVIII դ․ վերջից մեծ ուշադրություն է դարձվել քաղաքացիական կառույցներին՝ շուկայական սրահներին, ծածկված առևտ– րաշարքերին, ջրամբարներին։ Դրանց ար– տաքին հորինվածքում գերիշխում են բազ– մաթիվ գմբեթները։tXIX դ․ 2-րդ կեսից Ու–ի քաղաքները կառուցապատվել են հիմնականում հում աղյուսե միահարկ տներով, գցվել են լայն, կանաչապատ փո– ղոցներ։ Քաղաքների հին մասերը պահ– պանել են փողոցների քաոսային ցանցը, ավանդական տների տիպը։ Սովետական իշխանության հաստատու– մից հետո Ու–ում շինարարությունը կա– տարվել է ժողտնտեսության խնդիրներին համապատասխան։ Կառուցվել են արդ․ ձեռնարկություններ։ 1920-ական թթ․ կա– ռույցների մի մասը պահպանել է մինչ– հեղափոխ․ շրջանի էկլեկտիզմի գծերը, մյուսները ստեղծվել են կոնստրուկտիվիզ– մի ոգով, մի այլ խումբ՝ ժամանակակից ճարտ–յան և միջնադարյան միջինասիա– կան շինարվեստի տարրերի զուգորդմամբ [Ուզբ․ ՍՍՀ ԴԱ նախագահության շենքը (1928, ճարտ․ Դ․ Ն․ Սվարիչևսկի) Տաշ– քենդում]։ 1930-ական թթ․ կազմվել են Անդիժանի, Բուխարայի, Սամարղանդի, Տաշքենդի, Ֆերգանայի վերակառուցման գլխ․ հատակագծերը, հիմնադրվել են սո– ցիալիստական տիպի նոր քաղաքներ (Չիրչիկ, Տաշքենդի տեքստիլ կոմբինատի բնակելի զանգվածը)։ Հասարակական շենքերի ճարտ–յան մեջ կիրառվել են կոն– ստրուկտիվիզմի և նեոկլասիցիզմի կա– ռուցողական հնարքները [Կառավարա– կան տունը (1931–32, ճարտ․ Ս․ Պոլու– պանով) Տաշքենդում, Տաշքենդի մանկա– վարժ․ ինստ–ը (1938–49, ճարտ–ներ՝ Ա․ և Ե․ ժմայդա)]։ Բնակարանային շինա– րարության ասպարեզում կազմավորվել է հվ–ի բազմահարկ տան տիպը (Ա․ Բա– բախանով, Ն․ Բուլատով)։ 1934-ին ստեղծ– վել է Ուզբ․ ՍՍՀ ճարտարապետների միու– թյունը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գործարանների էվակուաց– ման և Ու–ի բնակչության կտրուկ աճի պատճառով մեծ թափով ծավալվել է արդ․ շինարարությունը։ Ստեղծվել են Տաշքեն– դի և նոր արդ․ կենտրոնների (Ալմալիկ, Անգրեն, Ախանգարան, Բեկաբադ են) գլխ․ հատակագծերը։ 1940–50-ական թթ․ 1-ին կեսի ուզբեկ, շինարվեստի վրա նշանակա– լի չափով ազդել է Տաշքենդի Ա․ Նավոիի անվ․ ուզբեկ, օպերային բալետի թատրո– նի (1938–47, ճարտ․ Ա․ Շչուսե) ճարտա– րապետությունը, ուր դասական ձևերը զու– գորդվել են միջինասիական ավանդական դեկորի հետ։ Սովետական Ճարտ–յան նոր սկզբունքները վառ կերպով դրսևորվել են 1966-ի երկրաշարժից հետո՝ Տաշքենդի վերականգնման և կառուցման ընթաց– քում։ 1960–70-ական թթ․ հասարակական շենքերի ճարտ․ աչքի է ընկնում տարա– ծական կոմպոզիցիաների հստակ ֆունկ– ցիոնալությամբ, ծավալների մոնումեն– տալությամբ [Ուզբ․ ՍՍՀ Մինիստրների խորհրդի շենքը (1967, ճարտ–ներ՝ Բ․ Մե– զենցև, Ա․ Ցակուշև, Ե․ Ռոզանով և ուրիշ– ներ), Վ․ Ի․ Լենինի կենտր․ թանգարանի Տաշքենդի մասնաճյուղը (1970, ճարտ–ներ՝ Ե․ Ռոզանով, Վ․ Շեստոպալով և ուրիշ– ներ), «Ուզբեկաոան» (1974, ճարտ–ներ՝ Ի․ Մերպորտ և ուրիշներ), «Մոսկվա»․ (1982, ճարտ․ Վ․ Լ․ Սպիվակ) հյուրանոց– ները, ՍՍՀՄ ժողովուրդների բարեկամու– թյան պալատը (1981, ճարտ–ներ՝ Ս․ Ադի– լով և ուրիշներ), բոլորը՝ Տաշքենդում]։ Շենքերի հարդարանքում լայնորեն են կիրառվել մոնումենտալ գեղանկարչու– թյունն ու քանդակագործությունը, ժող․ դեկորի մոտիվները։ Սովետական իշխանության առաջին տասնամյակներին Ու–ի կերպարվեստում առաջատար տեղ են գրավել արվեստի ագիտացիոն–մասսայական տեսակները՝ հեղափոխության տոնակատարություննե– րի ձևավորում, պլակատներ, երգիծա– նկարներ։ 1920–30-ական թթ․ նկարիչնե– րից են՝ Պ․ Բենկովը, Ա․ Վոլկովը, Հ․ Թա– դևոսյանը, Լ․ Բուրեն, Ա․ Նիկոլաևը, Ն․ Կարախանը, Ի․ Իկրամովը, Վ․ Երեմ– յանը, Ու․ Տանսիկբաևը։ 1930–40-ական թթ․ հաջողությամբ զարգացել են կերպ– արվեստի բոլոր տեսակները, հաստատ– վել է սոցիալիստ, ռեալիզմը, մեծ ուշա– դրություն է դարձվել պատմահեղափոխ․, ժամանակակից, թեմատիկայի պատկեր– մանը (Ա․ Վոլկովի ստեղծագործություն– ները)։ Գեղանկարչության ասպարեզում գերակշռել են թեմատիկ կոմպոզիցիան, դիմանկարը (Բենկով, Թադևոսյան), բնա– նկարը (Կարախան, Տանսիկբաև)։ Նշա– նակալի հաջողությունների է հասել գրա– ֆիկան (Վ․ Ռոժդեաովենսկի, իկրամով)։ Հայրենական մեծ պատերազմի տարինե– րին Ու–ի նկարիչներն իրենց ողջ ստեղծա– գործությամբ (պլակատներ, երգիծանկար– ներ, երփնագիր կոմպոզիցիաներ) նպաս– տել են ֆաշիզմի դեմ հաղթանակին։ Ետ– պատերազմյան տարիներին (հատկապես 1960–70-ական թթ․) ծաղկում են ապրում գեղանկարչությունը (Ու․ Տանսիկբաև, Ա․ Աբդուլաև, Ռ․ Ահմեդով), գրաֆիկան, մոնումենտալ քանդակագործությունը (Ա․ Ահմեդով), դեկորատիվ–կիրառական արվեստը։ Ու–ի ժամանակակից դեկորատիվ–կի– րառական արվեստում, բացի հիմնական ավանդական տեսակներից (խեցեգործու– թյուն, ջուլհակություն, գորգագործություն, ասեղնագործություն, պղնձի դրվագում, ոսկերչություն, ոսկեկար, փայտի և գան– չի քանդակազարդում ու զարդանկարում ևն), զարգանում են փալասագործությունը և այլ ճյուղեր, մանածագործության աս– պարեզում հատկապես առանձնանում են ֆանտաստիկ, ծիծաղկուն նախշերով մե– տաքսյա գործվածքները (Մարգիլանի «Ատլաս» ֆիրմա, Նամանգանի մետաքսա– գործվածքային կոմբինատ)։ 1932 թվականին ստեղծվել է Ուզբեկա– կան ՍՍՀ նկարիչների միության կազմկո– միտեն։ XVI․ Երաժշտությունը ժող․ երգերի (կենցաղային, ծիսական, աշխատանքային, պատմ․) և գործիքային պիեսների (կատարվում են մենակատար կամ ունիսոն) հիմքում ընկած են դիատո– նիկ լադերը, գերիշխում է քառյակային կերտվածքը։ Մեղեդիները ոչ մեծ հնչու– նածավալի են, զարդհնչյուններով հա– րուստ։ Ավանդական բանավոր պրոֆե– սիոնալ երաժշտությունը ձևավորվել և ծաղկման է հասել մ․ թ․ 1-ին դարերում։ Բնորոշ են խոշոր վոկալ–գործիքային ըս– տեղծագործությունները (այսպես կոչված մակոմներ, որոնք բաժանվում են 2 խմբի՝ Բուխարայի և Խորեզմի․ լայնորեն ճանաչ– ված է Բուխարայի մակոմների շարքը՝ շաշմակոմը, որ բաղկացած է 6 մակոմից)։ ժող․ նվագարաններից են՝ ․ դոմբրան, դուտարը, հիջակը, կոբուզը, տարբեր ռու– բաբներ (լարայիններ), կառնայը, նայը, սուռնայը (փողայիններ), չանգը, դոյրան, նագորան (հարվածայիններ)։ XIX դ․ վեր– ջին, Միջին Ասիան Ռուսաստանին միա– վորվելուց հետո, Ու–ի քաղաքներում տա– րածվել է եվրոպ․ երաժշտությունը, սկըս– վել է ուզբեկ, ժող․ մեղեդիների գրառումն ու մշակումը։ Սովետական իշխանության հաստատումից հետո բացվել են մի շարք երաժշտ․ ուս․ հաստատություններ (Բարձ– րագույն երաժշտ․ դպրոց Տաշքենդում, 1934, 1936-ից՝ կոնսերվատորիա), երա– ժըշտ․ թատրոններ (Ուզբ․ առաջին երաժըշ–